Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը(7)
https://parstoday.ir/hy/radio/iran-i141584-Իրանի_հրթիռային_ԱԹՍ_ների_և_արբանյակային_կարողության_զսպիչ_ուժը(7)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում քննարկելու ենք սպառազինական պատժամիջոցների հարցը և Իրանի դեմ սպառազինական էմբարգո կիրառելու ԱՄՆ-ի քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2021 06:11 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում քննարկելու ենք սպառազինական պատժամիջոցների հարցը և Իրանի դեմ սպառազինական էմբարգո կիրառելու ԱՄՆ-ի քայլերը:

Հրթիռային ծրագիրն Իրանի իսլամական հանրապետության նորմատիվ զսպման ռազմավարության  հիմնասյուներից մեկն է և տարածաշրջանային ու  տրանս-տարածաշրջանային թշնամիների ագրեսիային և սպառնալիքներին պատասխանելու ունակությամբ իր ուրույն տեղն ունի Իրանի պաշտպանական դոկտրինայում: Իրանի հրթիռային գործողությունները  կատարելապես օրինական  և իրավական են ,ու համարվում են Իրանի ժողովրդի անժխտելի իրավունքը: Այս գործողությունները   համընկնում են միջազգային իրավունքներին ու միջազգային նորմերին ,սակայն այս բոլորով հանդերձ մի քանի տարի է ինչ ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրանի թշնամիները ծավալուն ու կազմակերպված ջանքեր են գործադրում,Իրանի հրթիռային առաջընթացը սահմանափակելու և երկրի հրթիռային կարողականությունը նվազեցնելու համար: Իրանի թշնամիների քաղաքականություններից են՝ զանազան մեթոդների կիրառումը,իշարս՝ պատժամիջոց, լրտեսություն ,ներթափանցում,խափանարարություն և այլն:

ԱՄՆ-ի ակտիվություններով հանդերձ Անվտանգության խորհրդի կողմից ավարտվեց Իրանի սպառազինական բոյկոտը

Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային ծրագիրը սանձելու համար թշնամիների ուշադրության  ու կարողության մի մասը կենտրոնացած է զանազան միջոցների կիրառման վրա: Միջոցներից մեկը՝ սահմանափակումների կիրառումն է: Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը և հարակից հոդվածները վերաբերում են Իրանի հրթիռների և զենքերի զարգացմանը և առաջընթացին: 2231 բանաձևում,հրթիռային ու սպառազինական սահմանափակությունները  տարբերվում էին նախորդ բանաձևերից :ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը,որը հաստատվել է 2015 թվականի հուլիսի 20-ին,նպատակ ուներ հաստատել՝ ՀԳՀԾ-ի հոդվածները, վերջակետ դնել նախկին պատժամիջոցների բանաձևերին  և ստեղծել մի շարք  յուրահատուկ սահամանփակություններ, իշարս ՝ռազմարդյունաբերության ոլորտում ,հատկապես հրթիռային բնագավառում:Այս բանաձևը ,որը մշակվել էր Եվրամիության ,ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից ,բաղկացած է 7 կետերից: Այս բանաձևում սպառազինումների առք ու վաճառքի հարցով  Իրանի համար նկատի առնված սահմանափակությունները  ավարտվեցին 2020թվականի հոկտեմբերի 18-ին: Ապարդյուն մնացին ԱՄՆ-ի ծավալուն ջանքերը  այս սահմանափակությունները երկարաձգելու համար: 

 Հաշվի առնելով Իրանի պաշտպանական առաջընթացը,,ԱՄՆ-ն մտահոգված է,որ զենք վաճառելով, Իրանը  վերածվի  նորմատիվ զենքի արտահանման ոլորտում առաջատար երկրներից մեկի:

ՄԱԿ-ում, Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին անդրադառնալով  Իրանի սպառազինական սահմանափակումների ավարտին ասել է.«2020 թվականի հոկտեմբերի 18-ից Իրանի զենքի առևտուրը  չի պահանջում Անվտանգության խորհրդի նախօրոք  հաստատումը»:Նրա խոսքով«ՀԳՀԾ-ի վավերացումից 5 օր անց և ըստ 2231 բանաձևի ,Իրանի դեմ սպառազինական անօրինական սահմանափակությունները այսօր ավարտվել են և Իրանի զենքի առևտուրը չի պահանջում Անվտանգության խորհրդի նախօրոք հասատումը:ԱՄՆ-ը փորձեց կանխել դա ,սակայն ձախողեց ,քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անընդունելի համարեց ԱՄՆ-ի ջանքերը»: 

Թվում է թե՝ Իրանի դեմ սպառազինական պատժամիջոցներ կիրառելու  ԱՄՆ-ի միակողմանի ակտիվություններով ,այս երկիրը հրթիռային օրինական աշխատանքների հարցով լուրջ սահմանափակությունների դիմաց է կանգնելու: Հետևաբար  Թեհրանի պաշտպանական քաղաքականությունների առանցքում է՝  հրթիռային  սեփական  կարողությանն ապավինելը :

ԱՄՆ-ը վախենում է Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային կարողություններից

2006-ին ,թիվ 1696 բանաձևի հրապարակումից ,մինչև 2015-ին թիվ 2231 բանաձևի հրապարակումը ,քաղաքական և ոչ թե իրավական առումներով  Իրանի հրթիռային օրինական աշխատանքները և միջուկային ծրագիրը հանգուցվել են: Այդ իսկ պատճառով ,անհիմն  պատրվակներով  Իրանի հրթիռային ծրագիրը  սահմանափակումների ու  պաժամիջոցի է ենթարկվել : ԱՄՆ-ը և սիոնիստական ռեժիմը ,որոնք ունեն հրթիռային ու միջուկային զինանոցներ և հավատարիմ չեն միջազգային պարտավորեցնող որևե օրենքի ,փորձում են  Իրանի օրինական հրթիռային աշխատանքները կապակցել միջուկային աշխատանքներին  և ստեղծելով Իրանաֆոբիա ,կանխել Իրանի զսպիչ և պաշտպանական ուժի զարգացումը :Սա այն պայմաններում է ,երբ Ատոմական Էներգիայի միջազգային գործակալության հավաստմամբ Իրանի միջուկային ծրագրերը կատարելապես խաղաղասիրական բնույթի են և մյուս կողմից Իրանի հրթիռային աշխատանքները համընկնում են նորմատիվ, օրինական  և միջազգային օրենքներին:

ԱՄՆ-ի  նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականին գործադիր հրաման արձակելով ՝ փորձեց պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձի կամ ընկերության նկատմամբ, որն Իրանի հետ զենքի առևտուր էր իրականացնում :Թրամփի գործադիր հրամանագրի համաձայն, յուրաքանչյուր անհատ կամ ընկերություն ,որը հրաժարվի Իրանի դեմ ԱՄՆ-ի սպառազինական բոյկոտներից ,ԱՄՆ-ի նախագահի հայեցողությամբ  երկրորդական պատժամիջոցների է ենթարկվելու և կզրկվի ԱՄՆ-ի շուկայից: Թեև թիվ 2231 բանաձևի համաձայն  2020 թվականի հոկտեմբերի 18-ից  զենքի առևտրի համար Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները  չեղարկվել են և 2023 թվականի համար ևս նախատեսվել է հրթիռային աշխատանքների սահամնափակությունների չեղարկումը ,սակայն ԱՄՆ-ը միակողմանի պատժամիջոցներով փորձում է խոչընդոտել Իրանի հետ այլ երկրների ռազմական համագործակցությունները:

Չնայած ԱՄՆ-ի վարած Իրանաֆոբիայի քաղաքականությանը, Իրանի իսլամական հանրապետության պաշտպանական ուժն  իսլամական համակարգի բնույթի և տարածաշրջանային խնդիրների ու իսլամական աշխարհի վերաբերյալ Թեհրանի խաղաղությանն ուղղված քաղաքականության բերումով ունի  խաղաղ և ոչ ագրեսիվ բնույթ:  Իրանի պաշտպանական ռազմավարության առաջնահերթությունները ներառում են՝ տարածքային ամբողջականության պահպանումը, տարածաշրջանում, այդ թվում ՝ Պարսից ծոցում անվտանգության ապահովումը,համապարփակ և ինքնաբավության պաշտպանության միջոցով զսպումը, չհարձակվելը և զանգվածային ոչնչացման զենքի չկիրառումը:Այս առաջնահերթությունները ամրապնդում են միմյանց և անբաժանելի են:Իրանն ընդգծում է նաև գլոբալ զինաթափման և արևմտյան Ասիայի ապամիջուկայնացման անհրաժեշտությունը:

ԱՄՆ-ի ներխուժմանը դիմակայելու և օրինական պաշտպանության ուղղությամբ Այն  ալ-Ասադում  ամերիկացիների ռազմաբազայի հրթիռակոծումը:

 

Իրանի պաշտպանական ռազմավարության առաջնահերթությունների վերջնական նպատակն է՝պաշտպանել  քաղաքական համակարգը, տարածքային ամբողջականությունը,ազգային ռեսուրսներն ու շահերը և Իրանի քաղաքացիներին ,որը հնարավոր է կանխարգելման և անհրաժեշտության դեպքում միջամտության միջոցով:Իրանի պաշտպանական ուժի բնույթը ձևավորող հարցերից են՝սեփական պաշտպանական ուժը, երիտասարդ և մասնագիտացված  ուժի պատրաստումը, ժողովրդակենտրոն պաշտպանությունը, ռազմական ուժի չկիրառելը, ռազմական հակադարձ ինժեներությունը և նվազագույն կախվածությունը զենքի ներմուծումից: Իրանի Իսլամական Հանրապետությունն ընտրել է «պաշտպանական համապարփակ զսպման» ռազմավարությունը ՝ հիմնվելով սրբազան պաշտպանության տարիների փորձառության և մերձակա ու տարածաշրջանային սպառնալիքների բնույթի վրա :Իրանի զսպման հիմնական հիմնասյուներից են՝այս երկրի օժտված լինելը արդիական  ռազմական համակարգերով և տեխնոլոգիաներով :Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը և զենքի էմբարգո սահմանելու նրա ջանքերը չնայած 2020 թ. հոկտեմբերի 18-ին, թիվ 2231-բանաձևի շրջանակում Իրանի զենքի վրա սահմանված էմբարգոյի ժամկետի  ավարտին,ապացուցում են, որ Իրանը պետք է շարունակի հետամուտ լինել իր պաշտպանական կարողությունների տեղայնացմանը:

Իրանի հրթիռային կարողությունը  այն հարցերից է, որը խեղաթյուրված է  ներկայացվել  ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների միջոցով: ԱՄՆ-ը միշտ խեղաթյուրված է ներկայացրել  Իրանի հրթիռային ծրագիրը ,որպեսզի առիթ ընձեռվի երկրի հրթիռային ծրագիրը և պաշտպանական ապառազինումը  սպառնալից բնութագրել,որից հետո հնարավոր դառնա Իրաքի նման հեշտությամբ փոխել քաղաքական համակարգը և բռնագրավել Իրանը:ԱՄՆ-ի կեղծ  հայտարարությունները ,իբր Իրանի հրթիռները օգտագործվում են ատոմական գլխիկներ և զանգվածային ոչնչացման զենքեր փոխադրելու համար ,հենց այս ուղղությամբ կարելի է գնահատել : Նրանով հանդերձ ,որ ԱՄՆ-ը այսպիսով փորձում է տարածաշրջանում սպառազինական մրցակցություն առաջացնել ,առգրավել արաբական երկրների ռեսուրսները և տարածաշրջանի ժողովրդի միտքը շեղել սիոնիստական ռեժիմի ատոմական զինանոցի վտանգներից:

Իրանի հրթիռային պաշտպանական ծրագրի մասին Անվտանգության խորհրդի քաղաքական և ոչ իրավական մոտեցումը

 

Նկատի առնելով տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը տապալելու  ԱՄՆ-ի ռազմավարությունը և Վաշինգտոնի գործելաոճը թաքֆիրական ահաբեկչությունը ընդարձակելու համար,Իրանի հրթիռային կարողականությունը  համարվում է կանխարգելող գործոն ,որի մասին խոստովանել են նաև ամերիկյան վերլուծական կենտրոնները.«Բրուքինգզ վերլուծական կենտրոնի համաձայն, «Ապագայի հավանական պատերազմում ,Իրանը կարող է իր նորմատիվ բալիստիկ հրթիռները օգտագործել ԱՄՆ-ի կործանիչների կողմից օգտագործվող ավիաբազաները ,ԱՄՆ-ի ուժերի նավահանգիստներն ու նրանց տեղակայման կենտրոնները ոչնչացնելու համար: ԱՄՆ-ը կարող է այդ բազաներում տեղակայված կործանիչները տեղափոխել ծովային ավիակիրներ,սակայն  այս հսկա նավերը  իրենք խոցելի են, և տարածաշրջանում չկան շատ  ավիակիրներ »:

Փաստորեն ,Իրանը իր հրթիռային ու ԱԹՍ-ների կարողություններով ԱՄՆ-ի համար  ավելացրել է  պատերազմի ծախսերը: 2019-ին Իրանի կողմից ճշգրիտ և խիստ հրթիռային հարձակումները Այն ալ-Ասադ ամերիկյան բազայի վրա ՝ ի պատասխան ԱՄՆ-ի պետական ​​ահաբեկչության և Իրաքում ,ԱՄՆ-ի կողմից Իրանի պահապանների կորպուսի «Ղոդս»ստորաբաժանման հրամանատար գեներալ  Ղասեմ Սոլեյմանիի սպանության ,ապացուցեց , որ Իրանի հրթիռային կարողությունն ի վիճակի է պատասխանել ԱՄՆ-ի յուրաքանչյուր  թշնամական գործողությանը:ԱՄՆ-ը փորձում է ստի ու իրանաֆոբիայի միջոցով սահմանափակել Իրանի հզոր հրթիռային կարողությունը, մինչդեռ Իրանի հրթիռային կարողությունը տեղական է և անկախ, որին ԱՄՆ-ն, ի վիճակի չէ դիմակայել: