Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
https://parstoday.ir/hy/radio/iran-i138280-Հայացք_շաբաթվա_իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2021 10:37 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան անցյալ շաբաթ հյուրընկալեց ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը: «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդաշարի հերթական թողարկման առաջին հատվածում կանդրադառնանք այս նիստի կարևորությանն ու  արդյունքներին:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը գումարվեց երեքշաբթի օրը Վիեննայում  Իրանի,Գերմանիայի, Ֆրանսիայի,Բրիտանիայի,Չինաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների քաղաքական հարցերով տեղակալների և տնօրենների ,նաև Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչի ներկայացուցիչ Էնրիկե Մորայի ներկայությամբ:

Իրանի  արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ և իրանական պատվիրակության նախագահ Սեյեդ Աբբաս Արաղչին,նիստի ընթացքում բացատրեց Իրանի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի , պատժամիջոցների  ամբողջական չեղարկման անհրաժեշտության և այն գործնական  քայլերի վերաբերյալ ,որ ԱՄՆ-ը պիտի կատարի  ՀԳՀԾ-ին վերադառնալու համար: 

Հանձնաժողովի երկրորդ նիստում ,որը կայացավ ուրբաթ օրը ,Եվրամիության ներկայացուցիչները ,որպես փորձագիտական հանդիպումների համակարգողներ ,Իրանի և 4 + 1 խմբի  երկրների փորձագետների միջև խորհրդակցությունների արդյունքները զեկուցել են ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի   անդամներին:

Այս հանդիպման ավարտին  որոշվեց  հանձնաժողովի հաջորդ նիստը տեղակալների մակարդակով անցկացվի  առաջիկա  շաբաթվա չորեքշաբթի օրը Վիեննայում և անմիջապես, փորձագիտական ​​խմբերի շրջանակներում, շարունակվեն  ինտենսիվ տեխնիկական և մասնագիտացված խորհրդակցությունները՝  ներկայացնելու այն քայլերի փաթեթը,որոնք անհրաժեշտ են իրականացվեն բոլոր երկրների կողմից  պատժամիջոցների չեղարկման և ՀԳՀԾ-ի վերականգնման  համար։

Ստուգման հայեցակարգն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է կարողանա նավթի վաճառքի ոլորտում պայմանագիր կնքել ,արտահանել իր նավթը և իր եկամտի ֆինանսական ռեսուրսները  բանկի  միջոցով փոխադրել երկիր կամ դրանց համար օգտագործման այլ միջոցներ ապահովել:

Ատոմական էնէրգիայի միջազգային գործակալությունում   Իրանի դեսպան և ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին ,KHAMENEI.IR տեղեկատվական կայքէջին տված հարցազրույցի ընթացքում շեշտել է,որ բոլորովին չենք վստահում ԱՄՆ-ին ,քանզի այդ երկիրը միշտ էլ օգտագործել է պատժամիջոցները իր արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար, ոչ միայն Իրանի, այլ նաև մեծ թվով այլ երկրների դեմ:

Երբ ԱՄՆ-ը  ,2018 թվականի մայիսի 8-ին Դոնաալդ Թրամփի նախագահության օրոք հեռացավ Միջուկային գործարքից և բացարձակապես խախտեց ՀԳՀԾ-ն ,Իրանը մեկ տարվա ընթացքում սպասածից շատ  կատարեց   իր պարտավորությունները: Այս ժամանակահատվածում եվրոպացիները  պնդում էին ,որ Իրանը մնա ՀԳՀԾ-ում և խոստանում  ,որ ոչ միայն ՀԳՀԾ-ի շրջագծում կիրականացնեն իրենց պարտավորությունները ,այլև կհատուցեն  նաև ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռացման հետևանքով առաջացած վնասները, սակայն փաստորեն նրանք չիրականացրին իրենց պարտավորությունները:

Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ և իրանական պատվիրակության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին ,հանդիպման ընթացքում շեշտել է,որ ԱՄՆ-ի նախկին նախագահի ժամանակ հաստատված բոլոր պատժամիջոցների չեղարկումը ,կարևորագույն քայլն է ՀԳՀԾ-ի վերակենդանացման համար:

ՀԳՀԾ-ի մասին Իրանի դիրքորոշումները թափանցիկ են ու հստակ և ապացուցում են ,որ Իրանը չի ցանկանում շրջանցել ՀԳՀԾ-ն:

Ինչպես հստակեցրել է Հեղափոխության գերագույն առաջնորդը .«Իրանն այն ժամանակ է վերադառնալու ՀԳՀԾ-ի իր պարտավորություններին ,երբ ԱՄՆ-ը ոչ թե խոսքով կամ  թղթի վրա ,այլ գործնականում  չեղարկի բոլոր պատժամիջոցները և պատժամիջոցների չեղարկումը ստուգվի Իրանի կողմից:

*** 

Անցյալ շաբաթ Իրանի ԱԳՆ-ն այցելել է ասիական 4 երկրներ:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախ այցելել է Ուզբեկստան, ապա  Ղրղզստան ու Ղազախստան:Նրա  ուղևորության վերջին հանգրվանն էր Թուրքմենստանը: 

Տաշքենդում Զարիֆը հանդիպել է Ուզբեկստանի  նախագահ Շոքաթ  Միրզիոեւի  և արտաքին գործերի նախարարի հետ `քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:Իրանի արտգործնախարարը Բիշքեկում հանդիպել է նաև Ղրղզստանի  նախագահ  Սադիր Չապարովի  և ԱԳՆ-ի  հետ `քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ղազախստանում ,Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպում ունենալով այդ երկրի վարչապետի տեղակալի և ԱԳՆ-ի հետ ստորագրել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ Նախարարության  և Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարության միջև համագործակցության մասին ծրագիր,որը բաղկացած է 15 կետից։ 

Իրանի ԱԳՆ-ն Կենտրոնական Ասիայի երկրներ կատարած իր այցի վերջին փուլում Աշխաբադում  մեկնաբանելով Իրանի ու Թուրքմենստանի հարաբերությունների մակարդակը  քաղաքական, տնտեսական և մշակութային տարբեր  ոլորտներում,կարևորել է երկու հարևան երկրների հարաբերությունները:

Ներկայումս բարենպաստ պայմաններ են ստեղծված Իրանի և Կենտրոնական Ասիայի աշխարհագրության մեջ գտնվող երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար և այս  հնարավորությունը կարելի է օգտագործվել ներդրումները զարգացնելու և առևտուրն ամրապնդելու համար:

Տարածաշրջանի աշխարհագրության մեջ կարևոր նշանակություն ունի Կենտրոնական Ասիայի երկրների և Կովկասի երկրների բաց ջրերին տարանցիկ և առևտրային հասանելիությունը, որոնք հնարավոր է ՝ օգտագործել Իրանի ճանապարհներով:

Սինգապուրի Նանյանգի տեխնիկական համալսարանի միջազգային հետազոտությունների դպրոցի դասախոս և ԱՄՆ-ի մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեյմզ Դորսին  անդրադառնալով Միջին Ասիայում Իրանի մեծ դերին ,համոզված է .«Իրանի նավահանգիստներին Միջին Ասիայի երկրների կարիքը ,պատճառ է դարձել ,որ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին և Սսուդյան Արաբիայի ներդրումներին,այդ երկրները առաջնահերթ  համարեն Թեհրանի հետ իրենց հարաբերությունները: 

Իրանը լիովին պատրաստ է  էլեկտրակայանների և էլեկտրահաղորդման գծերի , ամբարտակների ու  ճանապարհների  կառուցման  ոլորտում և էլեկտրակայանների զարգացման նախագծերում տեխնիկական և ինժեներական ծառայություններ տրամադրել Կենտրոնական Ասիայի երկրներին, այդ թվում ՝ Թուրքմենստանին և Ղրղզստանին :Իրանը, նաև կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ,որպես դեղերի արտադրության ոլորտում զարգացած երկրներից մեկը, նույնպես շահագրգռված է դեղագործության ոլորտում համագործակցել այդ երկրների հետ և ապահովել դեղերի և բժշկական սարքավորումների կարիքները:

***

Անցյալ շաբաթ Թեհրանը հյուրընկալել էր Տաջիկստանի պաշտպանության նախարար գեներալ Շիր Ալի Միրզային:Այս այցն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանության եւ աջակցության նախարար Բրիգադային գեներալ Ամիր Հաթամիի  հրավերով:

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարը հինգշաբթի օրը Տաջիկստանի պաշտպանության նախարարի հետ բանակցությունների երկրորդ փուլի ավարտին ասել է.««Երկու երկրները դեմ են ահաբեկչական սպառնալիքներին, որոնց արմատները հիմնականում  արտաքին միջամտություններն են»:

Ամիր Հաթամին շեշտեց, որ Իրանն ու Տաջիկստանն ունեն պատմական, մշակութային, կրոնական, հատկապես քաղաքակրթական և լեզվական ընդհանրություններ,արդյունքում, բոլոր ոլորտներում, հատկապես անվտանգության և պաշտպանության ոլորտներում, համագործակցության ընդլայնման մհամար հիանալի հիմքեր կան:

Տաջիկստանի պաշտպանության նախարարը նույնպես բարձր է գնահատել  Իրանի հյուրընկալությունը և ասել, որ տարածաշրջանում անվտանգության ընդլայնումը և ահաբեկչական խմբավորումներին հակազդելը կախված է տարածաշրջանային համագործակցության ընդլայնումից և շեշտել, որ երկու երկրների համագործակցությունը կարող է նպաստել երկու երկրների անվտանգությանը:

Բանակցությունների ավարտին կողմերի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Իրանը և Կենտրոնական Ասիան իրենց հատուկ աշխարհաքաղաքական, տնտեսական, քաղաքակրթական և ռազմավարական դիրքի պատճառով միշտ ենթարկվել են տարբեր սպառնալիքների և այս խնդիրը ռազմավարական և անվտանգության անհրաժեշտություն է ստեղծել տարածաշրջանի երկրների համար:Իրանը բազմաթիվ նախաձեռնություններ է առաջարկել երկրների հետ պաշտպանական ոլորտում համագործակցության համար, իսկ Հորմոզի խաղաղության ծրագիրը Իրանի առաջարկներից մեկն է:

Սիրելի բարեկամներ ավարտվեց «Հայցք շաբաթվա իրադարձություններին»հաղորդաշարի հերթական համարը: Մինչ նոր հաղորդում մաղթում ենք ձեզ առողջություն։  Տերն ընդ ձեզ: