«Զերեհ» հրթիռանետ նավը` ռազմանավերը տեղայնացնելու Իրանի վճռակամության խորհրդանիշ
Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժը մեծ քայլեր է ձեռնարկել ռազմական ինքնաբավության և տարբեր տեսակի նավերի, հատկապես ռազմանավերի տեղայնացման ուղղությամբ:
Այս ոլորտում վերջին ձեռքբերումներից մեկը «Փեյքան» դասի «Զերեհ» հրթիռանետ նավն է: Հունվարի 13-ին Իրանի բանակի ծովուժի զորավարժության ընթացքում , Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ մայոր Բաղերիի ,բանակի գլխավոր հրամանատար գեներալ մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավիի և բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հոսեյն Խանզադիի ներկայությամբ,Քոնարաք քաղաքում բանակի ծովուժի ծովային երրորդ շրջանում, «Զերեհ»հրթիռանետ նավը միացավ բանակի ծովուժի հարավային նավատորմին:Նախապես Իրանի բանակի ռազմածովային ուժերի մասնագետների կողմից նախագծված և արտադրված «Փեյքան» դասին պատկանող ,«Ջոշան»,«Դերաֆշ», «Փեյքան» և«Սեփար» հրթիռանետ չորս նավեր գործարկվել են Կասպյան ծովում ,ծովուժի հյուսիսային նավատորմում և «Զերեհ»-ը «Սինա»նախագծի շրջանակում արտադրված «Փեյքան»դասի առաջին նավն է ,որը շահագործվում է բանակի ծովուժի հարավային նավատորմում: «Փեյքան» դասի նավերը պատրաստվել են արտասահմանյան մոդելի այսինքն «Լա Քոմբաթանթե»դասի պարեկային նավի հիման վրա ,որը հեղափոխությունից առաջ գնվել է Ֆրանսիայից,սակայն բացի կառուցվածքի և հրետանային երկու զենքերի նմանությունից ,ամբողջությամբ տարբերվում է արտասահմանյան տարբերակից և այն կառուցելու համար օգտագործվել է տեղական և երկրում արտադրված սարքեր և արդիական տեխնոլոգիա: Իրանի ռազմածովային ուժերը համալրվել են «Լա Քոմբաթանթ»դասի 12 նավերով : «Փեյքան» նավը խորտակվել է1359(1980) թվականի Ազար ամսին, «Մորվարիդ» գործողության ընթացքում , իսկ «Ջոշան» նավը խորտակվել է 1367(1988) թվականի Ֆարվարդին ամսին, ԱՄՆ ծովային նավատորմի հետ անհավասար պատերազմի ընթացքում:1382(1993) թվականին«Լա Քոմբանթանթ»նավի հիման վրա ,երկրում արտադրված առաջին նավը ,իհիշատակ սրբազան պաշտպանության տարիներին անմահացած «Փեյքան»-ի հիշատակին ,կոչվեց «Փեյքան» ,որը ռազմածովային ուժերի չորրորդ շրջանում ,«Անզալի»նավահանգստում հանձնվեց ռազմածովային ուժերին : Բարձր մանևրականությամբ և արագությամբ «Զերեհ» հրթիռանետ նավի միանալn Իրանի բանակի ռազմածովային ուժերի հարավային նավատորմին,հնարավորություն է ընձեռում պաշտպանելու Իսլամական Հանրապետության վերահսկողության տակ գտնվող ջրային տարածքները:Երկրի 2700 կիլոմետր տարածքով ջրային սահմանները,հարավում գործողությունների նոր տարածքների ստեղծվելը և ապագայում հին ռազմանավերը երկրում արտադրված արդիական ու նոր ռազմանավերով փոխարինելը ,անհրաժեշտ է դարձնում «Փեյքան»դասի ավելի մեծ թվով նավերի արտադրությունը:
Այս նավերը կարող են ջրային մերձավոր տարածքներում մեծ նավերի աշխատանքային բեռն իրենց վրա վերցնել և ռազմածովային ուժերին հնարավորություն տալ ավելի մեծ թվով նավախմբեր գործուղել ազատ ջրեր:
Ընդհանուր ակնարկ
Իրանի բանակի ռազմածովային ուժերի գործարանների մասնագետների կողմից նախագծված և արտադրված «Զերեհ»ավիակիր նավն ունի 47մետր երկարություն,7.1 մետր լայնություն և 15 մետր բարձրություն:«Փեյքան» դասի նավերը ներառյալ «Զերեհ»նավը 31-անձնակազմով կարող են փոխադրել 275-ից 300 տոննա բեռ,աշխատում են 3500 ձիաուժ շարժիչներով և առավելագույն արագությունը հասնում է 35 հանգույցի, մոտավորապես 65 կիլոմետր ժամում:Այս նավերում , 140 կիլովատ հզորությամբ էլեկտրաէներգիայի արտադրության 4-գեներատորներ տարբեր գործառույթների համար արտադրում են էլեկտրաէներգիա :Այս նավերում տեղադրված են երկրում իրականացված գիտական հետազոտությունների և հետազոտական նախագծերի արդյունքները և զանազան բաժիններում սարքավորումների հարմար տեղադրությունն ու լավագույն հնարավորությունները ,պատճառ են դարձել ,որ դրանք ալեկոծ ծովում հավասարակշռված և կայուն ընթացքով առաջ ընթանան: Դրանք օգտագործվում են մինչև 200 մղոն կամ 320 կիլոմետր հեռավորությամբ ջրային տարածքներում: Նավի կենտրոնում տեղակայված 76 միլիմետրանոց «Ֆաջր27 »թնդանոթը նավի հիմնական թնդանոթն է ,որն ունակ է մեկ րոպեում կրակել 120 արկ ,առավելագույնը 17 կիլոմետր հեռահարությամբ ,իսկ12 կմ հեռահարությամբ ընդդեմ մակերեսային թիրախների և 7 կմ` հեռավորությամբ օդային թիրախների դեմ: 40 միլիմետր տրամաչափով «Ֆաթհ-40» թնդանոթը ,որը րոպեում 300 հրթիռ է կրակում, օդային թիրախների դեմ 4000 մետր արդյունավետ գործողության հեռավորությամբ և ծովային ու ցամաքային թիրախների դեմ 6000 մետր հեռահարությամբ և 12 կիլոմետր վերջնական հեռահարությամբ ,«Զերեհ»նավի մեկ այլ զենքն է, որը տեղադրված է նավի վերջնամասում և կարող է կրակել զանազան թիրախների ուղղությամբ: Այս նավի տախտակամածի մեջտեղում տեղադրված է երկուական «թևավոր Քրուզ» հրթիռների արձակման 2 հենակետեր , որոնք կարող են օգտագործել 120 կիլոմետր հեռահարությամբ «Նուր» կամ 300 կիլոմետր հեռահարությամբ Ղադիր հրթիռը :«Ղադիր» հրթիռն ունի ռադար, էլեկտրոնային պատերազմի ունակություն և առաջադեմ նավիգացիոն համակարգ, ունի մոտ 175 կգ մարտագլխիկ և մոտ 0.7 մախ արագություն:Յատկանշական է ,որ «Զերեհ»ականանետ նավը ,«Փեյքան»դասի նավերի նախկին նմուշների համեմատությամբ ունի ավելի արդիական հաղորդակցման, գաղտնալսման և էլեկտրոնային պատերազմի համակարգեր: Սարքավորումների և համակարգի կատարելագործման գործընթացը, որն իրականացվել է հյուսիսային նավատորմում «Սինա» նախագծի շրջանակում արտադրված չորս նավերում, շարունակվում է «Զերեհ»նավում , և ապագայում այս մարտական դասի մեկ այլ շարք կկառուցվի հարավում: Այնուհետև «Փեյքան» դասի, կամ Սինա նախագծի նավերը կմտնեն նոր փուլ, որը շատ ավելի արդիական է և , համարվում է Սինայի 3-րդ տիպի նավ,որը փաստորեն նոր դաս է համարվելու:
Յուրահատկություններ
«Զերեհ»հրթիռանետ նավը սարքավորումների և որոշ այլ մանրամասների տեսանկյունից ավելի հաջող է, քան այս շարքին պատկանող նախորդ մոդելները:Այս նավերում սարքավորումների և համակարգերի ավելի քան 80% -ը օպտիմիզացվել կամ տեղայնացվել է նախկինի համեմատ: Հյուսիսային նավատորմի չորս սեփական արտադրության նավերի համեմատությամբ «Զերեհ»-ի առավելություններից է՝ ներքին արտադրությամբ նոր սերնդի միատարր ապահով հաղորդակցությունը, որը կարող է տվյալներ ուղարկել և ստանալ բոլոր տիրույթներում և հաճախականություններում, ինչպես աուդիո, այնպես էլ ամբողջությամբ կոդավորված: «Զերեհ» հրթիռանետ նավի հեռահաղորդակցման համակարգը հնարավորություն է տալիս ապահով հաղորդակցվել օդային, վերգետնյա, ստորերկրյա և առափնյա ստորաբաժանումների հետ նույնիսկ էլեկտրոնային պատերազմի պայմաններում:«Զերեհ»նավն ունի ավելի հզոր շարժիչ, քան հյուսիսում արտադրված մոդելները, և դրա վրա տեղադրված են ավելի լավ և արդիական սարքավորումներ և ռադարներ:Այս նավը հնարավորություն ունի հայտնաբերելու, ճանաչելու և պատերազմելու հակառակորդի մակերեսային թիրախների դեմ և կարող է դիտարկել 40 մակերեսային թիրախ և միաժամանակ պատերազմել 4 մակերեսային թիրախների դեմ:«Զերեհ»-ռազմանավի, կրակի վերահսկման համակարգը ամբողջովին իրանական է և հնարավորություն ունի բարձր մակարդակով դիմակայել էլեկտրոնային պատերազմին:«Սամեն» կոչվող կրակի վերահսկման այս համակարգն հնարավորություն ունի թե՝միաժամանակ և թե՝պասիվ կամ ոչ ակտիվ ձևով հայտնաբերելու մակերեսային և օդային թիրախները:Օդային թիրախներին հետևելու և էլեկտրոնային պատերազմի հնարավորությունները բարձրացնելու համար 9 տարբեր տեխնիկաների օգտագործումը և անձնակազմի ուսուցման համար վիրտուալ թիրախներ ստեղծելու հնարավորությունը, այս համակարգի առանձնահատկություններից են:«Սինա» նախագծի շրջանակում արտադրված «Փեյքան» դասի նավերում օգտագործված ավելի քան հարյուր համակարգեր, ներառյալ «Զերեհ» հրթիռանետ նավը , որոնցից 65-ը հիմնական համակարգերն են համարվում, երկրի պաշտպանական համակարգերում տեղայնական տեխնոլոգիայի գրանցած վերջին ձեռքբերումներից են, որոնք պարունակում են մի շարք էլեկտրոնային վերահսկողության ու հսկման, էլեկտրոնային պատերազմների, հակաէլեկտրոնային պատերազմների, էլեկտրաօպտիկական և ինֆրակարմիր հետապնդման և գիշերային տեսողության համակարգեր,մակերեսային ռադարներ, ապահով հաղորդակցության համակարգեր, միատարր կրակի վերահսկման համակարգ,դիջիտալ էկրաններ և բոլոր տեսակի ջերմա-ռադարային խաբուսիկ համակարգեր,կեղծ թիրախներ, նավիգացիոն համակարգ, օդերևութաբանական և շատ այլ համակարգեր :