Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը (3)
https://parstoday.ir/hy/radio/iran-i138890-Իրանի_հրթիռային_ԱԹՍ_ների_և_արբանյակային_կարողության_զսպիչ_ուժը_(3)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօր քննարկելու ենք Իրանի արբանյակային կարողությունը: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 09:41 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօր քննարկելու ենք Իրանի արբանյակային կարողությունը: Ընկերակցեք մեզ:

Արբանյակային էներգիայի հետ կապված թեմաները ուսումնասիրվում են երկու տեսանկյունից. Արբանյակ և արբանյակակիր հրթիռներ: Իսլամական փառահեղ հեղափոխության հաղթանակից հետո Իրանն ընդլայնելով իր արբանյակային կարողությունը, հաջողեց դառնալ աշխարհի այն եզակի երկրներից մեկը, որն իր արբանյակները տիեզերք է ուղարկել տեղական արտադրության արբանյակակիրների միջոցով: Արբանյակակիր հրթիռների նախագծման և գործարկման հարցում Իրանի առաջընթացի մի քանի օրինակներ կարելի է բերել: 2010-2013 թվականներին, Իրանը Safir տեղական արբանյակակիր հրթիռը նախագծելով և արտադրելով, չորս անգամ հաջողությամբ տիեզերք ուղարկեց իրանական արտադրության արբանյակները: Safir  արբանյակակիրը աշխատում է երկփուլ հեղուկ վառելիքով: Նաև Իրանում նախագծվել և արտադրվել է «Սիմորղ» արբանյակակիր հրթիռը, որն ավելի արդիական և ավելի մեծ է, քան «Safir » արբանյակակիրը:

«Սիմորղ» արբանյակակիր հրթիռը

Հրթիռների հեռահարության և ճշգրտության բարձրացման և, ի վերջո, դրանք արբանյակակիր հրթիռների վերածելու հարցում Իրանի առաջընթացն արևմտյան հետազոտողների ուշադրության կենտրոնում է հայտնվել: ԱՄՆ-ի Օդային և տիեզերական հետախուզության ազգային կենտրոնի (NASIC) զեկույցում ասվում է, որ «Safir» արբանյակակիր հրթիռը կարող է օգտագործվել որպես հեռահար հրթիռների տեխնոլոգիայի զարգացման հարթակ: Սիոնիստ վերլուծաբան՝ Օզի Ռուբինն ասել է.«Իրանցիները արբանյակներ արձակելու համար արդիականացրել են իրենց բալիստիկ հրթիռները և արբանյակակիր են արտադրել: Արբանյակ ուղեծիր փոխադրելը շատ բարդ նախագիծ է: Իրանի տիեզերական ծրագիրն ավելի տպավորիչ է, քան հրթիռային ծրագիրը: Սա իրանական նախագիծ է, և մենք դա աշխարհի ոչ մի տեղ չենք տեսնում»:

Իրանական արբանյակների կարողության գնահատման մեկ այլ կարևոր հարցն այն է, որ արբանյակներն արձակվում են իրանական տիեզերակայաններից: Այս հնարավորությունը ուշագրավ է «Սիմորղ» և «Safir» արբանյակների դեպքում: «Սիմորղ» արբանյակի նշանակությունն այն աստիճան է, որ գրավել է արևմտյան վերլուծաբանների ուշադրությունը: Բրիտանիայի Jeans կենտրոնի փորձագետներից մեկը համոզված է, որ «Սիմորղ երկփուլ արբանյակակիրը կարող է 60 կիլոգրամանոց արբանյակը փոխանցել երկրի շուրջ գտնվող 500 կիլոմետրանոց ուղեծիր: Հայտարարված իրանական արբանյակների թվում հավանական է, որ «Թոլու» հետախուզական արբանյակը և «Զաֆար» հեռահաղորդիչ արբանյակը ուղեծիր կտեղափոխվեն «Սիմորղ» արբանյակակրի միջոցով»:

***

2020-ի ապրիլի 22-ին, Իրանի կենտրոնական անապատից, «Ղասեդ» արբանյակակրից հաջողությամբ արձակվեց իրանական «Նուր» արբանյակը որպես հատուկ և ռազմավարական նշանակությամբ արբանյակ և տեղադրվեց երկրի շուրջ 425 կմ ուղեծրում: Նուր արբանյակը Երկրի շուրջ պտտվում է 93 րոպեն մեկ անգամ: Ղասեդ արբանյակակիրն օգտագործում է կոշտ և հեղուկ վառելիքների համադրություն: Ղասեդ արբանյակակրում օգտագործվող տեխնոլոգիայի և վառելիքի տեսակի պատճառով, աշխարհի շատ ռազմական և քաղաքական փորձագետներ եկել են այն համոզման, որ պաշտպանական, արբանյակային և հետախուզական ոլորտում նոր հավասարակշռություն է հաստատվել հօգուտ Իրանի: Եվրոպական  առաջնորդության ինստիտուտի անդամ՝ Ֆաբիեն Հայնսը մի հոդվածում անդրադարձել է «Նուր» արբանյակի արձակման կարևոր կետերին, այդ ոլորտում Իրանի կարողությանը, ինչպես նաև արբանյակակիր հրթիռներին:  Նա գրել է.«Ղասեդ արբանյակակրում պինդ վառելիքի առաջադեմ տեխնոլոգիան լուրջ առաջընթաց է: Տեխնիկական առումով պետք է նշել, որ եռափուլ արբանյակակիր հրթիռներում, ինչպես միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, առաջին փուլում մեկ հրթիռ առանձնացվում է հիմնական հրթիռից, երկրորդ փուլում՝ մեկ այլ հրթիռ, և երրորդ փուլում՝  արբանյակը տեղադրվում է նկատի առնված ուղեծրում»:

Իրանի արբանյակային կարողությունների զարգացումը ոչ միայն գիտական, տնտեսական և քաղաքական նշանակություն ունի, այլև կրկնակի կարևոր է կապի և հաղորդակցության առումով: Եթե ​​Իրանին հաջողվի ավելի շատ արբանյակներ ուղարկել տիեզերք, որոնք ավելի արդիական են, քան նախորդ տեսակները,  ամենայն հավանականությամբ, առանց Eutelsat- ի և Galaxy-ի նման արբանյակների անհրաժեշտության, կկարողանա տեղական արբանյակների միջոցով ծածկել իր ռադիոյի և հեռուստատեսության հաղորդումները: Վերջին տարիներին արբանյակային ընկերությունները քաղաքական մոտեցմամբ և պատժամիջոցների պատրվակով դադարեցրել են իրանական որոշ ալիքների հաղորդումների հեռարձակումը իրենց արբանյակներից: Օրինակ, 2020 թվականի մայիսի 20-ին Eutelsat արբանյակային ընկերությունը դադարեցրեց Իրանի Ալ-Քոսար հեռուստաընկերության հաղորդումների  հեռարձակումը: Ալ-Քոսար արաբալեզու միջազգային ցանցի հաղորդումները հեռարձակվում էին  Eutelsat արբանյակի միջոցով՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի արաբական երկրներում և Հյուսիսային Աֆրիկայում:

Նուր իրանական արբանյակը

2020 թվականի հունիսի 8-ին, ևս Galaxy արբանյակը դադարեցրեց իրանական անգլերեն Press Tv և IFilm հեռուստաալիքների հաղորդումների հեռարձակումը: Իրանական արբանյակային ալիքների հաղորդումների հեռարձակման դադարեցումը տեղի է ունեցել մերթ պատժամիջոցների, մերթ էլ պարտքի պատրվակով: Արևմտյան արբանյակների սեփականատերերի քաղաքական մոտեցման պատճառով, Իրանը խելամիտ ջանքեր է սկսել հեռահաղորդակցման արբանյակային գիտելիքներ և տեխնոլոգիաներ ձեռք բերելու ուղղությամբ: Այս ոլորտում կարևոր կետը ուղեծրում տեղադրման բարձրությունն է, որպեսզի Իրանը կարողանա ծածկել իր հեռահաղորդակցության և կապի կարիքները: Հետևաբար, ավելի հասկանալի է դառնում իրանական արբանյակային տեխնոլոգիայի կարևորությունը, հատկապես հեռուստատեսային հեռարձակման ոլորտում:

Կլիմայի, գյուղատնտեսության, բնապահպանության և հեռահաղորդակցության ոլորտներում արբանյակներից ստացված տեղեկության օգտագործումն այն նպատակներն են, որ Իրանը հետապնդում է արբանյակներ տիեզերք ուղարկելով: Չնայած դրան, Իրանի հրթիռային և արբանյակային կարողության, այլ կերպ ասած՝ Իրանի ռազմական կարողության և  գիտական ​​ու խաղաղ գործունեության միջև կապ հաստատելը արևմտյան լրատվամիջոցների և հետազոտական ​​կենտրոնների  լրատվության հիմնական գծերից են: Նրանք փորձում են վտանգավոր ներկայացնել Թեհրանի արբանյակային և գիտական ​​գործունեությունը: Նրանք վտանգավոր են բնութագրում նաև Իրանի հրթիռային կարողությունը և պնդում են, որ Իրանը տիեզերական խաղաղ ծրագրերի հետևում, թաքուն կերպով ընդլայնում է իր հրթիռային կարողությունը: Սա այն դեպքում, երբ Իրանի հրթիռային և արբանյակային գործողությունները կանխարգելիչ և խաղաղ բնույթ են կրում: Իրանի դեմ արևմտյան լրատվամիջոցների նման բացասական քարոզչությունն այն իրավիճակում է տեղի ունենում, երբ երկակի մոտեցմամբ այդ լրատվամիջոցները շատ դյուրին աչք են փակում գերտերությունների, հատկապես ԱՄՆ-ի կողմից արտաքին տիեզերական տարածության (1967) պայմանագրի խախտման նկատմամբ:

Տեղական արբանյակակիր արտադրելու Իրանի կարողությունը

Իրանի արբանյակային կարողությունների մասին արևմտյան վերլուծական կենտրոնների  մտահոգություններից մեկը՝ տեղացի փորձագետներն են: Նրանք համոզված են, որ Իրանի մարդկային ռեսուրսները բավարար են արբանյակային ոլորտում զարգացման համար: Դա ակնհայտ է նաև Իրանի պաշտպանական կարողության ոլորտում: Այս հաջողությունը ձեռք է բերվել պատժամիջոցների պայմաններում և առանց նախապես գոյություն ունեցող արդյունաբերական ենթակառուցվածքների: Իրանը ներկայումս ունի արբանյակների և արբանյակակիրների արտադրության ոլորտում հմուտ գիտնականներ, ճարտարագետներ և տեխնիկներ, որոնք կախված չեն օտար երկրներից: