Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(24)
https://parstoday.ir/hy/radio/iran-i140594-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում(24)
Սամեն Ալ-Այեմմե գործողությունը շրջադարձային կետ էր 8-ամյա Սրբազան պաշտպանության ընթացքում: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Սամեն-Ալ Այեմմե հաջողած գործողության ներքին ու համաշխարհային արձագանքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2021 09:31 Asia/Tehran

Սամեն Ալ-Այեմմե գործողությունը շրջադարձային կետ էր 8-ամյա Սրբազան պաշտպանության ընթացքում: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Սամեն-Ալ Այեմմե հաջողած գործողության ներքին ու համաշխարհային արձագանքներին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք պարտադրյալ պատերազմի առաջին տարվա ավարտին տեղի ունեցած կարևոր իրադարձություններից մեկի մասին: Այդ մեծ իրադարձություններն էին Սամեն Ալ-Այեմմե գործողությունը և Աբադան քաղաքը պաշարումից դուրս բերելը: Այս գործողությամբ հիմնական փոփոխության ենթարկվեց Սադդամի ռեժիմի ագրեսիային դիմակայելու հարցը: Սամեն Ալ-Այեմմե գործողությունը կատարվեց այն դեպքում, երբ, Մոնաֆեղին կազմակերպության կողմից երկրի բարձրաստիճան պաշտոնատարների սպանություններից հետո Իրանը գտնվում էր ալեկոծված վիճակում: Այս կազմակերպության պարագլուխ Մասուդ Ռաջավին Իրանի ժամանակի նախագահ Բանի Սադրի հետ Փարիզ փախչելուց հետո Թայմզ օրաթերթին տված հարցազրույցում ասել էր.«Խոմեյնին շատ թույլ է.... առաջնորդության անձնակազմի 90 տոկոսը ոչնչացել է.... ժողովուրդը իրոք ուրախ է և շնորհավորում է ինձ ու Բանի Սադրին: Մենք այժմ հարձակման դիրքում ենք, իսկ Խմեյնին պաշտպանության»: Իրաքի բռնապետ Սադդամը նույնպես հույսը դրել էր փախուստի դիմած հակահեղափոխականների պատմած հեքիաթների վրա, առ այն, որ ԻԻՀ-ն մոտեցել է իր գոյության ավարտին: Այն բանը, որ անտեսում էին Սադդամն ու նրա աջակիցները իրանցի երիտասարդների քաջության, հնարամտության ու անձնազոհության ոգին էր որ խառնեց բոլոր քաղաքական ու ռազմական հավասարությունները: Այս երիտասարդներից մեկը Հասան Բաղերի անունով մի հրամանատար էր, որ բացահայտելով թշնաու դիրքերի ճշգրիտ տեղերը նախագծեց Սամեն Ալ-Այեմմե գործողությունը և ինքը նույնպես ստանձնեց գործողության քառյակ առանցքներից մեկի հրամանատարությունը: Սամեն Ալ-Այեմմե գործողության հաջողությունը մեծ արձագանք գտավ գլոբալ մասշտաբով ու քաղաքական ու ռազմական ծավալուն հետևանքներ ունեցավ Իրանի համար:

Քննարկելով այս հաղթանակի արդյունքը Լոնդոնի ռադիոն հայտարարեց.«Իրանի հաղթանակը Սադդամի համար ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նահանջ էլ է համարվում»: Ավելի ուշ ամերիկացի ռազմական փորձագետ Անթոնի Քորդզմանը շեշտել էր, որ 1981թ. սեպտեմբերին Իրաքի կողմից արված մեկամսյա հրադադարի առաջարկը՝ Աբադանում 1981թ. հոկտեմբերին իրանական ուժերի տարած հաղթանակի հետևանքն էր: Այս հաղթանակի կարևորության մասին նա իր գրքում գրել է.«Աբադանի ճակատում Իրանի հաղթանակը հայտնի դարձրեց, որ զրահային ու օդային ուժի առումով առավելությունը կարող  է նաև անիմաստ լինել: Աբադանում իրանցիների տարած հաղթանակը արևմուտքին ուղղված նախազգուշացում էր: Նույնիսկ արևմտյան ուժերը, որ օդուժի ու ծանր զենքերի օգտագործման հարցում հավանաբար առավել արդյունավետ են աշխատում Սադդամի ուժերի համեմատությամբ, իրանական ուժերի հետ առճակատման ընթացքում կհանդիպեին Սադդամի զորքերի առաջ ծառացած դժվարություններին: Հատկապես այն, որ քաղաքական առումով արևմտյան պետությունները թեթև պատերազմում ծանր կորուստներ ընդունելու պատրաստություն չունեն»: Քորդզմանը ուշադրություն է դարձնում պատերազմի նոր տեսակի ձևավորման էությանը, որի սկզբնակետը Աբադան քաղաքը պաշարումից հանելն էր: Նա ապա գրում է.«Դեռևս պարզ չէ, որ իրանցիները ինչպես են հասել այս հաղթանակին»: Պատերազմի երկրորդ տարվա սկզբին ռազմական մեծ իրադարձություն համարվող Սամեն Ալ-Այեմմե գործողության մեջ հաղթանակը ենթահող պատրաստեց օկուպացված տարածքների ազատագրման նպատակով մղվելիք մարտերի ռազմավարության սահմանման համար: Այս վիճակում, ռազմական իրադարձությունների վրա ազդող քաղաքական զարգացումները նույնպես ազդեցություն էին կրում հիշյալ ռազմական իրադարձություններից: Ճանաչելով այս իրադարձությունները իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնին զուգահեռաբար ղեկավարեց մի քանի շարժումներ: Մոհամմադ Ալի Բահոնարի նահատակությունից հետո Իմամ Խոմեյնին նախագահական ընտրությունները համարեց կենսական երևույթ Իսլամական հանրապետության համար և ժողովրդի ներկայությունը համարեց որոշիչ ու անհրաժեշտ խնդիր: Ռազմական հրամանատարների ինքնաթիռի վթարից ու նրանց մի մասի նահատակությունից հետո մի խումբ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ նա ասաց.«Նայեցեք ընտրություններին և կհասկանաք, որ Իրանը կանգուն է մնալու.... Այն ժամանակ կկարողանան հեղաշրջում կազմակերպել կամ հարձակվել, երբ ժողովուրդը ասպարեզում չլինի, երբ ժողովուրդը հրապարակում է, նրանք ինչ կարող են անել և այս պատերազմում հասկացան, որ ժողովուրդը անկողմնակալ չէ: Մեր ժողովուրդն ու բանակը հզոր են և կարող են պաշտպանել մեր պետությունը»:

Նահատակ Բաղերին ու բանակի հրամանատարները Սամեն Ալ-Այեմմե գործողության ընթացքում

Սամեն Ալ-Այեմմե գործողության հաջող ավարտից հետո բանակի ու պահակազորի 5 բարձրաստիճան հրամանատարներ Իմամ Խոմեյնիին զեկույց ներկայացնելու համար ինքնաթիռով մեկնում են Թեհրան: Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանից 17 մղոն հեռավորության վրա ինքնաթիռը վթարի է ենթարկվում և անորոշ պատճառներով միաժամանակ շարքից դուրս են գալիս ինքնաթիռի 4 շարժիչները: Օդաչուն փորձում է ապահով վայրում վայրեջք կատարել: Ինքնաթիռի անիվները բացվում են և ինքնաթիռն անհարթ տարածքի վրա վայէջք է կատարում և շուրջ 270 մետր տարածություն անցնելուց հետո մի կետում կանգ է առնում: Ինքնաթիռի ձախ թևը դիպչում է գետնին ինչի հետևանքով ինքնաթիռը ջախջախվում ու հրդեհ է բռնկվում: Դեպքի հետևանքով նահատակվում են ինքնաթիռի 49 ուղևորներ այդ թվում 5 բարձրաստիճան հրամանատարներ: Հիշյալ ինքնաթիռի ուղևորներից էին բանակի ԳՇ-ի պետի տեղակալ գեներալ Ֆալլահին, ՊՆ գեներալ Սեյեդ Մուսա Նամջուն, ԳՇ-ի պետի տեղակալի խորհրդական Գեներալ-մայոր Ֆաքուրին, ԻՀՊԿ-ի փոխնախագահ Յուսեֆ Քոլահդուզը և Խոռամշահրի ու Աբադանի պահակազորի հրամանատար Մոհամմեդ Ջահանարան:

Ջախից աջ Յուսեֆ Քոլահդուզը, գեներալ Սեյեդ Մուսա Նամջուն, գեներալ Ֆալլահի, գեներալ-մայոր Ֆաքուրի և Մոհամմեդ Ջահանարա

 Չնայած այս մեծ վթարին, Սամեն Ալ-Այեմմե գործողության հաջողությունների մասին լուրերը շարունակում էին գլխավորել Իրանի ու աշխարհի կարևոր լուրերի ցուցակը: Նախագահական ընտրություններին ժողովրդի բուռն ու ճակատագրական մասնակցությունը և Այաթոլլահ Խամենեիի  ընտրությունը Իմամ Խոմեյնին գնահատեց անցում՝  անկայուն վիճակից ու քաղաքական հակամարտությունների փուլից դեպի նոր փուլ: Ի պատասխան Սամեն Ալ-Այեմմե գործողության մեջ հաղթանակի մասին հրամանատարների կողմից Իմամ Խոմեյնիին ուղարկված հեռագրի, նա հանդես եկավ մի ուղերձով, որ իրականում դրանով պարզաբանեց ռազմական ոլորտի քաղաքականությունները: Իմամը հույս էր հայտնել, որ Իրանի ազնիվ ժողովուրդը շուտով հայրենիքից չարանենգ թշնամիների արտաքսման ականատեսը կլինի: Պատերազմի ռազմավարության սահմանմամբ ռազմական ոլորտում հետզհետե դրսևորվում են քաղաքական-ռազմական զարգացումների հետևանքները: Մի կողմից ժողովրդական ուժերի ներկայության ավելացմամբ պահակազորը նոր ջանքեր է գործադրում ռազմական կազմակերպության ընդլայնման համար և մյուս կողմից բանակի ու պահակազորի ուժերը նախագծում են օկուպացված տարածքների ազատագրման ռազմավարությունը: Այս կապակցությամբ ԻՀՊԿ-ի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային ասում է.«Երկու հիմնական գործ կատարվեց. մեկը գործողություններում և մյուսը կազմակերպման ոլորտում: Գործողություններում պլանավորումը իրականացվեց հիերարխիկ եղանակով, իրականում ձևավորվեց ռազմական ստրատեգիան: Կազմակերպման ոլորտում ևս պահակազորը հետապնդում էր առանձին ռազմական կազմակերպություն ստեղծելու ծրագիրը: Այս երկուսը Սամեն Ալ-Այեմմե գործողության առաջին իրադարձություններից են: Պահակազորը որդեգրելով այն սկզբունքը, որ ցանկացած գործողության մեջ պահակազորի ուժերի թիվը պետք է կարկնապատկվի նախագծեց համախատասխան կազմակերպություն: Սամեն Ալ-Այեմմե գործողության ընթացքում նույնպես պահակազորի ուժերը գումարտակի կազմով գործի անցան և  բրիգադի հասկացությունը ձևավորվեց այս գործողությունից հետո: Պահակազորի կողմից ռազմական կազմակերպության մեջ մարդուժի կարևորման հիունքներով ձևավորվեցին նոր բրիգադներ: Հետևաբար պահակազորի ռազմական կազմակերպության ընդլայնումը և գումարտակի մակարդակից բրիգադի մակարդակի հասնելը ավելացրեց Իրանի ռազմական կարողությունը և այս խնդիրը կարևոր դեր ունեցավ պատերազմի ռազմավարության սահմանման ու հետագա գործողությունների պլանավորման գործում: