Իրանը՝ 13-րդ նախագահական ընտրությունների նախաշեմին (2)
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի քաղաքական և հասարակական կարևոր իրադարձություններից մեկն ընտրություններին ժողովրդի իրական ու արդյունավետ ներգրավվածության սկզբունքի իրականացումն է եղել։
Ընտրությունները ժողովրդի արդար պահանջներից էին նախկին ավտորիտար ռեժիմի դեմ պայքարի ընթացքում, որն իրականություն դարձավ Իսլամական հեղափոխության հաղթանակով։ Իսկ ժողովրդավարական համակարգի առաջին հիմքերը դրվեցին Իսլամական հանրապետության համակարգի ստեղծման վերաբերյալ հանրաքվեին ժողովրդի առավելագույն մասնակցությամբ:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կանոնավոր ընտրությունների անցկացումը ցույց է տալիս ընտրությունների կարևորությունն ու դիրքը կառույցների համակարգի հիմնասյուների ձևավորման գործում: Այս ժողովրդավարական գործընթացի անխափան շարունակությունը ցույց է տալիս ընտրությունների դերի կարևորությունն ու ինստիտուցիոնալացումն Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական ժողովրդավարության ենթակառուցվածքների ամրապնդման գործում:
Իրանի Սահմանադրության մեջ ընդգծվել է, որ Իսլամական Հանրապետության համակարգը հիմնված է ժողովրդի ձայնի ու կամքի վրա, ուստի համակարգի բոլոր հիմնասյուները օրինականացվում են՝ վկայակոչելով ժողովրդի ձայնն ու կամքը:
Սահմանադրության 56-րդ հոդվածում ասված է․ «Աշխարհի և մարդկության վրա բացարձակ ինքնիշխանությունը պատկանում է Աստծուն։ Նա մարդուն դարձրեց իր սոցիալական ճակատագրի տերը: Ոչ ոք չի կարող մարդուն զրկել այս աստվածային իրավունքից, կամ այն ծառայեցնել հանուն անձնական կամ խմբային շահերի: Ժողովուրդն այս աստվածատուր իրավունքը կիրառում է այն եղանակով, որ նշված է հաջորդ հոդվածներում»։
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տեղի ունեցած ընտրությունները միշտ ամրապնդել են Իսլամական Հանրապետության ժողովրդական հիմքերը: Չնայած ընտրությունների ընթացքում դրսևորվող քաղաքական տեսակետերին և դիրքորոշումներին, ժողովուրդն է իր ձայնով որոշում ընտրությունների ճակատագիրը : Այս տարի նույնպես Իրանի ժողովրդին սպասվում են նոր նախագահական ընտրություններ: Հեղափոխության հաղթանակի սկզբից մինչ օրս, երկրի բոլոր կարևոր հարցերում և բոլոր հիմնական պարտականություններում, ժողովուրդը ունեցել է իր դերը ընտրություններում: Փաստորեն, մարդիկ ինքնուրույն են որոշում կայացնում երկրի կառավարման և մեծ ծրագրերի վերաբերյալ, միևնույն ժամանակ կատարելով իրենց սոցիալական պարտականությունները քաղաքացիական հասարակության մեջ:
Իսլամական Հանրապետության համակարգում նախագահի պաշտոնը ձևական բնույթ չի կրում։ Այս երկրում կարևոր լիազորություններ և պարտականություններ են վերապահված հանրապետության նախագահին, իսկ նախագահությունը համակարգի երեք կարևոր հիմնասյուներից մեկն է. Այսինքն՝ գործադիր իշխանությունը վստահված է նախագահին: Այդ պատճառով, արժանի նախագահի ընտրությունն ուղղակի ազդում է երկրի կարևոր գործերի կառավարման, այդ թվում՝ տնտեսական առաջընթացի, զարգացման ծրագրերի իրականացման, ինչպես նաև երկրի տարբեր սեկտորներին բյուջեի ու ռեսուրսների հատկացման վրա։
Սահմանադրության 115-րդ հոդվածում նախագահի թեկնածուների պայմանների վերաբերյալ ասված է․ «Նախագահը պետք է ընտրվի կրոնական և քաղաքական գործիչներից , պետք է ծագումով և ազգությամբ լինի իրանցի, ունենա կառավարման հմտություններ, լինի բարեպաշտ, առաքինի ու հավատացյալ և հարգի Իրանի իսլամական հանրապետության սկզբունքները և պատկանի երկրի պաշտոնական կրոնին»:
Այլ երկրներում նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների համար սահմանվել են ցուցանիշներ ու չափանիշներ: Որպես օրինակ Ֆրանսիայի ընտրական օրենքի 44-րդ հոդվածում սահմանվել են նախագահի ընտրության պայմանները։ Հոդվածում ասված է․ -«Ցանկացած ֆրանսիացի տղամարդ կամ կին, որ համապատասխանում է ընտրվելու համար սահմանված պայմաններին, կարող է իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում և ընտրվել, պայմանով, որ նա չլինի անգործունակ կամ չունենա այնպիսի պայմաններ, որ նրա թեկնածությունը կարող է օրենքով մերժվել»։
Ֆրանսիայի ընտրական օրենսգրքի 112-րդ հոդվածում ընտրվողների նվազագույն տարիքը 23 է նշվել: Ֆրանսիայի ընտրական օրենսգրքի 129-րդ հոդվածում ասված է․ «Եթե վերջնականապես արգելված լինի դատապարտված անձանց գրանցումն ընտրական ցուցակում, ապա անթույլատրելի կհամարվի նրանց ընտրությունը»:
1976 թ. Հունիսի 18-ի օրենքի համաձայն՝, նախագահի թեկնածուների թիվը կրճատելու համար յուրաքանչյուր թեկնածու պետք է հաստատվի ու հովանավորվի ընտրական որոտի մի շարք քաղաքական գործիչներից կողմից:
2021 թվականի փետրվարի 17-ին ունեցած ելույթում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին և նշելով,որ ընտրությունները մեծ հնարավորություն են երկրի համար,ասել է․-«Իհարկե Իսլամական Հանրապետության ընդդիմադիրները չեն ուզում, որ համակարգն այս կարևոր հնարավորությունն ու պոտենցիալն օգտագործի երկրի առաջադիմության համար, բայց հեղափոխական ժողովրդի ակտիվ մասնակցությունը ընտրություններին, կնպաստի երկրի անվտանգությանը և հետ կմղի թշնամիներին ու կնվազեցնի նրանց ագահությունը, ուստի այդ հնարավորությունը պետք է բաց չթողնել»։
«Երկրի խրոնիկ ցավերի բուժումը ժողովրդի ակտիվ մասնակցությունն է ընտրություններին և այնուհետև արժանավոր անձնավորության ընտրությունը», հավելել է մեծարգո առաջնորդը։
Իսլամական Իրանի քաղաքական համակարգում ընտրությունները հիմնված են ժողովրդավարության սկզբունքի և քաղաքական ու սոցիալական ասպարեզում որոշումների կայացմանը մասնակցելու արդյունավետության վրա: Իրանում ընտրություններին մասնակցելը հիմնված չէ իրավական պահանջների վրա, այլ համարվում է սոցիալական և կրոնական պարտականություն և հասարակության անհատական իրավունքների մի մասը։
Այս սկզբունքի համաձայն՝ ուղղակի և գաղտնի քվեարկությամբ մարդիկ մասնակցում են նախագահական, Իսլամական խորհրդարանի, քաղաքների և գյուղերի իսլամական խորհուրդների և Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրություններին՝ երկրի ճակատագիրը տնօրինելու և գործերն առաջ տանելու համար։
Ընտրությունների անցկացումը միշտ էլ ամրապնդել է Իսլամական Հանրապետության ժողովրդական հիմքերը և քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստները՝ տարբեր ոլորտներում ներկայացնելով իրենց ծրագրերն ու տեսակետները, ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն են ստեղծում։ Տարբեր ճաշակների և հայացքների տեր մարդիկ իրենց ձայներով ցույց են տվել , որ վստահում և աջակցում են իրենց ընտրած քաղաքական համակարգին: