Իրանցի կանայք(17)
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանցի կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը:
«Իրանցի կանայք»հաղորդաշարի ընթացքում Ձեզ ենք ներկայացրել զանազան ոլորտներում իրանցի հաջողակ կանանց,սակայն այս թողարկման ընթացքում հակիրճ տողերով անդրադառնալու ենք Իրանում և արևմուտքում կանանց կարգավիճակին: Հաղորդումն սկսում ենք մեկ լուրով:
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն հրապարակել է 2021 թվականին ընտրված կանանց անվանացանկը: Իրանի ազգային հավաքականի պանծալի անդամ և պարալիմպիկ խաղերի երկու ոսկե մեդալակիր, Զահրա Նեմաթին ընտրվել է ,որպես IPC երիտասարդ սերնդի առաջատար:Նեմաթին, այս կոչմանն արժանանալու համար մրցել է Սինգապուրի, Մալդիվների և Կոլումբիայի մարզիկների, ինչպես նաև էմիգրանտների ներկայացուցչի հետ:
Մարդկային հասարակության կեսը կազմում են կանայք ,որոնց է վերապահված մարդ արարածին ուսուցանելու պատիվը և նրանցից է սերում բոլոր առաքինությունների ձևավորումը, սակայն ժամանակակից աշխարհում մարդն այլ կերպ է բնութագրվում ,որի հետևանքով կինը ևս այլ կերպ է հանդես գալիս և այս բնութագրումը նրա մոտ ինքնության ճգնաժամ ու մոլորվածություն է առաջացրել :
Արեւմուտքի դիտանկյունից, որը բխում է արեւմտյան գաղափարախոսությունից ,բոլոր սոցիալական հաստատություններում կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունները ուժի վրա հիմնված հարաբերություններ են:Ուժին տիրանալու համար կանանց և տղամարդկանց միջև անդադար պայքար է ընթանում: Կանանց և տղամարդկանց իրավունքների նմանության քննարկումը, արևմուտքում այս հարաբերությունների հիմքերից մեկն էր:Արևմուտքում ,Ֆեմինիզմի ձևավորման նպատակը՝ կանանց համար արտոնություններ ստանալն էր , որպեսզի կանայք կարողանան հաղթել տղամարդկանց հետ մրցակցության և ուժի պայքարում: Մյուս կողմից, վերջին տարիներին հենց արևմտյան կենտրոններում հրապարակված զեկույցներն ու հարցումները բացահայտում են այն փաստը, որ «գենդերային հավասարության» քարոզչության թիկունքում թաքնված է մեկ այլ դառը իրողություն,ինչը հստակ ապացուցում է , որ արևմտյան կինը միջոց է տղամարդկանց համար սեռական ցանկություններին հագուրդ տալու համար: Ահավասիկ , չնայած արևմուտքում կանանց առերևույթ գրավչությանը և որոշ իրավունքների ու արտոնությունների ձեռք բերմանը , կանանց նկատմամբ գործիքային և սեռական շահագործման մոտեցում է դրսևորվում:
Արեւմուտքը կին -տղամարդ հարաբերություններում անարխիա առաջացնելով ոչնչացրել է ընտանեկան օջախը և արևմուտքի տղամարդկանց ու կանանց ճնշող մեծամասնությունն իր կյանքի ընդամենը մի քանի տարին է անցկացնում ամուսնական կյանքով , իսկ տարիների մեծ մասը ՝ միայնակ է :Սա,խիստ վնասակար է հասարակության համար և ճնշում է նաև տղամարդկանց:Բայց դա շատ ավելի դառն է կանանց համար, ովքեր ավելի ուժեղ հոգեկան կապվածություն ունեն իրենց ամուսնու, հատկապես երեխաների նկատմամբ:Ուստի, Արևմուտքում, կանանց կյանքը պետք է համարել դառը փորձ ։Այն զուրկ է հոգեբանական անվտանգությունից։ Նրանք ծանր ու տառապալից աշխատանքով հեռացել են իրենց մարդկային դիրքից:Երեք կին գիտնականների հեղինակած «Կանանց իրավունքները» խորագրով գրքում,որոնցից մեկը հինգ ամիս եղել է Պոտուգալիայի նախագահը, ասված է.«Կանանց պարագայում առկա բոլոր խնդիրներից ու դժվարություններից ոչ թե ինչ-որ բան կորցնելու կամ այլ բան շահելու խնդիրն է, այլ նրա ինքնության հարցն է»:
Հետաքրքիր է, որ արևմուտքի ԶԼՄ-ների լայնածավալ քարոզչությունը միշտ հիմնավորված է եղել այն հանգամանքով,թե՝ Իսլամական Հանրապետությունում կանայք ենթարկվում են ամենադաժան ճնշումների և չեն վայելում իրենց իրավական և կրոնական ազատություններից և ոչ մեկը: Բայց չնայած Իսլամական Հանրապետության դեմ թշնամիների բացասական քարոզչություններին, ,ամենուր, ինչպես՝ մշակութային, սոցիալական, քաղաքական, տնտեսական, սպորտային և այլ բնագավառներում ,կանանց ազդեցիկ և պանծալի ներկայությունը գնահատանքի է արժանացել: Ներկայումս իրանցի կանայք լրջորեն ներկայություն ունեն ՝ գիտության, պետական և նույնիսկ մասնավոր աշխատանքային ոլորտներում, և տեխնիկական ու մասնագիտացված որոշ հանգամանքներում , նրանք կարողացել են հեշտությամբ հասնել իրենց մտքի պայծառ հորիզոններին: Վերջին տարիներին կանայք, անգամ Իրանի հեռավոր նահանգներում և քաղաքներում, հնարավորություն են ունեցել սոցիալական ներկայություն ունենալ և զարգացնել իրենց տաղանդն ու հմտությունները և նրանցից շատերն աշխատում են ,որպես ձեռնարկատերեր:
Կանանց շրջանում ամենակարևոր իրադարձությունը իրականացավ իսլամական հեղափոխությունից հետո, երբ կանանց իրական իրավունքների համար օրենքում հիմնարար փոփոխություններ նկատի առնվեցին և աստիճանաբար Իսլամական հեղափոխության տունկը արմատներ ձգելով ,արդյունավորվեցին այդ իրավունքները : Թեև դեռևս ապահով կետի չենք հասել, սակայն այս հեղափոխությունը պատճառ դարձավ ,որ իրանցի կնոջ իրակա տնտեսուհիներ են և պարտավոր են զբաղվել տնային աշխատանքներով և կրթվելու կամ սոցիալական ներկայություն ունենալու հնարավորություն չունեն:
Իսլամական հեղափոխության ընթացքում կանայք առաջատար և ակտիվ են եղել։ Իսլամը որևէ տարբերություն չի դնում կանանց ու տղամարդկանց միջև բոլոր ոլորտներում տարբեր աշխատանքների թույլտվության առումով: Իսլամական հեղափոխության չորս տասնամյակները հիմք են ստեղծել տարբեր ոլորտներում իրանցի կանանց վերելքի և առաջընթացի համար,որը հնարավոր է ապացուցել փաստացի տվյալներով և ակնհայտ է նաև հասարակության մոտ:
Անտարակույս Իսլամական համակարգը պարտականություն ունի կանանց առաջընթացի ու վերելքի համար նպաստավոր ենթահող ստեղծել: Բացի այդ իրանցի կանայք իրենք ունեն յուրահատկություններ ,որոնք նրանց զանազանում են մյուսներից: Պատասխանատվության զգացումը, կարեկցանքը, համարձակությունը և ընտանիքում աղջկա, կնոջ, մոր պարտականությունների նկատմամբ ուշադրությունը և անձնազոհությունը իրանցի կանանց առանձնահատկություններն են:Ըստ այդմ, հաղորդաշարի ընթացքում իրանցի այն կանանց, որոնց ներկայացրել ենք , նրանց խոսքի հիմնական առանցքը ընտանիքի նկատմամբ ուշադրությունն է եղել: Մի քանի տարի առաջ պատրաստվել էր Իրանի Իսլամական Հանրապետության 30 ականավոր կին գործիչների ցուցակը, որոնց թվում էր ՝համալսարանի դասախոս , ֆիզիկայի դոկտորայի կոչում ունեցող և ոստիկանական ինքնության ճանաչման հիմնարկում մայորի աստիճան ունեցող մի կին , հարցազրույցի ընթացքում ասել էր,եթե չկարողանամ ընտանիքիս համար ջերմ մթնոլորտ ապահովել ,կգերադասեմ դադարեցնել աշխատանքս :Նման մոտեցում նշանակում է իմաստուն աշխատել և ապրել սիրով,որն իրանցի կնոջ յուրահատկությունն է:
Իրանում կանայք, իրենց նոր ինքնությամբ և մարդկային ու արժեքային հայացքներով, հասել են այն աստիճանի, որ տարբեր ոլորտներում տղամարդկանցից առաջ են անցել: Համալսարանների դասախոսների,կրոնագիտական դպրոցների դասախոսների, վերլուծաբանների, բժիշկների, գինեկոլոգների, վիրաբույժների և այլ բնագավառներում բազմաթիվ են կրթված կանայք:Եթե գնահատենք կանանց գիտական աճի տեմպերը իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ապա կգտնենք 50% հաջողություն և բազմակի աճի ցուցանիշ:Սա այն դեպքում, երբ իսլամական հեղափոխությունից հետո կանանց գրագիտության մակարդակը հասել է ավելի քան 80% -ի:Կանանց ընդհանուր մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման ոլորտում հասել է այնպիսի մակարդակի, որ երկրի զանազան ընտրություններում ամենաշատ մասնակցությունը (մոտ 60%) վերապահված է կանանց:
Ըստ Գիտության, հետազոտության և տեխնոլոգիայի նախարարության՝ բարձրագույն ուսման բոլոր մակարդակներում ընդունված կանանց թիվը աճել է ավելի քան 60%, և տարեկան ավելի քան 4500 կին է ընդունվել մասնագիտացված դոկտորականի մակարդակներում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով բարձրագույն ուսման մակարդակում զարգացման ու հետազոտության ոլորտում իրանցի կանանց ներգրավվածությունն աճել է ՝ 39.6 տոկոսով:
Կարևոր է նաև ,որ Իրանում ապահովված է կանանց աշխատանքային ու սոցիալական անվտանգությունը:Այս երկրում կարելի է կանանց նկատմամբ անտարբերության որոշ դեպքեր նկատվեն ,բայց դա ընդհանրացած չէ, մինչդեռ արևմտյան երկրներում կանանց նկատմամբ անարգալից վերաբերմունքն ու անապահովությունը ընդհանրացած երևույթ է:
Հուսանք այս հաղորդաշարի ընթացքում մասամբ ձեզ ծանոթացրինք Իրանի Իսլամական Հանրապետությունում կանանց առաջադեմ կարգավիճակին։ Հրաժեշտ ենք տալիս Ձեզ՝ համայն աշխարհում բոլոր կանանց կարգավիճակը բարելավելու հույսով ։ Տերն ընդ Ձեզ: