Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից (4)
https://parstoday.ir/hy/radio/iran-i136904-Նահատակ_գեներալ_Սոլեյմանիի_սպանությունը_միջազգային_իրավունքի_դիտանկյունից_(4)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի դիտանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2021 07:15 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի դիտանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը։

«Ուժի չկիրառման սկզբունքը» խախտելու այդ թվում նպատակաուղղված սպանություններ կատարելու ԱՄՆ-ի ահաբեկչական կառավարության ամենակարևոր արդարացումներից մեկը կանխարգելիչ կամ նախազգուշական ինքնապաշտպանությունն է: Օրինական պաշտպանությունը ՄԱԿ-ի հռչակագրի 51-րդ հոդվածի թեման է: Ըստ այդմ, այսօրվա հաղորդման ընթացքում կքննարկենք գեներալ Սոլեյմանիի սպանությունը օրինական պաշտպանության սկզբունքների իրավական տեսանկյունից:

«Նախազգուշական օրինական պաշտպանությունը»՝ պաշտպանություն է այն քայլերից, որոնք դեռ լուրջ վտանգ չեն ներկայացնում և միայն ապագայում նման սպառնալիք լինելու ենթադրության հիման վրա է տեղի ունենում: Թեհրանի համալսարանի իրավաբանության դասախոս՝ դկտ. Ֆազլոլլահ Մուսավին ասում է.«Օրինական պաշտպանությունը պետք է նախորդի ռազմական ագրեսիային»: Սպահանի համալսարանի միջազգային իրավունքների դասախոս՝ դկտ. Մահմուդ Ջալալին ևս այն կարծիքի է, որ կանխարգելիչ օրինական պաշտպանությունը անխոհեմ մոտեցում է, որ ենթադրում է, թե կառավարությունը կարող է օգտագործել ռազմական ուժ ` հնարավոր հարձակումները վերացնելու համար: 

Այս պատճառով, 1949 թ. Միջազգային իրավունքների հանձնաժողովի բոլոր անդամները մերժեցին «կանխարգելիչ օրինական պաշտպանության» օրինականությունը: Հռոմի Լուիս  համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Նատալինո Ռոնցիտին համոզված է, որ պետության անվտանգության դեմ ուղղված սպառնալիքն ինքնին բավարար չէ ռազմական հարձակումն արդարացնելու համար, այլև անհրաժեշտ պայմանը հարձակման մոտալուտ լինելն է:

ԱՄՆ-ը ձգտում է իր ահաբեկչական քայլերն արդարացնել օրինական պաշտպանության շրջանակում

Թեհրանի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր՝ դկտ. Ֆազլոլլահ Մուսավին ասում է.«Նախազգուշական ինքնապաշտպանության տեսաբանները չեն ձգտում արդարացում գտնել ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում, սակայն 11-սեպտեմբերյան դեպքերից հետո, ՄԱԿ-ի հռչակագրի շրջանցումը, որպես արդյունավետ մարտավարություն օրակարգ են մտցրել:

Իրավաբանների կարծիքով, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ՝ Ջորջ Բուշ կրտսերի օրոք ներկայացված օրինական պաշտպանությունը իրավական հիմք չունի և միայն քաղաքական ու կամայական մոտեցում է այլ երկրներում ԱՄՆ-ի միջամտություններն արդարացնելու և պետական ահաբեկչությունը քողարկելու համար: Թեհրանի համալսարանի իրավագիտության դասախոս՝ Սեյեդ Նասրոլլահ Էբրահիմիի համոզմամբ.«Մոտալուտ հարձակումների դիմաց կանխարգելիչ հարձակումը կամ պաշտպանությունը զուրկ է օրինական հիմքից: Նման հարձակման անօրինական լինելը բազմիցս հայտարարվել է ՄԱԿ-ի կողմից»:

ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար՝ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նպատակաուղղված սպանությունից հետո, ամերիկացի պաշտոնատարները հայտարարեցին, որ այդ քայլն իրականացրել են ամերիկացի քաղաքացիների դեմ լայնամասշտաբ հարձակումը կանխելու և ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու նպատակով:

ԱՄՆ-ի ահաբեկչական կառավարությունը հաղորդագրություն տարածելով, հստակորեն վկայակոչել է «կանխարգելիչ կամ նախազգուշական օրինական պաշտպանությանը» և փորձել այնպես ձևացնել, որ գեներալ Սոլեյմանին Իրաքում ամերիկացի ուժերի դեմ հարձակման մտադրություն է ունեցել: Այդ պնդումը  բացահայտորեն նկատելի էր ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Դոնալդ Թրամփի թվիթերյան վերջին գրառման մեջ: Թրամփն առանց որևէ ապացույց ներկայացնելու հայտարարել էր, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին երկար ժամանակահատվածի ընթացքում սպանել  կամ վիրավորել է հազարավոր ամերիկացի բանակայինների և դավեր էր նյութում ավելի մեծ թվով ամերիկացի զորայիններին սպանելու համար:

Ամերիկացի պաշտոնատարները ձգտում են կանխարգելիչ պաշտպանության ոչ-իրավական դոկտրինայի շրջանակում արդարացնել նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը

Իրողությունն այն է, որ նահատակ Սոլեյմանիի սպանությունը չի կարելի ինքնապաշտպանություն բնութագրել, քանի որ երբեք Իրանի կողմից ուղղակի հարձակում չի եղել ԱՄՆ-ի դեմ: Կանխարգելիչ պաշտպանությունը կամ կանխարգելիչ պատերազմը երբեք ամբողջությամբ չի հաստատվել ՄԱԿ-ի կողմից: Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասում է.«ՄԱԿ-ի հռչակագիրը մշակողները միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանումը անխախտելի սկզբունք են համարում և դրա պահպանման պատասխանատուն է Անվտանգության խորհուրդը: Անվտանգության խորհուրդը պետք է հաստատի ագրեսիան, դրա իմաստն ու դրսևորումները: Անվտանգության խորհրդի հաստատումից բացի, պետության կամ խմբի վրա հարձակվելու կառավարության որոշումը հակասում է ՄԱԿ-ի հռչակագրին և միջազգային հանրության սկզբունքներին:

Ոմանք կարելի է ասեն, որ 2019թ. ապրիլին, ԱՄՆ-ի պետքարտուղարությունն Իրանի ԻՀՊԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է համարել և այդ հիմամբ, աշխարհի ցանկացած կետում Իրանի պահակազորի հրամանատարներին թիրախ դարձնելը ԱՄՆ-ի ենթադրած ահաբեկչության դեմ պայքարի դոկտրինայի շրջանակում է տեղի ունենում: Նման մոտեցմանն ի պատասխան կարելի է ասել, որ առաջին հերթին դեռևս ահաբեկչության դեմ պատերազմի գլոբալ հայեցակարգի վերաբերյալ ամբողջական համաձայնություն չկա: Երկրորդ հերթին, միջազգային իրավունքների տեսանկյունից, ԻՀՊԿ-ի զորայիններին ահաբեկիչ կոչելը հակասում է համաշխարհային անվտանգությունն ու խաղաղությունը երաշխավորելու սկզբունքներին: ԱՄՆ-ն այդ քայլով, խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ պետությունների իրավական հավասարության, և ՄԱԿ-ի նպատակների շրջանակում չմիջամտելու, համագործակցության, բարեկամության և պետությունների անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը:

Այդ հիմամբ, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ԻՀՊԿ-ի ուժերի դեմ հարձակումը չի կարող օրինական քայլ համարվել:

ԱՄՆ-Իրան վեճը

Մեծ տարբերություն կա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ որպես Հեղափոխության պահապանների և Իրանի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարի սպանության և ԱՄՆ-ի նախկին նպատակաուղղված սպանությունների, այդ թվում ՝ 2002թ. Եմենում «Ալ-Ղաիդա»-ի բարձրաստիճան հրամանատար՝ Սալիմ Սինան Ալ-Հերաթիի, 2006թ. Իրաքում Ալ-Ղաիդայի առաջնորդ՝ Աբու Մոսաեբ Ալ-Զարղավիի և  Ուսամմա Բեն Լադենի սպանության միջև:  

Այդ տարբերությունը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ի կառավարությունն այս անգամ ոչ թե աշխարհազորային ահաբեկչական խմբի անդամներին է սպանել, այլև Իրանի պաշտոնական ուժերի ռազմական հրամանատարին է թիրախ դարձրել: Այս բոլորն այն դեպքում, երբ ԻՀՊԿ-ը Իրանի ռազմական պաշտոնական թևն է համարվում և ՄԱԿ-ի ցուցակում ընդգրկված ահաբեկչական խմբերի շարքում չէր:

Բացի այդ, առկա է Թրամփի վարչակազմի գործողությունների անօրինականության հարցը՝ այդ երկրի ներքին օրենսդրության համաձայն: ԱՄՆ-ում շատերն այն համոզման են, որ Դոնալդ Թրամփը պետք է անհրաժեշտ թույլտվություն ստանար Կոնգրեսից այնպիսի գործողության համար, որը կարող է ԱՄՆ-ին ներքաշել միջազգային պատերազմում:

Միջազգային իրավունքի կանոնները, չեն ընդունում պետությունների դեմ կանխարգելիչ և նախազգուշական օրինական պաշտպանությունը, և ամեն դեպքում ռազմական հարձակումը նախապայման են համարում օրինական պաշտպանության համար: 

Գեներալ Սոլեյմանիի սպանությունից առաջ չի եղել որևէ զինված հարձակում, որը կարող էր ուղղակիորեն և բացահայտորեն վերագրվել Իրանի կառավարությանը: 

Հետևաբար, գեներալ Սոլեյմանիի նպատակային սպանության ԱՄՆ-ի գործողությունները չեն ներառվում «ուժի կիրառման արգելքի» սկզբունքի համար նշված բացառություններից ոչ մեկում: ԱՄՆ-ի այս քայլը ակնհայտորեն հակասում է ՄԱԿ-ի հռչակագրի երկու սկզբունքներին՝ ուժի կիրառման արգելքին և պետությունների ինքնիշխանությունը հարգելու սկզբունքին: Ըստ այդմ, Իրանի ավագ ռազմական հրամանատարի նպատակային սպանության մեջ ԱՄՆ-ի գործողությունն անօրինական և անընդունելի  է միջազգային մարդու իրավունքների և հումանիտար իրավունքների տեսանկյունից և հակասում է օրինական պաշտպանության սկզբունքին:

Հետևաբար միջազգայն իրավունքների շրջանակում Իրանը կարող է փոխադարձ գործողության դիմել և դատական ​​ու քրեական հետապնդման ենթարկել այդ ոճրագործության հեղինակներին ու կատարողներին: