Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը(9)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում շարունակելու ենք նախորդ շաբաթվա զրույցը`Իրանի ԱԹՍ-ների և հրթիռային կարողությունը սպառնալի ներկայացնելու Արևմտյան լրատվամիջոցների մոտեցման մասին: Ընկերակցեք մեզ:
Լրատվամիջոցները, հատկապես միջազգային մակարդակում, կարող են պատկերներ ներկայացնելով և կենտրոնանալով որոշակի թեմաների վրա հանրության կարծիքի ուշադրությունը կենտրոնացնել մի շարք յուրահատուկ թեմաների վրա ` և տեղեկատվություն տրամադրելով, լսարանի միտքը ուղղորդել :Ամերիկյան լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները, իրենց թվաքանակի և ուժի բերումով, ունակ են ավելի մեծ ազդեցություն ունենալ լսարանի վրա և կարող են նաև ղեկավարներին տալ որոշումներ կայացնելու և իրենց որոշումները հանրային կարծիքի համար ընդունելի դարձնելու կարողություն: Իրանի պաշտպանական ու կանխարգելիչ կարողության նկատմամբ արևմտյան ԶԼՄ-ների մոտեցումների վերաբերյալ նախորդ հաղորդումը շարունակելով ,կներկայացնենք այլ օրինակներ արևմտյան ԶԼՄ-ներում Իրանի վրաբերյալ իրականությունները գլխիվայր ներկայացվելու կապակցությամբ:
Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող արևմտյան և ամերիկյան ԶԼՄ-ների հսկաներն ու հետազոտական հաստատությունները, հիմնականում կենտրոնացել են Իրանի հրթիռային և ԱԹՍ-ների ռազմական հնարավորությունների վրա, սակայն չեն նշում, թե ինչու՞ է Իրանը ընթանում դեպի կանխարգելում: ԱՄՆ-ի ագրեսոր բնույթը և մշտական սպառնալիքները, Պարսից ծոցի արաբական որոշ երկրների կախվածությունը և սիոնիստական ռեժիմի գործողությունները տարածաշրջանը վառոդի պահեստի և արեւմտյան զենքի մեծ արտահանման կենտրոնի վերածելը չի նշվում արևմտյան լրատվամիջոցներում:Արեւմտյան և հատկապես ամերիկյան լրատվամիջոցները, նաև արևմտյան տարբեր վերլուծական կենտրոնները օգտագործելով տարբեր հոգեբանական մեթոդներ, ինչպիսիք են՝ պիտակավորումը, կարծիքներ ձևավորելը և բացասական բառերի օգտագործումը, Իրանի պաշտպանական ուժը ներկայացնում են ,որպես «տարածաշրջանային և գլոբալ անվտանգության սպառնալիք»:Այս լրատվամիջոցների նպատակն է օրինականացնել արեւմտյան Ասիայում ԱՄՆ-ի ծավալապաշտական ռազմական միջամտությունը:
Այն պնդումը, թե՝ իրանական հրթիռների ցածր ճշգրտության պատճառով թիրախավորվում են խաղաղ բնակիչները և ոչ զինվորականները , արևմտյան ԶԼՄ-ների վերլուծական առանցքներից մեկն է:Սա այն դեպքում, երբ արևմտյան և սիոնիստական մի շարք վերլուծական կենտրոններ իրենց հոդվածներում ,վկայակոչելով արևմուտքի ռազմական փորձագետներին խոստովանել են իրանական հրթիռների խոցելու կարողությունը :Իրանի հրթիռների ճշգրիտ հարվածները Իրաքում գտնվող ԱՄՆ-ի Այն ալ-Ասադ բազային և Սիրիայում ԻԼԻՊ-ի բազայի դեմ ապացուցեցին ,որ Իրանի արտադրած հրթիռները ճշգրիտ են, արդյունավետ և նշանակետին հարվածող:Ի տարբերություն ԱՄՆ-ի հրթիռներին և ԱԹՍ-ներին, որոնք օգտագործվում էին Եմենում, Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում և Սիրիայում խաղաղ բնակիչներին սպանելու համար,Իրանի պաշտպանական ուժի նպատակն է՝դիմադրել թաքֆիրական ահաբեկչությանը և տարածաշրջանում արևմտյան երկրների գերիշխանական նկրտումներին :
ԱՄՆ-ը տարածաշրջանում և աշխարհում շատ պատերազմների հրահրողն է
Իրանի պաշտպանական կարողությունների կանխարգելիչ դերը նսեմացնելը ,իբր՝ Իրանի հրթիռների սխալները մեծ տոկոս են կազմում ,արևմտյան վերլուծական կենտրոնների ջանքերի մեկ այլ առանցքն է:Ըստ Վաշինգտոնի ինստիտուտի ռազմական և անվտանգության ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն Մայքլ Այզենշտադի,«Իրանը կարող է մեծ թվով հրթիռներ արձակել բազմաբնակիչ կենտրոններ ՝ թշնամու հոգեկանը թուլացնելու համար: Թեև ներկայումս Թեհրանի հրթիռների միայն չնչին տոկոսն է , որը բավարար ճշգրտություն ունի թիրախավորելու ռազմական նշանակության կենտրոնները կամ զգայուն ու կենսական ենթակառուցվածքները: Այս համակարգերն են՝քիչ հեռահարության հրթիռները, ինչպիսիք են՝ «Ֆաթեհ110» - ը և դրա այլ տեսակները և միցուցե «Էմադ» - ի նման հեռահար հրթիռները:Հեռահար համակարգեր, ինչպիսիք են «Ղիամը», «Շահաբ -3» -ը և «Ղադրը»:Դրանք կարող են խափանել թշանմու գործողությունները հեռահար տարածքների վրա»: Սա այն պայմաններում է ,երբ խաղաղ բնակչության կոտորածի համար զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումը միայն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական դոկտրինայում է:Ինչպես,որ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ԱՄՆ-ը ատոմային ռումբերի միջոցով,Նագասակիում և Հիրոսիմայում սպանեց խաղաղ բնակչությանը։
Տարածաշրջանում անկայունությունը վերագրել Իրանի պաշտպանական գործողություններին, արևմտյան լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների մեկ այլ քարոզչական առանցքն է:Այս լրատվամիջոցները հավակնում են, որ «Իրանի հրթիռային կարողությունը կարող է լուրջ անկայունություն առաջացնել:Նրանց կարծիքով,Իրանական հրթիռները շատ կարճ ժամանակամիջոցում կարող են հասնել օկուպացված տարածքներ,Իրանի հետ ճգնաժամային պայմաններում կապի հուսալի ցանցերի բացակայությունը և հնարավորության բացակայությունը իմանալու ՝ Իրանի գրոհային հրթիռները նորմատիվ են, թե ոչ սովորական, կարող է պատճառ դառնալ, որ սիոնիստական ռեժիմը կանխարգելիչ հարձակում ձեռնարկի Իրանի դեմ և երերուն դառնա տարածաշրջանում կայուն միջուկային զսպման հավասարակշռված հեռանկարը»:
Այսպիսով, ըստ արեւմտյան լրատվամիջոցների խորամանկ գործընթացների,սիոնիստական ռեժիմի միջուկային զինանոցները ,վտանգ չեն սպառնում տարածաշրջանի համար ,սակայն Իրանի պաշտպանական բնական աշխատանքները սպառնալիք են համարվում:
Իրանի պաշտպանական արդյունաբերության աշխատանքների դիտարկումը և դրանք սխալ ձևով մեկնաբանելը , Զինյալ ուժերի նորմալ աշխատանքները ուռճացնելը և Իրանի հրթիռային որևէ աշխատանքի հարցով վտանգի զգացողություն առաջացնելը , արևմտյան լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների հիմնական մոտեցումներն են :Փաստորեն, այս լրատվամիջոցները Իրանի նորմալ,ռազմական բնական որևէ աշխատանքը ներկայացնում են անսովոր: Ինչպես օրինակ սիոնիստական ռեժիմի վերլուծաբան Օզի Ռուբինը ասում է.«Իրանի հրթիռային և տիեզերական ծրագրի շարունակման վկայություններից մեկը Շահրուդ քաղաքի մոտակայքում նոր փորձադաշտի ստեղծումն է:Քանի որ Իրանը, Սեմնանում ունի փորձադաշտի մեծ տարածք , երկրորդ խոշոր փորձադաշտում ներդրումներ կատարելը վկայում է հրթիռների փորձարկումներն ավելացնելու Թեհրանի ծրագրերի մասին»:
Հատկանշական է,որ հրթիռների փորձարկման դաշտերի ստեղծումը մեծ ազդեցություն է ունեցել Իրանի հրթիռների հեռահարության և ճշգրտության բարձրացման վրա:
Արևմտյան ԶԼՄ-ները ոչ միայն վախ են տարածում այլ երկրների ժողովուրդների մոտ կապված ՝ Իրանի հրթիռային կարողության հետ, այլ նաև փորձում են վախ առաջացնել Իրանի ժողովրդի մոտ:Արևմտյան վերլուծական կենտրոնների և ամերիկյան ԶԼՄ-ների լրատվական առանցքներից է՝ Իրանի ժողովրդի մոտ վախ առաջացնել՝ պաշտպանական կարողությունները մեծացնելու վերաբերյալ,իբր հավանական է `Իրանի դեմ ԱՄՆ-ը կանխարգելիչ հարձակման դիմի: Վաշինգտոնի վերլուծական կենտրոնը,այս վերլուծական կենտրոնի ռազմական և անվտանգության ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն Մայքլ Այզենշտադի գրչին պատկանող «Հրթիռի դերը Իրանի ռազմական ռազմավարության մեջ »հոդվածում ,փորձել է վախ առաջացնել Իրանի ժողովրդի և պաշտպանական հարցով պաշտոնատարների մոտ , կապված հրթիռային ու պաշտպանական կարողությունների հզորացման հետ և ապագայում այդ կարողության հզորացումը համարել երկրի դեմ ԱՄՆ-ի կամ Ղոդսը օկուպացրած ռեժիմի կողմից ռազմական կանխարգելիչ քայլի հավանական պատճառներից մեկը։
Սա այն պայմաններում է,երբ Մերձավոր արևելքի ամերիկյան վերլուծական կենտրոնն իր անցկացրած սոցհարցման մեջ ,որը հրապարակվել է 2021 թվականի հունվարին,հայտարարվել է ,որ Իրանի ժողովրդի մեծամասնությունը ,երկրի հրթիռային աշխատանքները անվտանգության երաշխիքն են համարում և հովանավորում այն:
ԱՄՆ-ը փորձում է արևմտյան Ասիայում պատերազմ հրահրել
Իրանի հրթիռների մասին ահ ու սարսափ սերմանելը և դրանք Պարսից ծոցում և Օման ծովում նավարկության համար սպառնալիք ներկայացնելը ,արևմուտքի վերլուծական կենտրոնների ուշադրության սևեռակետում են: ԱՄՆ-ում ,զինաթափման հարցով գիտահետազոտող Անտոնի Քորդզմանը համոզված է.«Իրանը զգալի կարողություն ունի զենիթային հրթիռներ օգտագործելու և ռազմանավերի կամ առևտրային նավերի դեմ ճշգրիտ հարվածներ հասցնելու համար:Այս հրթիռներից որոշները հեռահար են ցամաքային հենքով:Անհրաժեշտ է ընդհանուր գծերով անդրադառնալ Իրանի հրթիռային սպառնալիքին և լոկ չանդրադառնալ դրա բալիստիկ հրթիռների կարողությանը ցամաքային թիրախները խոցելու համար»:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի սադրիչ ներկայությունը և այդ երկրի լայնածավալ զորավարժությունների անցկացումը ինչպես նաեւ զենքի վաճառքը Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանի երկրներին, չի արտացոլվում արևմտյան լրատվամիջոցներում և արևմտյան վերլուծական կենտրոններում,սակայն Իրանի զորավարժությունները և ռազմական ուսումնասիրությունները և պաշտպանական կարողությունը ավելացնելու ուղղությամբ ջանքերը ,միտումնավոր ձևով ներկայացվում են գլխիվայր: ԱՄՆ-ի դիտանկյունից ,զինաթափումը և տարածաշրջանում Իրանի չմիջամտելը ,այսինքն՝ Իրանի համակողմանի զինաթափումը և ազատագրական շարժումները չհովանավորելը և Իրանի կողմից պաշտպանական կարողություն չունենալը: Մի խոսքով ԱՄՆ-ը պահանջում է Իրանի աներկբա հանձնվելը: Սա այն պայմաններում է ,երբ արևմտյան որոշ շրջանակներ ևս խոստովանել են ,որ Իրանի պաշտպանական կարողությունը կանխարգելիչ է ու խաղաղասիրական և ԱՄՆ-ը ուշ թե շուտ ստիպված կլինի պաշտոնապես ճանաչել Իրանի տարածաշրջանային հզորությունը :