Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
https://parstoday.ir/hy/radio/iran-i138882-Հայացք_շաբաթվա_իրադարձություններին
Բարի օր սիրելի բարեկամներ ,ողջունելով Ռամազանի բարեբաստիկ ամիսը ,ներկայացնում ենք Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին հաղորդաշարի հերթական համարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 09:36 Asia/Tehran

Բարի օր սիրելի բարեկամներ ,ողջունելով Ռամազանի բարեբաստիկ ամիսը ,ներկայացնում ենք Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին հաղորդաշարի հերթական համարը:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ռամազան ամսվա առաջին օրը մեկնարկեց ,Սուրբ Ղուրանի հետ մտերմության արարողությամբ ,որին տեսակապի միջոցով մասնակցել էր Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը: 

Սուրբ Ղուրանի հետ մտերմության սրբազան  արարողության ընթացքում, որը կայացավ տեսակապի միջոցով, Թեհրանում հանգուցյալ Իմամ Խոմեյնու սրբավայր դամբարանում, Ղուրանի սահմանափակ թվով ակտիվիստների ներկայությամբ, անդրադառնալով ՀԳՀԾ-ին ,պատժամիջոցներին և բանակցություններին, Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, ասել է.« Մենք հրապարակել ենք ՀԳՀԾ-ի  և պատժամիջոցների վերաբերյալ երկրի քաղաքականությունը՝ հրապարակային ելույթներում, պաշտոնական  անձանց հետ հանդիպումներում կամ գրավոր, այնպես որ պարզ է երկրի քաղաքականությունը »:

Նա ավելացրել է. «Պաշտոնյաների որոշումն է բանակցել նույն քաղաքականության իրականացման համար, բայց պետք է զգույշ լինել, որ բանակցությունները չդառնան մաշողական , քանի որ դա կվնասի երկրին»:

Նշելով,որ ամերիկացիներն այն նպատակով են շեշտում ու պնդում բանացկությունների  իրականացման վրա ,որպեսզի պարտադրեն իրենց կեղծ խոսքը,մեծարգո առաջնորդը  հստակեցրել է.«Իսլամական հանրապետության տրամաբանությունն այն մասին, որ ԱՄՆ-ը  նախ պետք է վերացնի պատժամիջոցները, հետևյալն է ,որ նրանց նկատմամբ չկա վստահություն  և բազմիցս նրանք եղել են խոստմնադուրժ,և նույնիսկ Եվրոպացի որոշ բանակցողներ ևս ընդունում  են այդ հանգամանքը  և մասնավոր նիստերի ժամանակ հաստատել են այն ,թեև որոշում ընդունելու պահին հանձնվում են ամերիկացիներին և ինքնուրույն որոշում չեն կարողանում ընդունել»:

Մեծարգո Այաթոլլա Խամենեին հստակեցրել է.«Ամերիկացիների առաջարկությունների մեծ մասը նվաստացուցիչ  ու մեծամիտ բնույթի են , որոնց  չարժե ուշադրություն դարձնել»:

Նա վերջում հույս է հայտնել ,որ երկրի պատասխանատուները բաց աչքերով , ամուր հոգով և Աստծուն ապավինելով առաջ կընթանան և Աստծու կամոք կուրախացնեն ժողովրդին:

... 

Անցյալ շաբաթ Ավստրիայի մյրաքաղաք Վիեննայում կայացավ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը Իրանի և 4+1 -ի արտգործնախարարությունների գերատեսուչների ու տեղակալների  և Եվրամիության ներկայացուցչի մակարդակով: 

Բանակցությունների ընթացիկ փուլում տեղի են ունեցել տեխնիկական խորհրդատվություններ `փորձագիտական ​​հանդիպումների շրջանակում` պատժամիջոցների վերացման և միջուկային հարցերի երկու ոլորտներում:

Չեղարկվող  պատժամիջոցների ցուցակի և Իրանի գործողությունների վերաբերյալ Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է.«Ցուցակները պատրաստվում են, Իրանի դիրքորոշումը հետևյալն է , որ բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն , իսկ պատրաստվող  ցուցակները ՝լինեն  ամբողջական»:

Արաղչին շեշտելով ,որ Իրանը չի ցանկանում մաշողական բանակցություններ վարել,հիշատակել է ,որ գործնականում պէտք է տեսնել ,որ համաձայնության հասնելու համար ,ընդունելի և տրամաբանական տեմպ գոյություն ունի ,հակառակ դեպքում Իրանը բանակցությունների շարունակման համար պատճառ չի գտնում:

Իրանի իսլամական հանրապետությունն Ատոմական  էներգիայի միջազգային գործակալությունում սահմանված իրավունքների շրջանակներում իր խաղաղասիրական աշխատանքները շարունակելով ,անցյալ շաբաթ Ատոմական էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հղած գրությամբ  հաղորդել է ուրանի 60 տոկոսանոց հարստացման մեկնարկի մասին:

 Ատոմական էներգիայի միջազգային գործակալությանը ,երեքշաբթի երեկոյան հանձնված նամակի համաձայն  ,60 տոկոսանոց հարստացումը իրականացվում է Նաթանզում  IR-4‌ և IR-6 նոր ցենտրիֆուգների երկու շղթաներում:60% հարստացված ուրանը օգտագործվում է «մոլիբդեն» տարրի արտադրության համար ,որը օգտագործվում է զանազան ռադիոդեղերի արտադրման ոլորտում   և դա էական ազդեցություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմական էներգիայի կազմակերպության արտադրած ռադիոդեղերի որակի ու քանակի առումով: 

---

Անցյալ կիրակի խափանարարական գործողություն տեղի ունեցավ նահատակ «Ահմադ Ռոշան» ուրանի հարստացման համալիրի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի մի բաժնում :

Ատոմական էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, Նաթանզի ատոմական օբյեկտում տեղի ունեցած դեպքը  համարել է միջուկային ահաբեկչություն և շեշտել է.«Նաթանզի հարստացման կենտրոնի դեմ իրականացված քայլը ապացուցում է արդյունաբերական առաջընթացի հակառակորդների ձախողումը ՝ միջուկային արդյունաբերության կտրուկ զարգացումը կանխելու նպատակով»:

Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը ,Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստում ,անդրադառնալով Նաթանզի դեպքին ,շեշտել է այս զգայուն պայմաններում  ատոմական  օբյեկտների և գիտնականների պատշաճ պաշտպանության անհրաժեշտությունը:

Զարիֆը ընդգծելով ,որ սիոնիստական ռեժիմի քաղաքական ու ռազմական պաշտոնատարները  բացարձակապես ասել էին ,որ թույլ չեն տալու դաժան պատժամիջիցների չեղարկվեն և այժմ նրանց թվում է ,որ հասնում են իրենց նպատակին ,հավելել է.«Սիոնիստները իրենց պատասխանը գտնելու են Իրանի ատոմական առավել զարգացումների մեջ»:

Անցյալում ևս Նաթանզի միջուկային օբյեկտը համատեղ հարձակման էր ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:2015-ին Վիեննայում 5 + 1 բանակցությունների ընթացքում «Դոքո» խափանարարական  ծրագրի օգտագործումը և «Սթաքս Նեթ»ու «Շոլե» վիրուսներով , Իրանի միջուկային օբյեկտները վարակելը  այս դիվերսիոն գործողության   մի մասն է:

Միջազգային իրավունքի տեսանկյունից և հիմնվելով միջուկային օբյեկտների անվտանգության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևերի պարտադիր կանոնակարգերին ,արգելվում են խափանարարական գործությունները և կիբերհարձակումները միջուկային օբյեկտների վրա:Ակնհայտ է ,որ գործակալության առաքելություններից է՝ օրինավոր մոտեցում ցուցաբերել միջուկային խափանարարական գործողությունների նկատմամբ:

Վիեննայում, միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին , նամակ հղելով Ատոմական  էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ,գրել է ՝Իրանում Նաթանզի միջուկային օբյեկտի դիտավորյալ թիրախավորումը,որը   ռադիոակտիվ նյութերի  հնարավոր տարածման առումով խիստ ռիսկային էր, համարվում է քրեական միջուկային ահաբեկչություն:

Ղարիբ Աբադին շեշտել է,որ սիոնիստական ռեժիմը , որոշ թերությունների, այդ թվում` միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին հավատրիմ չլինելու, միջազգային կազմակերպությունների պատշաճ արձագանքի բացակայության և միջուկային օբյեկտների անվտանգության ու ապահովության  մասին իբր մտահոգվող կառավարությունների խլացուցիչ լռության պատճառով ,վարժվել է նման ակտերի:

Վիեննայում, միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հստակեցրելէ ,սիոնիստական ռեժիմի ատոմական ահաբեկչության  վերջին ակտը ,պարզապես ամրապնդում է Իրանի վճռականությունը ՝ առաջ շարժվելու և վնասված ցենտրիֆուգները ավելի առաջադեմ սարքավորումներով փոխարինելու համար:

---

Անցյալ շաբաթ Թեհրանը հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Սերգեյ Լավրովին:

Լավրովն ու Զարիֆը  բանակցությունների ընթացքում քննարկել են կարեւոր հարցեր:Այս բանակցություններում քննարկվել են Աֆղանստանում խաղաղության ու հանդարտության  գործընթացի ամրապնդման  և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու հետ կապված հարցեր: Իրանի ու Ռուսաստանի ԱԳՆ-երը  համաձայնագիր են ստորագրել նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև մշակութային կենտրոնների ստեղծման և աշխատանքների ֆունկցիայի մասին :

Լավրովի Թեհրան այցի ընթացքում հստակ բանակցություններ են տեղի ունեցել  ՀԳՀԾ-ի վերաբերյալ: Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը ,Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ հանդիպումից ու բանակցությունից հետո իր թվիթերյան  միկրոբլոգում նշելով ,որ Իրանն ու Ռուսաստանը համակարծիք են ,որ ՀԳՀԾ-ի վերակենդանացման համար անհրաժեշտ է չեղարկվեն ԱՄՆ-ի պատժամիջոցները ,հավելել է.«ԱՄՆ-ի նահագահը պիտի ընտրություն կատարի՝Օբամայի ձեռք բերած համաձայնությունը,թե՞  Թրամփի ձախողած տնտեսական ահաբեկչությունը»: 

Իրանի արտգործնախարարը նույնպես շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին ,Իրանի Իսլամական Հանրապետությանը  Կորոնավիրուսի  պատվաստանյութով ապահովելու  համար և հույս հայտնեց,որ երկու երկրների համաձայնության արդյունքում ,Իրանում կմեկնարկի «Սպուտնիկ»պատվաստանյութի արտադրությունը և հնարավոր կլինի առավել պատվաստանյութ գնել Ռուսաստանից, Իրանի կարիքները ապահովելու համար:

Սիրելի բարեկամներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: