Պայծառ ապագա (2)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք հեղափոխության ամենակարեւոր ձեռքբերումներից մեկի մասին, որն է անկախությունը եւ Իրանում ամերիկյան միջամտության և գերիշխանության դադարեցումը: Իսլամական հեղափոխության վեհությունը ներկայացնելու համար կանդրադառնանք «Սավաք» լրտեսական կազմակերպությանը, որը համարվում էր Մոհամմադ Ռեզա Փահլավիի վարչակարգի ամենակարեւոր հիմնասյուներից մեկը:
Ներկայացնում ենք Իրանի իսլամական հեղափոխության ձեռքբերումների մասին պատմող «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այն ինչ մեզ մղեց այս հաղորդումը ներկայացնել, վերջին քառասուն տարվա ընթացքում իսլամական հեղափոխության թշնամիների կատաղի քարոզչության արդյունքում իսլամական հեղափոխության ձեռքբերումների անհայտ լինելն է: Իսլամական հեղափոխության վեհությունը չի անտեսվել նույնիսկ օտարերկրյա դիտորդների կողմից: Թեհրանում Բրիտանիայի դեսպանն իր հուշերում գրել է, որ Իրանի հեղափոխությունը իրադարձություն է, որը կարելի է համեմատել Ֆրանսիայի և Ռուսաստանի հեղափոխությունների հետ: Այս հեղափոխությունը սովորական քաղաքական փոփոխություն չէր, այլ ավտորիտար, ուժեղ, կենտրոնացված և ռազմական ուժի կողմից աջակցվող համակարգի լիակատար փլուզում: Նրա ավերակների վրա ի հայտ եկավ բոլորովին այլ Իրան, որը լիովին տարբերվում էր նախորդ կառավարությունից:

Իսլամական հեղափոխության մեծ նվաճումներից մեկը, որը լիովին տարբերվում էր նախորդ ռեժիմից, Իրանի անկախությունն էր և նախորդ կառավարություններից կախվածության դադարեցումը: Նախորդ հաղորդման ընթացքում մեջբերելով Մոհամմադ Ռեզա Փահլավիի մոր Թաջ ալ-Մոլուքի և պալատի նախարար Ասադոլլահ Ալամի՝ հուշերից անդրադարձանք Շահի ՝ Արևմտյան կառավարություններից, հատկապես Միացյալ Նահանգներից կախվածությանը: Իսլամական հեղափոխության հաղթանակով Իրանի քաղաքական և ռազմական կախվածությունը դադարեցվեց աշխարհի բոլոր երկրներից և աշխարհի բոլոր երկրները լսեցին«Ոչ Արևելք, ոչ Արևմուտք, Իսլամական Հանրապետություն» Իրանի ռազմավարական կարգախոսը: Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնիի կարծիքով ՝ անկախությունն ունի երկու ժխտողական և պարտդրողական հարթություն: Ժխտողական անկախությունն ապագաղութացումն է, որի հիմքում ընկած է ոչ արևելյան, ոչ էլ արևմտյան կառավարությունից պետության իրականացումը: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն իսլամական հեղափոխության նպատակներից մեկը համարում էր այն, որ վերջ տրվի երկրի ներքին գործերին ԱՄՆ-ի և Բրիտանիայի նման իմպերիալիստական տերությունների միջամտություններին և հասնել անկախության: Իմամ Խոմեյնին կարծում էր, որ պարտադրողական անկախության պարագայում՝ իսլամական հեղափոխության նպատակն է ` ապահովել երկրի անկախությունը քաղաքական, ռազմական, մշակութային, տնտեսական և մտավոր հարթություններում:
Նա անկախության ձեռքբերման նախապայմանները համարում էր աշխատանքները վստահելի և հայրենասեր անձանց հանձնելը և ինքնաբավությունը և երկրի ռեսուրսները ժողովրդին հատկացնելը և կրթական կենտրոնների մտավոր անկախությունը:

Իմամ Խոմեյնին «անկախություն» հասկացության մասին ասել է. «Մեր ամեն ինչը պետք է լինի անկախ։ Հնարավոր չէ անկախությունն ու կախվածությունը համատեղել։ Մենք չենք կարող ունենալ անկախություն, եթե մեր մշակույթը կախվածության մեջ լինի. մենք չենք կարող ունենալ անկախություն, եթե մեր տնտեսությունը կախվածության մեջ լինի: Մենք նախ պետք է վերականգնենք տնտեսական անկախությունը, որպեսզի կարողանանք մեզ երկիր անվանել»:
Իրանի հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին արտաքին կախվածությունը դադարեցնելու մասին ասել է.««Հեղափոխությունը երկրում մեծ աշխատանք կատարեց: Երկիրը դուրս բերեց թշվառությունից, ժողովրդին ազատեց նվաստացումից և ամոթից: Այսօր մեր ժողովուրդը հպարտ է և սա ամենակարևոր ձեռքբերումն է մեր երկրի և ժողովրդի համար»:
Մոհամմադ Ռեզայի և նրա հոր Ռեզա Շահի 37-ամյա իշխանության ժամանակահատվածում փահլավի ռեժիմը երկրում իշխում էր ավտորիտար համակարգով և կախված էր դրսից և հետևում էր արևմտյան իմպերիալիստական կառավարությունների, հատկապես Բրիտանիայի և ԱՄՆ-ի հրամաններին: Ռեզա Շահի և նրա որդի Մոհամմադ Ռեզայի 57 տարիների իշխանության ընթացքում Ժողովուրդը ամենաքիչ ազատությունն էր վայելում:
1953-ի հեղաշրջումից հետո Մոհամմադ Ռեզա Շահը, Բրիտանիայի և Միացյալ Նահանգների աջակցությամբ և դոկտոր Մոսադեղի ազգային կառավարության տապալումից հետո, ստեղծեց աշխարհի ամենասարսափելի լրտեսական կազմակերպություններից մեկը ՝ ՍԱՎԱՔ-ը, միապետության հակառակորդներին և ազատտենչներին վերահսկելու համար: ՍԱՎԱՔ-ի 20-ամյա աշխատանքը ցույց է տալիս, որ նրա համար երկրի և ժողովրդի շահերը կարևոր չեին: ՍԱՎԱՔ-ը մտածում էր միայն պահպանել Մոհամմադ Ռեզա շահի ավտորիտար կառավարությունը: ՍԱՎԱًًՔ-ը շահի կառավարության անվտանգությունն էր պահպանում: Ուստի նա փորձում էր կանխել թագավորի և կառավարության դեմ ցանկացած գործողություն: ՍԱՎԱՔ-ն վայելում էր արևմտյան լրտեսական գործակալությունների, հատկապես ԿՀՎ-ի և իսրայելական լրտեսական գործակալությանը «Մոսադի» լիակատար աջակցությունը:
Եգիպտացի ականավոր լրագրող Մոհամմադ Հասանեյն Հեյքալը գրել է, որ ՍԱՎԱՔ-ը քիչ թե շատ համարվում էր ԿՀՎ-ի մասնաճյուղը, որի գործունեությունը ձևավորվում և ուղղորդվում էր ԱՄՆ նպատակների շրջանակներում: Թեհրանում ԱՄՆ վերջին դեսպան Ուիլյամ Սալիվանը ընդգծում էր, որ ՍԱՎԱՔ-ի ստեղծումը ԿՀՎ նախաձեռնությունն էր: Նա կարծում է, որ այս կազմակերպությունը իրանցի կառավարիչներին տրամադրեց ՍԱՎԱՔ-ի կազմակերպման, հիմնադրման և գործունեության ծրագիրը: Սալիվանը ասում է. «1957 թվականին ԿՀՎ-ն շահին տրամադրեց հետախուզական նոր գործակալության կազմակերպման ծրագիրը և նա հիմնադրեց և կազմակերպեց այն: «Այս կազմակերպությունը, որը կոչվում էր երկրի հետախուզության և անվտանգության կազմակերպություն, շուտով հայտնի դարձավ իր հապավմամբ՝ ՍԱՎԱՔ անունով: ՍԱՎԱՔ-ի նպատակները ցույց են տալիս, թե որքանով է Մոհամմադ Ռեզա Շահը կախվածություն ունեցել ամերիկացիներից իր իշխանության ողջ ընթացքում:
Իսլամական հեղափոխության ձեռքբերումները և անկախության հայեցակարգը բացատրելու համար՝ Մոհամմադ Ռեզա շահի կառավարության ավտորիտար և կախված կառույցին անդրադառնալը, լուսաբանում է Իրանի իսլամական հեղափոխության վեհությունը:
ԱՄՆ-ը 1953-ի հեղաշրջումից հետո իրականացրեց Իրանում քաղաքական, անվտանգության և ռազմական կառուցվածք `խեղդելու ցանկացած այլախոհ և ազատական ձայն: Թեհրանում ԱՄՆ դեսպանության քաղաքական հետախուզության հարցերով պատասխանատու Ստամպելը շեշտլով ԿՀՎ-ի դերը ՍԱՎԱՔ-ի ձևավորման գործում ասում է. «Երկրի անվտանգության ու հետախուզական կազմակերպությունը [ՍԱՎԱՔ] Ամերիկան F.B.I-ի և C.I.A-ի խառնուրդ էր»:
ՍԱՎԱՔ-ի ութերորդ վարչության վերջին գլխավոր տնօրեն Մանուչեհր Հաշեմին անդրադառալով 1953 թվականից ի վեր Փահլավի ռեժիմի քաղաքական հակառակորդների ճնշման գործընթացին, հավելել է. որ ավելի արդյունավետ կազմակերպության ձեռքով փահլավական վարչակարգի տարիներին ընդդիմությունը ճնշելու քաղաքականությունը շարունակելու անհրաժեշտությունը ՍԱՎԱՔ-ի կազմավորման կարևոր պատճառներից մեկն էր: ՍԱՎԱՔ-ը կարող էր գրաքննության ենթարկել զանգվածային լրատվամիջոցները, ընտրել պետական պաշտոնյաներին և օգտագործել այլ միջոցներ, ներառյալ խոշտանգումները, այլախոհներին վերացնելու համար: Այս կազմակերպությունը ճնշելով, վերահսկելով պետական պաշտոնյաներին և աշխատակիցներին, միջամտելով նախարարների և կազմակերպությունների ղեկավարների որոշումներին և պլանավորմանը փորձում էր կանխել շահի բռնապետական համակարգի փլուզումը:
ՍԱՎԱՔ-ը շեղելով հասարակության կարծիքը՝ իր ձեռքը վերցնելով զանգվածային լրատվամիջոցները, ներառյալ ռադիոն և հեռուստատեսությունը, մամուլը և վերահսկելով գրքերի հրատարակումը, նրանց վրա սահմանեց խիստ գրաքննություն: Ազգայնական ընդդիմության խմբերի, ընդդիմադիր հոգևորականության և հատկապես Իմամ Խոմեյնիի ճնշումը ՍԱՎԱՔ-ի գործողություններից էին: ՍԱՎԱՔ-ի գործողությունները,ներառյալ կամայական ձերբակալությունները և բանտարկյալների ֆիզիկական և հոգեկան խոշտանգումները և ահաբեկչության մթնոլորտ ստեղծելը, չնայած կարողացավ կարճ ժամանակով երկարացնել ռեժիմի կյանքը բայց չկարողացավ ապահովել Փահլավի ռեժիմի գոյատևումը: Փաստորեն, ՍԱՎԱՔ-ի գործողությունների հետևանքով ստեղծված ճնշող մթնոլորտը մեծացրեց շահի ու միապետության հանդեպ ժողովրդի ատելությունը, զայրույթը և վերջապես տապալեց միապետությունը: Հզոր ու շքեղ թվացող այդ համակարգի անարդյունավետությունն ակնհայտ էր 1970-ականների խռովությունների ժամանակ:
Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք Իրանի Իսլամական Հանրապետության այլ ձեռքբերումների մասին: