Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից (5)
https://parstoday.ir/hy/radio/iran-i137598-Նահատակ_գեներալ_Սոլեյմանիի_սպանությունը_միջազգային_իրավունքի_դիտանկյունից_(5)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի դիտանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Գեներալ Սոլեյմանիի սպանությունն հակասում է տաբերակման, անհրաժեշտության ու համաչափության սկզբունքներին և մարդու իրավունքների կանոններին: Այսօր կխոսենք այդ մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2021 09:25 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի դիտանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Գեներալ Սոլեյմանիի սպանությունն հակասում է տաբերակման, անհրաժեշտության ու համաչափության սկզբունքներին և մարդու իրավունքների կանոններին: Այսօր կխոսենք այդ մասին:

ՄԱԿ-ի ԱԽ-ն վերջին տասնամյակի ընթացքում հանդես գալով հայտարարություններով ու բանաձևերով կառավարություններին բազմիցս կոչ է արել միջազգային հակամարտություններում հարգել ռազմական ու ոչ ռազմական անձանց տարբերակման սկզբունքը: Այս իրավական սկզբունքով պաշտպանվում են հակամարտությունների մեջ ուղղակի մասնակցություն չունեցող անձինք: ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի մարդասիրական միջազգային իրավունքների ու քրեական միջազգային իրավունքների դասախոս Ուիլիամ Ֆենրիկն ասում է.«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից սահմանված մարդասիրական իրավունքների 6-րդ կանոնը պարտավորեցնում է հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչների պաշտպանությունը, բացառությամբ այն դեպքերում, երբ նրանք ուղղակիորեն կմասնակցեն հակամարտություններին»:

Գեներալ Սոլեյմանիի ու նրա զինակիցների նպատակային սպանությունը հակասում է տարբերակման սկզբունքին

Միջազգային իրավունքների դասախոս և Իրանի ԱԳ նախարար դոկտոր Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասում է.«Տեղի ունեցած ինչ-որ բախում կամ բանավեճ զինյալ հակամարտություն կոչելու համար անհրաժեշտ է պատերազմի սանձազերծում՝ երկու կառավարությունների կամ ոչ կառավարական դերակատարների միջև ինչպես ներքին պատերազմը: Այս պատերազմը պետք է լինի ընթացքի մեջ, կայուն, բազմակողմանի ու կազմակերպված»: Համաձայն տարբերակման սկզբունքի կարող ենք եզրակացնել, որ գեներալ Սոլեյմանիի սպանությունը հակասում է այս սկզբունքին, որովհետև չնայած 2020թ. հունվարին Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ամենասառը վիճակում են եղել, սակայն այնուամենայնիվ հունվարի 3-ին իրավական դիտանկյունից «զինյալ ուղղակի բախումներ»  տեղի չեն ունեցել Իրանի ու ԱՄՆ-ի միջև:

Գեներալ Սոլեյմանիի սպանությունը տարբերակման սկզբունքին  հակասելուց բացի նույնպես հակասում է «անհրաժեշտության» և «համաչափության» սկզբունքներին: Քանի որ անհրաժեշտության սկզբունքը անդրադառնում է ռազմական անհրաժեշտության սկզբունքին և պարտավորություն է այն մասին, որ ռազմական ուժը կիրառվում է միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ լինի՝ ռազմական խելամիտ նպատակին հասնելու համար: Հարկ է նշել, որ այն դեպքում ,երբ ռազմական ուժի կիրառումը հաջողության հանգեցնող միակ և վերջին տարբերակն է, անհրաժեշտ է հաշվի առնել համաչափության սկզբունքը: Իրանցի բարձրակարգ իրավագետ դոկտոր Ջամշիդ Մոմթազն ասում է.«Համաչափության սկզբունքը նշանակում է հարձակման գործնական առավելությունները հաշտեցնել ռազմական անհրաժեշտության հետ»: Շիրազի համալսարանի իրավաբանության ու քաղաքական գիտությունների ֆակուլտետի դասախոս դոկտոր Ֆարհադ Թալային ասում է.«Օրենքով թույլատրելի կորուստների և պատահական ու ոչ դիտվորյալ վնասների չափը որոշվում է ըստ համաչափության սկզբունքի»:

