Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը (1)
https://parstoday.ir/hy/radio/iran-i136906-Իրանի_հրթիռային_ԱԹՍ_ների_և_արբանյակային_կարողության_զսպիչ_ուժը_(1)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք 10 մասից բաղկացած «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» նոր հաղորդաշարի առաջին համարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2021 07:17 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք 10 մասից բաղկացած «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» նոր հաղորդաշարի առաջին համարը:

Երկրի ռազմական և պաշտպանական կարողությունն  ազգային ուժի բնութագրիչներից մեկն է, որը կարևոր դեր է խաղում հեղինակության, ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանման գործում:

Ժամանակակից աշխարհում, որտեղ չկա գերակշռող տերություն երկրները վերջնականապես պաշտպանելու և ագրեսորներին պատժելու և պատերազմը կանխելու համար, զսպման տրամաբանության համաձայն, յուրաքանչյուր երկիր պետք է ինքն իրեն պաշտպանի: Քանի որ ցանկացած պետական ​​և քաղաքական համակարգի առաջնային նպատակը, ինչպես ցանկացած կենդանի էակ, գոյատևման սկզբունքն է:

Կառավարություններն  իրենց գոյատևումն ապահովելու համար փորձում են մեծացնել սպառնալիքներին պատասխանելու իրենց կարողությունը: Հզորությունը բարձրացնելու կառավարությունների քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ կանխի այլ կառավարությունների թշնամական և սպառնացող գործողությունները:

Իրանական թևավոր հրթիռ

Հզորությունը մեծացնելու համար կառավարությունները գործում են այն մակարդակով, որքանով ի վերջո կանխում է հակառակորդ կառավարությունների հարձակումը: Հզորության այս մակարդակը, հատկապես ռազմական հարթությունում, համարվում է զսպող ուժ: A երկիրն ունի բավարար ռազմական հզորություն, հետևաբար, B երկիրը չի հարձակվի նրա վրա՝ վախենալով A երկրի ռազմական ուժից:

Իրանը կարևոր երկիր է Արևմտյան Ասիայի ռազմավարական և լարված տարածաշրջանում: Քաղաքական, տնտեսական և գաղափարական նկատառումներից ելնելով, հատկապես իսլամական հեղափոխությունից հետո, Իրանը ստիպված էր ավելացնել պաշտպանական ու  ռազմական կարողությունները: Բացի այդ, Իրաքի բաասական ​​ռեժիմի դեմ ութամյա պարտադրված պատերազմի փորձից ելնելով, Իրանի Իսլամական Հանրապետությունը կարիք ուներ ավելի շատ մտածել ինքնապաշտպանության կարողության մասին և բարձրացնել իր պաշտպանական ու ռազմական կարողությունները: Սրանք բավարար պատճառներ են ռազմական ուժեղացման համար, որպեսզի Իրանը կարողանա ինքնապաշտպանվել տարածաշրջանային և արտատարածաշրջանային տերություններից:

Միջազգային մակարդակում, Արևմտյան Ասիայում անվտանգության իրավիճակի սրումը և մեծ տերությունների ու տարածաշրջանի որոշ երկրների մոտեցման փոփոխությունը Իրանի նկատմամբ, հնարավոր սպառնալիքները դիմակայելու համար այս երկիրին մղել է պաշտպանության քաղաքականության օրակարգում դնել՝ ռազմական կարողության ուժեղացումը և մեծացնել հրթիռային, անօդաչու թռչող սարքերի ու արբանյակային կարողությունները:

Վերջին տասնամյակների ընթացքում Իրանի հրթիռային կարողությունների ոլորտում զգալի քանակական և որակական բարեփոխումներ են իրականացել։

Դրանցից ամենակարևորը հրթիռային համակարգերի հեռահարության և ճշգրտության բարձրացումն է: Հեռավոր և ճշգրիտ հարվածող հրթիռների կառուցման տեխնոլոգիաների զարգացումը Իրանի պաշտպանական կառուցվածքի ամենակարևոր կետերից մեկն է:

Բալիստիկ հրթիռների մշակման ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռնամուխ է եղել «Շահաբ» 1, 2, 3 և «Ղադր 1» հրթիռների կառուցմանը: Այս հրթիռների կառուցման նպատակն է ձեռք բերել թշնամական կամ հակառակորդ տերություններին զսպելու և հակառակորդի հարձակումներին պատասխանելու կարողություն: Այս գործընթացում դիտարկվել է հրթիռների որակի բարձրացումը և հրթիռների ճշգրտության և ռադարներից խուսափելու հնարավորությունները: Իրանի ստորգետնյա հրթիռային կայանները վկայում են  Իրանի պաշտպանական հզորության մասին: Իրանի հրթիռային կարողության բնագավառում մյուս կարևոր իրադարձությունը ավտոմատ երկար հեռահարության բալիստիկ հրթիռային համակարգն է: Այս գործընթացում, ստորգետնից մի հրթիռ արձակելու փոխարեն, պահեստատուփը կարող է ամենակարճ ժամանակում  թիրախների ուղղությամբ կրակել  հեռահար բալիստիկ հրթիռներ: Հաշվի առնելով այս զարգացումները և ինչպես շատ միջազգային վերլուծական կենտրոններ են խոստովանել, Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հզորությունը կարելի է համարել որպես այս երկրի կանխարգելիչ և պաշտպանական հզորության  հիմքը:

Հրթիռային հզորության ոլորտում Իրանի պաշտպանունակության բարձրացումը կանխակալ հակազդեցության է արժանացել ամբողջ աշխարհում:

Արևմտյան թշնամի  լրատվամիջոցների մեծ մասը և որոշ կողմնակալ սաուդյան-արաբական լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Ալ-Արաբիան», Իրանին ներկայացնում են որպես սպառնալիք:

Սիոնիստ վերլուծաբան Ուզի Ռուբինը կարծում է, որ Պարսից ծոցում հակահրթիռային պաշտպանությունը ձևավորվում է Պարսից ծոցի երկրների և Սաուդյան Արաբիայի կողմից, քանի որ իրանական բալիստիկ հրթիռների արտադրության և պահպանման տեմպերը զգալի են: Նրանք ցուցադրել են բալիստիկ հրթիռների նոր պաշարներ: Փաստորեն, սիոնիստ վերլուծաբանը դիտավորյալ չի հիշատակել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ Միացյալ Նահանգների, Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ տասնյակ միլիարդավոր դոլարների զենքի գործարքները հարձակողական ռազմական զենք գնելու համար և փորձել է Իրանի պաշտպանության և զսպիչ ուժը ներկայացնել  որպես սպառնալիք: 

Իրանի շարժական հրթիռային կայանքներ

Հրթիռների ոլորտում Իրանի հնարավորություններից մեկը Շահրուդում հրթիռային փորձարկման համալիրիընդլայնումն  է, որը ներառում է մեկնարկի պահոց, շարժական ռելսային  կայանք և այլ տեխնիկական օբյեկտներ:

2015 թ-ին  Բրիտանիայի  Jane's Analytics կայքը    հրապարակել է Նիք Հանսենի հեղինակած հոդվածը, որտեղ գրված է.«Շահրուդի համալիրի բնութագրերը ցույց են տալիս, որ Իրանի հրթիռային ձգտումերը ներառում են հեռահար կոշտ վառելիքի հրթիռների մշակում և որ Իրանը զգալի առաջընթաց է գրանցել այս ոլորտում»:

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանունակությունը որպես սպառնալիք ներկայացնելը նախադեպ ունի արեւմտյան երկրներում:

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը 2010 թվականին հրատարակել է «Իրանի  հրթիռային կարողությունների համապարփակ գնահատումը» խորագրով գիրքը, որը Մարք Ֆից Պատրիկի ղեկավարած 12 հոգանոց հետազոտական ​​թիմի աշխատանքի արդյունքն է ՝ կապված Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հնարավորությունների և զարգացումների հետ: Այս գիրքը օգտագործելով աղբյուրներ,  ներկայացրել  է Իրանի հրթիռային կարողությունները և  կանխատեսել է այս գործընթացի ապագան: Իրանաֆոբիայի առանցքայնությամբ  լույս տեսած այս գրքի հիմնական նպատակը Իրանի հրթիռային կարողությունը  Եվրոպայի, ԱՄՆ-ի  և Ռուսաստանի դեմ ուղղված սպառնալիք ներկայացնելն է:

Այս գրքի հեղինակները, չնշելով ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի  երկրների միջև աջաջացրած սպառազինությունների մրցավազքը, փորձել են ինչ-որ կերպ գնահատել, թե երբ է Իրանը կառուցելու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ՝ բարձր կործանարար հզորությամբ և արդյունավետ հեռահարությամբ հրթիռներ որոնք կհասնեն մինչև ԱՄՆ: Փաստորեն, արևմտյան աղբյուրները կեղծ մոտեցմամբ և առանց անդրադառնալու Սիոնիստական ​​ռեժիմի միջուկային զինանոցին և ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների կողմից կործանիչներ ու հրթիռներ Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին վաճառքին, որոնք օգտագործվում են Եմենում միջազգային հանցագործություններ կատարելու համար, փորձում են սպառնալիք ներկայացնել Իրանի բնականոն և օրինական ռազմական գործունեությունը:

Իրանի հրթիռային զորավարժություն

Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողությունները կարևոր դեր են խաղացել ազգային հզորությունը և երկրի զսպիչ ուժը մեծացնելու գործում:

Այդ պատճառով տարածաշրջանում Իրանի թշնամիներն ու մրցակիցները, որոնք կախված են ԱՄՆ-ից և Սիոնիստական ​​ռեժիմից, օգտագործելով լրատվամիջոցները  փորձում են  Իրանի պաշտպանական կարողությունները որպես սպառնալիք ներկայացնել , որն ուղղված է միջազգային անվտանգության և խաղաղության դեմ: Նրանք փորձում են մեծացնել քաղաքական ճնշումը և խստացնել հակաիրանական պատժամիջոցները: Սա այն պայմաններում, երբ Իրանի հրթիռային կարողությունը հիմնված է միջազգային սկզբունքների և կանոնների վրա, իսկ Իրանի բալիստիկ հրթիռները նախագծված և կառուցված չեն միջուկային մարտագլխիկներ կրելու համար:

Իսլամական և մարդասիրական նկատառումներից ելնելով ՝ Իրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել և բալիստիկ հրթիռ օգտագործել այն տեղափոխելու համար և դա հաստատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը: