Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(26)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողության, նրա հատկություններին, ձեռքբերումներին ու գործողության ընթացքում իրանցի երիտասարդների քաջագործություններին:
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում» հաղորդաշարի հերթական զրույցը: Պարտադրյալ պատերազմի երկրորդ տարին սկսվեց, Իրանում քաղաքական դաշտի հավասարումների փոփոխության արդյունքում, ազգային միասնության ու միաբանության ամրապնդմամբ: Գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնից Բանի Սադրին հեռացնելը փոփոխություն առաջացրեց պատերազմական գործողություններում: Փոփոխության ենթարկվեցին պատերազմի, ռազմական ստրատեգիայի, գործող կազմակերպության, նախագծման ու կիրառված մարտավարությունների վերաբերյալ մինչ այդ առկա հայացքները և դասական պատերազմի մտածողությունը միախառնվեց հեղափոխական պատերազմի ուսմունքի հետ: Այս փոփոխությունների կարևոր հատկություններից մեկն էլ բնակչության բոլոր դասակարգերից երիտասարդ կամավորների ներկայությունն էր Սադդամի բաասական բանակի դեմ պատերազմելու համար: Պահապանների կորպուսն էլ ստանձնել էր ժողովրդական ուժերին կազմակերպելու և ռազմական ուսուցում տալու պատասխանատվությունը: Ստեղծված նոր պայմաններում ԻՀՊԿ-ի ռազմական կազմավորումն ավելի ընդարձակվեց և անկախ բրիգադները ժողովրդական ուժերի ներգրավմամբ գումարտակի մակարդակից բարձրացան բրիգադի մակարդակի: Պարտադրյալ պատերազմի երկրորդ տարվա առաջին կիսամյակում Սամեն Ալ-Այեմմե գործողության ընթացքում պայմանագրային ու պահակազորի աշխարհազորային ուժերի թիվը 2500-ից Բեյթ Ալ-Մողադաս գործողության ընթացքում հասավ 60,000-ի: Սամեն Ալ-Այեմմե գործողության հաջողությունը ցույց տվեց, որ հնարավոր է նոր ռազմավարությամբ նախագծել ու գործադրել ծավալուն ռազմական գործողություններ: Այս գործողության ընթացքում Սադդամի բանակը ծանր ու կորուստներով լի պարտություն կրեց: Դրա դիմաց իրանական ուժերից նահատակվեցին միայն 150 զինծառայողներ, որոնց կեսը պահակազորային ու աշխարհազորային երիտասարդներ էին: Այս գործողության ընթացքում Սադդամի բանակի մեծ քանակությամբ զինտեխնիկայի ոչնչացումից բացի սպանվեցին մոտ 1500-ից 2000 և գերեվարվեցին 1800 իրաքցի զորայիններ: Սամեն Ալ-Այեմմե հաջողած գործողությունից երկու ամիս անց Բոստան քաղաքի ու շրջակա գյուղերի ազատագրման համար իրականացվեց Թարիղ Ալ-Ղոդս գործողությունը:
Թարիղ Ալ-Ղոդս գործողությունը ԻԻՀ-ի կողմից ժողովրդական համակարգված ուժերի մասնակցությամբ առաջին նախագծված գործողությունն է համարվում: Այս գործողությունը փաստորեն գործադրվող ջանք էր դասական պատերազմի և ժողովրդական ու պարտիզանական պատերազմի շաղախումից նոր մեխանիզմ ձեռք բերելու համար:
Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողությունը մի քանի յուրահատկություններ ուներ, որոնցից մեկը ավելի ընդարձակ տարածաշրջանում գործողության իրականացումն էր: Զինվորների ինքնավստահության մակարդակի բարձրացման ու թշնամու թույլ կողմերի ճանաչման պատճառով ու միաժամանակ առկա հնարավորությունների կիրառման տարողության ավելացմամբ ընտրվեց Թարիղ Ալ-Ղոդս գործողության իրականացման տարածաշրջանը, որի տարածությունը Սամեն Ալ-Այեմմե գործողության տարածաշրջանի կրկնապատիկն էր: Սամեն Ալ-Այեմմե գործողության համեմատությամբ այս ռազմական գործղության երկրորդ յուրահատկությունը գործողության նպատակների ընդլայնումն էր: Միջազգային սահմաններին հասնելը, թշնամու ուժերի հյուսիսային ու հարավային բաժինների կապը կտրելը, Բոստան սահմանային քաղաքի ազատագրումը, թշնամական մարդուժի ու զինտեխնիկայի ոչնչացումը և տարածքների մաքրագործումը համարվում էին Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողության նպատակները, որոնք լիովին իրականացան: Ժողովրդական ուժերի համակարգման տարողության ավելացումը կարող ենք համարել Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողության երրորդ ձեռքբերումը: ԻՀՊԿ-ն հատուկ կերպով Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողության ընթացքում ժողովրդական ուժերի ներգրավման քանակն ավելացնելուց հետո ընդլայնեց իր ռազմական կազմակերպությունը: ԻՀՊԿ-ի հրամանատարներից մեկը պահակազորի ռազմի կազմակերպության ընդլայնումը համարում է իրավիճակի ու գործունեության միջավայրի փոփոխության արդյունք և ասում է.«Լավապես կարողացանք մեր ուժերի վերադասավորմամբ ու կազմակերպմամբ այս գործողության մեջ ազդեցիկ գործոն համարվող ժողովրդական ուժերի մեծ մասին բերել պատերազմի ասպարեզ և արդյունքում արժեքավոր փորձառություններ ձեռք բերել»: Այլ խոսքով, Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողությունը պատերազմի դաշտերում ժողովրդական ուժերի մասնակցության բացահայտ մարմնավորման վայրն էր, որն իհայտ եկավ հեղափոխության դաշտից անմաքուր ու դավաճան տարրերը մաքրելուց հետո: Պատերազմի մարտավարության տեսանկյունից էլ Թարիղ Ալ-Ղոդս գործողության ակնհայտ հատկությունը ավազուտից անցնելն էր: Գործողության հյուսիսային առանցքի ավազուտից անցնելը այս ռազմական գործողության յուրահատկություններից մեկն էր, ինչը պատերազմում ժողովրդական ուժերի ներկայության ընդլայնման հետևանքով գործադրված հնարամիտ քայլի արդյունքն էր, ինչը թշնամու շրջանցման ու ռազմական գործողության հաղթանակի պատճառ դարձավ: Այս քայլը այնքան անսպասելի էր թշնամու համար, որ Իրաքի բաասական բանակի գերիները շարունակ հայտարարում էին, որ իրանական ուժերը «Հելի բերն» մեթոդով են գործել այդ գործողության ընթացքում, քանի որ ավազուտը մեծ ու անանցանելի արգելք է: Սա այն դեպքում, երբ մեր քաջ երիտասարդները իրենց նպատակներին հասնելու համար ուղղաթիռ չէին օգտագործել:
Քննարկելով Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գորոծողությունը, ռազմական բարձրակարգ փորձագետ «Աֆրայմ Քարշը» շեշտելով իրանական ուժերի նոր մարտավարությունը 1987թ. գարնանը Ադոլֆի Փի բազմաքանակ պարբերականում գրում է.«Թարիղ Ալ-Ղոդս գործողությունը կարևոր ձեռքբերումներ ուներ: Պատերազմում իրանցիների ծավալուն ջանքերով՝ գործողությունների նախագծման և հրամանատարական ու կառավարման տեսակետից նրանց կարողությունների մակարդակը շատ բարձրացավ: Փաստորեն այս գործողությունը վկայում է ծավալուն մասշտաբով տարբեր ռազմական գործողությունների նախագծման ու գործադրման հարցում իրանցիների արժանավորության մասին: Երկրորդ հերթին Բոստանի հակահարձակումը Իրանին կարող դարձրեց առաջին անգամ գրանցած ակնառու հաջողությամբ փորձարկել մարդկային ալիք մարտավարությունը, որ հետագայում պատերազմական ճակատներում իշխող մարտավարություն դարձավ»: Աֆրայմ Քարշը մարդկային ալիք ասելով նկատի է ունեցել ռազմաճակատներում ժողովրդի տարբեր խավերի ներկայությունը: Թարիղ Ալ-Ղոդս գործողության ընթացքում Իրաքի բաասական բանակի հսկողությունից Իրանի տարածքներից 800 քկմ. ազատագրելուց բացի ոչնչացվեց թշնամու բանակին պատկանող 180 տանկ և զրահամեքենա, 200 մեքենա, 13 կործանիչ, 4 ուղղաթիռ: Ջախջախվեցին թշնամական ուժերի 5-րդ մեխանիկական դիվիզիայի 12 բրիգադներին ու հատուկ ջոկատներին պատկանող 45 գումարտակ ու վաշտ: Ընդհանուր առմամբ թշնամու զորքերի զոհերն ու վիրավորները ավելի քան 3500 էին: ԻՀՊԿ-ն ու ԻԻՀ-ի բանակը այս պատերազմի ընթացքում որպես ավար թշնամուց առգրավել են 100 տանկ, 150 բոլդոզեր և ինժեներական մեքենաներ, 152մմ. Տրամաչափով 19 հրետանի, 70 մարդատար զրահամեքենա, 70 հակաօդային համակարգ, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք 2 շիլկա զենիթային ինքնագնաց համալիր և 250 ավտոմքենա:
Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողության հաղթանակը ձեռք բերվեց Իրանի մուսուլման երիտասարդ հերոսների անձնազոհության ու սխրանքների շնորհիվ: Այնպես ինչպես Խոռամշահրի ու Հովեյզեի անկման ընթացքում պաշտպանները մինչև վերջին փափուշտ ու արյալ վերջին կաթիլը դիմադրեցին, այնպես էլ օկուպացված տարածքների ազատագրման ընթացքում իրանական ուժերը հաղթանակ տանելու համար չխնայեցին իրենց կյանքը: Սրբազան Պաշտպանության գրականության մեջ այս մասին բազմաթիվ հուշեր կան գրված: Այս հուշերից մեկը այժմ կներկայացնենք ձեզ: Քերման քաղաքի աշխարհազորայիններից Մոհամմեդ Մահդի Շաֆազանդը այս կապակցությամբ ասում է.«Ականապատ տարածքի ու փշալարերի մյուս կողմից շշուկ էր լսվում: Ավելի առաջ գնացի: Ահվազի տղաներին տեսա, որ մեր տղաների հետ վիճում էին: Ըստ երևույթին անցուղին բացելու համար ժամանակ չկար: Եթե իրաքցիները մեզ այնտեղ տեսնեին բոլորիս կոչնչացնեին: Ահվազցիները մտադիր էին ականապատ տարածքից անցնեին, որպեսզի ճանապարհը բացվի ու գումարտակը կարողանա անցնել: Մահդի Հոջաթի և ուրիշների նման զինվորներ պնդում էին, որ անցնեն ականների վրայով: Այդ գիշեր Ահվազի Բելելի գումարտակի Նահատակ Բահոնարի անվան վաշտի մարտիկները Քերմանից գործուղված գումարտակին գիտակցաբար նահատակվելու առիթ չտվեցին»: Քերման քաղաքի աշխարհազորային ուժերից Մոջթաբա Մոազենզադեն ասում է.«Հանկարծ «Յա Հոսեյն» կանչը լսվեց ու դրան հաջորդեց պայթյունների ձայնը: Ահվազի տղաները ականների վրայով քայլել էին, որպեսզի ճանապարհը բացվի: Իվերջո շարժվելու հրաման տրվեց: Անցուղին բացվել էր: Փշալարերից անցանք ու արագությամբ շարունակեցինք»:
Սրբազան պաշտպանության ընթացքում նման դեպքեր շատ են կրկնվել: Դրանք հայրենիքի ու հեղափոխության պաշտպանության գործում երիտասարդների սխրանքների ամենագեղեցիկ դրվագներն են: