Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (23)
https://parstoday.ir/hy/radio/iran-i139442-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(23)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք պարտադրյալ պատերազմի ընթացքում որոշ գործողությունների նախագծման հարցում նահատակ Բաղերիի դերակատարության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2021 05:01 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք պարտադրյալ պատերազմի ընթացքում որոշ գործողությունների նախագծման հարցում նահատակ Բաղերիի դերակատարության մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում Խոսեցինք ԻԻՀ-ի դեմ Իրաքի հարձակման առաջին տարելիցին 1981թ. սեպտեմբերին, բռնազավթված տարածքների ազատագրման համար իրականացված  Սամեն Ալ-Այեմե անվամբ առաջին մեծ ռազմական գործողության մասին: Այս գործողությունը կատարվեց չափազանց կարևոր ու ստրատեգիական նշանակություն ունեցող Աբադան քաղաքի պաշարումից հանելու համար: Այս քաղաքը գտնվում է Արվանդ գետի կողքին և Իրանի ամեմամեծ նավթազտարանը գտնվում էր այդ քաղաքում: Խոռամշահրը օկուպացնելուց հետո Սադդամի բաասական բանակը 34 օր տևած դիմադրությունից հետո ձգտում էր բռնազավթել Աբադան քաղաքը: Սակայն Իրանի զինված ուժերի ու ժողովրդի զգոնության շնորհիվ թշնամին չկարողացավ բռնազավթել այս քաղաքը, սակայն դեպի Աբադան տանող ցամաքային բոլոր ճանապարհները գտնվում էին բաասական ռեժիմի բանակի հսկողության տակ և Աբադանը պաշարվեց բաասական բանակի կողմից: Իրանի դեմ Սադդամի ռեժիմի սանձազերծած ագրեսիայի առաջին տարին զուգակցվում է քաղաքական ու ռազմական ծավալուն զարգացումներով: Երկիրը դեռևս գտնվում էր հետհեղափոխական շրջանի իրադարձությունների թոհուբոհում և երկրի քաղաքական, տնտեսական, անվտանգության ու ռազմական վիճակը դեռևս չէր կայունացել: Սադդամը նույնպես Իրանում հետհեղափոխական շրջանում երկրի կառույցների անկայունության ենթադրությամբ և Իրանի վերաբերյալ իր նպատակներին արագ հասնելու համար հարձակվեց ԻԻՀ-ի վրա: Սակայն երկիրը հեղափոխության լուսահոգի առաջնորդ Իմամ Խոմեյնիի ղեկավարությամբ թիկունքում թողեց քաղաքական, ռազմական ու տնտեսական սադրանքների տարատեսակ փոթորիկները և երկիրը հայտնվեց քաղաքական կայուն իրավիճակում: Իրանի ժողովուրդը դիմադրեց տարբեր դեֆիցիտներին և երիտասարդներն էլ նույնպես հիմնական դերակատարություն ունեցան Իրաքի բաասական բանակին ծնկի բերելու հարցում: Այս պայմաններում Աբադան քաղաքը պաշարումից հանելը դարձավ պատերազմի գերնպատակը՝ օկուպացված մյուս տարածքները ազատագրելու համար:

Աբադանը պաշարումից հանելու Սամեն Ալ-Այեմմե գործողության մանրամաս բացատրությունները

Սամեն Ալ-Այեմմե գործողությունից ստացված արդյունքները ոչնչացրեցին, իսլամի զինվորների մասին, թշնամու թյուր համոզումները և թշնամուց խլեցին նրա անվտանգությունը, այն թշնամու, որ որոշ ժամանակ առանց գլխացավանքի տեղակայվել էր Իրանից բռնազավթած շրջաններում: Այս գործողությունը նույպես բացահայտեց բաասական թշնամու թույլ կողմերը: Բացի այդ պատերազմում հնարամիտ մարտավարությունների կիրառման նկատմամբ աշխարհազորայինների, ժողովրդական ուժերի ու զինված ուժերի վստահությունը ու նաև պահակազորի ու բանակի համագործակցության ձևավորումը, և հեղափոխական ուժերի նկատմամբ բանակի վստահությունը այս ռազմական գործողության ձեռքբերումների մի բաժինն էր:

Սամեն Ալ-Այեմմե գործողության ձեռքբերումների հիմունքով պահակազորի ու բանակի հրամանաատարները ժողովներ գումարեցին գործողությունների ռազմավարությունը մշակելու համար: Այս նիստերի ընթացքում նախագծվեց և պաշտպանության գերագույն խորհրդին ներկայացվեց 12 ռազմական գործողության նախագիծ՝ Քերբելա 1-ից մինչև Քերբելա 12: Պաշտպանության գերագույն խորհրդին ներկայացված կարևոր կետերից կարող ենք անդրադառնալ պատերազմում բոլոր հնարավորությունների ու հնարամտությունների օգտագործմանը և ուժերի կենտրոնացման սկզբունքին: Թշնամական ուժերի ոչնչացումն ու իսլամական հայրենիքից դրանց արտաքսումը երկրորդ կարևոր խնդիրն էր, որ բանակի ու ԻՀՊԿ-ի հրամանատարների կողմից ներկայացվել էր Պաշտպանության գերագույն խորհրդին: Որոշիչ և վերջնական հարձակումների համար նախապատրաստվելը, այնպես էր նախագծվել, որ խնայողության սկզբունքի հիմունքով ամեն հարձակումից հետո լոգիստիկական գիծը ավելի քիչ ուժերի կարինքն ունենա: Սամեն Ալ-Այեմմե գործողության ձեռքբերումների արդյունքում, ուժերի նոր միացության ու համադրության և գործողությունների ռազմավարության ու ռազմական մարտավարության ուղեկցությամբ մեկնարկեց բանակի ու ԻՀՊԿ-ի համագործակցությունների նոր փուլը: Փոխըմբռնմամբ լեցուն միջավայրում բանակի ու ԻՀՊԿ-ի փոխգործակցությունը հանագեցրեց անցյալի պատրանքների ու հակաքարոզչությունների վերացմանը: Այս ընթացքում Սամեն Ալ-Այեմմե գործողությունից հետո նախագծված մի շարք շարունակական գործողություններում չպետք է անտեսել երիտասարդ խելացի, անձնազոհ և անձնուրաց հրամանատարների ինչպես Հասան Բաղերիի դերակատարությունը: Հասան Բաղերին Սամեն Ալ- Այեմե գործողության հիմնական նախագծողներից մեկն էր, որ ժամանակի ընթացքում շտաբում մեծանում էր նրա դերակատարությունը:

Նահատակ Հասան Բաղերին ԻՀՊԿ-ի հրամանտարների շարքում

Հասան Բաղերին լուրջ դերակատարություն ուներ որպես նոր զինված ուժերից մեկի ԻՀՊԿ-ի ռազմական կազմակերպության ձևավորման հարցում: Գեներալ Ղոլամալի Ռաշիդը ԻՀՊԿ-ի բարձրակարգ հրամանատարներից է ու պատերազմի տարիներին, մինչև Հասան Բաղերիի նահատակությունը վերջինիս մոտիկ մարտական ընկերներից է եղել: Հասան Բաղերիի հրամանատարական հեղինակության մասին նա ասում է.«Ցանկացած մեկը, որ պատերազմի առաջին ամիսներին նրան տեսներ չէր հավատա, որ նա պակաս քան մեկ տարվա ընթացքում վերածվելու է ռազմական ամենարժանի ու ամենաիմաստուն հրամանատաներից մեկի: Պատերազմի ճակատներում մի քանի ամիս ներկայությունից հետո «Գերագույն գլխավոր հրամանատար, Իմամ Խոմեյնիի» անունը կրող գործողության ընթացքում դրսևորվեց Հասան Բաղերիի հրամանատարական հզորությունը: Այս գործողության ընթացքում 3.5 կմ առաջ գնալուց ու պատնեշ կառուցելոց հետո, գործողության հրամանատար Ռահիմ Սաֆավիի վիրավորվելու պատճառով Բաղերին իր վրա վերցրեց գործողությունը ղեկավարելու պարտականությունը և չնայած թշնամու գործադրած ջանքերին ու շարունակական հակահարվածներին մինչև 8-րդ օրը ամուր պահեց այդ գիծը և թույլ չտվեց այն ընկնի: Այս գործողությունից հետո էր, որ Հասան Բաղերին փայլեց ու ցույց տվեց, որ բանիմաց ու արժանի հրամանատար է: Այս արժանավորությունը բարձրագույն մակարդակով նա ի ցույց դրեց հարավային շրջաններից թշնամուն հետ քշելու քառյակ գործողությունների՝ Սամեն Ալ-Այեմմեի, Թարիղ Ալ-Ղոդսի, Ֆաթհ Ալ-Մոբինի ու Բեյթ Ալ-Մողադասի ընթացքում»: Հասան Բաղերիի մասին շարունակելով պատմել իր հուշերը Ղոլամալի Ռաշիդն ասում է.«Պատերազմի ասպարեզը ընդունակությունների ծագման ու դրսևորման վայրն է: Պատերազմի ընթացքում ծաղկեց նահատակ Հասան Բաղերիի բացառիկ ընդունակությունները: Նա ստանձնել էր պատերազմի կարևոր կառուցվածքների մի բաժնի հիմնադրման պարտականությունը, որոնցից էին հետախուզական, ռազմական գործողությունների և ԻՀՊԿ-ի մարտական կազմակերպության բաժինները: Այս ճանապարհին հաշվի առնելով նրա նախագծման ոգին և խրախուսող վերաբերմունքն ու մոտեցումը նա պատճառ դարձավ Նահատակ Շաֆիիզադեն ու նրա նման այլ երիտասարդներ պատերազմի ընթացքում հիմնադրեն ԻՀՊԿ-ի տարբեր ռազմական մասնագիտությունները: Նրա տեսական ու գործնական ուսուցումները նույնպես պատճառ դարձան բոլոր հարթություններում աճի ու ընդլայնվի ԻՀՊԿ-ի ռազմական կազմակերպությունը»: Պատերազմի ժամանակաշրջանի հրամանատար և ԻՀՊԿ-ի նախկին հրամանատար գեներալ Ռահիմ Սաֆավաին ռազմական հնարամտությունը համարում է նահատակ Բաղերիի առաջին առանձնահատկությունը: Ռահիմ Սաֆավին համոզված է, որ Հասան Բաղերիին ոչ միայն մի հրամանատար այլ պետք է համարել 8-ամյա Սրբազան պաշտպանության ստրատեգներից մեկը, ով մեծ տաղանդ ուներ Իրաքի բաասական թշնամուն դիմակայելու հարցում գործողությունները նախագծելու, հետախուզական հաշվարկներն ի գործ դնելու, ռազմական հաշվարկներն կազմակերպելու և ժողովրդական ուժերին ուսուցանելու հարցում: Հասան Բաղերին իր աստվածատուր մտքում ու բանականության մեջ հաղթանակի էր հասցնում այնպիսի անհամաչափ պատերազմ, որ դիմացի կողմն ուներ բոլոր հնարավորությունները՝ սկսած մարդուժից ու զինտեխնիկայից մինչև տնտեսական, քաղաքական ու քարոզչական ավելի մեծ աջակցություն և իսլամի ուժերին համարյա հնարավոր չէր համեմատել թշնամու ուժերի հետ:

Նահատակ Բաղերին բանակի հրամանատարներից Սայադ Շիրազիի կողքին

Բեյթ Ալ-Մողադաս ու Ռամազան գործողություններում նահատակ Բաղերիի խոսնակ կամ պատմող Ալի Մինուն Հասան Բաղերիի անհատականության մասին գրում է.«Նահատակ Բաղերիի անհատականության ցայտուն առանձնահատկություններից կարելի է համարել նրա բազմակողմանի դերակատարությունը շտաբի մարտական միավորների համադրության, տեղեկատվական հաշվարկման կարողությունը և գործողությունը սկսելուց առաջ պլանի նախագծումը և գործողության ընթացքում, որպես ղեկավար, նրա հզոր ներկայությունը: Այս ամենը ապացուցում էր այս ռազմական էլիտայի բազմակողմանի զարգացումը»: Միջին ծավալով ու լայնածավալ գործողություններում հրամանատարը այն ժամանակ է կարող հաջողել գործողության ղեկավարման հարցում, երբ ճշգրիտ տեղեկություններ ունենա թշնամու ռազմավարությունից և կամ էլ թշնամու մասին իր հաշվարկների համաձայն իմանա, որ նկատի առնելով թշնամու ստրատեգիայի դեմ իր ուժերի արագությունը՝ ռազմական մեթոդի ու ճիշտ մարտավարության ինչպիսի համադրություն պիտի կիրառի և դինամիկ կերպով առաջնորդի պատերազմը այսինքն ճիշտ ժամանակին ներկա լինի պատերազմի դաշտում և ռազմական գործողությունների թոհուբոհում ճիշտ ու տրամաբանական որոշումներ կայացնի իր ուժերի տարբեր հաշվարկների տեղաշարժերի վերաբերյալ: Գեներալ Բաղերին այս կապակցությամբ ասում է.«Վեց ամսվա ընթացքում կատարեցինք, սահմանափակ գործողություններով պատերազմի վարժանքներ ու մինչև Սամեն Ալ-Այեմմե գործողության սկսվելը լավապես սովորեցինք համակցված ժողովրդական ու դասական սկզբունքը»: «Պատերազմի արվեստ» գրքի հեղինակ Սուն Ցզիի ասելով լավ հրամանատարը հաշվարկված կերպով նետվում է վտանգի գիրկը, սակայն իզուր այսպես չի վարվում... Երբ ժամանակը հարմար լինի ճկունությամբ ու վճռականությամբ գործի է անցնում»: Նահատակ Բաղերին հնարամիտ ու ընդունակ հրամանատարի բացահայտ նմուշն էր, որ հարմար ժամանակին ճարպկությամբ ու վճռականությամբ գործի էր անցնում: Որպես օրինակ Բեյթ Ալ-Մողադաս գործողության ընթացքում իբրև Նասր ռազմակայանի հրամանատար նրա սրատեսությունը որոշիչ դեր ունեցավ: Գործողության առաջին փուլի եզրին նա շատ արագ հանգեց այս եզրակացության, որ գործողության առաջին փուլում Խոռամշահրի պաշարումը մտային որոշում  ու քայլ է: