Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
https://parstoday.ir/hy/radio/iran-i140496-Հայացք_շաբաթվա_իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 05:57 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:

Անցյալ շաբաթ  նշվեց Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը: Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը, կոչվում է Ղոդսի համաշխարհային օր:

Թեև այս տարի ևս կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված առողջապահական սահմանափակումների պատճառով, Ղոդսի համաշխարհային օրվա առիթով շքերթ  չկայացավ, սակայն Ղոդսի օրվա համաշխարհային պատգամները հնչեղ ու տարածուն են:

Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, Ղոդսի համաշխարհային օրվա առիթով հեռուստատեսային ուղիղ եթերով ,Պաղեստինի հարցը ,իսլամական ումմայի համատեղ ամենակարևոր ու կենդանի հարցն է համարել ու ասել.«Կապիտալիստական բռնապետական  համակարգի քաղաքականությունը մի ժողովրդի ձեռքը կարճել է իր տնից, հայրենիքից, և այնտեղ հաստատել մի ահաբեկիչ ռեժիմի և օտար ժողովրդի»:

Հեղափոխության առաջնորդը անդրադառնալով սիոնիստական ռեժիմի հիմնադրման խիստ անկայուն տրամաբանությանը ավելացրել է.« Եվրոպացիները հավակնում են  թե՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների նկատմամբ բռնություն է իրականացվել և ասում են ,որ   պետք է հրեաների վրեժը լուծել Ասիայի արևեմուտքում մեկ այլ ժողովրդի տարագիր դարձնելով ու այդ երկրում նրանց նկատմամբ ահավոր կոտորածներ իրականացնելով և այսպիսով նրանք բացահայտել  են մարդու իրավանց ու ժողովրդավարության մասին իրենց կեղծ հայտարարությունները»:

Հեղափոխության առաջնորդը  հիշեցնելով այս իրականությունը թե.«Սիոնիստները առաջին իսկ օրվանից Պաղեստինը վերածել են ահաբեկչական բազայի» հավելել է.«Իսրայելը ոչ թե մի երկիր է, այլ Պաղեստինի և մուսուլման այլ ժողովուրդների դեմ ահաբեկչական մի զորակայան ,ուստի դրա դեմ պայքարը  համարվում է պայքար՝ բռնության ու ահաբեկչության դեմ և համընդհանուր  պարտականությունն է»:

Այսօր ակնհայտ են դարձել   սիոնիստական ռեժիմի տապալման ու անկման նախանշանները :Այս նախանշանները կարևոր են երկու առումով.

Նախ՝Տարածաշրջանում ուժերի հավասարության փոփոխությունն է և սիոնիստ օկուպանտների նկատմամբ  դիմադրության շարժման արդյունավետության ապացուցվելը:

Այս մասին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը անդրադառնալով ուժի հավասարության լուրջ փոփոխությանը հօգուտ Իսլամ աշխարհի և Դիմադրության շարժման ,և մյուս կողմից ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի բացահայտ անկմանը ,մի քանի թույլ կառավարությունների հետ հարաբերությունների բնականոն դարձնելը չի համարում օկուպանտ ռեժիմի տապալումը կանխող գործոն և շեշտելով Պաղեստինի իրական բոլոր քաղաքացիների կողմից տրամաբանական հանրաքվեի պահանջի իրականացումը՝այդ երկրի քաղաքական համակարգը ճշտելու առումով ,խոսքը ուղղելով պաղեստինցի ռազմիկներին ասել է.«Օկուպանտ ռեժիմի դեմ  Ձեր օրինավոր և բարոյական պայքարը շարունակեք այնքան ժամանակ ,մինչև պարտավորված ընդունի այս առաջադեմ պահանջը»:

Երկրորդ՝ Արեւմուտքի ուժի ու հեգեմոնիայի անկումն է ներսից:ԱՄՆ-ում և Իսրայելում ներքին տարաձայնությունների  և քաղաքական սկանդալների բացահայտումը և Սպիտակ տան պաշտոնյաների խոստովանությունը թե՝ավելի քան 7000 միլիարդ դոլար անօգուտ է վատնվել տարածաշրջանում, և  այսօր ԱՄՆ-ը   տարածաշրջանում ,ինչպես՝ Աֆղանստանի ու Իրաքի ժողովուրդների  մոտ որևէ տեղ չունի  և անհրաժեշտ է հեռանա տարածաշրջանից ,այս ամենը վկայում են տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքա-ռազմական անկման մասին:

Այաթոլլահ Խամենեին այս իրականությանը անդրադառնալով,աշխարհի այսօրվա իրավիճակը և ուժերի հավասարակշռությունը ,Իսլամ աշխարհի օգտին համարեց և ակնարկելով Եվրոպայում ու ԱՄՆ-ում  քաղաքա-հասարակական իրադարձություններին ,ինչպես «ԱՄՆ-ի ընտրություններին և դրա հավակնորդ ղեկավարների խայտառակությանը» և«կորոնավիրուսի համաճարակի նկատմամաբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի անհաջող մոտեցումներին  և դրա շուրջ ստեղծված խայտառակ իրավիճակին» ընդգծել է.«Այս բոլորը ապացուցում են արևմտյան ճամբարի անկումային և կործանվող ընթացքը»:

Հայացք նետելով տարածաշրջանի իրադարձություններին ,իմասնավորի վերջին տարիներին ,ապացուցվում է ,որ այսօր Պաղեստինի ժողովուրդը և Ղոդսի ինթիֆադան ,հաղթահարելով ապստամբություններն ու հաշտվողականության դավադրությունները ,բոլոր ժամանակներից ավելի հզոր ,կառչելով Դիմադրությանն ու իր զարմանալի տոկունությանը,  սիոնիստական ոճրագործ և դաժան ռեժիմին ոչնչացման եզրին են հասցրել :ԱՄՆ-ը հովանավորելով ԻԼԻՊ-ին , Իսրայելի վերահսկողության տակ գտնվող ահաբեկչական խմբավորումներին և իր տարածաշրջանային որոշ դաշնակիցներին ,մտադիր էր  տարածաշրջանին պարտադրել համակողմանի պատերազմ ,սակայն այս դավադրությունը ձախողեց Իրաքում ու Սիրիայում: ԱՄՆ-ը և Իսրայելը մշակել էին համապարփակ ծրագիր և հստակ նախագիծ տարածաշրջանը մասնատելու և Ասիայի արևմուտքում Իսրայելի ներթափանցամն նոր քարտեզ էին գծագրել ,սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  «Ղոդս» ստրաբաժանումը կանգնած է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներթափանցմանը,  ագրեսիային և ահաբեկչությանը դիմագրավելու առաջնագծում:

Երբ ձախողեցին ԱՄՆ-ի դավադրությունները Իրաքում և Սիրիայում, նա իրականացրեց անվտանգության առավելագույն ճնշման քաղաքականություն `« Ղոդս » ստորաբաժանման հրամանատար՝ լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տմարդի  սպանությամբ:Սակայն «Ղոդս» ստրաբաժանումը տարածաշրջանում ուժի հավասարությունը խախտելով ,մեծ նվաճում արձանագրեց:

Անկասկած, ինչպես  իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն է մատնանշել՝Դիմադրության ուժերի ընդլայնումը իսլամական ամենազգայուն շրջաններում և դրանց պաշտպանական և հարձակողական կարողությունների զարգացումը,մուսուլման ժողովուրդների ինքնագիտակցության և հույսի առկայծումը,իսլամական կարգախոսերի նկատմամբ հարաճուն հակումը, ժողովուրդների մոտ գիտության ,անկախատենչության ու ինքնաբավության աճը ,վկայում են լավ ապագայի մասին: 

Այն ինչ,այս մեծ ընդվզումը կտանի դեպի վերջնական հաղթանակ՝Իսլամի ումմայի միասնականությունը և իրավազրկվածին հովանավորելն է ,որը պետք է իրականացվի Պաղեստինի հարցի  և սրբազան Ղոդսի ճակատագրի նկատմամբ  մուսուլման երկրների միասնականությամբ :

Հեղափոխության գերագույն առաջնորդը «Պաղեստինում դիմադրության հարատևումը և ջիհադի ու նահատակության ուղու հզորացումը »և «Պաղեստինցի մուջահեդդների նկատմամբ մուսուլման ժողովուրդների ու կառավարությունների  համաշխարհային հովանավորությունը »ապագան ճշտորոշող երկու կարևոր գործոններ համարելով ընդգծեց .«Համընդհանուր այս շարժումը ,չեզոքացնելու է թշնամիների դավադրությունը և բոլորս ՝պետական պաշտոնյաներ, մտավորակններ, կրոնագետներ, կուսակցություններ , խմբեր և երիտասարդներ   պետք է գտնենք մեր տեղն այս համընդհանուր շարժման մեջ և ունենանք մեր դերակատարությունը»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին  անցյալ կիրակի օրը Աշխատավորի օրվա և ուսուցչի օրվա առիթով հեռուստատեսային ելութի ժամանակ,քննադատելով ձանային մեկ ֆայլով հրապարակված արտահայտությունները ,որոնք շահարկվել են թշնամիների կողմից շեշտել է,որ «Ղոդս» ստորաբաժանումը  իրականացրել է Իսլամական հանրապետության քաղաքականությունը :

Հեղափոխության առաջնորդը ընդգծել է, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանումը ,ամենամեծ ուժն է ,որը Ասիայի արևմուտքում կանխում է պասիվ դիվանագիտությունը և հիմնականում ,որևէ ընթացք,որը տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության բարոյական ներթափանցման գործոնն է հանդիսանում ,զայրացնում է ԱՄՆ-ին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ընդգծել է,երկրի ծրագրերը ներառում են ռազմական, գիտական, մշակութային և դիվանագիտական ​​ծրագրեր և այս բոլորը կազմում են երկրի քաղաքականությունը,և այն  որ այս բաժինը հերքում է մյուս բաժինը, ընդհանրապես անիմաստ է և սա մեծ սխալ է, որը չպետք է թույլ տա Իրանի Իսլամական Հանրապետության որևէ պատասխանատու:Նա հիշատակել է,որ արտաքին քաղաքականությունը ոչ մի տեղ չի որոշվում ԱԳ նախարարությունում, աշխարհի բոլոր երկրներում բարձրագույն ժողովներն ու պաշտոնյաներն են այն որոշում, իհարկե, ԱԳ նախարարությունը նույնպես մասնակից է այդ գործընթացին, սակայն կատարում է միայն գործադիր  ֆունկցիա:Իրանի Իսլամական հանրապետությունում  գոյություն ունի ազգային անվտանգության գերագույն խորհուրդ,որտեղ ներկա են բոլորը և որոշում է կայացնում և ԱԳ նախարարությունը պետք է իրականացնի այդ որոշումները:

Վիեննայի բանակցությունների չորրորդ փուլը անցյալ ուրբաթ կայացավ Վիեննայում:

Նիստին մասնակիցները քննարկեցին ՀԳՀԾ-ին ,ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի հեռանկարը և բոլոր կողմերի միջոցով  համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացումը ապահովելու հնարավորությունը և որոշվեց անմիջապես սկսել փորձագիտական ​​և տեխնիկական խորհրդատվությունները և աշխատել տեքստերի նախագծերի վրա:

2021 թվականի ապրիլի 2-ից ՀԳՀԾ-ի  համատեղ հանձնաժողովի նիստերն իրենց աշխատանքն են սկսել   Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու ,  ԱՄՆ-ի ու Իրանի՝  ՀԳՀԾ-ի պարտավորություններին  վերադառնալու և  միջուկային համաձանագրին  հավատարիմ մնալու  միջոցով ,միջուկային  համաձայնագիրը  վերականգնելու համար:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ԱՄՆ-ի Էն.Բի.Սի հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.«ԱՄՆ-ի նախագահը պետք է ընտրություն կատարի Թրամփի վարչակազմի ձախողված ժառանգությանը հավատարիմ մնալու կամ այդ քաղաքականությունից հեռանալու և միջուկային գործարքի պարտավորություններին վերադառնալու միջև»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հստակեցրել է.«Իրանի դեմ Թրամփի վարչակազմի կողմից առավելագույն ճնշման քաղաքականությունը ,Վաշինգտոնի համար առավելագույն պարտությունից  բացի այլ արդյունք չունեցավ ,իսկ այն ինչ  առկա է այսօր, ՀԳՀԾ-ի տեքստն է, համաձայնագիր, որը պարտավորեցնող է բոլոր կողմերի համար»: