Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
Անցյալ շաբաթ նշվեց Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը: Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը, կոչվում է Ղոդսի համաշխարհային օր:
Թեև այս տարի ևս կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված առողջապահական սահմանափակումների պատճառով, Ղոդսի համաշխարհային օրվա առիթով շքերթ չկայացավ, սակայն Ղոդսի օրվա համաշխարհային պատգամները հնչեղ ու տարածուն են:
Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, Ղոդսի համաշխարհային օրվա առիթով հեռուստատեսային ուղիղ եթերով ,Պաղեստինի հարցը ,իսլամական ումմայի համատեղ ամենակարևոր ու կենդանի հարցն է համարել ու ասել.«Կապիտալիստական բռնապետական համակարգի քաղաքականությունը մի ժողովրդի ձեռքը կարճել է իր տնից, հայրենիքից, և այնտեղ հաստատել մի ահաբեկիչ ռեժիմի և օտար ժողովրդի»:
Հեղափոխության առաջնորդը անդրադառնալով սիոնիստական ռեժիմի հիմնադրման խիստ անկայուն տրամաբանությանը ավելացրել է.« Եվրոպացիները հավակնում են թե՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների նկատմամբ բռնություն է իրականացվել և ասում են ,որ պետք է հրեաների վրեժը լուծել Ասիայի արևեմուտքում մեկ այլ ժողովրդի տարագիր դարձնելով ու այդ երկրում նրանց նկատմամբ ահավոր կոտորածներ իրականացնելով և այսպիսով նրանք բացահայտել են մարդու իրավանց ու ժողովրդավարության մասին իրենց կեղծ հայտարարությունները»:
Հեղափոխության առաջնորդը հիշեցնելով այս իրականությունը թե.«Սիոնիստները առաջին իսկ օրվանից Պաղեստինը վերածել են ահաբեկչական բազայի» հավելել է.«Իսրայելը ոչ թե մի երկիր է, այլ Պաղեստինի և մուսուլման այլ ժողովուրդների դեմ ահաբեկչական մի զորակայան ,ուստի դրա դեմ պայքարը համարվում է պայքար՝ բռնության ու ահաբեկչության դեմ և համընդհանուր պարտականությունն է»:
Այսօր ակնհայտ են դարձել սիոնիստական ռեժիմի տապալման ու անկման նախանշանները :Այս նախանշանները կարևոր են երկու առումով.
Նախ՝Տարածաշրջանում ուժերի հավասարության փոփոխությունն է և սիոնիստ օկուպանտների նկատմամբ դիմադրության շարժման արդյունավետության ապացուցվելը:
Այս մասին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը անդրադառնալով ուժի հավասարության լուրջ փոփոխությանը հօգուտ Իսլամ աշխարհի և Դիմադրության շարժման ,և մյուս կողմից ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի բացահայտ անկմանը ,մի քանի թույլ կառավարությունների հետ հարաբերությունների բնականոն դարձնելը չի համարում օկուպանտ ռեժիմի տապալումը կանխող գործոն և շեշտելով Պաղեստինի իրական բոլոր քաղաքացիների կողմից տրամաբանական հանրաքվեի պահանջի իրականացումը՝այդ երկրի քաղաքական համակարգը ճշտելու առումով ,խոսքը ուղղելով պաղեստինցի ռազմիկներին ասել է.«Օկուպանտ ռեժիմի դեմ Ձեր օրինավոր և բարոյական պայքարը շարունակեք այնքան ժամանակ ,մինչև պարտավորված ընդունի այս առաջադեմ պահանջը»:
Երկրորդ՝ Արեւմուտքի ուժի ու հեգեմոնիայի անկումն է ներսից:ԱՄՆ-ում և Իսրայելում ներքին տարաձայնությունների և քաղաքական սկանդալների բացահայտումը և Սպիտակ տան պաշտոնյաների խոստովանությունը թե՝ավելի քան 7000 միլիարդ դոլար անօգուտ է վատնվել տարածաշրջանում, և այսօր ԱՄՆ-ը տարածաշրջանում ,ինչպես՝ Աֆղանստանի ու Իրաքի ժողովուրդների մոտ որևէ տեղ չունի և անհրաժեշտ է հեռանա տարածաշրջանից ,այս ամենը վկայում են տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքա-ռազմական անկման մասին:
Այաթոլլահ Խամենեին այս իրականությանը անդրադառնալով,աշխարհի այսօրվա իրավիճակը և ուժերի հավասարակշռությունը ,Իսլամ աշխարհի օգտին համարեց և ակնարկելով Եվրոպայում ու ԱՄՆ-ում քաղաքա-հասարակական իրադարձություններին ,ինչպես «ԱՄՆ-ի ընտրություններին և դրա հավակնորդ ղեկավարների խայտառակությանը» և«կորոնավիրուսի համաճարակի նկատմամաբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի անհաջող մոտեցումներին և դրա շուրջ ստեղծված խայտառակ իրավիճակին» ընդգծել է.«Այս բոլորը ապացուցում են արևմտյան ճամբարի անկումային և կործանվող ընթացքը»:
Հայացք նետելով տարածաշրջանի իրադարձություններին ,իմասնավորի վերջին տարիներին ,ապացուցվում է ,որ այսօր Պաղեստինի ժողովուրդը և Ղոդսի ինթիֆադան ,հաղթահարելով ապստամբություններն ու հաշտվողականության դավադրությունները ,բոլոր ժամանակներից ավելի հզոր ,կառչելով Դիմադրությանն ու իր զարմանալի տոկունությանը, սիոնիստական ոճրագործ և դաժան ռեժիմին ոչնչացման եզրին են հասցրել :ԱՄՆ-ը հովանավորելով ԻԼԻՊ-ին , Իսրայելի վերահսկողության տակ գտնվող ահաբեկչական խմբավորումներին և իր տարածաշրջանային որոշ դաշնակիցներին ,մտադիր էր տարածաշրջանին պարտադրել համակողմանի պատերազմ ,սակայն այս դավադրությունը ձախողեց Իրաքում ու Սիրիայում: ԱՄՆ-ը և Իսրայելը մշակել էին համապարփակ ծրագիր և հստակ նախագիծ տարածաշրջանը մասնատելու և Ասիայի արևմուտքում Իսրայելի ներթափանցամն նոր քարտեզ էին գծագրել ,սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստրաբաժանումը կանգնած է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներթափանցմանը, ագրեսիային և ահաբեկչությանը դիմագրավելու առաջնագծում:
Երբ ձախողեցին ԱՄՆ-ի դավադրությունները Իրաքում և Սիրիայում, նա իրականացրեց անվտանգության առավելագույն ճնշման քաղաքականություն `« Ղոդս » ստորաբաժանման հրամանատար՝ լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տմարդի սպանությամբ:Սակայն «Ղոդս» ստրաբաժանումը տարածաշրջանում ուժի հավասարությունը խախտելով ,մեծ նվաճում արձանագրեց:
Անկասկած, ինչպես իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն է մատնանշել՝Դիմադրության ուժերի ընդլայնումը իսլամական ամենազգայուն շրջաններում և դրանց պաշտպանական և հարձակողական կարողությունների զարգացումը,մուսուլման ժողովուրդների ինքնագիտակցության և հույսի առկայծումը,իսլամական կարգախոսերի նկատմամբ հարաճուն հակումը, ժողովուրդների մոտ գիտության ,անկախատենչության ու ինքնաբավության աճը ,վկայում են լավ ապագայի մասին:
Այն ինչ,այս մեծ ընդվզումը կտանի դեպի վերջնական հաղթանակ՝Իսլամի ումմայի միասնականությունը և իրավազրկվածին հովանավորելն է ,որը պետք է իրականացվի Պաղեստինի հարցի և սրբազան Ղոդսի ճակատագրի նկատմամբ մուսուլման երկրների միասնականությամբ :
Հեղափոխության գերագույն առաջնորդը «Պաղեստինում դիմադրության հարատևումը և ջիհադի ու նահատակության ուղու հզորացումը »և «Պաղեստինցի մուջահեդդների նկատմամբ մուսուլման ժողովուրդների ու կառավարությունների համաշխարհային հովանավորությունը »ապագան ճշտորոշող երկու կարևոր գործոններ համարելով ընդգծեց .«Համընդհանուր այս շարժումը ,չեզոքացնելու է թշնամիների դավադրությունը և բոլորս ՝պետական պաշտոնյաներ, մտավորակններ, կրոնագետներ, կուսակցություններ , խմբեր և երիտասարդներ պետք է գտնենք մեր տեղն այս համընդհանուր շարժման մեջ և ունենանք մեր դերակատարությունը»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին անցյալ կիրակի օրը Աշխատավորի օրվա և ուսուցչի օրվա առիթով հեռուստատեսային ելութի ժամանակ,քննադատելով ձանային մեկ ֆայլով հրապարակված արտահայտությունները ,որոնք շահարկվել են թշնամիների կողմից շեշտել է,որ «Ղոդս» ստորաբաժանումը իրականացրել է Իսլամական հանրապետության քաղաքականությունը :
Հեղափոխության առաջնորդը ընդգծել է, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանումը ,ամենամեծ ուժն է ,որը Ասիայի արևմուտքում կանխում է պասիվ դիվանագիտությունը և հիմնականում ,որևէ ընթացք,որը տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության բարոյական ներթափանցման գործոնն է հանդիսանում ,զայրացնում է ԱՄՆ-ին:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ընդգծել է,երկրի ծրագրերը ներառում են ռազմական, գիտական, մշակութային և դիվանագիտական ծրագրեր և այս բոլորը կազմում են երկրի քաղաքականությունը,և այն որ այս բաժինը հերքում է մյուս բաժինը, ընդհանրապես անիմաստ է և սա մեծ սխալ է, որը չպետք է թույլ տա Իրանի Իսլամական Հանրապետության որևէ պատասխանատու:Նա հիշատակել է,որ արտաքին քաղաքականությունը ոչ մի տեղ չի որոշվում ԱԳ նախարարությունում, աշխարհի բոլոր երկրներում բարձրագույն ժողովներն ու պաշտոնյաներն են այն որոշում, իհարկե, ԱԳ նախարարությունը նույնպես մասնակից է այդ գործընթացին, սակայն կատարում է միայն գործադիր ֆունկցիա:Իրանի Իսլամական հանրապետությունում գոյություն ունի ազգային անվտանգության գերագույն խորհուրդ,որտեղ ներկա են բոլորը և որոշում է կայացնում և ԱԳ նախարարությունը պետք է իրականացնի այդ որոշումները:
Վիեննայի բանակցությունների չորրորդ փուլը անցյալ ուրբաթ կայացավ Վիեննայում:
Նիստին մասնակիցները քննարկեցին ՀԳՀԾ-ին ,ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի հեռանկարը և բոլոր կողմերի միջոցով համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացումը ապահովելու հնարավորությունը և որոշվեց անմիջապես սկսել փորձագիտական և տեխնիկական խորհրդատվությունները և աշխատել տեքստերի նախագծերի վրա:
2021 թվականի ապրիլի 2-ից ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստերն իրենց աշխատանքն են սկսել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու , ԱՄՆ-ի ու Իրանի՝ ՀԳՀԾ-ի պարտավորություններին վերադառնալու և միջուկային համաձանագրին հավատարիմ մնալու միջոցով ,միջուկային համաձայնագիրը վերականգնելու համար:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ԱՄՆ-ի Էն.Բի.Սի հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.«ԱՄՆ-ի նախագահը պետք է ընտրություն կատարի Թրամփի վարչակազմի ձախողված ժառանգությանը հավատարիմ մնալու կամ այդ քաղաքականությունից հեռանալու և միջուկային գործարքի պարտավորություններին վերադառնալու միջև»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հստակեցրել է.«Իրանի դեմ Թրամփի վարչակազմի կողմից առավելագույն ճնշման քաղաքականությունը ,Վաշինգտոնի համար առավելագույն պարտությունից բացի այլ արդյունք չունեցավ ,իսկ այն ինչ առկա է այսօր, ՀԳՀԾ-ի տեքստն է, համաձայնագիր, որը պարտավորեցնող է բոլոր կողմերի համար»: