Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը (4)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում քննարկելու ենք Իրանի արբանյակային կարողականությունը: Ընկերակցեք մեզ:
Կանխարգելիչ ուժն արդյունավետ և ռազմական փոխադարձ գործողության ուժն է ՝ թշնամուն իր գործողություններից հետ պահելու համար:
Կանխարգելիչ ուժի տեսաբան Բերնարդ Բրիլ Բրոնդն ընդգծում է, որ կանխարգելիչ սպառնալիքը պետք է լինի արդյունավետ, թափանցիկ և որոշիչ՝ հակառակորդին համոզելով, որ ռազմական ծախսերը և ցանկացած թշնամական գործողությունների ծախսերը գերազանցում են օգուտներին: Թոմաս Շիլինգը կարծում է. «Ռազմական ռազմավարությունը ոչ թե ռազմական հաղթանակի գիտություն է, այլ հարկադրանքի, ահաբեկման և զսպման արվեստ»:
Այսօրվա պատերազմների արդյունավետ զսպող գործիքներից մեկը անօդաչու թռչող սարքերն են: Չնայած, անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են տարբեր գործառույթներով, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, գլոբալ նավարկությունը, օդերևութաբանական և աշխարհագրական հետազոտությունները և նույնիսկ փոխադրումները, այնուամենայնիվ ուժը մեծացնելու ու կանխարգելման համար դրանք շատ օգտակար են: ԱԹՍ-ները կարևոր և արդյունավետ դեր են խաղում անօրինական ձկնորսությամբ զբաղվող նավերը հայտնաբերելու կամ հրդեհները մարելու գործողություններում:
Ներկայումս 32 երկրներ արտադրում և զարգացնում են 250 ԱԹՍ-ի մոդելներ: Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարությունը ամենամեծ ներդրումն է կատարել աշխարհում անօդաչու թռչող սարքերի կառուցման և սարքավորումների համար: Global Hawk հսկա անօդաչու թռչող սարքը ԱՄՆ-ում արտադրված ամենամեծ, ամենաթանկ և ամենակարևոր ռազմական անօդաչու սարքն է: 2019-ի հունիսի 20-ին իրանական հրթիռային համակարգը խոցեց այդ անօդաչու սարքերից մեկը, որը Հորմուզի նեղուցի մերձակայքում փորձել էր ներթափանցել Իրանի օդային տարածքը։
Աշխարհում անօդաչու թռչող սարքերի գործունեությունն ունի ավելի քան մեկ դարվա պատմություն, իսկ իսլամական Իրանը այս ոլորտում գործում է ընդամենը շուրջ 30 տարի: Այնուամենայնիվ, Իրանը դարձել է աշխարհի անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջատարներից մեկը, որն ունի մեծ առաջընթաց այս ոլորտում: Արեւմտյան փորձագետների կարծիքով ՝ Իրանը ուժեղ է անօդաչու թռչող սարքերի ոլորտում, այդ թվում ՝ տարբեր բնագավառներում ԱԹՍ-երի նախագծման, կառուցման և օգտագործման ոլորտներում։
Իսկ ինչ վերաբերում է Իրանում առաջին ԱԹՍ-ների պատմությանը։ Այս երկրում առաջին անգամ ԱԹՍ-եր են օգտագործվել Իսլամական հեղափոխությունից առաջ, ԱՄՆ-ից կործանիչներ գնելու հետ միաժամանակ: Այն ժամանակ Միացյալ Նահանգներից գնվեցին մի շարք թիրախային անօդաչու թռչող սարքեր՝ կործանիչների օդ-օդ հրթիռների կարողությունը փորձարկելու համար: Այս անօդաչու թռչող սարքերիից կարող ենք նշել MQM- 107 և Striker- ը: Իսլամական փառահեղ հեղափոխության հաղթանակից և Իրան-Իրաք պարտադրված պատերազմն սկսվելուց հետո անհրաժեշտություն առաջացավ Իրաքի Բաասական ռեժիմի դիրքերի օդային պատկերները պատրաստել: Հակառակորդի դիրքերի հետախուզությունն ու դիրքերի նկարելը իրականացվում էին RF -4 և RF -5 հետախուզական ինքնաթիռներով: Աստիճանաբար, 1984 թվականից ի վեր անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ներառվեց Իրանի օրակարգում: Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ընթացքում Թալաշ 1, 2 և 3 , և Մոհաջեր 1 և 2 անօդաչու թռչող սարքերի կառուցման գործում հաջողությունն ապացուցեց անօդաչու թռչող սարքերում ներդրումներ կատարելու գաղափարը: Իրանում սրբազան պաշտպանության ընթացքում և պատերազմից հետո, ԱԹՍ-ների ստորաբաժանման հաջող գործողությունների հետևանքով Իրանը շարունակեց զարգացնել և ուժեղացնել անօդաչու թռչող սարքի կարողությունը: Զարգացումը սկզբում դանդաղ էր ընթանում, բայց դա պաշտպանական ուժերի օրակարգում էր: 2002 թվականից ի վեր Իրանի անօդաչու թռչող սարքի կարողության մեջ հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել: Մոհաջեր և Աբաբիլ անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ այս կարողությունը սկսեց զգալիորեն աճել և հանգեցրեց Շահեդ անօդաչու թռչող սարքերի արտադրությանը:
Տարիների ընթացքում «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը հիմնականում ներգրավված են եղել զինված ուժերի հետախուզական և մարտական գործողություններում, ինչպես երկրի տարածքում, այնպես էլ Իրանի սահմաններից դուրս, ներառյալ Սիրիայում: «Քարար» բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքը, որը Իրանի զինված ուժերի հայտնի ու լայնորեն օգտագործվող պաշտպանական արտադրանքներից մեկն է, այս ոլորտում համաշխարհային ռեկորդակիր է ու եզակի թռչուն է համարվում: Այս ԱԹՍ կարող է կատարել մի շարք կարևոր դերեր: Հրթիռներով ու ռումբերով հագեցած, գաղտնալսումներն ու օդային մարտերը իրականացնող այս իրանական անօդաչու թռչող սարքի առանձնահատկություններն են: Այս ԱԹՍ-ն կարող է հագեցած լինել էլեկտրոնային պատերազմի պատիճներով՝ հակառակորդի ռադարները կամ հեռահաղորդակցման համակարգերը խափանելու համար:
Իրանի անօդաչու թռչող սարքերը միշտ եղել են Իրանի տարածաշրջանային և արտատարածաշրջանային թշնամիների ուշադրության կենտրոնում: Բազմաթիվ ռազմական փորձագետների կարծիքով ՝ Իրանը անօդաչու թռչող սարքերի ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկրներից մեկն է:
2019 թվականին Hill պարբերականը գրել է.«Իրանը դառնում է անօդաչու թռչող սարքերի գերտերություն: Իրանն այս առումով զգալի առաջընթաց է գրանցել: Հերթրիջ ինստիտուտի հետազոտող Փիթեր Բրուկսը ասել է.«ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքերը համարում է Իրանի ամենակարևոր ռազմական գործիքներից մեկը, որը Թեհրանն օգտագործում է իր շահերը պաշտպանելու և առաջ տանելու համար»:
Իրանի անօդաչու թռչող սարքերի կարողությունը կենտրոնանում է քանակի և որակի վրա: Անօդաչու թռչող սարքերի քանակն զգալիորն աճել է և անօդաչու թռչող սարքերը ռումբերով և հրթիռներով զինելու և ճշգրիտ ուղղորդելու ոլորտում մեծ առաջընթաց է գրանցվել: Արեւմտյան ուսումնասիրության կենտրոնները մարտական անօդաչու թռչող սարքերի ոլորտում Իրանին դասում են աշխարհի լավագույն հնգյակում: 2019-ի մարտին Պարսից ծոցի շրջանում 50 մարտական անօդաչու թռչող սարքերով անցկացվեց «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդային ուժերի «Բեյթ ալ-Մողադդաս-1» անվամբ անօդաչու թռչող սարքերի մեծ զորավարժությունը: Իրանում և տարածաշրջանում սա առաջին անգամ էր, որ այս քանակությամբ անօդաչու թռչող սարքեր, միաժամանակ նախահարձակ-մարտական գործողության ընթացքում, ավելի քան հազար կիլոմետր հեռավորությունից, հարձակվում էին կանխորոշված թիրախների վրա և բարձր ճշգրտությամբ խոցում դրանք: Ամերիկյան MQ1 մոդելի անօդաչու սարքի նման որոշ իրանական անօդաչու թռչող սարքեր մասնակցեցին այս զորավարժություններին:
2000 կմ հեռահարությամբ և 24 ժամ թռիչքի տևողությամբ իրանական Shahed 129 անօդաչու թռչող սարքը Իրանի ամենակարևոր անօդաչու թռչող սարքերից մեկն է: Օպտիկական համակարգը հնարավորություն ունի հայտնաբերելու շուրջ 200 կմ տարածք և կարող է հստակ պատկերներ պատրաստել գիշերը, ցերեկը և բոլոր եղանակային պայմաններում: Արբանյակային նավիգացիոն համակարգը դրան ավելացվել է 2016 թվականին: Աբաբիլը իրանական մեկ այլ անօդաչու թռչող սարք է, որը հայտնի է USS Vincennes-ի վրայով թռչելով: Աբաբիլի գործողությունների հեռահարությունը կազմում է 100-ից 150 կմ: Թռիչքի բարձրության առաստաղը 11,000 ոտնաչափ է, իսկ առավելագույն արագությունը ՝ 250 կիլոմետր: Այս անօդաչու թռչող սարքը կարող է տեղադրվել նաև արագընթաց նավակների վրա: Իրանական «Մեերաջ» անօդաչու թռչող սարքը ամերիկյան «Aerosonde» անօդաչու թռչող սարքի նմանակն է և կարող է թռչել 140 կմ / ժամ արագությամբ ՝ 12000 ոտնաչափ բարձրության վրա: Այն կշռում է 33 կգ և կարող է տեղափոխել 5 կգ քաշ: Այս մոդելը օգտագործվում է սահմանների վերահսկողության համար: Դրա առավելագույն արագությունը 140 կմ / ժ է:
Փաստն այն է, որ երկրներն անընդհատ փորձում են մեծացնել իրենց հարձակողական և պաշտպանական ուժը `բոլոր տեսակի սպառնալիքներին դիմակայելու համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես Արևմտյան Ասիայի անկայուն տարածաշրջանի ամենակարևոր և ազդեցիկ երկրներից մեկը, մեծ ջանքեր է գործադրել իր ռազմական կարողությունների ինքնաբավության ուղղությամբ, հատկապես հրթիռների և ԱԹՍ-ների ոլորտում:
Ահաբեկչական խմբավորումներին, հատկապես ԻԼԻՊ-ին դիմակայելու համար Սիրիայում ճգնաժամի ընթացքում իրանական անօդաչու թռչող սարքերի լայնածավալ և հաջող գործողությունները ցույց տվեցին, որ Իրանը օգտագործում է իր անօդաչու թռչող սարքը տարածաշրջանում ահաբեկչությանը դիմակայելու համար: Իրանի կողմից ԱՄՆ Global Hawk անօդաչու թռչող սարքի կործանումը ցույց տվեց, որ Իրանը տարածաշրջանում ամենայն ուշադրությամբ հետևում է ամերիկյան բոլոր անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ավիակիրների տեղաշարժերին :