Հատուկ հաղորդում՝ նվիրված Թաբասի դեպքի տարելիցին
Ավելի քան կես դար է ինչ ԱՄՆ-ն թշնամանք է տածում Իրանի նկատմամբ: Իրանի պատմությունը վկայում է այդ մասին:
Բազմաթիվ տվյալներ ապացուցում են, որ ԱՄՆ-ը տարիներ է ինչ ,Իրանի նկատմամբ խորը քինախնդրությամբ է լցված և տապալման քաղաքականությունը պահպանել է,որպես իր կայուն ռազմավարություն: Օգոստոսի 19-ի (մորդադի 28) հեղաշրջման պլանավորումն ու իրականացումը և Թաբասում, ռազմական միջամտությունը այդ պարագաներից են:
Ամերիկացիները 1979 թվականի նոյեմբերի 4-ին ստեղծեցին 132 հոգանոց հատուկ ջոկատ , Delta Force անունով , Իրանի վրա հարձակման և Թեհրանից ամերիկացի լրտեսներին ազատելու համար ,օպերացիան կոչվում էր «Արծվի ճիրան» (Operation Eagle Claw ) :
Օպերացիան սկսվեց այն ժամանակ, երբ ռազմական մի քանի ինքնաթիռներ և ուղղաթիռներ ,տարածաշրջանում գտնվող ամերիկյան ավիակիր նավից թռիչք կատարեցին դեպի Իրանի օդային տարածք, սակայն օպերացիայի առաջին իսկ պահին , ուղղաթիռներից մեկն Իրանի արևելքում գտնվող Քերմանի Ռավարից 120 կիլոմետր հեռավորությամբ , տեխնիկական անսարքության պատճառով , արտակարգ վայրէջք է կատարում և նրա ուղևորները փոխադրվում են մյուս ուղղաթիռ,իսկ երկրորդ ուղղաթիռը ևս տեխնիկական անսարքության պատճառով վերադառնում է տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ-ի ավիակիր նավ:
Համենայնդեպս օպերացիան չդադարեց և մնացած վեց ինքնաթիռներն ու վեց ուղղաթիռները հասնում են Թաբաս և գիշերային մթության մեջ ,ռադարի կույր կետից աննկատ հեռակա վայրում վայրէջք են կատարում:Գործողության այս փուլում, վերալիցքավորման ընթացքում մյուս ուղղաթիռում տեխնիկական անսարքություն է առաջանում և մինչդեռ հիմնական օպերացիան դեռ չէր սկսվել, երեք ուղղաթիռները դուրս են դրվում օպերացիայից:
Թաբասի օպերացիայի ավարտը , սկանդալի վերածեց այս պարտությունը:Ինքնաթիռների և ուղղաթիռների բարձրանալու ժամանակ սկսվեց ավազային փոթորիկը,իրար բախվեցին Սի- 130 մակնիշի ինքնաթիռը և ՍԻ.ԷՉ-53 ուղղաթիռը,և ավիավթարի հետևանքով հրկիզվեցին երկուսը: Դեպքի հետևանքով ամերիկյան ուժերից 8-ն այրվեցին ,իսկ ուղղաթիռներից 4-ը անկարող էին վեր բարձրանալ:
Այս ծանր պարտությունից հետո ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջիմի Քարթերը հրահանգեց վերադարձնել ուժերին և դադարեցնել գործողությունը:Մնացած ուժերը հինգ ինքնաթիռներով վերադարձան Nimitz ավիակիր նավ:Այսպիսով, Թաբաս անապատում «Արծվի ճիրան» գործողության գործը փակվեց,սակայն դա պատմության մեջ արձանագրվեց, որպես ԱՄՆ-ի ագրեսիայի փաստաթուղթ:
ԱՄՆ-ի ագրեսիան և մի շարք դավադրությունները, ինչպիսիք են ՝Թաբասում ձախողված ռազմական միջամտությունը և հեղափոխության հաղթանակից հետո «Նեղաբ»(դիմակ) ձախողված հեղաշրջումը, ինչպես նաև Իրանի դեմ իրականացված սպանություններն ու ահաբեկչությունը, յուրաքանչյուրը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության պատմության մեջ մնում են որպես սև բիծ են և վկայում են այդ երկրի ագրեսոր լինելու մասին:
Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթ.Խամենեին այս մասին իր ելույթում ,անդրադառնալով իրանական 1359 թվականի օրդիբեհեշտ ամսի 5-ին(1980թ․ ապրիլի 25-ին) Թաբասի անապատում ,ամերիկացիների խայտառակ և նվաստացուցիչ պարտությանը ասել է.
«Նրանք գուցե շատ բան չեն հասկանում, բայց, հավանաբար, բավականաչափ հասկանում են, որպեսզի պատկերացնեն ու գիտակցեն Իրանի վրա հարձակման արդյունքը»:
Պարտադրյալ պատերազմի տարիներին ԱՄՆ-ը փորձեց ծնկի բերել Իրանը ՝ ռազմական հեգեմոնիայի շրջագծում:Այժմ էլ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմավարությունը շարունակությունն է՝ անցյալի ագրեսիվ քաղաքականության:Այս ռազմավարությունը շատ էլ չի տարբերվում մինչ Թրամփի ժամանակաշրջանը: ԱՄՆ-ի պետական այրերը անկախ նրանից թե՝հանրապետական են կամ դեմոկրատական ,սկսած այն պահից երբ հաղթանակեց Իրանի Իսլամական հեղափոխությունը ,անգամներ դավեր են նյութել Իրանի դեմ ,իսկ այսօր ևս Իրանի հասցեին սպառնալից ու անարգալից ոճով են խոսում :
1950-ականների սկզբից,երբ կատարվեց «մորդադ-ի 28-ի»(օգոստոսի 19-ի)պետական հեղաշրջումը,ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունները մի քանի փուլերով վերստին նախագծվել են:
ԱՄՆ-ը երբևէ չի ցանկացել ,որ Իրանը որպես անկախ,հզոր և առաջադեմ երկիր տարածաշրջանի ժողովուրդների համար օրինակ ծառայի և արգելք հանդիսանա տարածաշրջանում, ԱՄՆ-ի հեգեմոն քաղաքականության առաջընթացի համար: Ուստի Իրանի դեմ ,ԱՄՆ-ի գործողությունները վերջին տասնամյակում որոշ փոփոխություններով վերածվել են տարածաշրջանային ու միջազգային խաղերի և նախագծվել մի շարք հարցերի շրջագծում,իշարս Միջուկային խնդիրը և Իրանի մեկուսացման նպատակով Իրանաֆոբիայի տարածումը:
Հեղափոխության գերագույն առաջնորդի հավաստմամբ,մեծ թվով սպառնալիքների առկայությունը ,ապացուցում է Իսլամական համակարգի հզորությունը ,քանզի եթե Իսլամական հանրապետությունը ,մեծ կարողություն ու ազդեցություն չունենար ,Իրանի ժողովրդի թշնամիները այսպես խառնաշփոթի չէին մատնվելու:
Այս տարիների ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունները փորձել են ,զանազան ձևերով խոչընդոտել Իրանի ժողովրդի զարգացումն ու առաջընթացը և տարածաշրջանում Իրանի Իսլամական հանրապետության հզորացումը: ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը տարածաշրջանի որոշ երկրներում ,իշարս Բահրեյնում, Քովեյթում,Իրաքում և Աֆղանստանում կամ տարածաշրջանի որոշ երկրներում ռազմաբազաների կառուցումը հենց այս ուղղությամբ կարելի է գնահատել:
Ինչպես Հեղափոխության գերագոյն առաջնորդն է հիշատակել.
«Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի խոր թշնամանքը կուրացրել է ամերիկացիների հաշվարկային աչքերը և պատճառ դարձել ,որ նրանք կրկնեն իրենց սխալները»: Այս մասին նա ասում է.
«Ամերիկացիները շարունակում են իրենց ապարդյուն դավադրությունները,քանի որ նրանց թշնամանքը և քինախնդրությունը,, նրանց կուրացրել է ըմբռնել իրականությունները և ճիշտ գնահատական ներկայացնել»:
Իսլամական Հանրապետության համակարգի հաստատումից հետո ,ցայսօր ամերիկացի պաշտոնատարները անդադար ջանքեր են գործադրել ,որպեսզի զանազան միջոցներով կասեցնեն Իրանի առաջընթացը : Այդ նպատակի իրականացման համար ԱՄՆ-ի միջոցներից մեկը պատժամիջոցն է եղել :
1980-ին ԱՄՆ-ը տնտեսական ծավալուն պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ ՝ ի պատասխան Թեհրանում իր լրտեսական որջի գրավման և պաշտոնապես հայտարարեց Իրանի դեմ տնտեսական էմբարգոյի սկիզբը:
Իրանի միջուկային հարցի մասին դատական գործ հարուցելը ևս պատժամիջոցների նոր ալիք ստեղծեց Իրանի դեմ:Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ շինծու մեղադրանքներով և Անվտանգության խորհրդում վեց բանաձևերի ընդունմամբ ՝ պատժամիջոցների հարցը Իրանի միջուկային ծրագրի պատրվակով,միջազգային բնույթ ստացավ :Բանաձեւերը ,ԱՄՆ-ի համար իրավական նոր հիմքեր էին ապահովում Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներն ավելի սեղմելու համար:Սակայն այս սցենարը ,իվերջո դադարեց 2015-ին ,ՀԳՀԾ-ի համաձայնությամբ և անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևով:
Միջուկային համաձայնությամբ՝ՀԳՀԾ-ով ,ըստ ճշտված ժամանակացույցի աստիճանաբար չեղարկվեցին Եվրամիության պատժամիջոցները: Սակայն ՀԳՀԾ-ից երկու տարի անց ,Թրամփը խախտեց ՀԳՀԾ-ն և միակողմանիորեն հեռացավ դրանից ,որպեսզի Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու պատրվակ ունենա:
Թրամփը ,ՀԳՀԾ-ից հեռանալով ապացուցեց ,որ լավապես չի ճանաչում Իրանի ժողովրդին : Թրամփից հետո ,ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի քաղաքականություններում ևս նոր շրջադարձ չի նկատվել,այն հիմամբ թե՝ ԱՄՆ-ը հրաժարվում է իր անցյալի սխալ ընթացքից :
ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականություններում ընդհանուր առմամբ երեք փուլեր են նկատվում։
Առաջին՝ քաղաքատնտեսական նպատակներով Իրանում ուղղակի միջամտությունը՝ Իրանում ԱՄՆ-ի ցանկացած վարչակարգը ձևավորելու նպատակով:Այս թշնամանքները որոշ ժամանակահատվածում իհայտ եկան Իրանում թագավորական ռեժիմին հովանավորելով, պետական հեղաշրջումով,իսկ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ,տապալման գործողությունների շրջագծում,ինչպես ՝Թաբասի պարագային ռազմական ագրեսիան, դեսպանատան միջոցով լրտեսությունը ,«Նոժե»-ի հեղաշրջման պլանավորումը ,պարտադրյալ պատերազմի տարիներին Սադդամի ռեժիմին հովանավորելը և Իսլամական Հանրապետության համակարգի թշնամիներին ու ահաբեկչական խմբավորումներին աջակցելը:
Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական գործողությունների ու միջամտությունների ցուցակում երկրորդ փուլը հետևյալն է՝ խռովություն առաջացնելով,անկարգությունները հովանավորելով ,առավելագույն ճնշումով և պարալիզացնող պատժամիջոցներով, Իրանի դեմ փափուկ և տապալող պատերազմ նախագծելը ,որը մեկտեղված էր՝ նավթի վաճառքի բոյկոտով ,մինչև դեղորայքի ներմուծումը արգելելով և Իրանի դեմ ճնշում բանեցնելով,այնէլ կորոնավիրուսի պանդեմիայի ծանր ժամանակաշրջանում ,որով Իրանի ժողովուրդը ԱՄՆ-ի բժշկակակն ահաբեկչության թիրախը դարձավ:
Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական ուղղակի քաղաքականությունների երրորդ փուլը՝ Իրանին մեկուսացնելու նպատակով Իրանաֆոբիա տարածելու և միջուկային հարցի պես զանազան հարցերի շրջագծում միջազգային մակարդակում իրականացված քայլերն են եղել:
Ամերիկացի հայտնի գրող և տեսաբան Նուամ Չամսկին ասում է.
«Մինչ այն ժամանակ ,երբ Իրանը անկախ կմնա և չի հնազանդվի ԱՄՆ-ի գերիշխանությանը, ,կշարունակվի ԱՄՆ-ի թշնամանքը և հակառակությունները նրա նկատմամբ :Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի տեսակետից անընդունելի է ,քանի որ չի հրաժարվում իր անկախությունից»:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Միացյալ Նահանգները բազմիցս օգտագործեց կոշտ սպառնալիքի և փափուկ սպառնալիքի բաղադրիչները ռազմական հարթություններում, ինչպիսիք են՝ պատերազմ պարտադրելը և անապահովություն ստեղծելը Իրանի շրջակա տարածքներում և սահմաններում:2020-ի հունվարին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում «Ղոդս » ստորաբաժանման նախկին հրամանատար, բրիգադային նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նման զինվորական գործիչների սպանությունը, երբ նա և իր զիանկիցները Իրաքի կառավարության պաշտոնական հյուրեր էին,միջուկային գիտնականների սպանությունը ,այդ թվում պաշտպանական -միջուկային ոլորտի գիտնական դոկտ.Ֆախրիզադեի սպանությունը ,և Իրանի գիտական և տեխնոլոգիական նախագծերում, այդ թվում ՝ Նաթանզի հարստացման օբյեկտում իրականացված դիվերսիան ,Իրանի դեմ ԱՄՆ-ի խափանարարական գործողություններից են:
Իրանի ժողովուրդը դիմակայել է ԱՄՆ-ի բոլոր դավադրություններին,մարտահրավեր նետելով ԱՄՆ-ի գերիշխանությանը: Միաժամանակ ,կոռումպացված ռեժիմները, որոնք իրենց գոյատևումը տեսնում են մեծապետականների պահանջները բավարարելու և սիոնիզմի ու ԱՄՆ-ի հետ դաշնակցելու մեջ, փորձել են հարվածել Իրանին, բայց նրանք ևս ձախողվել են:
Նման իրականություններ ,երբևէ չեն ջնջվելու պատմության էջերից ,հենց այնպես որ Թաբասի դեպքը ևս թարմ է Իրանի ժողովրդի հիշողության ու պատմության մեջ և երբեք չի մոռացվելու :