Մայիսի 15-ը՝Իրանցի մեծ բանաստեղծ և դյուցազներգու Ֆիրդուսիի մեծարման օրն է
Ֆիրդուսին ծնվել է լուսնային հիջրեթի 329 և արեգակնային հիջրեթի 319 թվականին ( Մ․թ․940-ին) Խոռասանի Թուս քաղաքի Փաժ գյուղում:
Ֆիրդուսիի հայրը Թուսի հողագործներից էր ,ով ֆինանսապես մատչելի հարստություն ու լավ դիրք է ունեցել :Նրա մանկության և երիտասարդության տարիների մասին հստակ տեղեկություններ չկան,սակայն պարզ է ,որ նա երիտասարդ տարիներին իր հոր կալվածքներից ստացած եկամուտով ,կարգավորեում է իր կյանքը ,սակայն աստիճանաբար կորցնում է այդ ունեցվածքը և աղքատանում:
Ֆիրդուսիի ոճը հաճելի էր, իսկ խոսքը զերծ էր ՝պարսավանքից, նախատինքից ,ստից ու շողոքորթությունից ,նա հնարավորինս չէր օգտագործում անպարկեշտ ու լկտի բառեր :Նա խիստ հայրենասեր էր: Սեր էր տածում ավանդական ու հին պատմություններին ու սովորություններին:Միգուցե եթե չլիներ Շահնամեն, նախահայրերի մշակույթի դրական բազմաթիվ նմուշներ կոչնչանային պատմության փոթորկալից էջերում :
Շահնամեի կարևորությունը չի սահմանափակվում լոկ գրական ու բանաստեղծական ասպեկտով, և բանաստեղծական պոեմա լինելուց բացի , այն տոհմաբանություն է, որի յուրաքանչյուր քառյակը և բառը արմատավորված է պատմական ազգի հավաքական իղձերի և ցանկությունների մեջ:Մի ազգ , որը պատմության բոլոր ժամանակաշրջաններում գովերգել է բարությունն ու լուսավորությունը և պայքարել ընդդեմ չարի ու խավարի :Շահնամեն բանաստեղծական ծավալուն պոեմ է ,որը բաղկացած է շուրջ 60 հազար երկտողերից և ներառում է դիցաբանական ,հերոսական և պատմական երեք ժամանակաշրջաններ:
Շահնամեն ,բարու և չարի պայքարի մասին է վկայում և հերոսները այս հարատև պայքարի ռազմիկներն են :
Դաժան Զահաքի և Քավեի պատերազմը,Մանուչեհրի վերժխնդրությունը՝ Սալմի և Թուրի նկատմամբ ,Սիավոշի մահը ՝Սուդաբեի դավադրությամբ և այլն ,բոլորը վկայում են այս պայքարի ու պատերազմի մասին: Ֆիրդուսիի մտայնությունը և Շահնամեին իշխող գաղափարախոսությունը միշտ պաշտպանում են բարությունը՝ չարից ու խավարից: Իրանը որը համարվում է ազատատենչների երկիր ,միշտ իր հարևանների կողմից տանջանքների ու նեղությունների է մատնվել : Իրանի գեղեցկությունն ու վսեմությունը ,նրան դեմ հանդիման է կանգնեցրել զանազան դժբախտությունների ,որի պատճառով էլ նրա հերոսները համակ հզորությամբ պաշտպանել են այս երկրի գոյությունը , ժողովրդի մարդկային խորը արժեքները և զոհվել այս ճանապարհին :
Շահնամայի որոշ հերոսներ ,խորհրդանշում են մարդկային վեհ օրինակները ,որոնք իրենց համակ կյանքը նվիրաբերել են հանուն իրենց հայրենակիցների: Ֆերեյդունի, Սիավոշի, Քեյխոսրոյի,Ռոստամի,Գուդարզի և Թուսի պես հերոսներ ,այս թվին են պատկանում: Իսկ Զահաքի,Սալմի և Թուրի պես անհատների համակ ոգին առլեցուն է չարությամբ ,թշնամությամբ ու անհնազանդությամբ: Նրանք սատանայի ներկայացուցիչներն են ,որոնց առաքելությունն է ոչնչացնել աշխարհը:
Շահնամեի պատմությունների մեծ մասը ընթերցողին հիշեցնում է աշխարհի վաղանցիկության մասին և զգոնության և պատմությունից դասեր քաղելու կոչ է անում ,սակայն երբ խոսք է գնում սիրո մասին ,Ֆիրդուսին պարզությամբ և միաժամանակ ամենագեղեցիկ ու շքեղ կերպով զարգացնում է թեման:
Ֆիրդուսին հենց սկզբից ,երբ զբաղվում էր գիտությամբ ,հետաքրքրվում էր նաև ընթերցանությամբ և յուրահատուկ սեր էր տածում պատմությանը և Իրանի անցյալի մասին տեղեկություններին :
Ավանդական պատմությունների նկատմամբ սերն էր ,որը նրան մղեց Շահնամեի էպոսը չափածոի վերածել:Ինչպես նա ինքն է Շահնամեում ասել ,երկար ժամանակ փնտրում էր այս գիրքը և գտնելով Շահնամեի պատմությունների գլխավոր թեմաները իր կյանքի լավագույն տարիներից մոտավորապես 30 տարին նվիրեց այս գործին:
Նա ասում է՝
Տառապեցի 30 ձիգ տարիներ
Վերակենդանացրի պարսից լեզուն
Հիմքը դրեցի չափածո բարձրաբերձ պալատի.
Որին չի վնասում ոչ՝ հողմը ոչ՝ էլ անձրևը
Շինությունները դառնում են ավերակ ՝անձրևից ու արևի տապից:
Ֆիրդուսին 370-ից 371 թվականներին սկսեց չափածոի վերածել Շահնամեն։ Սկզբնական շրջանում և՛ Ֆիրդովսին ուներ զգալի հարստություն, և՛ նրան օգնում էին Խորասանի ավագներից ոմանք, ովքեր հետաքրքրված էին Իրանի հին պատմությամբ,ժամանակի ընթացքում և տարիներ անց , մինչ Ֆիրդովսին գրել էր Շահնամեի մեծ մասը, նա աստիճանաբար սնանկանում է:
Ով տեր, որ տնօրինում ես ճակատագիրը
Ինչո՞ւ տարիքս առնելուն պես ինձ դարձրիր կարիքավոր
Երիտասարդ տարիներին լավագույնը ինձ բաշխեցիր,
Ալեհեր դառնալով՝ նվաստացրիր ինձ,
Սանձի փոխարեն ,ձեռնափայտ տվիր
Ցրվեց ունեցվածքս ,վատթարացավ վիճակս:
Հակառակ տարածված տեսակետներին, Ֆիրդուսին Շահնամեն սկսեց գրել լոկ իր ցանկությամբ և նույնիսկ սուլթան Մահմուդի գահին նստելուց տարիներ առաջ:Սակայն, երբ նա աստիճանաբար կորցրեց իր հարստությունն ու երիտասարդությունը, նա մտածեց այն ձոնել մի թագավորի և ենթադրելով ,որ Սուլթան Մահմուդը արժանագույնս կգնահատի իրեն ,Շահնամեն նվիրեց նրան և գնաց դեպի Ղազնեյն:
Սակայն Սուլթան Մահմուդը , ով ավելի շատ հետաքրքրված էր բանաստեղծների գովեստներով ու փաղաքշական բանաստեղծություններով, քան պատմությամբ ու հերոսների մասին առասպելներով, չհասկացավ Ֆիրդուսիի խոսքի արժեքը և արժանագույնս չգնահատեց նրան:
Պարզ չե , թե ինչո՞ւ Շահնամեն դուր չի եկել սուլթան Մահմուդին:Ոմանք ասում են, որ նախանձների չարախոսությամբ ,Ֆիրդուսին, Մահմուդ թագավորի մոտ, մեղադրվում էր անկրոն լինելու մեջ (իրականում Ֆիրդուսիի հավատքը շիաներին), ուստի սուլթանը անտեսեց նրան: Ըստ երևույթին, սուլթան Մահմուդի արքունիքում որոշ բանաստեղծներ նախանձում էին Ֆիրդովսիին և սուլթան Մահմուդի մոտ փորձում էին թերագնահատել Շահնամեի և Իրանի հին հերոսների պատմությունները:
Համենայնդեպս , սուլթան Մահմուդը անարժեք համարեց Շահնամեն և Ռուստամին ամենագեշ ձևով ներկայացրեց և զայրացավ Ֆիրդովսիի վրա և այսպես ասաց.«Շահնամեն ինքնին ոչինչ է ,իսկ իմ բանակում հազարավորներ կան Ռուստամի նման»:
Հիշատակվում է ,որ Ֆիրդուսին զայրանալով Սուլթան Մահմուդի անտարբերության համար, սուլթան Մահմուդին պախարակող երկտողեր գրեց ,ապա պատժի վախից հեռացավ Ղազնեյնից և միառժամանակ թափառում էր Հարաթ,Ռեյ և Թաբարեստան քաղաքներում և մի քաղաքից մյուսն էր գնում մինչև իր մահականացուն կնքեց իր ծննդավայր Թուս քաղաքում:
Նրա մահվան թվականի մասին կա երկու վարկած՝ լուսնային հիջրեթի 411 կամ 416 թ․: Ֆիրդուսիին հողին հանձնեցին Թուս քաղաքում իրեն պատկանող մի զբոսայգում: Պատմությունը վկայում է ,որ մի քանի տարի հետո սուլթան Մահմուդը մի առիթով հիշում է Ֆիրդուսիին և զղջալով այդ մեծ բանաստեղծի նկատմամբ իր վերաբերմունքի համար , որոշում է հատուցել անցյալի սխալը և հրահանգում է Ղազնեյնից նրա համար մեծ քանակությամբ հարստություն ուղարկեն Թուս և այսպիսով նրան սփոփեն: Սակայն ինչպես պատմությունն է վկայում ,այն օրը երբ Սուլթանի ընծան Ղազնեյնից Թուս բերեցին ,Ֆիրդուսիի դիակը դուրս էին բերում Թուսից:
Ֆիրդուսին ունեցել է մի դուստր ,իսկ տղան մահացել է Ֆիրդուսիի կենդանության օրոք և ասվել է թե՝ Ֆիրդուսիի դուստրը ևս չի ընդունել սուլթան Մահմուդի ընծան և հետ է ուղարկել այն: Շահնամեն ոչ միայն Սամանիների ու Ղազնավիների ժամանակաշրջանից մնացած բանաստեղծական ամենամեծ ու հարուստ պոեման է ,այլև պարսից լեզվի վսեմության ամենակարևոր փաստաթուղթը և Իրանի վեհ ու շքեղ մշակույթի ու քաղաքակրթության բացահայտ օրինակը և պարսից գրականության բառերի գանձարանը։