Նահատակներ Ղասեմ Սոլեյմանին և Աբու Մահդդի Ալ-Մոհանդեսը

Բարեկամներ հաղորդումը կշարունակենք գեներալ Սոլեյմանիի սպանությունը քննարկելով մարդկայի իրավունքների կանոնների շրջանակներում և դիտավորյալ սպանության դիտանկյունից: Դիտավորյալ սպանությունը արգելվում է Քրեական միջազգային դատարանի կանոնադրության 7-րդ հոդվածի Ա մասով: Մարդկային իրավունքների համաշխարհային հռչակագրի 3-րդ հոդվածում կարևորվել է «Կյանքի իրավունքի» անհրաժեշտությունը: Ըստ այս հոդվածի ցանկացած մարդ ունի ապրելու, ազատության ու անձնական անվտանգության իրավունք և չենք կարող մարդկանցից առնել կյանքի իրավունքը: Մարդկային իրավունքների համաշխարհային հռչակագրի 5-րդ հոդվածը նշում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ էլ անմարդկային վերաբերմունքի ու պատիժների: 1966թ. կնքված քաղաքական ու քաղաքցիական միջազգային պայմանագրի 6-րդ հոդվածի Ա մասի համաձայն ոչ ոք չի կարող կամայականորեն և առանց թույլտվության մեկին զրկել կյանքի իրավունքից:

Մարդկային իրավունքների միջազգային կանոնների համաձայն միայն այն դեպքում է անհրաժեշտ օգտագործել դիտավորյալ մահացու կամ պոտենցյալ ուժը, երբ նկատի առած անձը կամ անձինք համարվում են անմիջական սպառնալիք այլ մարդկանց կյանքերի համար: Այնուամենայնիվ գեներալ Սոլեյմանիի ու նրա զիակիցների կողմից որևէ հարձակում չէր կատարվում ու նույնիսկ դրա մտադրությունը չի եղել: Հետևաբար ԱՄՆ-ի կողմից նպատակային սպանության ռազմավարությամբ գեներալ Սոլեյմանիին, Աբու Մահդի Ալ-Մոհանդեսին ու նրանց զինակիցներին կյանքի իրավունքից զրկելը կամայական, անօրինական և ոչ լեգիտիմ քայլ ու պետական ահաբեկչության բացահայտ նմուշ է: Մի քայլ, որին կարող ենք համարել մարդու միջազգային իրավունքների հիմնական սկզբունքների խախտում այդ թվում «Կյանքի իրավունքից զրկելու արգելման կանոնի» խախտում:

Ամերիկյան համալսարանի իրավաբանության դասախոս
Քենետ Անդրսոնը նպատակային սպանության մասին ասում է.«Միջազգային մարդասիրական իրավունքների համաձայն, նպատակային սպանությունը դիտավորյալ սպանություն կամ արտադատական մահապատիժ չի համարվում այն դեպքում, երբ լրացնի հետևյալ երեք պայմանները: Առաջին պայմանն այն է, որ դիտավորյալ սպանությունը կատարվի զինյալ հակամարտության ընթացքում: Երկրորդ պայմանն այն է, որ զինյալ հակամարտությունը կատարվի ՄԱԿ-ի կանոնադրության օրինական պաշտպանության սկզբունքի համաձայն: Երրորդ պայմանն այն է, որ նպատակային սպանությունն ըստ միջազգային մարդասիրական օրենքների համարվի պատերազմական օրենքներով ղեկավարվող զինյալ հակամրատություն:

Գեներալ Սոլեյմանիի սպանության ԱՄՆ-ի քայլը տեղի չի ունեցել զինյալ հակամարտության ընթացքում, հետևաբար չենք կարող ԱՄՆ-ի համար նկատի առնել պաշտպանության և ռազմական անհրաժեշտության իրավունքը: Նախորդ հաղորդման ընթացքում ասված խոսքերի համաձայն ԱՄՆ-ի գործողությունը չի համապատասխանում օրինական պաշտպանության սկզբունքին: Նույնպես կարող ենք ասել, որ Իրանն ու ԱՄՆ-ն զինված հակամարտության մեջ չեն եղել: Հետևաբար հնրավոր չէ նպատակային սպանության պայմանների համաձայն արդարացնել ԱՄՆ-ի քայլը:

Այս հիմունքներով էլ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և նպատակային սպանությունների հատուկ զեկուցող Ագնես Քալամարդը ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը միջազգային օրենքների ու ՄԱԿ-ի կանոնադրության դեմ է համարել: Քալամարդի ասելով Մարդու իրավունքների միջազգային օրենքների համաձայն մահացու սպառազինությունը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ որևէ լուրջ սպառնալիք հեռացնելու համար դրանց օգտագործման կարիքը լինի: Սակայն ԱՄՆ-ն չի կարողացել ներկայացնել փաստեր ու ապացույցներ, որոնք կվկայեն Ղասեմ Սոլեյմանիի կողմից ամերիկացիների համար անմիջական վտանգի առկայության մասին:

Այաթոլլահ Ռեյիսիի ելույթը նահատակներ Ղասեմ Սոլեյմանիի ու Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի սպանության վայրում

Հետևաբար կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն ԱԹՍ-ի կիրառմամբ գեներալ Սոլեյմանիի ու նրա զինակիցների դեմ նպատակային սպանությամբ, այն էլ Իրաքի տարածքում, լրջորեն խախտել է տարբերակման, անհրաժեշտության ու համաչափության սկզբունքներն ու մարդու իրավունքների կանոնները: Գեներալ Սոլեյմանին իրանցի ռազմական ավագ պաշտոնատար անձ է եղել և իրանցի պետայրերը մշտապես կարևորել են միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն այս ապանության հետապնդման և այս հանցագործության հեղինակներին ու գործադրողներին պատժելու անհրաժեշտությունը: Այս ուղղությամբ Իրանի դատական ոլորտի բարձրագույն պաշտոնատար Այաթոլլահ Ռեյիսին 2021թ. փետրվարին երբ Իրանում նշվում էր իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձը,Իրաք կատարած այցի ընթացքում երկխոսություն է ունեցել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի ու դատական գերագույն խորհրդի ղեկավար Ֆայեղ Զեյդանի հետ: Իրաքի բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպման ընթացքում Իրանի դատական իշխանության ղեկավարը շեշտել է, որ նահատակներ գեներալ Սոլեյմանիի ու Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի թափված արյունը բազում հետևանքներ ու օրհնություններ է ունեցել քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում Իրանի ու Իրաքի հարաբերությունների ամրապնդման գործում:

Բաղդադի օդանավակայան մտնելուց անմիջապես հետո Այաթոլլահ Ռեյիսին այցելել է նահատակներ Ղասեմ Սոլեյմանիի ու Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի սպանության վայր ու ելույթ է ունեցել մի խումբ իրաքցիների ու իրաքյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Նշելով որ իսլամի այս երկու մեծ հրամանատարների նահատակությունը երբեք անպատասխան չի մնա, Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Այս երկու հերոսներն ու նրանց ուղեկիցները ահաբեկչության դեմ պայքարի հերոսներ էին: Նրանք անվտանգություն ստեղծեցին Իրաքի, Իրանի ու տարածաշրջանի համար: Պատմության ընթացքում նահատակներ Սոլեյմանին ու Ալ-Մոհանդեսը լինելու են արժանապատվության, հզորության, ժողովրդի նկատմամբ սիրո, իսլամական հայրենիքի միասնության ու համերաշխության, թշնամուն ճանաչելու և դիմադրության խորհրդանիշը: ԱՄՆ-ն դիմադրության խորհրդանիշն է թիրախ դարձնում և անտեսում է միջազգային ցանկացած օրենք: ԱՄՆ-ն խախտելով միջազգային օրենքներն ու Իրաքի տարածքային ամբողջականությունը հանցանք է գործում: Ի՞նչ տրամաբանությամբ սպանեցիք Իրաքի կառավարության ու ժողովրդի սիրելի ու հարգարժան հյուրին: Ի՞նչ տրամաբանությամբ սպանեցիք նրա հյուրընկալին:   

Հատվածներ Այաթոլլահ Ռեյիսիի ելույթից՝ նահատակներ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի սպանության վայրում