Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից(9)
Հարգարժան ունկնդիրներ ներկայացնում ենք «Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կխոսենք Միջազգային դատարանների կողմից նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանության գործով իրավական ու քրեական հետաքննության մասին: Ընկերակցեք մեզ:
Գեներալ Սոլեյմանիի սպանությունը կարելի է համարել Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության կողմից հստակեցված պատերազմական ագրեսիայի օրինակ:Ագրեսիայի հանցագործությունը Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ գտնվող չորս հանցագործություններից մեկն է:Իրանում միջազգային իրավունքի դասախոս, դոկտոր Ռեզա Մուսազադեն ասում է.«Ագրեսիայի հանցագործությունը սահմանելու մասին 2010 թվականի հունիսին Կամպալայում Միջազգային քրեական դատարանի կողմից ընդունված կանոնագրի վերանայման նիստում հաստատված բանաձևի 8-րդ հոդվածում ասվում է.«Ագրեսիայի հանցագործությունը նշանակում է՝ դրա պլանավորումը, նախապատրաստումը և նախաձեռնումը,ազդեցիկ դիրքում գտնվող ,նաև մի կառավարության քաղաքական կամ ռազմական գործողությունների իրականացումը առաջնորդող անձանց կողմից:Ագրեսիայի գործողություն, որը իր բնույթով, խստությամբ և ծավալով, ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է համարվում: Քյոլնի համալսարանի միջազգային խաղաղության և անվտանգության իրավունքի ինստիտուտի տնօրեն դոկտոր Կլաուս Քրեսը համոզված է.«Ագրեսիայի հանցագործություն նշանակում է ագրեսիայի նախագծում, պլանավորում, նախաձեռնում կամ իրականացում, որն իր բնույթով, խստությամբ և մասշտաբով հանդիսանում է ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում,և իրականացվում է մի պաշտոնյայի կողմից , որը ազդեցիկ ձևով վերահսկում կամ ղեկավարում է կառավարության քաղաքական կամ ռազմական գործողությունները»:
Համաձայն Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածի և 2010 թվականի հունիսին Կամպալայի ժողովի ընդունած բանաձևի, բացի երկրի տարածքի և տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայից և ոտնձգություններից, երկրի զինված ուժերի վրա հարձակումը նաև՝ ագրեսիայի հանցագործություն է համարվում:Ըստ այդմ, Իրանի և Իրաքի բարձրաստիճան ռազմական հրամանատարների դեմ հարձակումը ագրեսիայի հանցագործության վառ օրինակն է: Հետեւաբար, ԱՄՆ-ի կառավարության գործողությունը և այդ երկրի պետական այրերի հրահանգը՝ գեներալ Սոլեյմանիի դեմ, համարվում է ակնհայտ «ագրեսիվ գործողություն» և կանոնադրության խախտում:ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփը, ով ուղղակիորեն պատվիրել է գործողությունը ևայս գործողության մյուս մեղսակիցները, համարվում են միջազգային ոճրագործներ:Ուստի այս տմարդի սպանության մեջ ապացուցվելով ագրեսիայի հանցագործությունը , ապացուցվում է նաև նահատակ Սոլեյմանիի սպանությունը կատարողների և կազմակերպիչների քրեական պատասխանատվությունը:
Իրանում ,նահատակ «Չամրան» անվան համալսարանի իրավագիտության համալսարանի դասախոս դոկտ.Հոսեյն Աղայի Ջանաթ Մաքանին ասում է.«Եթե Անվտանգության խորհուրդը, Կանոնադրության համաձայն իր պարտականությունները կատարելիս, հաստատի ագրեսիայի կարգավիճակը , ապա այն կարող է այն իրավիճակը, որում տեղի է ունեցել ագրեսիան, փոխանցել միջազգային քրեական դատարանին:Այնուամենայնիվ, եթե Անվտանգության խորհուրդը վեց ամիս անց միջոցներ չձեռնարկի, Դատարանի նախնական մասնաճյուղը կարող է անդամ պետության խնդրանքով կամ դատախազի պահանջով հետաքննության իրավունք արձակել:Ուստի Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վերանայման հաձնաժողովի վերջնական փաստաթուղթը , ագրեսիայի հանցագործությանը վերահասությունը,չի սահմանափակել Անվտանգության խորհրդի կողմից ագրեսիայի հանգագործությունը նախապես ճշտելու նախապայմանով»:
Անդամ պետության հանձնելը կամ դատախազի կողմից հետաքննության ուղղակի հարուցումը, ընթացակարգ է, որը ենթակա է մի շարք պայմանների, ինչպես՝ այդ երկրի անդամակցությունը միջազգային քրեական դատարանին :Գեներալ Սոլեյմանիի սպանության առումով ,այս հարցում ներգրավված կառավարություններից և ոչ մեկը հիշյալ դատարանի անդամ չի եղել և չի հանդիսանում:Ոչ Իրաքը, որը հանցագործության վայրն էր, ոչ ԱՄՆ-ը, որի քաղաքացիները հանցագործություն են կատարել, ոչ էլ Իրանը, որի քաղաքացին զոհ է դարձել այս ոճրագործության:Քանի որ Իրաքի, ԱՄՆ-ի և Իրանի երեք կառավարություններից ոչ մեկը չի միացել Դատարանին, ԱՄՆ-ի համար, որպես ոչ անդամ պետություն դժվար է ընդունել դատարանի իրավասությունը `այս հարցը քննարկելու համար:Ուրեմն բացառվում է դատարանի ներգրավածությունը այս մեթոդով: Այնուամենայնիվ, երբ հստակ ձևով ապացուցվի ,որ Իրաքում գեներալ Սոլեյմանիի սպանության համար ԱԹՍ-ի գործողությունը վերահսկվում էր Գերմանիայում գտնվող ԱՄՆ-ի Ռամշտեյն ավիաբազաից և հաշվի առնելով Գերմանիայի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին, հնարավոր է, դատախազի միջամտությունը: Մի շարք փորձագետներ համոզված են, որ Ռամշտեյնում ԱՄՆ-ի ավիաբազայի դերը կենսական նշանակություն ունի ԱԹՍ-ների գործողությունների իրականացման համար,քանի որ ԱԹՍ-ների հարվածների կամ գործողությունների ղեկավարումը Արևմտյան Ասիայում, ներառյալ Իրաքում, երկրի կորության պատճառով չի կարող անմիջական ձևով իրականացվել ԱՄՆ-ի տարածքից:Ուստի տեղեկությունները և հրամանները փոխանցվում էին ԱՄՆ-ից և Ռամշտեյնի ավիաբազայից հղվում ԱԹՍ-ներին, որոնք մասնակցում էին նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությանը:
Միջազգային հարաբերությունների փորձագետ Մոհամմադ Մաթինը ասում է.«Գերմանիայի քրեական օրենսդրության համաձայն ՝ խարդախությամբ կատարված սպանությունը հանրային վտանգ է ներկայացնում և սպառնում է անվտանգությանը ՝ միաժամանակ խախտելով հանրային շահը:Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը համարվում է խարդախ ձևով կատարված սպանություն, քանի որ գեներալ Սոլեյմանին և նրա զինակիցները , ովքեր Իրաք էին մեկնել Իրաքի պատասխանատուների պաշտոնական հրավերով, չէին սպասում ագրեսոր ուժերի հարձակմանը:Նման իրավիճակում, բնականաբար, նրանք ոչ մի նախապատրաստություն կամ հնարավորություն չունեին պաշտպանվելու, և ԱՄՆ-ի ռեժիմի կողմից անակնկալի բերելու սկզբունքի օգտագործումը համարվում է խաբկանքով սպանություն »:Գեներալ Սոլեյմանիի սպանության ժամանակ,Գերմանիայի կառավարությունը իր անտրամաբանական դիրքորոշմամբ ապացուցեց իր համակրանքը ԱՄՆ-ի ռեժիմի հետ: Նա ,ԱՄՆ-ի տմարդի քայլը որակեց «հակազդեցություն Իրանի սադրանքներին»: Հետևաբար, երբ վեջնականապես ապացուցվի Ռամշտեյնի ավիաբազայի միջոցով ԱՄՆ-ի հետ Գերմանիայի համագործակցությունը, Միջազգային քրեական դատարանի դատախազը կարող է գեներալ Սոլեյմանիի և նրա զինակիցների սպանությունը քննել ու հետապնդել այս դատարանի կանոնադրության շրջանակներում:
Դատարանի իրավասությունը արծարծելու ևս մեկ այլ իրավական ելք գոյություն ունի և դա` Իրաքի կառավարության կողմից միջազգային քրեական դատարանի `պարագայական իրավասության ընդունումն է: Իրաքի կառավարությունը ընդունելով Դատարանի իրավասությունը, կարող է այս սպանությունը համարել իր երկրի դեմ ագրեսիայի հանցագործություն և հետապնդման ենթարկել ԱՄՆ-ի գործողությունը:Միջազգային Քրեական Դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածի համաձայն, որը հայտնի է որպես Հռոմի Ստատուտ՝կանոնադրություն, ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառումը քանի որ հակասում է հյուրընկալ երկիր՝ Իրաքի հետ այդ երկրի համաձայնությանը , համարվում է ագրեսիայի հանցագործություն նաև Իրաքի դեմ :
Իհարկե, միջազգային հանրությունում քրեական հետապնդման արգելքներից մեկը ՝պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունն է, վկայակոչելով նրանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը:Բարեբախտաբար, Հռոմի կանոնադրության մեջ քրեական հետապնդման համար ղեկավարների անձեռնմխելիության սկզբունքը չեղարկվել է:
Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 27-րդ հոդվածը հստակեցնում է, որ այս դատարանում չի կարելի վկայակոչել ղեկավարների ենթադրյալ անձեռնմխելիությունը ոչ ներքին և ոչ էլ միջազգային օրենքների շրջագծում: Իրավական որոշ փորձագետներ համոզված են ,որ ղեկավարների ,կամ քաղաքական գործիչների հարաբերական անձեռնմխելիությունը վերանում է ՝նրանց պատասխանատվության շրջանը ավարտվելով և ոճրագործները կարող են քրեական հետապնդման ենթարկվել: Միևնույն ժամանակ, միջազգային որոշ գործընթացներ, ինչպիսիք են՝ Սուդանի ժամանակի նախագահի ձերբակալումը, Սերբիայի նախագահի ձերբակալումը, Լիբերիայի նախագահի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարարի ձերբակալումը Բելգիայի դատարանի միջոցով, վկայում են նմանատիպ պարագաների առկայությունը անձեռնմխելիություն ունեցող ոճրագործների դատական հետապնդման հարցով:Այս հիմամբ, ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից գեներալ Սոլեյմանիի սպանության հանցագործությունն այժմ հնարավոր է հետապնդել:
Գեներալ Սոլեյմանիի և նրա զինակիցների սպանությունը, ինչպես միջազգային այլ հանցագործությունները, կարելի է հետապնդել բոլոր երկրների կողմից ՝ ըստ համաշխարհային իրավասության սկզբունքի :Միջազգային հանցագործությունները , այն հանցավոր գործողություններն են , որոնք ոճրագործության ու արարքի խստության կամ բացասական հետևանքներից ելնելով ՝ վնասում են միջազգային հանրությանը և ցավ պատճառում միջազգային հանրության խղճին :Ըստ հանրահայտ իրավաբան Անտոնիո Կասեզեի, միջազգային հանցագործություններին դիմակայելու համար անհրաժեշտ է գործողություններ ձեռնարկել «համընդհանուր իրավասության սկզբունքի» հիման վրա:Համընդհանուր իրավասության սկզբունքի համաձայն ՝ բոլոր երկրները կարող են քրեական պատասխանատվության ենթարկել միջազգային հանրության հիմնարար և կարևոր շահերին վնաս պատճառած անձանց , անկախ՝ հանցագործության վայրից, մեղադրյալների և զոհերի քաղաքացիությունից:Այս հիմամբ կարելի է հետապնդել գեներալ Սոլեյմանիի, Աբու Մահդի ալ-Մոհանդեսի և նրանց զինակիցների սպանությունը:Քանի որ Արևմտյան Ասիայում և աշխարհի այլ վայրերում շատերը գեներալ Սոլեյմանիին համարում են ,որպես թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր, ով իր յուրահատուկ համեստությամբ և խիզախությամբ կարողացավ վերացնել ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումների: