Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից (7)
Թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կքննարկենք այս կապակցությամբ միջազգային, ինչպես նաև Իրանում գործող օրենքները:Ընկերակցեք մեզ։
ԱՄՆ-ի կառավարությունը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ, պետք է ենթարկվեն միջազգային պատասխանատվության՝ 2020թ հունվարի 3-ին իրականացված՝ գեներալ Սոլեյմանիի, Աբու Մեհդի ալ Մոհանդեսի և նրանց ընկերակցող պատվիրակության անդամների սպանության համար: Այս հանցագործության համար, միջազգային իրավունքի տեսակետից կարելի է հայց ներկայացնել միջազգային քրեական դատարան, իսկ Թրամփին ու Պենտագոնի որոշ պաշտոնյաների ենթարկել քրեական պատասխանատվության: Այստեղ հարց է ծագում, թե ինչպիսի հիմքեր գոյություն ունեն նման հայց ներկայացնելու համար:
Պետք է ասել, որ ԱՄՆ-ի կառավարութան վերոնշյալ հանցագործությունն Իրանի Սահմանադրության 156-րդ կետի համաձայն, քրեորեն պատժելի է ԻԻՀ դատական մարմնի կողմից: 2013թ․ հաստատված օրենքի համաձայն, Իրանը կարող է նաև հայց ներկայացնել և քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր իրականացրել են հանցագործությունը: Իրանը կարող է իր սահմաններից դուրս կատարած հանցագործության համար պատասխանատվության կանչել:
Իրանում գործող օրենքի համաձայն, երբ որևէ ոչ իրանցի, երկրի սահմաններից դուրս հանցագործություն է կատարում ԻԻՀ քաղաքացու կամ հենց Իրանի նկատմամբ, պետք է կրի քրեական պատասխանատվություն: Քաղաքացիներին պաշտպանելը հյուպատոսական և դչ-վանագիտական կառույցների շրջանակներում և իրավական միջոցառումներից օգտվելով, ընդունելի է միջազգային հանրության կողմից:
Իրավաբան, Դոկտոր Ջավադ Թահմասեբին այս կապակցությամբ ասում է. «Կառավարությունը պետք է պաշտպանի իր քաղաքացուն: Դա նշանակում է, որ պետությունն այդպիսով պետք է պաշտպանի ինքն իրեն: Որովհետև որևէ քաղաքացու նկատմամբ իրականացված հանցագործությունն անուղղակի կերպով համարվում է հանցագործություն՝ ուղղված տվյալ երկրի և դրա արժանապատվության դեմ: Ուստի գեներալ Սոլեյմանիի և նրա ուղեկցիների սպանությունը հնարավոր է իրավական առումով հետապնդել միջազգային շրջանակներում»:
Իհարկե Իրանի դեմ ուղղված հանցագործությունը տարբերվում է այս երկրի քաղաքացու դեմ իրականացված հանցագործությունից: Սակայն ըստ Իրանի օրենքների, երկրի վարչակարգի դեմ ուղղված որևէ քայլ, որը կխաթարի այդ երկրի ներքին անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, կամ անկախությունը, դատապարտելի է: Հետևաբար, գեներալ Սոլեյմանիի՝ որպես Իրաքի պաշտոնական հրավերով այդ երկիր ժամանած ԻԻՀ պաշտոնյայի նկատմամբ իրականացված հանցագործություն, համարվում է քայլ՝ ուղղված Իրանի ազգային անվտանգության դեմ: Ուստի քանի որ սա հանցագործություն է համարվում, կարելի է հետապնդման ենթարկել այդ հանցագործության կազմակերպիչներին ու իրականացնողներին: «Մյուս կողմից, 2017թ սեպտեմբերին ԻԻՀ հաստատել է մի օրենք, որի համաձայն, դատապարտվում են բոլոր այն քայլերը, որոնք խախտում են մարդու իրավունքները: Օրենքը հաստատվեց այն ժամանակ, երբ ամերիկյան օրենսդիր մարմինը հաստատեց հակաիրանական օրենքներ: Այն կարող է գործել նաև գեներալ Սոլեյմանիի դեմ իրականացված հանցագործության դեպքում: Ըստ այս օրենքի, այն ամերիկացիները, որոնք ԻԻՀ կառավարության շահերի կամ քաղաքացիների նկատմամբ որևէ ահաբեկչական քայլ են կազմակերպել, ֆինանսավորել կամ իրականացրել, համարվում են հանցագործներ: Իրանի օրենքները նաև ընդգծում են, որ եթե ԱՄՆ-ի կամ այլ երկրի քաղաքացիները Իրանի քաղաքացիների նկատմամբ որևէ հանցագործություն իրականացնեն, այդ թվում՝ պատանդառություն և սպառնան ԻԻՀ շահերին, պետք է դատական պատասխանատվության կանչվեն Իրանի դատարաններում: Ուստի Իրանի քաղաքացու նկատմամբ երկրի տարածքից դուրս իրականացված հարձակումը հակասում է ԻԻՀ խորհրդարանում հաստատված վերոնշյալ օրինագծին, որը համարվում է հանցագործություն և մարդու իրավունքների խախտում: Այս հանցագործության մասնակիցներին, որն իրականացվել է հատուկ հրամանով ու դիտավորյալ, և համարվում է ահաբեկչություն, պետք է հենց այդ հիման վրա դատել: Ուրեմն գեներալ Սոլեյմանիի ու նրան ուղեկցող անձանց սպանությունն իրականացրած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն Իրանի օրենքների համաձայն: Եվ այդ օրենքը հաստատվել է ԻԻՀ քրեական օրենսգքրի 5 և 8-րդ կետերի համաձայն: Այսպիսով, Իրանի դատական մարմինը կարող է այս կապակցությամբ դատական հայց ներկայացնել և հետևել, որպեսզի նշված հանցագործությունն իրականացնողները դատական պատասխանատվության ենթարկվեն: Այս կապակցությամբ, Թեհրանի դատախազը հայատարարել է, որ դատական հայց է ներկայացվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և 34 այլ պաշտոնայների դեմ և նրանց ձերբակալության հարցով դիմում է ներկայացվել Ինտերպոլ: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Իրանի դատական մարմինն ունի հնարավորություն՝ քրեական պատասխանատվության ենթարկել գեներալ Սոլեյմանիին ու նրա ուղեկցիներին սպանողներին ու սպանության մասնակցիներին: Իրանի դատական համակարգը կարող է այս կապակցությամբ օրինական քայլերի դիմել: Բացի այդ, Իրանում գործում են մարդու իրավունքների ոտնահարման և ահաբեկչության դեմ գործող օրենքներ, որոնց հիման վրա նույնպես դատական համակարգը կարող է քայլեր ձեռնարկել:

Նման գործընթաց տեղի է ունենում նաև Իրաքում: 2021թ հունվարի 13-ին, ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը հայատարարեց, որ Իրանի իրավապահ մարմինների հետևողական ջանքերի արդյունքում, Իրաքի դատական գերագույն խորհուրդը վճիռ է կայացրել՝ Դիմադրության հրամանատարներին սպանելու մեղադրանքով ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ձերբակյալելու կապակցությամբ:
Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը: Հաղորդման մասին մեզ կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ Armenianradio@ ws.irib.ir ։ Մեր հեռախոսահամարն ՝ 22013761 ։