Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից(6)
Թանկագին բարեկամներ, նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք ԱՄՆ-ի կողմից գեներալ Սոլեյմանիի ու նրա ուղեկիցների սպանությանը, որը տեղի ունեցավ 2020թ հունվարի 3-ին: Նշեցինք, որ դա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին, համարվելով այլ պետության ինքնիշխանության և դիվանագետների անձեռնմխելիության խախտում:Այսօր կանրադառնանք ԱՄՆ-ի պաշտոնյաների այդ քայլի իրավական կողմին:
Նախ խոսենք այն մասին, թե ինչ է միջազգային պատասխանատվությունը: Դա միջազգային իրավունքի ամենակարևոր սկզբունքներից է, որը խախտելով, տվյալ երկրի կառավարությունը խախտում է միջազգային իրավունքը: Եթե ապացուցվի, որ տվյալ երկիրը խախտել է միջազգային իրավունքը, վերջինս պետք է պատասխանատվություն կրի միջազգային մակարդակով: Ուստի պետք է ասել, որ միջազգային պատասխանատվությունը միջազգային ասպարեզում ավելի կարևոր է, քան հենց տվյալ երկրի հասարակության համար: Որովհետև միջազգային հանրությունն այն միջավայրն է, որտեղ երկրները պետք է որոշում կայացնեն իրենց ինքնիշխանության հիման վրա: Բելգիացի իրավաբան պրոֆեսոր Շառլ դը Վիշերն ասում է, որ պատասխանատվությունն անհրաժեշտ և բացահայտ իրավունք և ինքնիշխանություն է երկրների համար:
Արդարադատության միջազգային դատարանը 1949թ․ ապրիլի 11-ին հայտարարել է, որ ՄԱԿ-ն իրավունք ունի որևէ անդամ կամ ոչ անդամ,պետության դեմ դատական հայց ներկայացնել՝ եթե վերջինիս կառավարությունը, խախտելով միջազգային իրավունքը, վնաս է հասցրել կազմակերպությանը կամ դրա պաշտոնյաներից մեկին: 2001թ հաստատված՝ պետությունների միջազգային պատասխանատվության մասին փաստաթղթի առաջին և երկրորդ կետերում ասվում է, որ յուրաքանչյուր երկրի կողմից թույլ տրված խախտումը պատճառ է դառնում, որ վերջինս պատասխանատվության ենթարկվի: Միջազգային պատասխանատվությունը հետևում է միջազգային օրինախախտմանը: Այլ խոսքով, երբ տեղի է ունենում միջազգային անօրինականություն, տվյալ հանցանք գործողը պետք է ենթարկվի պատասխանատվության:
Միջազգային պատասխանատվության վերաբերյալ, ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովը որոշակի սկզբունքներ է մշակել: Նախագծի հիմքում ընկած է միջազգային պատասխանատվությունը: Սակայն առաջին հերթին պետք է ուսումնասիրվի, արդյոք միջազգային հանձնառությունը խախտվե՞լ է, թե՝ ոչ և որքանո՞վ է ճիշտ սահմանված տվյալ խախտումը: Ուրեմն, եթե միջազգային իրավունքի շրջանակում խախտում կատարվի, ներքին իրավունքը չի կարող ազդել դրա վրա, քանի որ միջազգային իրավունքի խախտումը պետք է ուսումնասիրվի միջազգային օրենքի շրջանակներում: Պատասխանատվությունը սահմանվում է այն դեպքում, երբ որևէ երկիր անօրինական քայլ է կատարում որևէ այլ երկրի նկատմամբ: Որպես օրինակ՝ Իրաքի հարձակումը Իրանի ու Քուվեյթի վրա: Երկու դեպքում էլ Իրաքը ճանաչվեց ագրեսոր պետություն: Բացի այդ, եթե զինված խմբերը հարձակում իրականացնեն հարևան երկրի նկատմամբ, դրա համար նույնպես սահմանված է միջազգային պատասխանատվություն, եթե ապացուցվի, որ հանցանքն իրականացվել է պետական մակարդակով:
Իրավաբան Սամադ Ղաեմ Փանահն ասում է. «Չնայած հնարավոր է, որ ուշադություն դարձվի նաև տվյալ երկրի ներքին օրենքներին, սակայն վերջնական որոշումը կայացնում է միջազգային ատյանը»: Այսպիսով, կարելի է ասել, որ յուրաքանչյուր պետություն և կառավարություն, պատասխանատու է տարբեր կառույցների, ինչպես օրինակ՝ ոստիկանության, բանակի, դատական մարմնի և կառավարական մարմինների նկատմամբ: Օրինակ եթե ոստիկանությունը վնաս հասցնի քաղաքացուն, մեղավոր է կառավարությունը, եթե անգամ ոստիկանությունը չարաշահել է իր լիազորությունները: Դա վերաբերում է նաև վարչական, դատական, գործադիր և օրենսդիր մարմիններին:
Որպես օրինակ, երբ ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ Ղասեմ Սոլեյմանիի ու նրա ուղեկիցների սպանությունը, որը տեղի է ունեցել 2020թ հունվարի 3-ին, իրականացվել է իր ուղղակի հրամանով, այլևս որևէ կասկած գոյություն չունի, որ ԱՄՆ-ն պետական ահաբեկչություն է իրականացրել և խախտել ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի դրույթները: Միջազգային իրավունքի տեսանկյունից, Ղասեմ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների սպանությունը ուղղակիորեն վերագրվում է ԱՄՆ-ի կառավարությանը: Այս սպանությունը համարվում է միջազգային իրավունքի և պարտավորությունների խախտում, որի համար նախատեսված է միջազգային պատասխանատվություն: Այս քայլը որևէ տեսանկյունից չի կարող օրինական համարվել:
Այլ խոսքով, 2001թ․ սահմանված միջազգային իրավունքի մասին օրենքի առաջին կետի համաձայն, Միացյալ Նահանգները, որը իրականացրել է գեներալ Սոլեյմանիի սպանությունը, խախտել է միաջզգային իրավունքը և պետք է ենթարկվի պատասխանատվության: Հենց այդ պատճառով, ԱՄՆ կառավարությունը, Դոնալդ Թրամփը և այլ պաշտոնյաներ, պետք է պատասխանատվություն կրեն այդ հանցանքի համար:
Այսպիսով, կարելի է ասել, որ գեներալ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների դեմ իրականացված ահաբեկչական հարձակման պատասխանատուն ԱՄՆ-ի կառավարությունն է, որի նկատմամբ պետք է միջազգային իրավունքի համաձայն որոշակի իրավական քայլեր ձեռնարկվեն: ԱՄՆ-ի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի միջազգային ատյաններում, այդ թվում նաև Հռոմի քրեական միջազգային իրավունքի համաձայն, որը հաստատվել է 2002թ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և բոլոր այն պաշտոնյաները, որ մասնակցել են այս ահաբեկչական գործողությանը, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Սա կարևոր է և այստեղ որևէ դերակատարություն չպետք է ունենա անձեռնմխելիությունը, որը պաշտոնյաներին թույլ կտա խուսափել պատասխանատվությունից:
Իրավաբան Աբբասալի Քյադխոդային, այս կապակցությամբ ասում է. «Միջազգային իրավունքի համաձայն, այն հանցագործությունը, որն իրականացվել է ԱՄՆ-ի կառավարության և անձամբ Դոնալդ Թրամփի կողմից, համարվում է հանցագործություն մարդկության նկատմամբ: Մի երկիր, որ իրեն համարում է մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպան, դիմել է նման քայլի: Իրանի դատական համակարգը իրավական ոլորտում այս կապակցությամբ իրականացրել է համապատասխան քայլեր»:
Հարգելի ունկնդիրներ, ավարտեցինք մեր հերթական թողարկումը: Այս հաղորդաշարի վերաբերյալ ձեր տեսակետները հայտնելու համար, կարող եք զանգահարել 22013761 հեռախոսահամարով։ Մեր էլեկտրոնային փոստի հասցեն է՝ Armenianradio@ ws.irib.ir ։ Այսօր այսքանը, մնացեք խաղաղությամբ։