Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդը անցյալ շաբաթ , ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ժամանակ, խորը ցավ հայտնելով և դատապարտելով իսլամ աշխարհում, այսինքն Աֆղանստանում ու Պաղեստինում վերջերս տեղի ունեցած երկու դառնաղետ ու արյունալի դեպքերը, ասել է.«Աստծո անեծքն այն ոճրագործներին, ովքեր հրի ու սրի մատնեցին աֆղանստանցի անմեղ բողբոջներին և այս դեռատի աղջնակներին սպանելով, նման վայրագ ոճրագործություն իրականացրին»:
Անդրադառնալով Ալ-Աղսա մզկիթում, սրբազան Ղոդսում և Պաղեստինի այլ շրջաններում սիոնիստների բռնություններին ու ոճրագործություններին, ԻԻՀ գերագույն առաջնորդն ասել է.«Այս ոճրագործությունները տեղի են ունենում աշխարհի ժողովուրդների աչքի առջև և բոլորը դատապարտելով այս ոճրագործությունները,պետք է կատարեն իրենց պարտականությունը»:
Բարձր գնահատելով Պաղեստինի ժողովրդի զարթոնքը, դիմակայությունն ու վճռականությունը, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Սիոնիստները ուժի լեզվից բացի, ոչինչ չեն հասկանում, հետևաբար պաղեստինցիները պետք է մեծացնեն իրենց ուժն ու դիմադրությունը՝ ոճրագործներին ստիպելու հանձնվել և դադարեցնել իրենց վայրագ գործողությունները»:
Օկուպացված Ղոդսը և Պաղեստինի որոշ այլ քաղաքներ անցյալ շաբաթվանից պաղեստինցիների հետ սիոնիստ զինյալների բախումների հարթակի են վերածվել , ի բողոք՝ սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների և Ղոդսի հրեականացման համար այս ռեժիմի նախագծերի շարունակման , Շեյխ Ջարահ թաղամասի գրավման և Պաղեստինցիների վտարման ծրագրերի:
Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների նոր փուլը մեկնարկել է երկուշաբթի օրվանից, Իսրայելի ավիահարվածներով: Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, անցյալ երկուշաբթի օրվանից մինչ օրս Գազայի հատվածի դեմ սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով, նահատակվել են ավելի քան 120 հոգի ,այդ թվում 31 երեխաներ և 20 կանայք, և ավելի քան 900-ը վիրավորվել են:
Ի պատասխան սիոնիստների ոճրագործություններին ,Պաղեստինի դիմադրության խմբերը հրթիռներով հարձակումների թիրախ են դարձրել բռնագրավված Պաղեստինի քաղաքները ,ռազմաբազաները և օդանավակայանները:
ՀԱՄՄԱՍ-ի շարժման քաղաքական գրասենյակի նախագահ Էսմայիլ Հանիեն շեշտել է՝ՀԱՄՄԱՍ-ը շարունակելու է դիմակայել օկուպանտներին, քանի դեռ Ղոդսում և Ալ Աղսա մցկիթում չեն դադարել ագրեսիան և ահաբեկչությունը:
Ինչպես ընդգծվեց ,Իսլամական Հեղափոխության առաջնորդը ուսանողների հետ առցանց հանդիպման ժամանակ ,խստագույնս դատապարտեց Աֆղանստանում տեղի ունեցած դառնաղետ և արյունալի պայթյունը:
Անցյալ շաբաթ Քաբուլի արևմուտքում գտնվող «Սեյեդ ալ-Շոհադա» աղջիկների դպրոցը, որտեղ ուսանում են «Հազարա» շիաները, ականապատ ավտոմեքենայի հարձակման թիրախ դարձավ :Ահաբեկչական պայթյունի հետևանքով սպանվել ու վիրավորվել է ավելի քան 200 մարդ:
Աֆղանստանի շատ խնդիրներ՝ սկսած ահաբեկչությունից մինչև քաղաքացիական պատերազմ և միլիոնավոր մարդկանց տարագրությունը այլ երկրներ, և այդ երկրի վերածվելը թմրանյութերի արտադրության և ապօրինի շրջանառության հիմնական հանգույցներից մեկի ,հետևանքն է արևմտյան Ասիայում ,ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությունների:
Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթ.Խամենեին ,տարիներ առաջ 1396 թվականի բահման ամսի 10-ին ,կրոնագիտական դասընթացից առաջ եղած հանդիպման ժամանակ ,ամերիկացիների թիվ մեկ քաղաքականությունը համարեց տարածաշրջանի ժողովուրդներին միմյանց հետ զբաղված պահելը և ընդգծեց.«ԱՄՆ-ը չի ցանկանում ,որ տարածաշրջանը խաղաղ կարգավիճակ ունենա և տարածաշրջանի կառավարություններին ու ժողովուրդներին միմյանց հետ զբաղված է պահում ,որպեսզի չմտածեն պայքարել ընդդեմ մեծապետական չարաբաստիկ գործոն ՝սիոնիզմի դեմ»:
Գերագույն առաջնորդ այաթ.Խամենեին,անապահովություն ստեղծելու առումով ԱՄՆ-ի հաջորդ նպատակը համարեց ՝տարածաշրջանում իր ներկայությունը արդարացնելը և ավելացրեց.«Ամերիկացիները իրենք Աֆղանստանում անապահովության հիմնական գործոններն են և մոտավորապես 20 տարիներ առաջ այս տարածաշրջանում կրոնի անվամբ կատարված սպանությունները ,ուղղակի կամ անուղղակի ԱՄՆ-ի գործակատարների միջոցով իրականացվեցին և այսօր ևս նպատակ են հետապնդում , անապահովություն ստեղծելով արդարացնեն իրենց ներկայությունը և առաջ մղեն իրենց քաղաքատնտեսական նպատակները»:
***
Անցյալ շաբաթ Իրանի արտգործնախարարը այցելեց Սիրիա:
Այցի ընթացքում ,Իրանի արտգործնախարարը Սիրիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելուց և մտքեր փոխանակելուց բացի , հանդիպել է նաև Սիրիայում բնակվող պաղեստինյան խմբերի ղեկավարներին և քննարկել օկուպացված Պաղեստինում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Զարիֆը հանդիպում ունենալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ և անդրադառնալով օկուպացված տարածքներում և Պաղեստինի անմեղ ժողովրդի նկատմամբ ,սիոնիստական ռեժիմի հանցագործություններին , կարևորել է միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև՝ Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից ՝ Պաղեստինի և սրբազան Ղոդսի ժողովրդի իրավունքները հետապնդելու անհրաժեշտությունը:
Զարիֆը նաև գոհունակություն հայտնելով Սիրիայի կառավարության կողմից նախագահական ընտրություններին նախապատրաստվելու կապակցությամբ հույս հայտնեց, որ այն բարեհաջող կընթանա և հայտարարեց որ Իրանի Իսլամական հանրապետությունը հովանավորում է Սիրիայի ընտրությունները:
Արևմտյան Ասիայի հարցերի փորձագետ Հասան Հանիզադեն նշելով ,որ Սիրիան ,Իրանի ռազմավարության խորքը և Դիմադրության առանցքի կարևորագույն երկրներից է ,համոզված է,որ նմանատիպ այցերի նպատակն է ընդլայնել Թեհրան-Դամասկոս ռազմավարական համագործակցությունները ,որոնք հույժ կարևոր են:
Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Սաբահ Զանգանեն ևս անդրադառնալով տարածաշրջանում Իսրայելի ագրեսոր քաղաքականությանը ,շեշտել է. «Որքանով որ տարածաշրջանի երկրները կարողանան քայլեր ձեռնարկել կայունության ու անվտանգության ուղղությամբ ,էլ ավելի է ձախողելու տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունները»:
***
Իրանի 13-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը սկսվել է 2021 թվականի մայիսի 11-ից և թեկնածուները 5 օր առիթ ունեին դիմել ներքին գործերի նախարարություն ,1400 թվականի նախագահական ընտրությունների համար գրանցվելու նպատակով:
Հունիսի 18-ին ,Իրանի 13-րդ նախագահական ընտրությունների հետ միաժամանակ,կայանալու են Իսլամական քաղ-խորհուրդների և գյուղխորհուրդների 6-րդ շրջանի ընտրությունները:
Նկատի առնելով հանրապետության նախագահի կարևորությունն ու հատուկ դերակատարությունը երկրի ճակատագրում և նրա ծանր ու ծավալուն լիազորությունները ,Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության մեջ նշված է Նախագահական թեկնածուների պայմանները: Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 115-րդ հոդվածում նշված առանձնահատկությունների համաձայն՝հանրապետության նախագահը պետք է ընտրվի այն կրոնական կամ քաղաքական գործիչներից ,որոնք լրացնում են հետևյալ պայմանները՝ իրանցի են, Իրանահպատակ են ,.պատասխանատու և հնարամիտ են, ունեն լավ անցյալ ,վստահելի են ու բարեպաշտ, հավատում են Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքներին և երկրի պաշտոնական կրոնին:Այնուամենայնիվ, ժողովրդին,ԶԼՄ-ներին, Պահապանների խորհրդին և Ներքին գործերի նախարարությանը մտահոգող հարցերից մեկը՝Նախագահի չափանիշներին և տվյալներին չհամապատասխանող անձանց գրանցվելն է:
Սահմանադրության Պահապանների խորհրդի խոսնակ Աբբաս Ալի Քադխոդային անցյալ շաբաթ տված հարցազրույցում, անդրադառնալով անցյալում տեղի ունեցած անխոհեմ ու անտեղի գրանցումներին ,հիշատակել է,որ Նախագահի ընտրությունների մասին օրենքը շատ խնդիրներ ունի: Հետևաբար, Պահապաններ խորհրդում, նկատի առնելով Գերագույն առաջնորդի ծանուցած քաղաքականությունների 10-րդ պարբերության 5-րդ մասը, որը հղվել էր 1395 թվականին, 1396 թվականին մի որոշում ընդունվեց՝ գրանցումների համար ավելի մանրակրկիտ պայմաններ նկատի առնելու համար:
.Պահապանների խորհրդի ծանուցագրի համաձայն,ընտրությունների այս շրջանում ,թեկնածուները ,գրանցման ժամանակ պետք է ներկայացնեն իրենց ծրագիրը ,որը ապացուցի թե՝ թեկնածուները ճիշտ են ընկալել գործադիր վարչական ոլորտը և ժողովուրդը ևս պետք է իմանա ,որ նա ով երկրի ղեկն է ստանձնում ծրագրեր ու նախագծեր ունի դժվարությունների կարգավորման համար:
Իրանի Սահմանադրության Պահապանների խորհրդի խոսնակը ուրբաթ օրը ներկա գտնվելով ՆԳ նախարարությունում 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման վայրում,ասաց .«13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների որակավորումը կքննարկվի խորհրդի կողմից վերջերս հայտարարված պայմաններին համապատասխան»:
Սիրելի բարեկամներ ավարտվեց Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին հաղորդաշարի հերթական համարը:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: