Մայիսի 15-ը՝Իրանցի մեծ բանաստեղծ և դյուցազներգու Ֆիրդուսիի մեծարման օրն է
https://parstoday.ir/hy/radio/iran-i140854-Մայիսի_15_ը_Իրանցի_մեծ_բանաստեղծ_և_դյուցազներգու_Ֆիրդուսիի_մեծարման_օրն_է
Ֆիրդուսին ծնվել է լուսնային հիջրեթի 329 և արեգակնային հիջրեթի 319 թվականին ( Մ․թ․940-ին) Խոռասանի Թուս քաղաքի Փաժ գյուղում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2021 11:12 Asia/Tehran

Ֆիրդուսին ծնվել է լուսնային հիջրեթի 329 և արեգակնային հիջրեթի 319 թվականին ( Մ․թ․940-ին) Խոռասանի Թուս քաղաքի Փաժ գյուղում:

Ֆիրդուսիի հայրը Թուսի հողագործներից  էր ,ով  ֆինանսապես մատչելի  հարստություն ու լավ դիրք է ունեցել :Նրա մանկության և երիտասարդության տարիների մասին հստակ տեղեկություններ չկան,սակայն պարզ է ,որ նա երիտասարդ տարիներին իր հոր կալվածքներից ստացած եկամուտով ,կարգավորեում  է իր կյանքը  ,սակայն աստիճանաբար կորցնում է այդ ունեցվածքը  և աղքատանում:

Ֆիրդուսիի ոճը հաճելի էր, իսկ խոսքը զերծ էր ՝պարսավանքից, նախատինքից ,ստից ու շողոքորթությունից ,նա հնարավորինս չէր օգտագործում անպարկեշտ ու լկտի բառեր :Նա խիստ հայրենասեր էր: Սեր էր տածում ավանդական ու հին պատմություններին ու սովորություններին:Միգուցե եթե չլիներ Շահնամեն,  նախահայրերի մշակույթի դրական բազմաթիվ նմուշներ կոչնչանային պատմության փոթորկալից էջերում :

Շահնամեի կարևորությունը չի սահմանափակվում լոկ գրական ու բանաստեղծական  ասպեկտով, և  բանաստեղծական պոեմա լինելուց բացի  , այն տոհմաբանություն է, որի յուրաքանչյուր քառյակը և բառը արմատավորված է պատմական ազգի հավաքական իղձերի և ցանկությունների մեջ:Մի ազգ , որը  պատմության բոլոր ժամանակաշրջաններում գովերգել է բարությունն ու լուսավորությունը  և պայքարել  ընդդեմ չարի ու խավարի :Շահնամեն բանաստեղծական ծավալուն  պոեմ է ,որը բաղկացած է շուրջ 60 հազար երկտողերից և ներառում է դիցաբանական ,հերոսական և պատմական երեք ժամանակաշրջաններ: 

Շահնամեն ,բարու և չարի պայքարի մասին է վկայում և հերոսները  այս հարատև պայքարի ռազմիկներն են : 

Դաժան Զահաքի և Քավեի պատերազմը,Մանուչեհրի վերժխնդրությունը՝ Սալմի և Թուրի նկատմամբ ,Սիավոշի մահը ՝Սուդաբեի դավադրությամբ և այլն ,բոլորը վկայում են այս պայքարի ու պատերազմի մասին: Ֆիրդուսիի մտայնությունը և Շահնամեին իշխող գաղափարախոսությունը միշտ պաշտպանում են բարությունը՝  չարից ու խավարից: Իրանը որը համարվում է ազատատենչների երկիր ,միշտ իր հարևանների կողմից  տանջանքների ու նեղությունների է մատնվել : Իրանի գեղեցկությունն ու վսեմությունը ,նրան դեմ հանդիման է կանգնեցրել զանազան դժբախտությունների ,որի պատճառով էլ նրա հերոսները համակ հզորությամբ պաշտպանել են այս երկրի գոյությունը , ժողովրդի մարդկային խորը արժեքները և զոհվել  այս ճանապարհին :

Շահնամայի որոշ հերոսներ ,խորհրդանշում են մարդկային վեհ օրինակները ,որոնք իրենց  համակ կյանքը նվիրաբերել են  հանուն իրենց  հայրենակիցների: Ֆերեյդունի, Սիավոշի, Քեյխոսրոյի,Ռոստամի,Գուդարզի և Թուսի պես հերոսներ ,այս թվին են պատկանում: Իսկ Զահաքի,Սալմի և Թուրի պես անհատների  համակ ոգին  առլեցուն է չարությամբ ,թշնամությամբ ու անհնազանդությամբ: Նրանք սատանայի ներկայացուցիչներն են ,որոնց առաքելությունն է ոչնչացնել աշխարհը: 

Շահնամեի պատմությունների մեծ մասը ընթերցողին հիշեցնում է աշխարհի վաղանցիկության  մասին և զգոնության  և պատմությունից դասեր քաղելու կոչ է անում ,սակայն  երբ խոսք է գնում սիրո մասին ,Ֆիրդուսին պարզությամբ և միաժամանակ  ամենագեղեցիկ ու շքեղ կերպով զարգացնում է թեման:

Ֆիրդուսին  հենց սկզբից ,երբ զբաղվում էր գիտությամբ ,հետաքրքրվում էր նաև ընթերցանությամբ և յուրահատուկ սեր էր տածում պատմությանը և Իրանի անցյալի մասին տեղեկություններին :

Ավանդական պատմությունների նկատմամբ սերն էր ,որը նրան մղեց Շահնամեի էպոսը չափածոի վերածել:Ինչպես նա ինքն է Շահնամեում ասել ,երկար ժամանակ փնտրում էր այս գիրքը և  գտնելով Շահնամեի պատմությունների գլխավոր թեմաները իր կյանքի լավագույն տարիներից մոտավորապես 30 տարին նվիրեց այս գործին:

Նա ասում է՝

Տառապեցի 30 ձիգ տարիներ      

 Վերակենդանացրի պարսից լեզուն

Հիմքը դրեցի չափածո բարձրաբերձ պալատի.

Որին  չի վնասում ոչ՝ հողմը ոչ՝ էլ  անձրևը

Շինությունները դառնում են ավերակ ՝անձրևից ու արևի տապից: 

 

Ֆիրդուսին 370-ից 371 թվականներին սկսեց չափածոի վերածել Շահնամեն։ Սկզբնական շրջանում և՛ Ֆիրդովսին ուներ զգալի հարստություն, և՛ նրան օգնում էին Խորասանի ավագներից  ոմանք, ովքեր հետաքրքրված էին Իրանի հին պատմությամբ,ժամանակի ընթացքում և տարիներ անց , մինչ Ֆիրդովսին գրել էր Շահնամեի մեծ մասը, նա աստիճանաբար սնանկանում է:

Ով տեր, որ տնօրինում  ես ճակատագիրը

Ինչո՞ւ տարիքս առնելուն պես ինձ դարձրիր կարիքավոր

Երիտասարդ տարիներին լավագույնը ինձ բաշխեցիր,

Ալեհեր դառնալով՝ նվաստացրիր ինձ,

 Սանձի փոխարեն ,ձեռնափայտ տվիր

Ցրվեց ունեցվածքս ,վատթարացավ վիճակս:

Հակառակ տարածված տեսակետներին,  Ֆիրդուսին  Շահնամեն սկսեց գրել լոկ իր ցանկությամբ և նույնիսկ սուլթան Մահմուդի գահին նստելուց  տարիներ առաջ:Սակայն, երբ նա աստիճանաբար կորցրեց իր հարստությունն ու երիտասարդությունը, նա մտածեց  այն ձոնել մի թագավորի և ենթադրելով ,որ Սուլթան Մահմուդը արժանագույնս կգնահատի իրեն ,Շահնամեն նվիրեց նրան և գնաց դեպի Ղազնեյն:

Սակայն Սուլթան Մահմուդը , ով ավելի շատ հետաքրքրված էր բանաստեղծների գովեստներով ու փաղաքշական  բանաստեղծություններով, քան պատմությամբ  ու հերոսների մասին առասպելներով, չհասկացավ Ֆիրդուսիի խոսքի արժեքը և արժանագույնս չգնահատեց նրան:

Պարզ չե , թե ինչո՞ւ  Շահնամեն դուր չի եկել սուլթան Մահմուդին:Ոմանք ասում են, որ նախանձների չարախոսությամբ ,Ֆիրդուսին, Մահմուդ թագավորի մոտ, մեղադրվում էր անկրոն լինելու մեջ (իրականում Ֆիրդուսիի հավատքը շիաներին), ուստի սուլթանը անտեսեց նրան: Ըստ երևույթին, սուլթան Մահմուդի արքունիքում որոշ բանաստեղծներ նախանձում էին Ֆիրդովսիին և սուլթան Մահմուդի մոտ փորձում էին  թերագնահատել Շահնամեի և Իրանի հին հերոսների պատմությունները:

Համենայնդեպս , սուլթան Մահմուդը անարժեք համարեց Շահնամեն և Ռուստամին  ամենագեշ ձևով ներկայացրեց և զայրացավ  Ֆիրդովսիի վրա և այսպես ասաց.«Շահնամեն ինքնին ոչինչ է ,իսկ   իմ բանակում հազարավորներ կան Ռուստամի նման»:

Հիշատակվում է ,որ Ֆիրդուսին զայրանալով Սուլթան Մահմուդի անտարբերության համար, սուլթան Մահմուդին պախարակող երկտողեր գրեց ,ապա պատժի վախից հեռացավ Ղազնեյնից և միառժամանակ թափառում էր Հարաթ,Ռեյ և Թաբարեստան քաղաքներում և մի քաղաքից մյուսն էր գնում մինչև իր մահականացուն կնքեց իր ծննդավայր Թուս քաղաքում: 

Նրա մահվան թվականի մասին կա երկու վարկած՝ լուսնային  հիջրեթի 411 կամ 416 թ․: Ֆիրդուսիին հողին հանձնեցին Թուս քաղաքում իրեն  պատկանող մի զբոսայգում: Պատմությունը վկայում է ,որ մի քանի տարի հետո սուլթան Մահմուդը մի առիթով հիշում է Ֆիրդուսիին և զղջալով  այդ մեծ բանաստեղծի նկատմամբ իր վերաբերմունքի համար , որոշում  է հատուցել անցյալի սխալը և հրահանգում է Ղազնեյնից նրա համար  մեծ քանակությամբ հարստություն ուղարկեն Թուս  և այսպիսով նրան սփոփեն: Սակայն ինչպես պատմությունն է վկայում ,այն օրը երբ Սուլթանի ընծան Ղազնեյնից Թուս բերեցին ,Ֆիրդուսիի դիակը դուրս  էին բերում Թուսից: 

Ֆիրդուսին ունեցել է մի դուստր ,իսկ տղան մահացել է Ֆիրդուսիի կենդանության օրոք և ասվել է թե՝ Ֆիրդուսիի դուստրը ևս չի ընդունել սուլթան Մահմուդի ընծան և հետ  է ուղարկել այն: Շահնամեն ոչ միայն Սամանիների ու Ղազնավիների ժամանակաշրջանից մնացած բանաստեղծական ամենամեծ ու հարուստ պոեման է ,այլև պարսից լեզվի վսեմության ամենակարևոր փաստաթուղթը և Իրանի վեհ ու շքեղ մշակույթի ու քաղաքակրթության բացահայտ օրինակը և պարսից գրականության բառերի գանձարանը։