Պայծառ ապագա(1)
Բարև Ձեզ հարգելի ունկնդիրներ: «Պայծառ ապագա» նոր հաղորդաշարի ընթացքում կներկայացնենք Հեղափոխության առաջին 4 տասնամյակների ընթացքում Իրանի իսլամական հանրապետության նվաճումներն ու առաջընթացը ,ըստ միջազգային կազմակերպությունների տվյալների և զեկույցների , որոնք արտահայտում են Իսլամական նոր քաղաքակրթություն կերտելու համար Իրանի իսլամական հանրապետության պայծառ ապագան:
Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից անցել է ավելի քան չորս տասնամյակ, բայց այս հեղափոխությունը,այս չորս տասնամյակներում շարունակում է մնալ ամենակարևոր իրադարձություններից մեկը, որն իր ազդեցությունն է թողել տարածաշրջանի ու աշխարհի վրա:Իրանի Իսլամական հեղափոխությունը փոփեց Մերձավոր արևելքի ընդհանուր հավասարությունները և Մերձավոր արևելքի շատ իրադարձություններ կապակցված են Իրանի Իսլամական հեղափոխության հետ: Այս հեղափոխությունը, որքանով որ ազդեցիկ է եղել տարածաշրջանային ու համաշխարհային իրադարձություններում և մարտահրավեր է նետել գաղութարար համակարգին և սիոնիստական ռեժիմին,ներքին առումով ևս Իրանի զանազան ոլորտներում խորքային փոփոխություններ է առաջացրել : Իսլամական հեղափոխությունը հաղթանակել է վեհ գաղափարախոսություններով :Իրանի Իսլամական Հանրապետությունն իր 42-ամյա կյանքի ընթացքում , իրականացրել է իր իդեալներից շատերը ,իսկ որոշ իդեալներ իրագործման փուլում են: ԱՄՆ-ը և իր դաշնակիցները անցյալ վերջին չորս տասնամյակներում, իրանաֆոբիաի քաղաքականություն վարելով և լարվածություն ստեղծելով ,խոչընդոտել են տարածաշրջանում կայունության, անվտանգության ու խաղաղության հաստատումը: Քանի որ տարածաշրջանում լարվածության ու պատերազմի պատճառով , արևմուտքում արդյունաբերական ու ռազմական համալիրների անիվները պտտվում են արաբական երկրներին զենք ու զինամթերք վաճառելով:Տարածաշրջանում տիրող լարվածություն ու պատերազմը խթանում են ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան հեգեմոն պետությունների ներկայությունը Մերձավոր արևելքի ռազմավարական տարածքում: Մյուս կողմից արևմտյան պետությունները և նրանց խեղաթյուրելով ,աշխարհի ժողովրդի մոտ Իրանից և իրանցիներից սևու մութ պատկեր ներկայացնել: «Պայծառ ապագա»հաղորդաշարով մտադիր ենք ներկայացնել անցյալ չորս տասնամյակներում Իրանի առաջադիմությունները չնայած Սադդամի կողմից ութ ամյա պարտադրյալ պատերազմի և տնտեսական ամենադաժան ու ամենախիստ պատժամիջոցների: Իրանի Իսլամական Հանրապետության ձեռքբերումները ներկայացվում են միջազգային հեղինակավոր հաստատությունների տեղեկությունների ու փաստագրական տվյալների համաձայն: Հեղափոխության ձեռքբերումների մասին խոսելը չի նշանակում ,որ անցյալ չորս տասնամյակներին Իսլամական Հանրապետությունը չի ունեցել թերություններ ,այլ այն իմաստով է ,որ առաջընթաց արձանագրելով ,մոտեցել է իր նպատակների ու իղձերի իրականացմանը:

Իրանի Իսլամական հեղափոխության առաջին մեծ ձեռքբերումը ,անկախությունը և ԱՄՆ-ին ու արևմտյան ուժերից կախվածությանը վերջ դնելը: Իրանում ,Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ իշխանությունը ,թագավորական ու բռնապետական իշխանություն էր,որը աշխարհում արևմուտքից խիստ կախված ռեժիմներից էր: Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ Իրանը ամերիկացի կցորդների վերահսկողության տակ էր ,որոնց ձեռքում էր այս երկրում իշխանության կառույցները :Նույնիսկ իշխանության պաշտոնատարների նշանակումն ու նրանց պաշտոնից ազատումը կատարվում էր ամերիկացիների թույլտվությամբ:
Ռեզա Փահլավին անգլիացիների հովանավորությամբ հասավ իշխանության և քանի որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ սերտ կապեր ուներ Գերմանիայի հետ ,անգլիացիների կողմից պաշտոնազրկվելով ,աքսորվեց Աֆրիկայի Մորիս կղզի: Անգլիայի ժամանակի կառավարությունը, թագավոր հռչակեց Ռեզա շահի որդի՝ Մոհամմադ Ռեզային: Բրիտանիայի և ԱՄՆ-ի հովանավորությամբ,1953-ի հեղաշրջումից և դոկտ. Մոսադեղի ազգային կառավարության տապալումից հետո ,Միացյալ Նահանգները փոխարինեց Բրիտանիային Իրանում :Իրանը դարձավ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող երկիր:
Յուրաքանչյուր երկրի ամենատարրական իրավունքն է՝պատասխանատուների ընտրությունը և նշանակումը:Մոհամմադ Ռեզա Փահլավիի ժամանակաշրջանում կախվածությունն այն աստիճանի էր, որ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց ընտրությունը պետք է կատարվեր Միացյալ Նահանգների անմիջական կարծիքի հիման վրա:Պալատականների խոսքը ,լավագույն փաստաթուղթն է այս կախվածության խորքը ապացուցելու համար: Այս մասին Մոհամմադ Ռեզա Փահլավիի մոր՝ Թաջ ալ-Մոլուքի հուշերում գրված է.«Երբեմն Մոհամադ Ռեզային ասում էի.«Թեև գիտես ,որ այս ամբարտավանները ,օտարների վարձկաններն են ,ինչո՞ւ նրանց չես վտարում»:Մոհամմադ Ռեզան ասում էր.«Նրանց վտարումը Ինչ՞ի է հանգեցնելու:Նրանց վտարեմ ,տասնյակ ուրիշներով կը փոխարինեն:Թողեք սրանք մնան ,որպեսզի արտասահմանյան կառավարությունների միտքը հանգիստ լինի թե՝ Իրանում ,հարցերը լավագույնս են կատարվում »: Մոհամմադ Ռեզա Փահլավիի մայրը շարունակելով ,և նկատի առնելով այն հանգամանքը ,որ Մոհամադ Ռեզան ևս այդ մասին տեղյակ էր այսպես է գրել.«Մոհամմադ Ռեզան ինձ առանձին ասում էր.«Հենց այս «սավաք»-ի պետը, նրա տեղակալներն ու բարձրաստիճան տնօրենները, բոլորը ամերիկացիների հետ կապերի մեջ են ,սակայն առերևույթ դիմում ինձ և իրավունք ստանում,մինչդեռ իրավունք ստանալուց առաջ ,անհրաժեշտ տեղեկությունները փոխանցել են ԱՄՆ-ին ու Անգլիային»:
Ներթափանցումը այն աստիճանի էր,որ Մոհամմադ Ռեզա Փահլավիի երիտասարդությունից մինչև իր թագավորության ավարտը ,նրա ամենամոտ անձը համարվող Հոսեյն Ֆարդուստը ,իր հուշերի մի բաժնում անդրադառնալով ,Իրանում Անգլիայի հետախուզության պետ Չարլզ Թրոթի հետ իր հանդիպմանը և ակնարկելով նրա անհանգստությանը այն հարցով թե՝ Մոհամադ Ռեզան լսում է Գերմանիայի ռադիոները և նրանց քարտեզների միջոցով է հետևում երկրորդ աշխարհամարտին ,ասում է.«Վերադարձից հետո,այդ մասին ասացի Մոհամմադ Ռեզային: Նա խիստ զարմացավ ու հարցրեց.«Անգլիացիները որտեղից գիտեն որ ես ռադիո եմ լսում:...Հաջորդ օրը ,շատ շուտ կապ հաստատիր Թրոթի հետ և ասա Մոհամմադ Ռեզան պատռեց քարտեզները և այլևս չի լսելու որևէ ռադիո,միթե այն ռադիոները ,որ Թրոթը թույլ տա»:
ԱՄՆ-ի Սենատի հետազոտությունների համաձայն, Իրանում 1972 թվականին ամերիկացի կցորդների թիվը,որոնք մեծամասնաբար զինվորականներ էին ,16 հազար է եղել,որը 1976-ին ավելացավ 24-հազարի: Սենատի զեկույցի մեջ նշված էր ,որ Իրանում ամերիկացիների թիվը 1980-ին պիտի բարձրանար 60-հազարի,ԱՄՆ-ից առավել զենք գնելու բերումով: Մինչդեռ յուրաքանչյուր երկրի ռազմական ուժերը և նրանց անկախությունն ու այլ երկրներից կախված չլինելը, համարվում է յուրաքանչյուր երկրի հզորության հիմնասյունը:Մոհամմադ Ռեզա Փահլավին նույնպես կարծում էր, որ հզորացնում է Իրանի ռազմական ուժը ՝ գնելով տարատեսակ արևմտյան զինամթերք, հատկապես ԱՄՆ-ից,բայց իրականում արևմտյան երկրները իրենց զենքը վաճառում էին Իրանին թանկ գներով ՝ միաժամանակ փորձելով թալանել Իրանի ժողովրդի ռեսուրսները, մյուս կողմից, նրանք Իրանը վերածել էին զինամթերքի պահեստի, որը օգտագործում էին տարբեր ժամանակներում ՝ առանց Իրանի թույլտվության:Ինչպես օրինակ այս մասին Փահլավի թագուհի Թաջ Մոլուքն ասել է.«Մեկ օր Մոհամմադ Ռեզան ,ով շատ անհանգիստ էր ինձ ասաց.«Սիրելի մայր,գրողը տանի այս թագավորությանը ,որի թագավորը և զորքի ընհանուր հրամանատարը ես եմ,սակայն առանց իմ տեղեկության ,մեր ինքնաթիռները տարել են Վիետնամ»:
Թաջ Մոլուքը այսպես է շարունակում.«Ամերիկացիները ովքեր հնուց վեր Իրանում զինվորականներ ունեին, երբ կարիք էին զգում ,ըստ իրենց հայեցողության օգտվում էին Իրանի ռազմաբազաներից ու հնարավորություններից :Էլ չենք ասում ինչքան անվճար վառելանյութ էին օգտվում և իրենց բոլոր ինքնաթիռների ու նավերի վառելանյութն Իրանից էին ստանում...»:Ասադոլլահ Ալամը ,որ1966-ից 1977 թվականներին Մոհամմադ Ռեզա շահի պալատի նախարարն էր ,իր հուշերում անդրադառնալով ռազմական սարքավորումների գնի բարձրացմանը, այսպես է գրել.«Թագավորն ասաց.«Նրանով հանդերձ ,որ պատրաստողը գրավոր հաստատել է ,որ յուրաքանչյուր ինքնաթիռի գինը 6 միլիոն 5 հայուր հազար դոլար է ,ինչպես են դրա գինը բարձրացրել 18 միլիոն դոլարի: Իպատասխան ասացի.«Հենց այնպես որ «Էսփրովանս»նավակործանների պարագային կատարեցին.«Այդ նավերից 6-ի արժեքը հաշվարկվել էր 280 միլիոն դոլար,սակայն մենք պարտավոր ենք վճարել 600 միլիոն դոլար...Թվում է թե՝ Պենտագոնը ժամանակ չի վատնում մեր նավթային չնչին գումարը յուրացնելու համար»:
«Պայծառ ապագա»հաղորդաշարի այս թողարկման ավարտին, ձեր ունկնդրությանն ենք հանձնելու Մոհամմադ Ռեզա Փահլավիի օտարերկրյա կախվածության աստիճանի և Իրանի ժողովրդի հարստությունը թալանելու մասին ,վկայակոչելով ամերիկացի որոշ պաշտոնատարներին: Մոհամադ Ռեզա շահ Փահլավիի ժամանակ Իրանում գտնվող ամերիկացի պաշտոնատարներից՝գեներալ Էլիս Վիլիամսոնն էր :Նա ղեկավարում էր Իրանում ԱՄՆ-ի զինվորական կցորդների պատվիրակությունը :Վիլիամսոնը Իրանում իր երկամյա գործունեության ավարտին ասում է.«Այդ երկու տարին ,այսինքն 1971-ից 1973 թվականներին ,ինձ թվաց 200 տարի է տևել ,որի ընթացքում ես բանակցել են 4 միլիարդ դոլար արժողությամբ 700 պայմանագրերի մասին...:Իրանը առևտրի լավ կենտրոն էր:Այս երկիրը ճանաչված էր,որպես առևտրականների վայր: Այս վայրը գերազանց էր ,որտեղ առևտրական հասույթը հրաշալի էր»:Ամերիկացի նեո կոնսերվատիվ գրող և վերլուծաբան Մայքըլ Արթուր Լեդինը գրել է.«Իրանի նավթը գնելու համար ԱՄՆ-ի ծախսած յուրաքանչյուր դոլարի հավասար ,իրանցիները երկու դոլար վերադարձնում էին ԱՄՆ-ին զինամթերք և այլ ապրանքներ գնելու համար»:
Սիրելի բարեկամներ հաջորդ թողարկման ընթացքում կանդրադառնանք Իրանի պատմությանը՝ թե՛ հեղափոխությունից առաջ և թե՛ հետո: