Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը (2)
https://parstoday.ir/hy/radio/iran-i137600-Իրանի_հրթիռային_ԱԹՍ_ների_և_արբանյակային_կարողության_զսպիչ_ուժը_(2)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի հերթական համարը: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Իրանի հրթիռային կարողականության մի մասը և իր հրթիռային կարողականությունը բարձրացնելու Իրանի պատճառները:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2021 09:29 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի հերթական համարը: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Իրանի հրթիռային կարողականության մի մասը և իր հրթիռային կարողականությունը բարձրացնելու Իրանի պատճառները:Ընկերակցեք մեզ:

Հարգելի ունկնդիրներ,նախորդ հաղորդման ընթացքում ընդգծեցինք , որ Իրանի իսլամական հանրապետության կողմից իր հրթիռային, պաշտպանական և ռազմական հզորությունը մեծացնելու և զարգացնելու համար պնդումը, սերտորեն առնչվում  է Իրանի բնականոն  պաշտպանական կարողականությանը և որևէ կերպ չի սպառնում հարևանների և տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:Իրանի Իսլամական Հանրապետությունը մի այնպիսի տարածաշրջանում է, որի աշխարհաքաղաքական նշանակությունը բոլորի համար ակնհայտ է:Ընդհանուր առմամբ, Արեւմտյան Ասիան արտահանում  և արտադրում է աշխարհի նավթի մեկ երրորդը:Այս յուրահատկություններով  նման մի  տարածաշրջան, միշտ էլ  աշխարհի գերտերությունների ուշադրությանն է արժանացել:Գերիշխող տերությունները, հատկապես Միացյալ Նահանգները և Անգլիան , Արևմտյան Ասիայում սպառազինական մրցակցություն սկսելով ,փորձում են զինամթերային գործարքների տեսքով ,տիրանալ Պարսից ծոցի արաբական երկրների և իմասնավորի՝ Սաուդյան Արաբիայի նավթային դոլարներին:

Զոլֆաղար հրթիռային համակարգը

 

Իր զսպիչ ռազմական և պաշտպանական կարողությունները մեծացնելու Իրանի Իսլամական Հանրապետության մեկ այլ պատճառը՝արևմտյան Ասիայի երկրներում պաշտպանական ու ռազմական կարողականության ու  հզորության բարձրացմանը միտված մոտեցումն է : Տարածաշրջանի երկրները  փորձում են մեծացնել իրենց ռազմական ու հրթիռային կարողականությունը: Աշխարհում, զենքի  առևտրի շուկաները իրենց զենքերն ու ռազմական սպառազինությունը վաճառելու նպատակով նախընտրում են այս տարածաշրջանը:Արևմտյան Ասիայի տարածաշրջանը դարձել է արևմտյան և ամերիկյան զենքի,զինամթերքի  և  ռազմական ռեսուրսների առք ու վաճառքի մարտադաշտ:Սաուդյան Արաբիայի կողմից 2700 կմ հեռահարությամբ չինական SS-2 բալիստիկ հրթիռների գնումը, ԱՄՆ-ի  և եվրոպական երկրների հետ Արաբական Միացյալ  Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի հարյուր միլիարդավոր դոլարների զենքի գործարքները,  Հնդկաստանի և Պակիստանի հրթիռային գործողությունները, Պակիստանի զինվելը  1700 կիլոմետրանոց «Ֆաուրի -1» հրթիռով և «Շահին» 600 կիլոմետրանոց հրթիռով ապացուցում են ,որ  տարածաշրջանի երկրները փորձում են ձեռք բերել արդիական զենքեր:Նաև սիոնիստական ռեժիմի զինվելը միջուկային մարտագլխիկներ ունեցող հրթիռներով , տարածաշրջանում հրթիռային զինանոցի միակ օրինակն է, որի պատճառով Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է ամրապնդել իր հակահրթիռային պաշտպանության ծրագիրը: 

Քանի որ Պարսից ծոցի արաբական որոշ երկրներ ռազմական ու քաղաքական առումով կախված են  ԱՄՆ-ից ու Անգլիայից և նրանց համակարգերը ոչ ժողովրդավարական են ,Իրանն իր գոյությունը երաշխավորելու նպատակով տրամաբանորեն ձգտում է զարգացնել իր պաշտպանական կարողականությունը: Մի տարածաշրջանում,որ մի քանի երկրներ և սիոնիստական ռեժիմը ,որպես ըմբոստ մի ռեժիմ ,զինված են հեռահար հրթիռներով և ատոմական ռումբով ,տրամաբանական է ,որ Իրանը ևս մերժելով ատոմական զենքը ,շեշտը դնի իր հրթիռային և նորմալ պաշտպանական կարողականության զարգացման վրա:  Իրանի Իսլամական Հանրապետության նորմալ ռազմական հզորության հիմնասյունը  և  ռազմական հզորության համեմատական ​​առավելությունը մյուս մրցակիցների նկատմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հզորությունն է: Արևմտյան երկրների  համար Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հզորության մեծ կարևորության պատճառով, նրանք Իրանի հրթիռային,կարողականությունը ճնշելու, հարվածելու և սահմանափակելու նպատակով ,Իրանի հրթիռային ծրագիրը կապելով միջուկային հարցին ,փորձում են Իրանի հրթիռային ծրագիրը քաղաքականացնել : Մինչդեռ Իրանը միշտ ձգտել է միջուկային զենքերից զերծ տարածաշրջան և այս դիտանկյունից սիոնիստական ռեժիմին  ,որը միջազգային վերահսկողությունից հեռու միջուկային զինանոց ունի ,համարում է Արևմտյան Ասիայի ու աշխարհի համար մեծագույն սպառնալիքը:

 

 «Վելայաթ7»օդային պաշտպանների զորավարժության ընթացքում Իրանի «Էս200» հեռահար հրթիռային համակարգը

 

Նկատի առնելով Իրանի դեմ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների  անվտանգության ու ռազմական բազմաթիվ սպառնալիքները,Իրանի հրթիռային ծրագիրը ինքնին լուրջ սպառնալիք է այս երկրի թշնամիների հարձակումների դեմ ուղղված  և այն խափանելը ևս համարվում է Իրանի թշնամիների հիմնական նպատակներից մեկը:Իրանի կողմից իր ռազմական և հրթիռային հզորության ավելացման այլ պատճառների մասին, հատկապես բալիստիկ հրթիռների ոլորտում , պետք է ասել, որ սիոնիստական ​​ռեժիմի և տարածաշրջանից դուրս գտնվող  ուժերի  սպառնալիքների պատճառով,Իրանը ,Իրաքի դեմ պատերազմից հետո լրջորեն սկսել է մշակել բալիստիկ հրթիռների ծրագրեր: Իրանի հրթիռային կարողության մեկնարկը վերադառնում է  պարտադրյալ  պատերազմի տարիներին , և սկզբում  Իրանը Լիբիայից ու հյուսիսային Կորեայից մի քանի հրթիռներ գնելով ,սկսեց հրթիռի արտադրման  ճարտարագիտությունը: Իրանի Իսլամական Հանրապետությունը 2000-ականներին հաջողությամբ ընդլայնեց  իր օրինական հրթիռային ծրագիրը և արտադրեց  փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ ՝ 1000 կմ հեռահարությամբ  և միջին հեռահարությամբ՝ 1000-ից 5500 կմ հեռավորության վրա:Այս հրթիռներից են՝ «Ֆաթեհ110»-ը,«Շահաբ-3»-ը և ««Շահաբ-2»-ը: 

«Խորդադ-3»հակահրթիռ պաշտպանական համակարգ

 

Իրանի հրթիռային կարողությունը այնքան կարևոր է , որ Իրանի դեմ արևմտյան լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների կողմից ներկայացված հարձակման յուրաքանչյուր սցենարում ,հարձակման հիմնական թիրախներից մեկը հրթիռային կայաններն են:Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Անթոնի Քորդեսմանը մի ուսումնասիրության մեջ շեշտել է, որ «Իրանի դեմ նախնական հարձակումը պետք է թիրախավորի  հետրյալ  նպատակակետերը՝Իրանի գիտահետազոտական և ուրանի հարստացման օբյեկտները,բալիստիկ հրթիռների բազան, շարժական բալիստիկ հրթիռների գործարկման պլատֆորմները և հրթիռների արտադրության կենտրոնները»:Միևնույն ժամանակ, նա շեշտում է, որ ԱՄՆ-ի հարձակման դեմ Իրանի ուժգին հակագրոհը  կարող է մեծ վնաս հասցնել տարածաշրջանում  ԱՄՆ-ի հենակետերին և Պարսից ծոցում ԱՄՆ-ին կապված արաբական երկրների ենթակառուցվածքներին»:

Փաստն այն է, որ չնայած Արևմուտքի և արաբական հետադեմ  երկրների հարայ-հրոցին, Իրանի հրթիռային կարողականությունը ինքնապաշտպանության ,միջազգային ահաբեկչության դեմ պայքարի  և տարածաշրջանում կայունություն ստեղծելու նպատակով է:Հատկանշական է ,որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը չեզոքացնելու և նրա կենտրոնի վրա հարձակման համար օգտագործել է «Զոլֆաղար»հրթիռը: «Զոլֆաղար» հրթիռն Իրանի «խելացի հրթիռների» ընտանիքի նորագույն ու ամենահեռահար հրթիռն  է: 

Իրանն օգտագործում է խելացի ռազմավարություն՝ թշնամու  հավանական նախաձեռնող  հարվածների  դիմաց իր հրթիռային կարողականությունը կայունացնելու  և   անվտանգությունն ապահովելու   համար:Այս առումով կա երկու ռազմավարություն ,հրթիռային համակարգերի շարժունակ  դարձնելու հնարավորության ստեղծումը և հրթիռների արձակման  կայանների և սիլոսների ամրապնդումը:Իր ուղղությունը հեշտությամբ փոխող հրթիռային բազաների դեմ  նախաձեռնող հարձակումը ,գրեթե անհնար է:Ուստի այն Իրանի կողմից օգտագործվել է որպես հրթիռները պաշտպանելու ռազմավարություն:Այլ տարբերակը ՝հրթիռների տեղակայելն է դիմացկուն ապաստարաններում, հատկապես ստորգետնյա սիլոսներում, որոնք կոչվում են« հրթիռային քաղաքներ », որոնց անդրադարձել ենք նախորդ հաղորդումների ընթացքում: 

Իրանի պաշտպանական կարողականությունը  թուլացնելու արևմտյան երկրների և, իհարկե, Իրանի թշնամիների ռազմավարություններից մեկը պատժամիջոցների կիրառումն է:Տարբեր ձևերով  ԱՄՆ-ը, ուղղակիորեն կամ  անուղղակիորեն զենքի էմբարգո է սահմանել Իրանի դեմ:ԱՄՆ-ի սպառազինությունների վերահսկման ինստիտուտը զեկույցում գրում է, որ Իրանի հրթիռային կարողության դեմ նոր պատժամիջոցներ կիրառելը այլևս արդյունավետ չէ և դրա փոխարեն անհրաժեշտ է ապավինել  զենքի վերահսկման ռեժիմներին և թույլ չտալ, որ Իրանին հատկացվի   հրթիռային կարողությունների զարգացման համար անհրաժեշտ սարքերը:Մեկ այլ զեկույցում նույն հետազոտական ​​կենտրոնը պատժամիջոցներն անվանել է անարդյունավետ և գրել, որ Իրանի հրթիռային ծրագիրը ընդունելի մակարդակով ինքնաբավ է և տեղական: Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սպառազինական պատժամիջոցները կիրառվել են այն պայմաններում ,երբ Իրանի դեմ Անվտանգության խորհրդի կողմից իրականացված պատժամիջոցները ,ըստ թիվ 2231 բանաձևի,հակառակ ԱՄՆ-ի ջանքերին  իր ավարտին հասավ 2020 թվականի հոկտեմբերին և դա ապացուցեց ,որ միջազգային հանրությունը  Իրանի հրթիռային օրինավոր կարողականությունը սպառնալիք չի համարում:

«Հաջ Ղասեմ» Բալիստիկ հրթիռը

 

 Իրանի  Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին շեշտելով , որ Իրանը հաջողել  է ռազմավարական զենքի նախագծման և տեղական արտադրության հարցում,ասել է.«Թշնամին փորձում է կասեցնել  և արգելել տարածաշրջանում և աշխարհում իսլամական հեղափոխության տարածումը :Գերիշխող համակարգը իր չարաբաստիկ նպատակների իրականացման համար չի խնայել ոչինչ և այդ առումով իր օրակարգում  ներառեց ՝ պարտադրյալ պատերազմը, դաժան պատժամիջոցները, և իվերջո մեր երկրի գիտնականների   սպանությունը: Իսլամական հանրապետության գործունեությունը կասեցնելու  հարցում թշնամիների կիրառած բոլոր միջոցներն ու դավադրությունները ձախողվել են: Իրանին  տնտեսական ու ռազմական զանազան ոլորտներում սահամանփակելու ,ներառյալ պատժամիջոցներ կիրառելու  և հրթիռային ծրագրերը կրճատելու նրանց ամբողջ նպատակը հետևյալն է՝ նվազեցնել Իսլամական Հանրապետության հզորությունը, թուլացնել և իվերջո Իրանին ստիպել հանձնվել: Թշնամիները ծառացած են մեր դեմ և իրանցիներին անվանում են ահաբեկիչ,ուստի նման անարդար և անտրամաբանական մթնոլորտում պարտավոր ենք օրեցօր հզորանալ ,քանի որ նրանք միայն հասկանում են ուժի լեզուն»: 

Սիրելի բաեկամներ ավարտեցինք թողարկման հերթական համարը: Դուք կարող եք Ձեր տեսակետները փոխանցել մեզ :Մեր էլեկտրոնային հասցեն է armenianradio@ ws.irib.ir,հեռախոսահամարը՝22013761: Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: