Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից (8)
Հարգարժան ունկնդիրներ ներկայացնում ենք «Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք Միջազգային քրեական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի կողմից նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանության գործով միջազգային հետաքննության եղանակի ու ծավալների մասին: Ընկերակցեք մեզ:
Արդարադատության միջազգային դատարանը (ԱՄԴ) ՄԱԿ-ի հիմնական դատական մարմիններից մեկն է։ Այն լուծում է անդամ պետությունների միջև ծագած իրավական վեճերը և ՄԱԿ-ի լիազորված մարմիններին և մասնագիտացված գործակալություններին տալիս է խորհրդատվական եզրակացություններ։ Իրավագիտության իրանցի դասախոս դոկտոր Սեյեդ Բաղեր Միր Աբբասին ասում է․-«Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության համաձայն՝ պետությունները պետք է համաձայն լինեն՝ իրենց միջև եղած վեճերը լուծել այս միջազգային դատարանի միջոցով։ Այլ կերպ ասած, Արդարադատության միջազգային դատարանն իրավասություն է ձեռք բերում միայն վիճահարույց գործերում որպես կողմեր հանդես եկող պետությունների համաձայնության հիման վրա»։
ԱՄՆ-ի միջազգային վեճերի լուծման փորձագետ Ստանիմիր Ալեքսանդրովն այդ մասին ասում է․-«Յուրաքանչյուր պետություն, դատարանի իրավասության վերաբերյալ իր համաձայնությունը հայտնելու համար պետք է ընդունած լինի դատարանի կանոնադրությունը»։
Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի առաջին կետը նախատեսում է, որ կողմերը կարող են դիմել դատարան, որը «հատուկ համաձայնագրի» կամ «փոխզիջման» վրա հիմնված իրավասություն է։ Այս մեթոդը հիմնված է ավելի շատ ակնհայտ համաձայնության, այլ ոչ թե դատարանի պարտադիր իրավասության հիման վրա։ Սա, թերևս, դատարանի իրավասության առավել արդունավետ հիմքն է, քանի որ շահագրգիռ կողմերը ցանկանում են, որ վեճը լուծվի դատարանի կողմից, ուստի ավելի հավանական է, որ նրանք կկատարեն դատարանի որոշումը։ Կանոնադրության 36-րդ հոդվածի առաջին կետը դատարանին օժտում է «գործող պայմանագրերում և կոնվենցիաներում հստակ նախատեսված հարցերի առնչությամբ» իրավասությամբ։
***
Վերջին տասնամյակների ընթացքում դիվանագիտական պատվիրակությունների և ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ իրականացվող ահաբեկչական հանցագործություններն աճել են:
Ուստի գտնելով, որ դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային պաշտպանությունից օգտվող այլ անձանց դեմ ուղղված հանցագործությունները, վտանգում են նրանց անվտանգությունը, լուրջ սպառնալիք են ստեղծում պետությունների միջև համագործակցությանն ուղղված անհրաժեշտ միջազգային բնականոն հարաբերությունների պահպանման համար, և նման հանցագործությունների կատարումը միջազգային հանրության համար լուրջ մտահոգության խնդիր է, 1973 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ը վավերացրեց «Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցիչների դեմ կատարվող հանցագործությունները կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան»։ Ի դեպ պայմանագրերից մեկը, որում թե ԱՄՆ-ն, և թե Իրանը ընդունել են Արդարադատության միջազգային դատարանի իրավասությունը, 1973 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցիչների դեմ կատարվող հանցագործությունները կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան է։ Այս կոնվենցիան, որն արգելում է միջազգայնորեն պաշտպանված անձանց նկատմամբ որոշակի հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների կատարումը, նախատեսում է վեճերի լուծման մեխանիզմ, որն ի վերջո վեճի լուծման հարցը փոխանցվում է Արդարադատության միջազգային դատարան։ Կոնվենցիայի համաձայն՝ երբ պաշտոնական վայրում կառավարության աշխատողի կամ ներկայացուցչի նկատմամբ իրավախախտում է տեղի ունենում, տվյալ անձը միջազգային իրավունքի շրջանակում իրավունք ունի ցանկացած հարձակման դեպքում, օգտվել միջազգային պաշտպանությունից։
1973 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց դեմ կատարվող հանցագործությունները կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի համաձայն՝ ցանկացած դիտավորյալ գործողություն, որը կհանգեցնի միջազգային պաշտպանությունից օգտվող անձի սպանության, առևանգման կամ նրա աշխատավայրի շենքի, բնակարանի կամ փոխադրամիջոցների վրա հարձակման, որը կարող է սպառնալ նրա անձին կամ ազատությանը, անդամ պետության ներքին օրենսդրության համաձայն պետք է համարվի հանցագործություն։ Ուստի, ըստ այս կոնվենցիայի, գեներալ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների սպանությունը հետաքննելու հարցը կարող է բարձրացվել Արդարադատության միջազգային դատարանում: Քանի որ նահատակ Սոլեյմանին, որպես իրանցի բարձրաստիճան ռազմական պաշտոնյա, Իրաքի կառավարության պաշտոնական հրավերով էր այցելել Իրաք: :
***
Գեներալ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների սպանության գործով հաջորդ քայլը միջազգային քրեական դատարանում քրեական գործի քննությունն է: Միջազգային հանցագործությունների դեմ պայքարի համար, Միավորված ազգերի կազմակերպությունն ստեղծել է քրեական դատական մարմիններ: 2002 թ. հիմնվեց միջազգային քրեական դատարանը։ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) պետությունների միջև կնքված պայմանագրի հիման վրա ստեղծված քրեական արդարադատության առաջին մշտական միջազգային մարմինն է, որն անհրաժեշտ է առաջին հերթին այն բանի համար, որպեսզի թույլ չտա անպատիժ մնալ լուրջ հանցագործություններ կատարած անձանց, որոնք մտահոգություն են առաջացնում ամբողջ միջազգային հանրության համար։ Իրավական ոլորտում իրանցի հետազոտող դոկտոր Փեյման Նամամյանն ասում է․-«Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի իրավասության մեջ են չորս միջազգային հանցագործությունների, այդ թվում ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների,ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։ Եթե ահաբեկչության որոշ տեսակներ ներառվեն կանոնադրության 5-րդ հոդվածում թվարկված հանցագործությունների շարքում, դատարանն անուղղակիորեն լիազորված կլինի նրանց նկատմամբ իրավասություն իրականացնել»:
Սպանելով, գեներալ Սոլեյմանիին, ԱՄՆ-ն բռնություն գործադրեց պետական պաշտոնյայի նկատմամբ, վախ առաջացնելու նպատակով։ ԱՄՆ-ի քայլը պետական ահաբեկչության վառ օրինակ է: Բացի ԱՄՆ կառավարությունից, այդ երկրի նախագահը, որպես այս հանցավոր արարքի կարգադրությունը ստորագրող, ինչպես նաև կատարողները և բոլոր նրանք, ովքեր նպաստել են այդ ոճրագործության իրականացմանը, որպես հանցագործներ, ունեն միջազգային պարտականություններ և պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Միացյալ Նահանգների այս ահաբեկչական գործողությունը միջազգային իրավունքի տեսանկյունից, միջազգային իրավունքի ամենաակնհայտ սկզբունքների և նորմերի այդ թվում չմիջամտելու, պետությունների ինքնիշխանության, ուժային միջոց չօգտագործելու, չհարձակվելու և պետության ներկայացուցիչների անձեռնմխելիության սկզբունքների կոպիտ խախտում է: Միջազգային նորմերի խախտումը ստեղծում է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական պատասխանատվություն: Քրեական պատասխանատվությունը նախատեսված է նրանց համար, ովքեր խախտում են միջազգային իրավունքի նորմերը: Քաղաքացիական պատասխանատվությունը նախատեսված է այն պետության համար, որին կարող են վերագրվել միջազգային իրավունքի նորմերը խախտող գործողությունները: Ըստ այդմ, ինչպես ԱՄՆ կառավարությունը, այնպես էլ ինքը՝ Դոնալդ Թրամփը, միջազգային իրավունքի համաձայն, պետք է պատասխան տան գեներալ Սոլեյմանիի, Աբու Մահդի Ալ- Մոհանդեսի և նրանց ուղեկիցների սպանության համար:
***
Նահատակ գեներալ Սոլեյմանիի իրանցի զինակիցները 2020-ի հունվարին
Չնայած միջազգային իրավունքի հանձնաժողովի ջանքերին, պետությունների միջազգային պատասխանատվության նախագիծը զուտ քաղաքացիական է, և պարզապես քննարկում է պետությունների միջազգային պատասխանատվությունը: Ուստի մինչ այժմ միջազգային մակարդակում չի ընդունվել կառավարությունների քրեական պատասխանատվության մասին ոչ մի գրված օրենք:Պետությունների քրեական պատասխանատվության գործով ժամանակավոր կամ մշտական միջազգային դատավարություն տեղի չի ունեցել։ Մինչ այժմ տեղի ունեցած դատական նիստերում դատարաններն զբաղվել են միայն պետական պաշտոնյաների քրեական պատասխանատվությամբ: Ըստ այդմ, ԱՄՆ պաշտոնյաների միջազգային քրեական պատասխանատվության իրացման ամենակարևոր իրավական տարրերից մեկը Միջազգային քրեական դատարանի կանոնադրության հոդվածներն են: Հաշվի առնելով որոշ դեպքերում սույն կանոնադրության հոդվածների հստակությունը, այս կանոնադրությունը տեսականորեն կարող է ճանապարհ հարթել գեներալ Սոլեյմանիի սպանությունը կարգադրողների ու իրականացնողների քրեական պատասխանատվությունը միջազգային հարթությունում ճանաչելու համար: Միջազգային դատավոր և իրավաբան Անտոնիո Կասեզոն ասում է․-Միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից `միջազգային հանցագործություն նշանակում է այն միջազգային նորմերի խախտում, որոնք հանցագործի համար առաջացնում են անհատական քրեական պատասխանատվություն»:
Միջազգային հանցագործություն կատարվելուն պես արծարծվում է անհատական քրեական պատասխանատվության հարցը: Իրանի Ղոմ քաղաքի համալսարանի իրավագիտության դասախոս՝ դոկտոր Աբոլֆաթհ Խալեղին ասում է. «Պատերազմական ագրեսիայի հանցագործության նյութական տարրը ոչ թե պետության կատարած գործողություններն են, այլև այն անհատների գործողությունները, որոնք հանգեցնում են տվյալ պետության կողմից ուժի անօրինական կիրառմանը»: Ըստ այդմ, գեներալ Սոլեյմանիին սպանելու հանցագուգործությունը վերագրվում է ԱՄՆ նախագահին և սպանության մեջ ներգրավված ռազմական և անվտանգության հրամանատարներին: Գեներալ Սոլեյմանիին սպանելու մասին Դոնալդ Թրամփի հրամանը հստակ նշված էր ԱՄՆ Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, իսկ հրամանը կատարել են ԱՄՆ ռազմական պաշտոնյաները: Հետևաբար, կարելի է ասել, որ միջազգային քրեական դատարանի կանոնադրության համաձայն այս գործողությունը կատարողների և ղեկավարների անհատական միջազգային քրեական պատասխանատվությունը հստակ է:
***
Այսօրվա հաղորդման ընթացքում մենք քննարկեցինք գեներալ Սոլեյմանիի և նրա զինակիցների սպանության գործը միջազգային ատյաններում, ներառյալ Արդարադատության միջազգային դատարանում և Միջազգային քրեական դատարանում հետապնդելու հարցը: Ըստ այդմ, 1973 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցիչների դեմ կատարվող հանցագործությունները կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի համաձայն, որպես գեներալ Սոլեյմանիի սպանությունը կատարող, ԱՄՆ կառավարությունը կարող է պատասխանատվության ենթարկվել Միջազգային դատարանի կողմից: Քանի որ ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփի և սպանության մեջ ներգրավված ռազմական և անվտանգության հրամանատարների կողմից իրականացված այս հանցագործությունը, միջազգային իրավունքի տեսանկյունից, միջազգային իրավունքի ամենաակնհայտ սկզբունքների ու նորմերի, այդ թվում չմիջամտելու, պետությունների ինքնիշխանության, ուժային միջոց չօգտագործելու, չհարձակվելու և պետության ներկայացուցիչների անձեռնմխելիության սկզբունքների կոպիտ խախտում է, որոշակի պայմաններ ստեղծվելու դեպքում Միջազգային քրեական դատարանում նրանց դատվելու հնարավորություն կա։ Ավելի վաղ նույն դատարանում արդեն դատվել են նման ոճրագործություններ իրականացրած քաղաքական գործիչներ:
Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը: Դուք կարող եք ձեր տեսակետները հայտնել այս հաղորդաշարի վերաբերյալ։ Հայերեն ռադիոժամի էլեկտրոնային փոստի հասցեն է՝ [email protected] և հեռախոսահամարը՝ 22013761։ Մինչ նոր հանդիպում մնացեք խաղաղությամբ։