Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
Իսրայելի հարձակումները Ալ Աղսա մզկիթի, Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի վրա վերջապես դադարեցին տասներկուօրյա դիմադրությունից և դիմադրության խմբերի խիստ պատասխաններից հետո և որոշ օտարերկրյա դերակատարների միջնորդությամբ ու հրադադարի հաստատումով:
ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր հրապարակած հայտարարության մեջ շնորհավորել է Պաղեստինի դիմադրության հաղթանակը ,սիոնիստական ռեժիմի դեմ 12 օրյա պատերազմի ընթացքում:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հրապարակած հայտարարության մեջ ընդգծելով ,որ վերջին 12 օրերի փորձությունն ավելի վեհացրեց Պաղեստինի ժողովրդին, հստակեցրել է ՝գազանաբարո և գայլատիպ թշնամին լավապես հասկացավ ,որ անկարող է Պաղեստինի միատարր ընդվզման դիմաց:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.«Ղոդսի և Արևմտյան ափի համագործակցությունը Գազայի և 48-ի տարածքների ու գաղթակայանների հետ, նախանշեց պաղեստինցիների ապագա ուղին: Այս 12 օրերի ընթացքում, բռնապետ ռեժիմը մեծ հանցագործություններ իրականացրեց Գազայում և փաստեց, որ Պաղեստինի միահամուռ պայքարին դիմակայելու հարցում անկարողության պատճառով, այդպիսի նենգ ու խելագար վարքագիծ կարող է դրսևորել , ինչի արդյունքում համաշխարհային հանրությունը կարող է դեմ կանգնել իրեն, իսկ իրեն հովանավորող արևմտյան կառավարություններին ,հատկապես հանցագործ ԱՄՆ-ին, ավելի նողկալի դարձնել: Իսկ հանցագործությունների շարունակությունը և հրադադարի պահանջն այդ ռեժիմի պարտությունն էին:Նա պարտավոր եղավ ընդունել պարտությունը»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարելով, որ իսլամական աշխարհը լիովին պատասխանատու է պաղեստինյան խնդրի դիմաց և դա կրոնական պարտականություն է ,հստակեցրեց.«Քաղաքական բանականությունը և վարչական փորձառությունը նույնպես հաստատում և ընդգծում են այս կրոնական որոշումը,իսլամական պետությունները պետք է անկեղծ քայլեր կիրառեն Պաղեստինի ժողովրդին աջակցելու հարցում `լինի դա ռազմական հզորացում, թե ֆինանսական աջակցություն, որն այսօր անհրաժեշտ է ավելի քան երբևէ,կամ էլ Գազայում ենթակառուցվածքների և ավերածությունների վերականգնումը»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նույնպես մի հաղորդագրությամբ ՝ շնորհավորելով Պաղեստինի իսլամական դիմադրության մեծ հաղթանակը սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործությունների ու ագրեսիայի դիմաց , «Ղոդսի սուր»գործողությունը բնութագրեց , «մարտադաշտում»,որպես Ինթիֆադայի գերազանցության նշան և օկուպանտների դեմ պաղեստինյան խմբավորումների օգտին հավասարությունների խախտողը: Իսրայելի օկուպանտ ռեժիմի դեմ Պաղեստինի դիմադրության հաղթանակի տոնակատարությունն կայացավ ուրբաթ օրը Թեհրանի Պաղեստինի հրապարակում ժողովրդի տարբեր խավերի ներկայությամբ:
Գազայի պատերազմի ժամանակ Իսրայելը վայելում էր ԱՄՆ-ի աջակցությունը և Անվտանգության խորհրդի լռությունը:Գազայի հատվածում ,սիոնիստ օկուպանտ ուժերի դաժան հարձակումների ու ագրեսիաների հետևանքով նահատակվեցին 243 պաղեստինցիներ, այդ թվում ՝ 69 երեխա, 39 կին և 17 տարեցներ, 1910 հոգի ևս վիրավորվեցին:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը շարունակելով աջակցել սիոնիստական ռեժիմի օկուպացիային, ագրեսիան և հանցավոր գործողությունները, ամեն գնով հովանավորեց Գազայում սիոնիստ դահիճների ցեղասպանությունը, և 3-րդ անգամ լինելով լկտիաբար խոչընդոտեց նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հրապարակումը:
Իրանի դատական ուժի մարդու իրավունքների շտաբի քարտուղար Ալի Բաղերի Քանին, անցյալ շաբաթ, «Պաղեստինին հովանավորող երիտասարդների»միջազգային վիրտուալ հանդիպման ժամանակ,որին մասնակցել էին Իտալիայից, Սիրիայից, Պակիստանից,Բահրեյնից, Պաղեստինից,Իրաքից, Եմենից ,անդրադառնալով Պաղեստինի ժողովրդի հիմնական իրավունքի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակարգի անմարդկային վարքագծին ասել է.«ԱՄՆ-ի ռեժիմի հանցավոր մոտեցումը ,որով երրորդ անգամը լինելով Վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հրապարակված բանաձևին , նշանակում է «մարդու իրավունքների վետո» և ծաղրի ենթարկել՝մարդուն և նրա իրավունքները ,աշխարհում մարդու իրավունքների ամենալկտի հավակնորդի կողմից»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին նույնպես, Պաղեստինի վերջին իրադարձությունների քննարկման համար Անվտանգության խորհրդի նիստում,իպատասխան այն հարցին թե՝ Անվտանգության խորհուրդը ինչո՞ւ է երկար ժամանակ լռել նման ոճրագործությունների ,սպառնալիքների ու ագրեսիայի նկատմամբ ,ասել է.«Պատասխանը շատ պարզ է,քանի որ ԱՄՆ-ը,որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ,թե՛դեմոկրատականների և թե՛հանրապետականների ժամանակ,համակարգված ձևով պատպանում է Իսրայելի ռեժիմին Անվտագության խորհրդի ցանկացած որոշումից և մինչ այժմ վետոյի է ենթարկել Իսրայելի դեմ Անվտանգության խորհրդի 44 բանաձևի նախագիծը»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին Ղոդսի օրվա առիթով իր հեռուստատեսային ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով Դիմադրության ուժերի որակական ու քանակական աճին ,օկուպացված տարածքներում ուժի հավասարության փոփոխությանը իշահ Իսլամ աշխարհի համարեց:
Նա նաև սիոնիստական ռեժիմի ընթացքը անկումային համարելով, այդ օկուպանտ ռեժիմի դեմ պայքարի տրամաբանությունը համարեց՝ Դիմադրության շարունակումը այնքան ժամանակ ,մինչև Պաղեստինում և Պաղեստինից դուրս գտնվող բոլոր պաղեստինցիները հանրաքվեի միջոցով ճշտեն Պաղեստինի ապագայի քաղաքական համակարգը: Գնահատելով այս արդարատենչ դիրքերը; անցյալ շաբաթ Պաղեստինի դիմադրության մի շարք խմբավորումներ ու շարժումներ առանձին նամակներ հղելով Այաթոլլահ Խամենեիին , շնորհակալություն հայտնեցին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին,Ղոդսի օրվա ելույթի կապակցությամբ:
Պաղեստինում կայուն խաղաղության և անվտանգության հաստատումը, ինչպես հայտարարել է Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը, հնարավոր կլինի միայն տարագրյալների վերադարձով և բոլոր բնակիչների այդ թվում ՝ հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների հավաքական որոշմամբ:
Անցյալ շաբաթ անցկացվեց Վիեննայի բանակցությունների չորրորդ փուլը:ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը ավարտվեց բոլոր մակարդակներում և զանազան հարցերի շուրջ երկշաբաթյա շատ սեղմ բանակցություններից հետո ,մասամբ հուսադրող արդյունքներով,սակայն չի կարելի ասել ,որ գործը ավարտված է:Նիստը ղեկավարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան և իրանական պատվիրակության նախագահն էր Իրանի արտգործնախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին:
Բանակցող պատվիրակություններն անդրադառնալով տարբեր մակարդակներում և երկկողմ ու բազմակողմ հանդիպումների ընթացքում պատրաստված տեքստերին,գոհունակություն հայտնեցին բանակցությունների ընդհանուր իրավիճակի և անցած ուղու վերաբերյալ և շեշտեցին բանակցությունների շարունակման գործում առկա ընթացքը պահպանելու անհրաժեշտությունը:
Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպման արդյունքների մասին հայտարարել է ,որ համաձայնության կառույցը և շրջագիծը պարզվել է ,սակայն տարաձայնության թեմա են որոշ կարևոր հարցեր ,և դրանց շուրջ համաձայնություն չի կայացել ,այդ իսկ պատճառով պատվիրակությունները որոշում են ընդունել մի քանի օրով դադարեցնել բանակցությունները և խորհրդակցությունների համար վերադառնալ իրենց երկրների մայրաքաղաքները:
Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալը ,ընդգծելով որ բանակցություններին միջամուխ կողմերը ,աշխատում են պատժամիջոցների չեղարկման և միջուկային երկու բնագավառներում՝,հստակեցրել է ,Իրանի դիրքորոշումները շատ պարզ են :ԱՄՆ-ը նախ պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները և Իրանը, ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման իրավացիությունը ստուգելուց հետ միայն կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին:
Որոշված է բանակցությունների հաջորդ փուլը ,այս շաբաթ վերսկսվի Վիեննայում:
Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետից բանակցությունների հիմնական հարցը՝բոլոր պատժամիջոցների ինչպես նաև դրանից հետո սահմանված պատժամիջոցների չեղարկումն է ապա դրա ճշգրտության խիստ ստուգումը, քանի որ պատժամիջոցների չեղարկումը չպետք է լինի միայն թղթի վրա:
Իրանի երկու պայմանների ապահովման դեպքում ,այսինքն բոլոր պատժամիջոցների չեղարկումից և համապատասխան ստուգումներ անցկացվելուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը կվերադառնա ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորություններին :
Սիրելի բարեկամներ ավարտեցինք Հայացք շաբաթվա իրադարձություններին հաղորդաշարի հերթական համարը ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: