Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ, ներկայացնում ենք «Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Անցյալ շաբաթ համընկնում էր բանակի օրվան և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմավորման տարեդարձին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հիմնադրվել է իսլամական հեղափոխության մեծ ճարտարապետ Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ :Հեղափոխական այս կառույցը արդյունավետ դերակատարությամբ է հանդես եկել և՛ութամյա սրբազան պաշտպանության տարիներին և այնուհետև երկրի տարբեր ասպարեզներում:
Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, չորեքշաբթի օրը կառավարության նիստի ընթացքում ասել է.«1358 թվականի Ֆարվարդին ամսի 29-ը, լուսահոգի իմամ Խոմեյնիի հրահանգով հռչակվել է Բանակի օր և դա այն օրն էր ,երբ համայն Իրանում ժողովուրդը շքեղ ցույցեր կազմակերպելով վանկարկում էր՝ «Ժողովուրդը հանուն բանակի»և բանակայինները վանկարկում էին.«Բանակը հանուն ժողովրդի»կարգախոսը և այսպիսով մեկ ընդմիշտ չեզոքացվեց այն մեծ դավադրությունը ,որ զանազան խմբավորումներն էին նախատեսել բանակը լուծարելու համար:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը շարունակեց.«Մի քանի օր անց ,լուսահոգի Իմամը ,օրդիբեհեշտ ամսի 2-ին հիմքը դրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի: Երկու հրահանգներն էլ կարևոր էին: Եթե լուսահոգի Իմամը 1358 թ. (1979 թ.) Ֆարվարդին ամսի ավարտին չվերականգներ բանակը և 1358 օրդիբեհեշտ ամսին (իրանական 1979 թ. ապրիլի ամսին) հիմքը չդներ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ,այդ պայմաններում եթե ինչ որ պատերազմ պարտադրվեր մեզ ,խոշոր աղետ էր արձանագրվելու երկրի պատմության մեջ»:
---
Անցյալ շաբաթ ,Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարեց՝ սրտի կաթվածի պատճառով պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարի տեղակալ գեներալ Հեջազիի նահատակության մասին
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս առիթով իր ցավակցական ուղերձի մի բաժնում նշել է.«Մոջահեդի կյանք, դինամիկ միտք, իսկական հավատքով լի սիրտ, վճռականություն, իսլամին ու հեղափոխությանը ծառայելու լիարժեք ուժ, սրանք ենք եղել գեներալի կյանքի սկզբունքները»:
Հեղափոխության առաջնորդը հավելել է, որ գեներալ Հեջազին կարևոր պարտականություններ է կատարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում և այդ բոլորը հաջողությամբ է ավարտին հասցրել:
Գեներալ Հեջազին ,որոշ ժամանակ Լիբանանում եղել է պահապանների կորպուսի պատասխանատուն և վերջին տարիներին իր արժեքավոր փորձառությունը օգտագործել է օգնելու սրբավայրերի և Իսլամական դիմադրության ճակատի պաշտպաններին, ԻԼԻՊ-ի և թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարում: Գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակությունից հետո, պահապանների կորպուսի «Ղոդս»ստորաբաժանման հրամանատար գեներալ Էսմայիլ Ղաանիի առաջարկությամբ և Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի հրամանագրով նա նշանակվել էր այս ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնին:
...
Անցյալ շաբաթ Թեհրանը հյուրընկալեց Պակիստանի ԱԳՆ Շահ Մահմուդ Ղորեյշիին: Այցի հետ միաժամանակ Իրանի և Պակիստանի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Շահ Մահմուդ Ղորեյշին ստորագրեցին Իրանի ու Պակիստանի սահմանային շուկաների ստեղծման մասին փոխընբռնման հուշագիր:
Փոխընբռնման հուշագիրը նախատեսում է ստեղծել սահմանային վեց շուկաներ, Պակիստան-Իրան սահմանի երկայնքով,որոնք գտնվելու են Պակիստանի Բալուչիստան նահանգում և Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում:
Երկու երկրների միջեւ երրորդ պաշտոնական սահմանը բացվել է անցյալ շաբաթ Իրանի Փիշին և Պակիստանի Մանդ տարածքում :«Փիշին » սահմանը,Պակիստանի հետ Սիստան-Բալուչեստան նահանգի ամենահարավային անցուղին է:
Պակիստանի արտգործնախարարը այցելել է նաև սրբազան Մաշհադ քաղաքը: Այս ուղևորության ընթացքում, նա անդրադառնալով Իման Ռեզայի սրբավայրի պակիստանցի ուխտավորներին հյուրընկալելու հարցում, Աստան Ղոդս Ռազավիի ծավալուն գործողություններին, շնորհակալություն հայտնեց այս սրբավայրի տնօրենությանը և ընդգծեց.«Մաշհադ քաղաքը և Իմամ Ռեզայի սրբավայրը տարեկան հյուրընկալում են ավելի քան 500,000 պակիստանցի ուխտավորների, և հետագայում այդ թիվը կավելանա `շնորհիվ այս սրբավայրում առկա բարձր մակարդակի անվտանգության»:
---
Իրանի արտաքին քաղաքականության մեջ, արևելքի հետ հարաբերությունների ընդլայնումը յուրահատուկ դիրք է զբաղեցնում:
Հենց այս շրջագծում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը անցյալ շաբաթ Ջակարտա այցի ընթացքում հանդիպում և բանակցություն է ունեցել Ինդոնեզիայի պաշտոնատարների հետ :
Ինդոնեզիան Հարավարևելյան Ասիայի(Ա.Սե.ԱՆ)-ի ամենամեծ տնտեսությունը և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշով աշխարհի 17-րդ խոշորագույն տնտեսությունն ունի:Իրանը և Ինդոնեզիան արդյունաբերության և առևտրի բնագավառում ունեն մեկը մյուսին լրացնող հնարավորություններ,և կարող են բավարարել միմյանց կարիքները:Նկատի առնելով այդ երկրի մեծ կարիքը էլեկտրաէներգիային ,վերամշակման գործարանների կառուցումը և ՀԷԿ-երի զարգացումը, սննդամթերքի և հարակից վերափոխման արդյունաբերության զարգացումը և արտա -տարածշրջանային մշակումը այն ոլորտներից են, որտեղ իրանական ընկերություններն ունեն տեխնիկական և ինժեներական փորձ:Քաղաքական առումով, Ջակարտայի դիրքերը համահունչ են բազմակողմանիությունն ամրապնդելու Իրանի արտաքին քաղաքականությանը:
Շեշտելով այս խնդիրները ,Իրանի արտգործնախարարն իր Թվիթերի միկրոբլոգում գրառում կատարելով նշել է.«Ես ուրախ եմ, որ վերադարձել եմ Ջակարտա,երկկողմ հարաբերությունների ընդլայնման և տարածաշրջանային ու համաշխարհային հարցերի համակարգման շուրջ Նախագահ Վիդոդոյի և արտգործնախարար Ռետնո Մերսուդիի հետ բանակցություններ վարելու նպատակով»:
Զարիֆը հստակեցրել է.«Ես շնորհակալություն եմ հայտնել Ինդոնեզիային ,ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ցուցաբերած արժեքավոր աջակցության համար այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը փորձում էր հարցականի տակ տանել միջազգային իրավունքը»:
...
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի փորձագիտական հանդիպումները շարունակվում են Վիեննայում ,երկկողմ և բազմակողմ ՝ ձևաչափով,Իրանի բանակցային պատվիրակության և4+1-ի անդամ երկրների միջև:
Այս հանդիպումներն կայանում են միայն ՀԳՀԾ-ի տեխնիկական հարցերի և պատժամիջոցների ամբողջական չեղարկման ոլորտում:Ինչպես Արաղչին է հիշատակել .«Դեռ վաղ է արդյունքը կանխատեսելու համար,փորձագիտական խմբերը շարունակելու են իրենց քրտնաջան աշխատանքը `պարզելու համար կարևոր խնդիրներ»:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Քազեմ Ղարիբ Աբադին շեշտել է.«Իրանի բանակցային թիմի հիմքը՝ իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի կողմից սահմանված սկզբունքներն են,որոնք այս առումով ճշտվել են ՝ որպես համակարգի քաղաքականություն »:
.....
Իրանում լրջորեն շարունակվում են աշխատանքները կորնավիրուսի դեմ պայքարի առումով և միաժամանակ Իրանում նոր փուլ են մտել բոլորին պատվաստելու համար ջանքերը:
«Բարեքաթ»հիմնադրամի պատվաստանյութի հետազոտական խմբի տնօրեն Հասան Ջալիլին հայտնել է այդ հիմնարկում կորոնավիրուսի 6 պատվաստանյութերի արտադրման մասին և ասել է.«Մենք կանխատեսել ենք 1400-ի գարնանը ամսական ավելի քան 10 միլիոն դոզա պատվաստանյութերի արտադրություն»:
Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Սաիդ Նամաքիի խոսքերով՝« «Պաստորի Իրան քովո Բարեքաթ»-ը,«Ռազի քովո Փարսը»և «Ֆախրա» պատվաստանյութերն ու պատվաստանյութ արտադրող այլ խմբերը ,աշխարհին են ներկայացնելու իրանական որակյալ պատվաստանյութ:Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարը նաև հաղորդել է Ալբորզ նահանգում Ռուսաստանի հետ համատեղ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրման մասին և նշել է.« Մինչև երկու շաբաթ ,Ալբորզ նահանգում Ռուսաստանի հետ համատեղ շահագործման է հանձնվելու կորոնավիրուսի «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը և անհրաժեշտ բոլոր քայլերը կատարված են »:
Մինչ այժմ Իրանը Ռուսաստանից ստացել է մոտավորապես 420 հազար դոզա «Սպուտնիկ» պատվաստանյութ,հինգշաբթի օրը ևս Ռուսաստանից երկիր է ներմուծվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի ևս 100 հազար դոզա: Չինաստանից ստացվել է շուրջ 650 հազար ,իսկ Հնդկաստանից 125 հազար դոզա : Հարավային Կորեայից ևս ստացվել է 700 հազար դոզա Ասթրազենկա պատվաստանյութ և ընդհանուր առմամբ Իրանի առողջապահության նախարարությունը ստացել է մեկ միլիոն 895 հազար դոզա պատվաստանյութ:
Իրանի առողջապահության նախարարության վերջին հայտարարությունների համաձայն ,մինչ այժմ Իրանում 480 հազար 646 հոգի պատվաստվել են Կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դոզայով ,իսկ 141 հազար 176 հոգու ևս ներարկվել է պատվաստանյութի երկրորդ դոզան և ընդհանուր առմամբ երկրում ներարկված պատվաստանյութերը կազմում են 621 հազար 822 դոզա:
Սիրելի բարեկամներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: