Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից(11)
https://parstoday.ir/hy/radio/iran-i142660-Նահատակ_գեներալ_Սոլեյմանիի_սպանությունը_միջազգային_իրավունքի_դիտանկյունից(11)
Հանուն բարձրյալի: Ողջույն սիրելի ունկնդիրներ :Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք գեներալ Սոլեյմանիի սպանության միջազգային իրավական ասպեկտները՝ ամերիկյան վերլուծական կենտրոնների տեսանկյունից:Ըստ այդմ, կանդրադառնանք Արտաքին հարաբերությունների խորհրդի, «National Interest»ինստիտուտի,«Ատլանտյան խորհրդի» և «Բրուքինգի» ինստիտուտի տեսակետներին:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2021 06:04 Asia/Tehran

Հանուն բարձրյալի: Ողջույն սիրելի ունկնդիրներ :Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք գեներալ Սոլեյմանիի սպանության միջազգային իրավական ասպեկտները՝ ամերիկյան վերլուծական կենտրոնների տեսանկյունից:Ըստ այդմ, կանդրադառնանք Արտաքին հարաբերությունների խորհրդի, «National Interest»ինստիտուտի,«Ատլանտյան խորհրդի» և «Բրուքինգի» ինստիտուտի տեսակետներին:Ընկերակցեք մեզ:

Միջազգային իրավունքի փորձագետ Ջան Բելինգերը ,2020 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծական կայքէջում հրապարակել է հետևյալ խորագրով հոդվածը՝ «Արդյոք  ԱՄՆ-ի կողմից Սոլեյմանիի սպանությունը  խախտում է օրինավոր նորմերը»: Բլինգերը ,ԱՄՆ-ի ներքին օրենսդրության և միջազգային իրավունքի տեսանկյունից այս սպանության ասպեկտների մասին ասել է.«Թեև Սպիտակ տունը  այս հարձակման համար դեռ չի ճշտել ներքին  օրենսդրության հիմքը,բայց հաշվի առնելով, որ Կոնգրեսը չի թույլատրել նման հարձակումը,հավանաբար Դոնալդ Թրամփը,  ապավինել է սահմանադրական իր լիազորություններին , որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար և գործադիր հրամանատար»:Բլինգերը համոզված է.«Առերևույթ  Թրամփը չի կառչելու 2001 -2002թվականներին Կոնգրեսի հաստատած«Զինվորական ուժին կառչելու լիազորություններ»(AUMF) -ի մասին օրենքին: 2001 թվականին հաստատված (AUMF)օրենքը  առնչվում  է այն ազգերին, կազմակերպություններին ու անձանց ,որոնք սեպտեմբերի 11-ի հարձակումների պատասխանատուն են ,հետևաբար, այս օրենքը գեներալ Սոլեյմանիի դեմ բռնություն գործադրելու լիցենզիա չէ»:

Բլինգերը համոզված է, որ գեներալ Սոլեյմանիի սպանության օրինականությունը կասկածելի է միջազգային իրավունքի տեսանկյունից:ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, կառավարությունների համար արգելվում է ուժի կիրառում այլ երկրում,  կամ այլ երկրի  դեմ ,առանց այդ երկրի համաձայնության և առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության,միթե այն որ ուժին դիմելը կատարվում է զինյալ հարձակման դիմաց ինքնապաշտպանության ,կամ մոտալուտ մի հարձակումը կանխելու համար:ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղար Մայք Պոմպեոն պնդում էր, որ հարձակումը իրականացվել է ինքնապաշտպանության նպատակով, սակայն կառավարությունը դեռ ապացույցներ չի ներկայացրել :Եթե ​​ԱՄՆ-ի կառավարությունը հարձակումը համարում էր, որպես ինքնապաշտպանության գործողություն, ուրեմն  ըստ հռչակագրի  51-րդ հոդվածի ,այդ  մասին պետք է անհապաղ զեկուցեր Անվտանգության խորհրդին, սակայն այդպես չվարվեց:

Գեներալ Սոլեյմանիի ուշագրավ դերը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրաքին հովանավորելու համար

Դեյվիդ Մեդնիկովը, «ԱՄՆ-Իրան հակամարտությունը և միջազգային  օրենքների խախտման հետևանքները»խորագրով հոդվածում , որը լույս է տեսել 2020 թվականի հունվարի 13-ին, «Նաշնալ Ինթրեստ» ամերիկյան ինստիտուտում,անդրադարձել է ԱՄՆ-ի համար գեներալ Սոլեյմանիի սպանության հետևանքներին և փորձել պատասխանել դրանց : Մեդնիկովը համոզված է .«Իրանի զինվորական պաշտոնյաի դեմ ԱՄՆ-ի հարձակումը  ,խախտել է միջազգային իրավունքը:ԱՄՆ-ի կողմից մեկ այլ երկրի պաշտոնական անձի սպանությունը ,առանց ակնհայտ սպառնալիքի ,կամ հարձակման սպառնալիքի ,համարվում է անօրինական քայլ և պատերազմական ակտ: Նման մի հարձակում և ԱՄՆ-ի միջոցով Իրաքի տարածքում այլ երկրի պետական պաշտոնյաի սպանությունը առանց Իրաքի համաձայնության,համարվում է մեկ այլ խնդիր :Թեև Իրաքի տարածքում ,ԱՄՆ-ի գործունեությունը հիմնված է երկկողմ համաձայնագրի վրա,սակայն այդ համաձայնագիրը Վաշինգտոնին  թույլ չի տալիս Իրաքի տարածքում ազատորեն հարձակվել այլ երկրների պաշտոնյաների վրա :Միջազգային իրավունքում ուժի կիրառման դեպքում անհրաժեշտ են մի  շարք հարցեր, ինչպիսիք են՝ անհրաժեշտությունը, հրատապությունը և ներդաշնակությունը,սակայն ԱՄՆ-ի միջոցով Իրաքի տարածքում Իրանի բարձրաստիճան  զինվորական՝Գեներալ Սոլեյմանիի սպանության առումով միջազգային հանրությունը չի նկատել ՝ ահրաժեշտության  ,հրատապության և ներդաշնակության եռյակ  սկզբունքներից և ոչ մեկը:Իրականում, Իրանի հավատարմությունը միջուկային գործարքին և գեներալ Սոլեյմանիի պայքարը ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի ահաբեկչությունն արմատախիլ անելու համար վկայում է այն մասին , որ գեներալ Սոլեյմանին և Իրանի կառավարությունը մեծ սպառնալիք չեն հանդիսացել ԱՄՆ-ի համար:

Թեհրան համալսարանի Մոսալայում աղոթք է արվում նահատակ գեներալՍոլեյմանիի և նրա զինակիցների դիերի մոտ

«Նաշնալ Ինտրեստ»կենտրոնի փորձագետ Մեդնիկովը իր հոդվածում անդրադառնալով Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաների դեմ Իրանի հրթիռային հարձակմանը գրել է.«Միջազգային օրենքը թույլատրելի է համարում  փոխադարձ ակտը և Իրանի պատասխանը ևս այս շրջագծում օրինավոր էր:Բացի այդ շատ տրամաբանական է ,որ Թրամփի կողմից պաշտոնական մի անձի միտումնավոր սպանությունը  մեկնաբանել՝պատերազմական գործողություն:Ուստի օրինավոր պաշտպանությունը և ինքնապաշտպանությունը ,օրինավոր է համարում Իրանի փոխադարձ քայլը և Իրանի պատասխանը կատարվեց ԱՄՆ-ի հարձակմանը համապատասխան և այդ երկրի ռազմական նպատակների դեմ»: Մեդնիկովը այն մասին , թե՝ ինչո՞ւ են ամերիկացիները բազմիցս խախտում միջազգային իրավունքը ,համոզված է.«Երբ ամերիկացիների, այդ թվում ՝ Թրամփի, գործողությունները դեմ են միջազգային իրավունքին, միջազգային հանրությունը անտեսում է միջազգային իրավունքի խախտումները:ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի խախտումը խիստ նվազեցնում է այլ երկրների վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ:ԱՄՆ-ի ռազմական գործողությունները զայրացրել է  մրցակիցներին և ամրապնդել  նրանց վճռականությունը:Իրանցիները, զանազան  խավերից, իմի են եկել ՝ միաձայն բողոքելով գեներալ Սոլեյմանիի սպանության դեմ:Իրանցիները համերաշխության և ԱՄՆ-ի դեմ զայրույթի աննախադեպ մակարդակ իցույց դրեցին: Բացի այդ, երբ մի երկիր խախտում է միջազգային իրավունքը, մյուս երկրները խիստ զայրանում են :Միջազգային կարգը պահանջում է փոխադարձ համագործակցություն և վստահություն:ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի խախտումները պատճառ է դարձել ,որ  այլ երկրները չցանկանան համագործակցել Վաշինգտոնի հետ մի շարք  հարցերում, ինչպիսիք են՝ իմիգրանտը, առևտուրը և միջազգային ոճրագործության  դեմ պայքարը:

Ամերիկյան«Ատլանտյան խորհուրդ»  վերլուծական կենտրոնն իր ավագ անդամ Աբաս Քազեմիի գրչին պատկանող հոդվածում ՝ «Թրամփի հրամանով գեներալ Սոլեյմանիի սպանությունը,խախտում է  Իրաքի սահմանադրությունը և ԱՄՆ-ի  հետ ռազմավարական համաձայնագիրը» ,գրել է.«Իրաքի խորհրդարանի վճիռը ամերիկյան ուժերի հեռացման առումով  ապացուցում է,որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Հաշդ ալ- Շաբիի հրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսի սպանությունը ,Իրաքին ներքաշելով ԱՄՆ-ի ու Իրանի աննախընթաց լարվածության մեջ,դժվարության արջև է կանգնեցրել Իրաքի ու ԱՄՆ-ի հարաբերությունը:Իրաքի խորհրդարանի ընդունած վճիռը ,թե՝խորհրդանշական և թե՝ իր էությամբ խիստ ուշագրավ  է : Իրաքի խորհրդարանը այնպիսի քայլի դիմեց ,որը վերջ է դնում Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը , որի այսպես ասած նպատակն էր՝ իրաքցիներին ուսուցանելը  և ահաբեկչության դեմ պայքարելը: Սակայն  այս  ներկայությունն չարաշահվել  է այլ նպատակների համար, ինչպիսիք են՝ Սոլեյմանիի դեմ հարձակումը, որը խախտում է Իրաքի սահմանադրությունը և ԱՄՆ-ի ու Իրաքի միջև ռազմավարական համաձայնագիրը:

Նահատակ գեներալ Սոլեյմանիի, Աբու Մահդի ալ-Մոհանդեսի և նրանց զինակիցների  սպանության հարցով կարող են վրեժխնդիր լինել կատարողներից ու հրահանգողներից :

Գեներալ Սոլեյմանիի սպանության մասին «Բրուքինգզ» ինստիտուտի կողմից հրապարակված  վերլուծություններից մեկում, որը պատկանում է  այս վերլուծական կենտրոնի  փորձագետ Մահդիա Աֆզալին ,նշվել է,որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը նողկալի արարք էր,քանի որ նա Իրանի զինվորական ներկայացուցիչն էր և Թեհրանը դա բնութագրում է ռազմական ակտ: «Բրուքինգզ»ինստիտուտի կողմից հրապարակված «Թրամփը մտահոգ է նվաստանալ Իրանի կողմից»հոդվածում ,որը պատկանում է Թոմաս Ռայթի գրչին ,ասվել է.«Գեներալ Սոլեյմանիի սպանությունը ռազմավարական սխալ է: Միգուցե այս քայլը կարճաժամկետ ուրախություն պարգևի ԱՄՆ-ին,սակայն դա վնասելու է ԱՄՆ-ի շահերին ոչ միայն Ասիայի արևմուտքում ,այլ ավելին: Իրադարձությունների բացասական ասպեկտներից շատերը  անկարևոր են Թրամփի համար և նման մոտեցում վտանգավոր է : Թրամփը չի կարող պատկերացնել  ԻԼԻՊ-ի վերադարձը:Նա չի ընկալում ,որ Սաուդյան Արաբիան առավել քան երբևէ վտանգված է: Բացի դա, նրա համար կարևոր չէ,որ պաշտոնական մի անհատի սպանությունը միջազգային իրավունքի դիտանկյունից բացասական  հետևանք է ունենալու: 

Այս հաղորդման ընթացքում քննարկվեցին ամերիկյան մի շարք ինստիտուտներ՝Արտաքին հարաբերությունների խորհրդի,«Նաշնալ Ինթրեսթ»-ի, Ատլանտյան խորհրդի և Բրուքինգզ  կենտրոնների մի շարք փորձագետների տեսակետները գեներալ Սոլեյմանիի և նրա զինակիցների  սպանության վերաբերյալ:Այս վերլուծական կենտրոններում միջազգային իրավունքին իրազեկ փորձագետները համոզված են, որ Թրամփի կողմից իրանցի բարձրաստիճան ռազմական հրամանատարի սպանությունը խախտում է միջազգային իրավունքի կանոնները և նսեմացնում  ԱՄՆ-ի  քաղաքական իմիջը Արևմտյան Ասիայում և աշխարհում:Նաև, ըստ օրինական պաշտպանության սկզբունքների, Իրանն ու Իրաքը , գեներալ Սոլեյմանիի, Աբու Մահդի ալ-Մոհանդեսի և նրանց զինակիցների  սպանության հարցով կարող են վրեժխնդիր լինել կատարողներից ու հրահանգողներից: