Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան անցյալ շաբաթ հյուրընկալեց ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը: «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդաշարի հերթական թողարկման առաջին հատվածում կանդրադառնանք այս նիստի կարևորությանն ու արդյունքներին:
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը գումարվեց երեքշաբթի օրը Վիեննայում Իրանի,Գերմանիայի, Ֆրանսիայի,Բրիտանիայի,Չինաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների քաղաքական հարցերով տեղակալների և տնօրենների ,նաև Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչի ներկայացուցիչ Էնրիկե Մորայի ներկայությամբ:
Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ և իրանական պատվիրակության նախագահ Սեյեդ Աբբաս Արաղչին,նիստի ընթացքում բացատրեց Իրանի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի , պատժամիջոցների ամբողջական չեղարկման անհրաժեշտության և այն գործնական քայլերի վերաբերյալ ,որ ԱՄՆ-ը պիտի կատարի ՀԳՀԾ-ին վերադառնալու համար:
Հանձնաժողովի երկրորդ նիստում ,որը կայացավ ուրբաթ օրը ,Եվրամիության ներկայացուցիչները ,որպես փորձագիտական հանդիպումների համակարգողներ ,Իրանի և 4 + 1 խմբի երկրների փորձագետների միջև խորհրդակցությունների արդյունքները զեկուցել են ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդամներին:
Այս հանդիպման ավարտին որոշվեց հանձնաժողովի հաջորդ նիստը տեղակալների մակարդակով անցկացվի առաջիկա շաբաթվա չորեքշաբթի օրը Վիեննայում և անմիջապես, փորձագիտական խմբերի շրջանակներում, շարունակվեն ինտենսիվ տեխնիկական և մասնագիտացված խորհրդակցությունները՝ ներկայացնելու այն քայլերի փաթեթը,որոնք անհրաժեշտ են իրականացվեն բոլոր երկրների կողմից պատժամիջոցների չեղարկման և ՀԳՀԾ-ի վերականգնման համար։
Ստուգման հայեցակարգն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է կարողանա նավթի վաճառքի ոլորտում պայմանագիր կնքել ,արտահանել իր նավթը և իր եկամտի ֆինանսական ռեսուրսները բանկի միջոցով փոխադրել երկիր կամ դրանց համար օգտագործման այլ միջոցներ ապահովել:
Ատոմական էնէրգիայի միջազգային գործակալությունում Իրանի դեսպան և ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին ,KHAMENEI.IR տեղեկատվական կայքէջին տված հարցազրույցի ընթացքում շեշտել է,որ բոլորովին չենք վստահում ԱՄՆ-ին ,քանզի այդ երկիրը միշտ էլ օգտագործել է պատժամիջոցները իր արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար, ոչ միայն Իրանի, այլ նաև մեծ թվով այլ երկրների դեմ:
Երբ ԱՄՆ-ը ,2018 թվականի մայիսի 8-ին Դոնաալդ Թրամփի նախագահության օրոք հեռացավ Միջուկային գործարքից և բացարձակապես խախտեց ՀԳՀԾ-ն ,Իրանը մեկ տարվա ընթացքում սպասածից շատ կատարեց իր պարտավորությունները: Այս ժամանակահատվածում եվրոպացիները պնդում էին ,որ Իրանը մնա ՀԳՀԾ-ում և խոստանում ,որ ոչ միայն ՀԳՀԾ-ի շրջագծում կիրականացնեն իրենց պարտավորությունները ,այլև կհատուցեն նաև ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռացման հետևանքով առաջացած վնասները, սակայն փաստորեն նրանք չիրականացրին իրենց պարտավորությունները:
Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ և իրանական պատվիրակության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին ,հանդիպման ընթացքում շեշտել է,որ ԱՄՆ-ի նախկին նախագահի ժամանակ հաստատված բոլոր պատժամիջոցների չեղարկումը ,կարևորագույն քայլն է ՀԳՀԾ-ի վերակենդանացման համար:
ՀԳՀԾ-ի մասին Իրանի դիրքորոշումները թափանցիկ են ու հստակ և ապացուցում են ,որ Իրանը չի ցանկանում շրջանցել ՀԳՀԾ-ն:
Ինչպես հստակեցրել է Հեղափոխության գերագույն առաջնորդը .«Իրանն այն ժամանակ է վերադառնալու ՀԳՀԾ-ի իր պարտավորություններին ,երբ ԱՄՆ-ը ոչ թե խոսքով կամ թղթի վրա ,այլ գործնականում չեղարկի բոլոր պատժամիջոցները և պատժամիջոցների չեղարկումը ստուգվի Իրանի կողմից:
***
Անցյալ շաբաթ Իրանի ԱԳՆ-ն այցելել է ասիական 4 երկրներ:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախ այցելել է Ուզբեկստան, ապա Ղրղզստան ու Ղազախստան:Նրա ուղևորության վերջին հանգրվանն էր Թուրքմենստանը:
Տաշքենդում Զարիֆը հանդիպել է Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիոեւի և արտաքին գործերի նախարարի հետ `քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:Իրանի արտգործնախարարը Բիշքեկում հանդիպել է նաև Ղրղզստանի նախագահ Սադիր Չապարովի և ԱԳՆ-ի հետ `քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ղազախստանում ,Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպում ունենալով այդ երկրի վարչապետի տեղակալի և ԱԳՆ-ի հետ ստորագրել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ Նախարարության և Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարության միջև համագործակցության մասին ծրագիր,որը բաղկացած է 15 կետից։
Իրանի ԱԳՆ-ն Կենտրոնական Ասիայի երկրներ կատարած իր այցի վերջին փուլում Աշխաբադում մեկնաբանելով Իրանի ու Թուրքմենստանի հարաբերությունների մակարդակը քաղաքական, տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում,կարևորել է երկու հարևան երկրների հարաբերությունները:
Ներկայումս բարենպաստ պայմաններ են ստեղծված Իրանի և Կենտրոնական Ասիայի աշխարհագրության մեջ գտնվող երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար և այս հնարավորությունը կարելի է օգտագործվել ներդրումները զարգացնելու և առևտուրն ամրապնդելու համար:
Տարածաշրջանի աշխարհագրության մեջ կարևոր նշանակություն ունի Կենտրոնական Ասիայի երկրների և Կովկասի երկրների բաց ջրերին տարանցիկ և առևտրային հասանելիությունը, որոնք հնարավոր է ՝ օգտագործել Իրանի ճանապարհներով:
Սինգապուրի Նանյանգի տեխնիկական համալսարանի միջազգային հետազոտությունների դպրոցի դասախոս և ԱՄՆ-ի մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեյմզ Դորսին անդրադառնալով Միջին Ասիայում Իրանի մեծ դերին ,համոզված է .«Իրանի նավահանգիստներին Միջին Ասիայի երկրների կարիքը ,պատճառ է դարձել ,որ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին և Սսուդյան Արաբիայի ներդրումներին,այդ երկրները առաջնահերթ համարեն Թեհրանի հետ իրենց հարաբերությունները:
Իրանը լիովին պատրաստ է էլեկտրակայանների և էլեկտրահաղորդման գծերի , ամբարտակների ու ճանապարհների կառուցման ոլորտում և էլեկտրակայանների զարգացման նախագծերում տեխնիկական և ինժեներական ծառայություններ տրամադրել Կենտրոնական Ասիայի երկրներին, այդ թվում ՝ Թուրքմենստանին և Ղրղզստանին :Իրանը, նաև կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ,որպես դեղերի արտադրության ոլորտում զարգացած երկրներից մեկը, նույնպես շահագրգռված է դեղագործության ոլորտում համագործակցել այդ երկրների հետ և ապահովել դեղերի և բժշկական սարքավորումների կարիքները:
***
Անցյալ շաբաթ Թեհրանը հյուրընկալել էր Տաջիկստանի պաշտպանության նախարար գեներալ Շիր Ալի Միրզային:Այս այցն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանության եւ աջակցության նախարար Բրիգադային գեներալ Ամիր Հաթամիի հրավերով:
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարը հինգշաբթի օրը Տաջիկստանի պաշտպանության նախարարի հետ բանակցությունների երկրորդ փուլի ավարտին ասել է.««Երկու երկրները դեմ են ահաբեկչական սպառնալիքներին, որոնց արմատները հիմնականում արտաքին միջամտություններն են»:
Ամիր Հաթամին շեշտեց, որ Իրանն ու Տաջիկստանն ունեն պատմական, մշակութային, կրոնական, հատկապես քաղաքակրթական և լեզվական ընդհանրություններ,արդյունքում, բոլոր ոլորտներում, հատկապես անվտանգության և պաշտպանության ոլորտներում, համագործակցության ընդլայնման մհամար հիանալի հիմքեր կան:
Տաջիկստանի պաշտպանության նախարարը նույնպես բարձր է գնահատել Իրանի հյուրընկալությունը և ասել, որ տարածաշրջանում անվտանգության ընդլայնումը և ահաբեկչական խմբավորումներին հակազդելը կախված է տարածաշրջանային համագործակցության ընդլայնումից և շեշտել, որ երկու երկրների համագործակցությունը կարող է նպաստել երկու երկրների անվտանգությանը:
Բանակցությունների ավարտին կողմերի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Իրանը և Կենտրոնական Ասիան իրենց հատուկ աշխարհաքաղաքական, տնտեսական, քաղաքակրթական և ռազմավարական դիրքի պատճառով միշտ ենթարկվել են տարբեր սպառնալիքների և այս խնդիրը ռազմավարական և անվտանգության անհրաժեշտություն է ստեղծել տարածաշրջանի երկրների համար:Իրանը բազմաթիվ նախաձեռնություններ է առաջարկել երկրների հետ պաշտպանական ոլորտում համագործակցության համար, իսկ Հորմոզի խաղաղության ծրագիրը Իրանի առաջարկներից մեկն է:
Սիրելի բարեկամներ ավարտվեց «Հայցք շաբաթվա իրադարձություններին»հաղորդաշարի հերթական համարը: Մինչ նոր հաղորդում մաղթում ենք ձեզ առողջություն։ Տերն ընդ ձեզ: