Իրանցի կանայք(17)
https://parstoday.ir/hy/radio/iran-i137594-Իրանցի_կանայք(17)
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանցի կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2021 09:18 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանցի կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը:

«Իրանցի կանայք»հաղորդաշարի ընթացքում Ձեզ ենք ներկայացրել զանազան ոլորտներում իրանցի հաջողակ կանանց,սակայն այս թողարկման  ընթացքում հակիրճ տողերով անդրադառնալու ենք Իրանում և արևմուտքում կանանց կարգավիճակին: Հաղորդումն սկսում ենք մեկ լուրով:

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ  Միջազգային պարալիմպիկ կոմիտեն  հրապարակել է 2021 թվականին ընտրված կանանց անվանացանկը: Իրանի ազգային հավաքականի պանծալի անդամ և պարալիմպիկ խաղերի  երկու ոսկե մեդալակիր,  Զահրա Նեմաթին  ընտրվել է ,որպես IPC երիտասարդ  սերնդի առաջատար:Նեմաթին, այս կոչմանն արժանանալու  համար մրցել է  Սինգապուրի, Մալդիվների և Կոլումբիայի մարզիկների, ինչպես նաև էմիգրանտների  ներկայացուցչի հետ:

Մարդկային հասարակության կեսը կազմում են կանայք ,որոնց է վերապահված մարդ արարածին ուսուցանելու  պատիվը և նրանցից է սերում բոլոր առաքինությունների ձևավորումը, սակայն ժամանակակից աշխարհում մարդն այլ կերպ է բնութագրվում ,որի հետևանքով կինը ևս այլ կերպ է  հանդես գալիս և այս բնութագրումը նրա մոտ ինքնության ճգնաժամ ու մոլորվածություն  է առաջացրել :

Արեւմուտքի դիտանկյունից,  որը բխում է արեւմտյան գաղափարախոսությունից ,բոլոր սոցիալական հաստատություններում կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունները ուժի վրա հիմնված հարաբերություններ են:Ուժին տիրանալու համար կանանց և տղամարդկանց միջև անդադար պայքար է ընթանում: Կանանց և տղամարդկանց իրավունքների նմանության քննարկումը, արևմուտքում այս հարաբերությունների հիմքերից մեկն էր:Արևմուտքում ,Ֆեմինիզմի ձևավորման  նպատակը՝ կանանց համար արտոնություններ ստանալն էր , որպեսզի կանայք կարողանան հաղթել տղամարդկանց հետ  մրցակցության  և ուժի  պայքարում: Մյուս կողմից, վերջին տարիներին հենց արևմտյան կենտրոններում հրապարակված զեկույցներն ու հարցումները բացահայտում են  այն փաստը, որ «գենդերային հավասարության» քարոզչության թիկունքում  թաքնված է   մեկ այլ դառը իրողություն,ինչը հստակ ապացուցում է , որ արևմտյան կինը  միջոց է տղամարդկանց համար սեռական ցանկություններին  հագուրդ տալու համար: Ահավասիկ , չնայած արևմուտքում կանանց առերևույթ  գրավչությանը և որոշ իրավունքների ու արտոնությունների ձեռք բերմանը , կանանց նկատմամբ գործիքային և սեռական շահագործման մոտեցում  է դրսևորվում:

Արեւմուտքը  կին -տղամարդ հարաբերություններում անարխիա առաջացնելով ոչնչացրել է ընտանեկան օջախը և  արևմուտքի  տղամարդկանց ու կանանց ճնշող մեծամասնությունն իր կյանքի ընդամենը մի քանի տարին է անցկացնում ամուսնական կյանքով , իսկ տարիների մեծ մասը ՝ միայնակ է :Սա,խիստ վնասակար է   հասարակության համար և ճնշում է նաև տղամարդկանց:Բայց դա շատ ավելի դառն է կանանց համար, ովքեր ավելի ուժեղ հոգեկան կապվածություն ունեն իրենց ամուսնու, հատկապես երեխաների նկատմամբ:Ուստի, Արևմուտքում, կանանց կյանքը պետք է համարել դառը փորձ ։Այն զուրկ է հոգեբանական անվտանգությունից։ Նրանք ծանր ու տառապալից  աշխատանքով հեռացել են իրենց մարդկային դիրքից:Երեք կին գիտնականների  հեղինակած «Կանանց իրավունքները» խորագրով  գրքում,որոնցից մեկը հինգ ամիս եղել է Պոտուգալիայի նախագահը,  ասված է.«Կանանց պարագայում առկա բոլոր խնդիրներից ու դժվարություններից  ոչ թե ինչ-որ բան կորցնելու կամ այլ բան շահելու խնդիրն է, այլ նրա ինքնության հարցն է»:

Հետաքրքիր է, որ արևմուտքի ԶԼՄ-ների լայնածավալ  քարոզչությունը  միշտ հիմնավորված է եղել այն հանգամանքով,թե՝ Իսլամական Հանրապետությունում կանայք ենթարկվում են ամենադաժան ճնշումների և չեն վայելում  իրենց իրավական և կրոնական ազատություններից և ոչ մեկը: Բայց չնայած Իսլամական Հանրապետության դեմ թշնամիների բացասական քարոզչություններին, ,ամենուր, ինչպես՝ մշակութային, սոցիալական, քաղաքական, տնտեսական, սպորտային և այլ բնագավառներում ,կանանց ազդեցիկ  և պանծալի ներկայությունը գնահատանքի է արժանացել:  Ներկայումս իրանցի կանայք լրջորեն  ներկայություն ունեն ՝ գիտության, պետական ​​և նույնիսկ մասնավոր աշխատանքային ոլորտներում, և  տեխնիկական ու մասնագիտացված որոշ հանգամանքներում , նրանք կարողացել են հեշտությամբ հասնել իրենց մտքի պայծառ հորիզոններին: Վերջին տարիներին կանայք, անգամ Իրանի հեռավոր նահանգներում և քաղաքներում, հնարավորություն են ունեցել սոցիալական ներկայություն  ունենալ և զարգացնել   իրենց տաղանդն ու հմտությունները և նրանցից շատերն աշխատում են ,որպես ձեռնարկատերեր:

Կանանց շրջանում ամենակարևոր իրադարձությունը  իրականացավ իսլամական հեղափոխությունից հետո, երբ կանանց իրական իրավունքների համար օրենքում հիմնարար փոփոխություններ նկատի առնվեցին և աստիճանաբար Իսլամական հեղափոխության տունկը  արմատներ ձգելով ,արդյունավորվեցին այդ իրավունքները : Թեև դեռևս ապահով կետի չենք հասել, սակայն այս հեղափոխությունը պատճառ դարձավ ,որ իրանցի կնոջ իրակա տնտեսուհիներ  են և պարտավոր են զբաղվել տնային  աշխատանքներով  և կրթվելու կամ սոցիալական ներկայություն ունենալու  հնարավորություն չունեն:

Իսլամական հեղափոխության ընթացքում կանայք առաջատար և ակտիվ են եղել։ Իսլամը որևէ տարբերություն  չի դնում կանանց ու տղամարդկանց միջև բոլոր ոլորտներում  տարբեր աշխատանքների թույլտվության առումով: Իսլամական հեղափոխության չորս տասնամյակները հիմք են ստեղծել տարբեր ոլորտներում իրանցի կանանց վերելքի  և առաջընթացի  համար,որը հնարավոր է ապացուցել փաստացի տվյալներով և ակնհայտ է նաև հասարակության մոտ:

Անտարակույս Իսլամական համակարգը պարտականություն ունի կանանց առաջընթացի ու վերելքի համար նպաստավոր ենթահող ստեղծել: Բացի այդ իրանցի կանայք իրենք ունեն յուրահատկություններ ,որոնք նրանց զանազանում են մյուսներից: Պատասխանատվության զգացումը, կարեկցանքը, համարձակությունը և  ընտանիքում աղջկա, կնոջ, մոր պարտականությունների նկատմամբ ուշադրությունը և  անձնազոհությունը իրանցի կանանց առանձնահատկություններն են:Ըստ այդմ, հաղորդաշարի ընթացքում իրանցի այն կանանց,  որոնց ներկայացրել ենք  , նրանց խոսքի հիմնական առանցքը  ընտանիքի նկատմամբ ուշադրությունն է եղել: Մի քանի տարի առաջ պատրաստվել էր Իրանի Իսլամական Հանրապետության 30 ականավոր կին գործիչների ցուցակը, որոնց թվում էր ՝համալսարանի դասախոս , ֆիզիկայի դոկտորայի կոչում ունեցող և ոստիկանական  ինքնության  ճանաչման հիմնարկում  մայորի  աստիճան ունեցող  մի կին , հարցազրույցի ընթացքում ասել էր,եթե չկարողանամ  ընտանիքիս համար ջերմ մթնոլորտ ապահովել   ,կգերադասեմ դադարեցնել աշխատանքս :Նման մոտեցում նշանակում է իմաստուն աշխատել և ապրել սիրով,որն  իրանցի կնոջ յուրահատկությունն  է:

Իրանում կանայք, իրենց նոր ինքնությամբ և մարդկային ու արժեքային հայացքներով, հասել են այն աստիճանի, որ տարբեր ոլորտներում տղամարդկանցից առաջ են անցել: Համալսարանների դասախոսների,կրոնագիտական դպրոցների դասախոսների, վերլուծաբանների, բժիշկների, գինեկոլոգների, վիրաբույժների և այլ բնագավառներում բազմաթիվ են  կրթված կանայք:Եթե գնահատենք կանանց գիտական ​​աճի տեմպերը իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ապա կգտնենք 50% հաջողություն և բազմակի աճի ցուցանիշ:Սա այն դեպքում, երբ իսլամական հեղափոխությունից հետո կանանց գրագիտության մակարդակը հասել է ավելի քան 80% -ի:Կանանց ընդհանուր մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման ոլորտում հասել է այնպիսի մակարդակի, որ երկրի զանազան  ընտրություններում  ամենաշատ մասնակցությունը (մոտ 60%) վերապահված է կանանց:

Ըստ Գիտության, հետազոտության և տեխնոլոգիայի նախարարության՝ բարձրագույն ուսման բոլոր մակարդակներում ընդունված կանանց թիվը աճել է  ավելի քան 60%, և տարեկան ավելի քան 4500 կին է ընդունվել մասնագիտացված դոկտորականի մակարդակներում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով  բարձրագույն ուսման մակարդակում զարգացման ու հետազոտության ոլորտում իրանցի կանանց ներգրավվածությունն աճել է ՝  39.6 տոկոսով:

Կարևոր է նաև ,որ Իրանում ապահովված է կանանց  աշխատանքային  ու սոցիալական անվտանգությունը:Այս երկրում կարելի է   կանանց նկատմամբ  անտարբերության որոշ դեպքեր նկատվեն ,բայց դա ընդհանրացած չէ, մինչդեռ արևմտյան երկրներում կանանց նկատմամբ անարգալից վերաբերմունքն ու անապահովությունը ընդհանրացած երևույթ է:

Հուսանք այս հաղորդաշարի ընթացքում մասամբ ձեզ ծանոթացրինք  Իրանի Իսլամական Հանրապետությունում կանանց առաջադեմ կարգավիճակին։ Հրաժեշտ ենք տալիս Ձեզ՝ համայն աշխարհում բոլոր կանանց կարգավիճակը բարելավելու  հույսով ։ Տերն ընդ Ձեզ: