Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
Բարի օր սիրելի բարեկամներ ,ողջունելով Ռամազանի բարեբաստիկ ամիսը ,ներկայացնում ենք Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին հաղորդաշարի հերթական համարը:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ռամազան ամսվա առաջին օրը մեկնարկեց ,Սուրբ Ղուրանի հետ մտերմության արարողությամբ ,որին տեսակապի միջոցով մասնակցել էր Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը:
Սուրբ Ղուրանի հետ մտերմության սրբազան արարողության ընթացքում, որը կայացավ տեսակապի միջոցով, Թեհրանում հանգուցյալ Իմամ Խոմեյնու սրբավայր դամբարանում, Ղուրանի սահմանափակ թվով ակտիվիստների ներկայությամբ, անդրադառնալով ՀԳՀԾ-ին ,պատժամիջոցներին և բանակցություններին, Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, ասել է.« Մենք հրապարակել ենք ՀԳՀԾ-ի և պատժամիջոցների վերաբերյալ երկրի քաղաքականությունը՝ հրապարակային ելույթներում, պաշտոնական անձանց հետ հանդիպումներում կամ գրավոր, այնպես որ պարզ է երկրի քաղաքականությունը »:
Նա ավելացրել է. «Պաշտոնյաների որոշումն է բանակցել նույն քաղաքականության իրականացման համար, բայց պետք է զգույշ լինել, որ բանակցությունները չդառնան մաշողական , քանի որ դա կվնասի երկրին»:
Նշելով,որ ամերիկացիներն այն նպատակով են շեշտում ու պնդում բանացկությունների իրականացման վրա ,որպեսզի պարտադրեն իրենց կեղծ խոսքը,մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Իսլամական հանրապետության տրամաբանությունն այն մասին, որ ԱՄՆ-ը նախ պետք է վերացնի պատժամիջոցները, հետևյալն է ,որ նրանց նկատմամբ չկա վստահություն և բազմիցս նրանք եղել են խոստմնադուրժ,և նույնիսկ Եվրոպացի որոշ բանակցողներ ևս ընդունում են այդ հանգամանքը և մասնավոր նիստերի ժամանակ հաստատել են այն ,թեև որոշում ընդունելու պահին հանձնվում են ամերիկացիներին և ինքնուրույն որոշում չեն կարողանում ընդունել»:
Մեծարգո Այաթոլլա Խամենեին հստակեցրել է.«Ամերիկացիների առաջարկությունների մեծ մասը նվաստացուցիչ ու մեծամիտ բնույթի են , որոնց չարժե ուշադրություն դարձնել»:
Նա վերջում հույս է հայտնել ,որ երկրի պատասխանատուները բաց աչքերով , ամուր հոգով և Աստծուն ապավինելով առաջ կընթանան և Աստծու կամոք կուրախացնեն ժողովրդին:
...
Անցյալ շաբաթ Ավստրիայի մյրաքաղաք Վիեննայում կայացավ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը Իրանի և 4+1 -ի արտգործնախարարությունների գերատեսուչների ու տեղակալների և Եվրամիության ներկայացուցչի մակարդակով:
Բանակցությունների ընթացիկ փուլում տեղի են ունեցել տեխնիկական խորհրդատվություններ `փորձագիտական հանդիպումների շրջանակում` պատժամիջոցների վերացման և միջուկային հարցերի երկու ոլորտներում:
Չեղարկվող պատժամիջոցների ցուցակի և Իրանի գործողությունների վերաբերյալ Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է.«Ցուցակները պատրաստվում են, Իրանի դիրքորոշումը հետևյալն է , որ բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն , իսկ պատրաստվող ցուցակները ՝լինեն ամբողջական»:
Արաղչին շեշտելով ,որ Իրանը չի ցանկանում մաշողական բանակցություններ վարել,հիշատակել է ,որ գործնականում պէտք է տեսնել ,որ համաձայնության հասնելու համար ,ընդունելի և տրամաբանական տեմպ գոյություն ունի ,հակառակ դեպքում Իրանը բանակցությունների շարունակման համար պատճառ չի գտնում:
Իրանի իսլամական հանրապետությունն Ատոմական էներգիայի միջազգային գործակալությունում սահմանված իրավունքների շրջանակներում իր խաղաղասիրական աշխատանքները շարունակելով ,անցյալ շաբաթ Ատոմական էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հղած գրությամբ հաղորդել է ուրանի 60 տոկոսանոց հարստացման մեկնարկի մասին:
Ատոմական էներգիայի միջազգային գործակալությանը ,երեքշաբթի երեկոյան հանձնված նամակի համաձայն ,60 տոկոսանոց հարստացումը իրականացվում է Նաթանզում IR-4 և IR-6 նոր ցենտրիֆուգների երկու շղթաներում:60% հարստացված ուրանը օգտագործվում է «մոլիբդեն» տարրի արտադրության համար ,որը օգտագործվում է զանազան ռադիոդեղերի արտադրման ոլորտում և դա էական ազդեցություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմական էներգիայի կազմակերպության արտադրած ռադիոդեղերի որակի ու քանակի առումով:
---
Անցյալ կիրակի խափանարարական գործողություն տեղի ունեցավ նահատակ «Ահմադ Ռոշան» ուրանի հարստացման համալիրի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի մի բաժնում :
Ատոմական էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, Նաթանզի ատոմական օբյեկտում տեղի ունեցած դեպքը համարել է միջուկային ահաբեկչություն և շեշտել է.«Նաթանզի հարստացման կենտրոնի դեմ իրականացված քայլը ապացուցում է արդյունաբերական առաջընթացի հակառակորդների ձախողումը ՝ միջուկային արդյունաբերության կտրուկ զարգացումը կանխելու նպատակով»:
Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը ,Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստում ,անդրադառնալով Նաթանզի դեպքին ,շեշտել է այս զգայուն պայմաններում ատոմական օբյեկտների և գիտնականների պատշաճ պաշտպանության անհրաժեշտությունը:
Զարիֆը ընդգծելով ,որ սիոնիստական ռեժիմի քաղաքական ու ռազմական պաշտոնատարները բացարձակապես ասել էին ,որ թույլ չեն տալու դաժան պատժամիջիցների չեղարկվեն և այժմ նրանց թվում է ,որ հասնում են իրենց նպատակին ,հավելել է.«Սիոնիստները իրենց պատասխանը գտնելու են Իրանի ատոմական առավել զարգացումների մեջ»:
Անցյալում ևս Նաթանզի միջուկային օբյեկտը համատեղ հարձակման էր ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:2015-ին Վիեննայում 5 + 1 բանակցությունների ընթացքում «Դոքո» խափանարարական ծրագրի օգտագործումը և «Սթաքս Նեթ»ու «Շոլե» վիրուսներով , Իրանի միջուկային օբյեկտները վարակելը այս դիվերսիոն գործողության մի մասն է:
Միջազգային իրավունքի տեսանկյունից և հիմնվելով միջուկային օբյեկտների անվտանգության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևերի պարտադիր կանոնակարգերին ,արգելվում են խափանարարական գործությունները և կիբերհարձակումները միջուկային օբյեկտների վրա:Ակնհայտ է ,որ գործակալության առաքելություններից է՝ օրինավոր մոտեցում ցուցաբերել միջուկային խափանարարական գործողությունների նկատմամբ:
Վիեննայում, միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին , նամակ հղելով Ատոմական էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ,գրել է ՝Իրանում Նաթանզի միջուկային օբյեկտի դիտավորյալ թիրախավորումը,որը ռադիոակտիվ նյութերի հնարավոր տարածման առումով խիստ ռիսկային էր, համարվում է քրեական միջուկային ահաբեկչություն:
Ղարիբ Աբադին շեշտել է,որ սիոնիստական ռեժիմը , որոշ թերությունների, այդ թվում` միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին հավատրիմ չլինելու, միջազգային կազմակերպությունների պատշաճ արձագանքի բացակայության և միջուկային օբյեկտների անվտանգության ու ապահովության մասին իբր մտահոգվող կառավարությունների խլացուցիչ լռության պատճառով ,վարժվել է նման ակտերի:
Վիեննայում, միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հստակեցրելէ ,սիոնիստական ռեժիմի ատոմական ահաբեկչության վերջին ակտը ,պարզապես ամրապնդում է Իրանի վճռականությունը ՝ առաջ շարժվելու և վնասված ցենտրիֆուգները ավելի առաջադեմ սարքավորումներով փոխարինելու համար:
---
Անցյալ շաբաթ Թեհրանը հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Սերգեյ Լավրովին:
Լավրովն ու Զարիֆը բանակցությունների ընթացքում քննարկել են կարեւոր հարցեր:Այս բանակցություններում քննարկվել են Աֆղանստանում խաղաղության ու հանդարտության գործընթացի ամրապնդման և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու հետ կապված հարցեր: Իրանի ու Ռուսաստանի ԱԳՆ-երը համաձայնագիր են ստորագրել նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև մշակութային կենտրոնների ստեղծման և աշխատանքների ֆունկցիայի մասին :
Լավրովի Թեհրան այցի ընթացքում հստակ բանակցություններ են տեղի ունեցել ՀԳՀԾ-ի վերաբերյալ: Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը ,Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ հանդիպումից ու բանակցությունից հետո իր թվիթերյան միկրոբլոգում նշելով ,որ Իրանն ու Ռուսաստանը համակարծիք են ,որ ՀԳՀԾ-ի վերակենդանացման համար անհրաժեշտ է չեղարկվեն ԱՄՆ-ի պատժամիջոցները ,հավելել է.«ԱՄՆ-ի նահագահը պիտի ընտրություն կատարի՝Օբամայի ձեռք բերած համաձայնությունը,թե՞ Թրամփի ձախողած տնտեսական ահաբեկչությունը»:
Իրանի արտգործնախարարը նույնպես շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին ,Իրանի Իսլամական Հանրապետությանը Կորոնավիրուսի պատվաստանյութով ապահովելու համար և հույս հայտնեց,որ երկու երկրների համաձայնության արդյունքում ,Իրանում կմեկնարկի «Սպուտնիկ»պատվաստանյութի արտադրությունը և հնարավոր կլինի առավել պատվաստանյութ գնել Ռուսաստանից, Իրանի կարիքները ապահովելու համար:
Սիրելի բարեկամներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: