Իրանցի կանայք (16)
30-ամյա Ժիլա Ղահրամանին առաջին կին մեխանիկն է Թավրիզում: Նա իր ապրուստն ինքնուրույն հոգալու համար տարիներ է,ինչ դարձակ է վերցրել իր ձեռքը:
Բարեկամներ Իրանցի կանայք հաղորդաշարի այսօրվա թողարկման ընթացքում, ծանոթանալու ենք մի կին մեխանիկի հետ: Նա այն կանանց շարքում է, որ վճռակամորեն ցույց է տվել, որ կանայք կարող են աշխատել շատ տարբեր ոլորտներում:
Ավտովերանորոգման սրահի մթնոլորտը տղամարդկանց է սազում: Արհեստանոց ներս մտնելով, ակնկալում ենք տղամարդ տեխնիկ տեսնել, բայց տեսնելով դարձակը ձեռքին կնոջը, տարակուսանքի մեջ ենք ընկնում: Բայց քիչ անց տեսնում ենք, որ ցանկացած աշխատանքում սերն ու փորձն են առաջին խոսքն ասում, որոնք կարող են մարդու հաջողության աստիճանները լինել:
Իհարկե այդ ոլորտում աշխատող կանանցից շատերը չեն կարծում, որ արտասովոր աշխատանք են կատարում: Նրանք կարծում են, որ ավտոմեքենան կին մեխանիկին հանձնելն ավելի խելամիտ քայլ է, որովհետև կանայք ավելի բծախնդիր են ավտոմեքենաների նորոգման ու խնամքի նկատմամբ: Քանի որ ավտոշինությունն ու ավտոմեքենաների վերանորոգումը սկզբից տղամարդկանց կողմից է իրականացել, այդ հավակնությունն ուշադրության արժանի է:
Թավրիզում աշխատող առաջին կին մեխանիկ՝ Ժիլա Ղահրամանին համոզված է, որ այս աշխատանքում նա կարող է իրագործել իր երազանքները: Նա ավտոմեքենաների վերանորոգման ընկերություն ունի և կարծում է, որ կանայք կարող են աշխատել բոլոր ոլորտներում: Աշխատանքային տարբեր ոլորտներում կանանց հաջողությունն ու առաջընթացն այս մեխանիկ տիկնոջ լավագույն ցանկությունն է:
Նա ասում է.«Կանայք չպետք է թերագնահատեն իրենց և եթե սիրով աշխատեն, անշուշտ հաջողելու են»:
Տկն. Ղահրամանին ասում է.«Ես մեծացել եմ ընտանիքում, որտեղ ունեցել եմ երկու քույր և երկու եղբայր: Հայրս թոշակառու է: Մի ընկերության աշխատող է եղել: Հայրս բանաստեղծ է: Նա միշտ ձգտել է ապահովել մեր բոլոր կարիքները: Հակառակ ոմանց ենթադրության, ես այս աշխատանքը նյութական կարիքի պատճառով չեմ ընտրել: Երբ որոշեցի մեխանիկ աշխատել, համոզված էի, որ հաջողելու եմ: Խորհրդակցելով մի քանի փորձառու մեխանիկների հետ, աշխատել եմ մի քանի արհեստանոցներում: Առաջին օրերին, կարծում էի, ոչ-ոք իր ավտոմեքենան ինձ չի վստահի, բայց հակառակն ստացվեց, հաճախորդները շատ լավ ընդառաջեցին իմ ներկայությունը»:
Ժիլա Ղահրամանին համակարգչային գիտությունների շրջանավարտ է և կարծում է, որ ամեն ինչ գիտելիք և փորձ է պահանջում: Նկատելով, որ իրեն հետաքրքրում է մեխանիկի մասնագիտությունը, նա շարունակում է ուսումը այս ոլորտում, և վերապատրաստման շրջաններ անցնելուց հետո, դառնում է արհեստավարժ մեխանիկ: «Ոմանք կարծում են, որ այս ոլորտներում աշխատող մարդիկ անգրագետ են, մինչդեռ մենք փորձում ենք ընդհանրապես ազատվել նման տեսակետից և նույնիսկ անգլերենի դասընթացներ ենք անցնել, որպեսզի այս ոլորտում խնդիրներ չունենանք», - ասում է նա:
Նա բոլոր կանանց խորհուրդ է տալիս չթերագնահատել իրենց և խոչընդոտներ չդնել իրենց ճանապարհի ու նպատակի առջև՝ մտածելով, որ ի վիճակի չեն ոչինչ անել: Հետաքրքրությամբ ու համառությամբ հնարավոր է ամեն ինչ անել։ Այդ պատճառով վաղուց է ասվել, որ նա, ով քայլում է ճիշտ ճանապարհով, չի հոգնում: Նա ամենաբարդ տեխնիկական արատներով մեքենայի վերանորոգումը աշխարհի ամենագրավիչ աշխատանքն է համարում, և երբեմն ցավում է, որ ավելի շուտ չի զբաղվել այս աշխատանքով, բայց կարծում է, որ անցյալում երևի մարդիկ այլ կերպ ընդունեին այս աշխատանքում կանանց ներկայությունը և այժմ նա պետք է շնորհակալ լինի Աստծուն, որ հասարակությունը հասել է մի մակարդակի, որ տեսակետները փոխվել են, և կանայք կարող են զբաղվել իրենց հետաքրքրող ցանկացած աշխատանքով:
Ժիլա Ղահրամանին համոզված է, որ զարգանալը միայն հասարակության մեջ ներկայություն ունենալով ու աշխատանքով չէ: Այլև ընտանիքին կարևորելով և ընտանիքում ներկայությամբ կատարելագործվում է մարդու անհատականությունը: Նա ասում է.«Իմ ամուսինն ինձ սիրահարվեց, երբ ես մեխանիկ էի աշխատում և նրա հետ ամուսնանալու իմ պայմանն այն էր, որ նա ընդունի իմ աշխատանքը և ներկայիս միակն է, ով հասկանում և աջակցում է ինձ»:
Նա ասում է.«Շատ եմ սիրում խոհարարությունը և համեղ ճաշեր եմ պատրաստում: Մյուսների նման, աշխատանքիս կողքին նաև զվարճանում եմ: Նաև լեռնագնացությամբ եմ զբաղվում: Մանկուց սիրել եմ հեծանիվ և մեքենա վարելը և ընտանիքի վերջին զավակը լինելով, հայրս միշտ ավելի շատ ուշադրություն է դարձրել ինձ: Ես գոհ եմ իմ աշխատանքից և երբեք չեմ ընկրկում դժվարությունների առաջ»:

Տկն. Ղահրամանիի հաճախորդներից Մոհամմեդն ասում է.«Ես իմ մեքենան մի քանի անգամ վստահել եմ այս կին մեխանիկին և ամեն անգամ նա իր գործն արել է մեծ հոգատարությամբ և պատասխանատվության զգացումով, ինչը հաստատ նրա հաջողության բանալին է, և այդպիսով նա ձեռք է բերում հաճախորդի վստահությունն ու գոհունակությունը»: Մոհամմեդն ասում է.«Միգուցե անցյալում ոմանք կարծում էին, որ կանայք չեն կարող որոշ աշխատանքներ կատարել, սակայն այսօր այս մեխանիկ կնոջ ներկայությունը խրախուսում է մյուս կանանց»:
Միգուցե այսօր Իրանում շատ կին մեխանիկներ չենք տեսնում, սակայն իսլամական համակարգը հաշվի է առնում այն իրողությունը, որ մարդկանց ցանկությունները տարբեր են և կանանցից շատերը սիրում են սովորել նաև ավտոմեքենաների վերանորոգումը: Ուստի այդ նպատակով կան նաև կանանց համար դասընթացներ, որոնք ընդառաջվում են կանանց կողմից և կանայք կարող են այդ դասընթացներն անցնելով, մասնագիտանալ այդ աշխատանքում: