Իրանը՝ 13-րդ նախագահական ընտրությունների նախաշեմին(1. Ծանոթանանք Իրանի ընտրական համակարգին)
2021թ հունիսի 18-ին տեղի են ունենալու ԻԻՀ նախագահական ընտրությունները: Այս ընտրությունների արդյունքում, իրանցիները կընտրեն երկրի 8-րդ նախագահին:
Այս հաղորդման ընթացքում կփորձենք ձեզ ծանոթացնել Իրանի ընտրական համակարգին:
Ընտրություններն Իրանում կրոնական ժողովրդավարության հիմքն են: Պատճառն այն է, որ ընտրությունները որոշում են մարդկանց ճակատագիրը և ազատ մրցակցության հնարավորություն ստեղծում: Այս տարի, սակայն, ընտրություններն կանցկացվեն մի փոքր այլ կերպ: Ընտրություններին մնացել է ավելի քիչ քան 1․5 ամիս և տարբեր կազմակերպություններ, կուսակցություններ ու քաղաքացիները պատրաստվում են այս կարևոր իրադարձության համար:
Իրանի նախորդ նախագահական ընտրությունները տեղի ունեցան չորս տարի առաջ: Հարկ է նշել, որ նախագահական ընտրություններին զուգահեռ, տեղի են ունենում նաև խորհուրդների ընտրությունները:
Պետք է նշել, որ նախագահական ընտրություններն Իրանում անցնում են բուռն ու թերևս ամենակարևոր ու հետաքրքիր իրադարձությունն են համարվում: Թերևս պատճառն այն է, որ նախագահն ունի շատ մեծ լիազորություններ և կարևոր դերակատարություն: Նախագահական համակարգում նախագահը համարվում է կառավարության ղեկավարը և ունի գործադիր ֆունկցիա: Եվ ինչպես բոլոր տեղերում, այստեղ էլ յուրաքանչյուր իշխանություն իրականացնում է իր պարտականությունները: ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մշտապես կարևորել է նախագահական ընտրությունները, նշելով, որ դրանք Իրանի ամենապանծալի էջերից են:
8 տարի առաջ ունեցած իր ելույթում, առաջնորդն ասել է. «Այն օրը, երբ խոսվում էր նախագահական ընտրությունների մասին, սահմանադրական հեղափոխությունից մինչև իսլամական հեղափոխություն, բուռն ընտրություններ տեղի չէին ունենում: Նույնիսկ ազգային զարթոնքի ժամանակ, երբ տեղի ունեցան ընտրությունները, դրանք այն ընտրությունները չէին, որոնց արժանի էին իրանցիները: Ընտրություններն այնպես չանցան, որ մարդիկ բոլոր գյուղերից ու քաղաքներից մասնակցեին ու իմանային թե ում են ցանկանում ընտրել: Դա տեղի ունեցավ միայն իսլամական հեղափոխությունից հետո, իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ: Նա առաջին հերթին հայտարարեց, որ պետք է անցկացվի հանրաքվե, որի միջոցով կորոշվի երկրի քաղաքական կարգը: Սա աշխարհի այլ հեղափոխությունների ժամանակ տեղի է ունենում երեք, չորս հինգ և ավելի տարիներ անց: Սակայն իսլամական հեղափոխությունից 50 օր անց, երկրում անցկացվեց հանրաքվե, որին մասնակցեցին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր կատարեցին իրենց ընտրությունը: Իսկ թե ինչի օգտին նրանք քվեարկեցին, դա երկրորդական հարց է: Կարևորը, որ իրանցիները ցույց տվեցին, որ ամբողջ ուժով ներկա են ասպարզեում և պատրաստ են պարզել երկրի վիճակը: Այստեղից դրվեց առաջին քարը և գործընթացը շարունակվեց»:
Հեղափոխության առաջնորդն իմամ Խոմեյնիի մահվան 25-րդ տարելիցի արարողության ժամանակ կարևորեց ընտրությունների դերակատարությունն Իսլամական հանրապետությունում: Նա ասաց. «Իսլամական հանրապետության օրինակում կրոնն ու ժողովրդավարույթունը ոչ միայն իրարից առանձին չեն, այլ ժողովրդավարությունը հիմնված է կրոնի վրա»:
Նա հավելել է. «Չպետք է մտածել, թե մեր իմամն ընտրությունների սկզբունքը վերցրել է արևմտյան օրինակից ու այն խառնել իսլամական գաղափարախոսության ու շարիաթի հետ: Եթե ընտրություններն ու ժողովրդավարությունը հիմնված չլինեին ժողովրդի վրա, կրոնի մաս չէին կազմի և իսլամական շարիաթում չէին կիրառվի: Իմամը ոչ մի օրինակ չի վերցրել: Նա իր խոսքերն արտահայտում էր շատ հստակ: Սա կրոնի մաս է: Իսլամական շարիաթը պետք է պահպանվի և ընտրություններն իսլամական համակարգում տեղի են ունենում կրոնի հիման վրա: Գործը մարդկանց ձեռքում է և դա իմամի հիմնաքարն էր»:
2013թ․ մարտին, խոսելով այն մասին, որ ընտրություններն Իրանում ժողովրդի ներկայության ու ազատության դրսևորումն էին, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Երբ դուք նախագահ եք ընտրում, երկրի գործադրի պարտականությունները հանձնում եք նրան: Երբ խորհրդարանի պատգամավոր եք ընտրում, օրենսդրությունը և գործադրի վերահսկողությունը հանձնում եք նրանց, ում ընտրել եք: Ուստի դուք եք, որ ընտրել եք: Եվ սա նշանակում է, որ ժողովուրդը կառավարում է երկիրը և ինքն է որոշում իր ճակատագիրը: Սա քիչ բան չէ: Սա մեզ համար, ամեն ինչ է»:
Ժողովդրավարական համակարգում ընտրողներն իրենց ձայնը տալիս են նրանց, ովքեր արժանի են զբաղեցնելու որևէ պաշտոն:
Իրանի Սահմանադրության 56-րդ կետը պաշտոնապես ճանաչում է ճակատագիրը որոշելու իրավունքը, որպես իշխանության և քաղաքական ուժի հիմք: Սահմանադրության մյուս օրենքները ցույց են տալիս, թե ինչպես է գործադրվում այս օրենքը և ինչ գործիքակազմով կարելի է երկրում անցկացնել ազատ ընտրությունները:
Սահմանադրության 6-րդ կետում ասվում է. «Իրանում երկրի կառավարումը հիմնված է հանրային ընտրության վրա»:
Քաղաքական փորձագետ Սալեհ Իսկանդարին ասում է. «Նախագահը, որն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի ձայներով, որպես երկրի երկրորդ դեմքը, կառավարում է երկիրը և կարգավորում գործադիր մարմնի պարտականությունները: Նախագահն ունի մեծ ուժ և բազմաթիվ հնարավորություններ ու ռեսուրսներ»:
Քաղաքական փորձագետների ու իրավաբանների կարծիքով, լավագույն իշխանությունը հանրապետությունն է: Իսկ իսլամական հեղափոխության ամենակարևոր քաղաքական ձեռքբերումն իսլամական համակարգի ձևավորումն էր, որտեղ ժողովրդի իշխանությունը կամ՝ հանրապետությունն ընդունվում է որպես սկզբունք և զուգակցվում է իսլամականության հետ:
Հաջորդ հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը նախագահական ընտրությունների վերաբեյալ։