Պայծառ ապագա (24)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք կանանց դերակատարությանն Իսլամական հեղափոխության հաղթանակում։
Շաբաթական հեռարձակվող «Պայծառ ապագա» հաղորդաշարի ընթացքում ամեն շաբաթ ներկայացնում ենք անցած չորս տասնամյակների ընթացքում իսլամական հեղափոխության ձեռքբերումները՝ իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։ Իրանում առաջընթացն ու զարգացումը չեն սահմանափակվել միայն գիտական, գյուղատնտեսական ու արդյունաբերական ոլորտներով: Մարդկային զարգացման ցուցանիշների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես մեծ առաջընթաց է գրանցել։ Իսլամական հեղափոխության ձեռքբերումներից մեկը գրանցվել է կանանց շրջանում:
---
Կանայք կազմում են Իրանի բնակչության կեսը, որոնք սակայն մինչ Իսլամական հեղափոխության հաղթանակը հասարակության քաղաքական ու սոցիալական զարգացումներում ամենաքիչ դերն են ունեցել: Մինչ իսլամական հեղափոխությունը մուսուլման կանայք զրկված էին ցանկացած քաղաքական գործունեությունից՝ երկրում արևմտյան մշակույթի տիրելու և հատուկ սոցիալական շերտի ձևավորման պատճառով։ Իրանի իսլամական հեղափոխությունն ունի առանձնահատկություններ, որոնք այն դարձնում են եզակի և անմրցակից աշխարհի բոլոր հեղափոխությունների համեմատ: Այդ ցուցանիշներից է կնոջ դերը հեղափոխության հաղթանակում։ Մինչ հեղափոխությունն Իրանի հասարակությունը երկու մոտեցում ուներ կնոջ դերի և դիրքի նկատմամբ։ Առաջին մոտեցումը կնոջը համարում էր գեղեցիկ ու հմայիչ տարր՝ հաճելի ժամանց ապահովելու համար։ Իսկ երկրորդը կնոջը ներկայացնում էր որպես թույլ էակ, որն իրադարձությունների փոթորկին դիմակայելու ուժ չուներ և նրանից որևէ լուրջ կամ կարևոր գործ չէր ակնկալվում։
Այն օրերին սոցիալական ասպարեզում հայտնված կինը մի հմայիչ աստվածուհի էր, ով լավ գիտեր միայն իր հմայելու դերը, նրա կյանքն աննպատակ էր, և նա ապրում էր խավարի ու տգիտության մեջ։ Հեղափոխության առաջին կրակը վառվելով, որի նախադրյալները ձևավորվել էին 1978 թվականի երթերում, ցույցերում և քաղաքական գործունեության ընթացքում, իրանցի կինը փշրեց սանձարձակության պարիսպը և մտավ գիտության և գործունեության դաշտ և ոտքի տակ տրորեց արևմտյան սանձարձակ մշակույթի քաղաքականությունը։ Իրանի իսլամական հեղափոխության պատմության մեջ կանայք միշտ համարվել են հեղափոխության հզոր թևը և դրա բոցավառ կրակի հրահրողները, և նրանց դերն Իսլամական հեղափոխության մեջ վիթխարի է եղել: Ինչպես ասել է լուսահոգի իմամ Խոմեյնին «Այս շարժման մեջ կանայք ավելի շատ իրավունքներ ունեն, քան տղամարդիկ»: Հեղափոխության մեջ կանայք երկու հիմնական դեր են խաղացել՝ առաջինը՝ անմիջական և երկրորդը՝ անուղղակի դեր քաղաքական ասպարեզում:
---
Իսլամական հեղափոխության կանայք ամեն ինչ արել են, նույնսիկ զոհել իրենց կյանքը հանուն հեղափոխության հաղթանակի։ Նրանք մասնակցել են բազմամիլիոնանոց ցույցերի, նահատակվել ու զրկանքներ կրել: Որպես օրինակ՝ 1978թ. սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ողբերգության ընթացքում, որը շրջադարձային կետ է եղել այդ տարիներին, ըստ վկայակոչությունների և ֆիլմերի, նահատակված կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին: Այդ միջադեպում կանայք միացել են նահատակների շարքերին ու գնդակահարվել թագավորկան ռեժիմի ուժերի կողմից։ Հեղափոխությանը կանանց անուղղակի մասնակցությունը, այսինքն՝ այն ազդեցությունը, որը նրանք թողեցին իրենց ամուսինների, որդիների, հայրերի և եղբայրների վրա, պակաս չէր, քան նրանց անմիջական ազդեցությունը։ Տղամարդը ոգեշնչվում է կնոջից, և եթե կանայք համակարգված չեն սոցիալական շարժման մեջ, ապա տղամարդու ազդեցությունը զգալիորեն նվազում է: Նմանապես, եթե կանայք ունենան դրական դեր և դրական հույզեր, ապա տղամարդկային ուժը կբազմապատկվի, և կանայք կհամարվեն տղամարդկանց շարժիչ ուժ: Պատմության ընթացքում կանայք ոչ միայն ծնել ու դաստիարակել են տղամարդկանց, այլև ոգեշնչել, հզորացրել ու դարձել նրանց լրացնողը: Ուստի կանանց մասնակցությունը հեղափոխության իրադարձություններին ամրապնդեց երիտասարդության խիզախությունը և թափ հաղորդեց հեղափոխության շարժմանը։ Իսլամական հեղափոխության հաղթանակում կանանց դերը համահունչ չէր արևմտյան սոցիոլոգների չափանիշներին։ Նրանց խոսքով՝ իսլամական հասարակության մեջ կանայք զրկված են եղել իրենց իրավունքներից, իսկ մուսուլմանների շրջանում կանայք համարվում են դժգոհ տարրեր։ Ուստի նրանք կարծում էին, որ եթե գտնվի իսլամական նպատակներով հեղափոխություն, և այն ցանկանա հաստատել իսլամական արժեքներ, ապա կանայք անպայման կլինեն այս հեղափոխության հակառակ կողմում։ Քանի որ, ըստ նրանց վարկածի, իսլամական հասարակություններում կանայք պետք է դժգոհ լինեն մի հասարակությունից, որը պետք է կառավարվի իսլամական չափանիշներով: Փաստորեն կանայք լայն մասնակցություն բերեցին հեղափոխությանը: Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնին իր խելամտությամբ ու իմաստնությամբ գիտեր, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը հնարավոր չի լինի առանց կանանց մասնակցության: Ուստի նա փորձում էր հստակ ներկայացնել կանանց վերաբերյալ իսլամական օրենքները, որպեսզի կասկածի տեղ չմնա: Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիրն իր ելույթներից մեկում ասել է.«Իսլամը չի ցանկանում, որ կանայք մեր ձեռքում լինեն որպես առարկա և տիկնիկ։ Իսլամը ցանկանում է պահպանել կնոջ անհատականությունն ու արժանապատվությունը և նրան դարձնել լուրջ և արդյունավետ մարդ: Մենք երբեք թույլ չենք տա, որ կանայք լինեն միայն տղամարդկանց ցանկասիրությունը բավարարելու միջոց»:
---
Իմամ Խոմեյնին ասում էր.«Իսլամի վաղ շրջանում կանայք նույնպես բանակում էին, նրանք նույնպես մարտի դաշտեր էին գնում։ Իսլամը դեմ է համալսարաններում կոռուպցիայի առկայությանը... Իսլամը դեմ է գաղութատիրական համալսարաններին, ոչ թե համալսարաններին: Իսլամը դեմ չէ քաղաքակրթության այս դրսևորումներից որևէ մեկին: Իսլամը բռնել է կանանց ձեռքից և նրանց կանգնեցրել տղամարդկանց դիմաց, սակայն մինչ Մոհամմադ մարգարեի գալը, կանանց հաշվի չէին առնում: Իսլամը հզորացրել է կանանց... Իսլամը դեմ է, որ նրանք ուզում են կնոջը ներկայացնել որպես տղամարդկանց ձեռքի առարկա, քանի որ ինչպես շահն էր ասում «կինը պետք է հմայիչ լինի»: Մենք ուզում ենք ուղղել այդ սխալ բառը: Մենք ցանկանում ենք, որ կանայք մարդ լինեն, ինչպես մյուս մարդիկ, ազատ լինեն ինչպես մյուս մարդիկ»: Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ Փարիզում տված հարցազրույցներից մեկում, իսլամական հեղափոխության մեծ առաջնորդը բացահայտորեն հայտարարեց, որ կանանց մասնակցությունը ցույցերին և երթերին, նույնիսկ եթե բացահայտորեն արգելված է նրանց հայրերի և ամուսինների կողմից, պարտադիր է, և որ նրանք իրավունք չունեն կանխելու կանանց մասնակցությունը ցույցերին: Իմամ Խոմեյնիի կողմից հեղափոխական գործընթացին մասնակցելու կանանց կրոնական պարտքի հարցի բարձրացումը մարտահրավեր նետեց բոլոր մասնավոր և հասարակական շրջանակներին: Իմամ Խոմեյնին ասաց.«Կանանց դերն աշխարհում որոշակի առանձնահատկություններ ունի. Հասարակության լավն ու վատը ծագում են այդ հասարակության կանանց լավից ու վատից։ Մի կինը կարող է այնպիսի մարդիկ պարգևել հասարակությանը, որոնց շնորհիվ ոչ միայն մեկ, այլ բազմաթիվ հասարակություններ ուղղորդվեն դեպի մարդկային բարձր արժեքներ, կամ կարող է լինել հակառակը: Անկասկած, այն ինչ 50 տարիների ընթացքում տեղի ունեցավ շահի չարաբաստիկ ռեժիմի կողմից Իրանի սիրելի ժողովրդի, հատկապես ճնշված կանանց նկատմամբ, եղել է աշխարհի գերհանցագործների նախապես հաշվարկված ծրագրով: Ռեզա Խանը և նրա հանցագործ որդին այնպիսի խոշոր հանցագործություններ են կատարել, որոնք աննախադեպ են եղել այս երկրի պատմության մեջ»:
---
Լուսահոգի Իմամ Խոմեյնին կնոջը ներկայացրեց ոչ թե որպես հմայիչ առարկա ու ձեռքի խաղալիք, այլ որպես բարության և երջանկության աղբյուր և ցանկացավ նրա առկայությունն օգտագործել հասարակության առաջխաղացման և վեհացման ուղղությամբ: Իմամը կնոջը տեսնում էր որպես շատ մեծ և արժանապատիվ անձնավորություն, որի ձեռքում է գտնվում հասարակության երջանկությունն ու դժբախտությունը: Երջանիկ հասարակությունը, իմամ Խոմեյնիի տեսանկյունից, այն հասարակությունն է, որի կանայք կրթված են և առաջատար՝ դաստիարակության ու առաջընթացի ճանապարհին: Կանայք ոչ թե հասարակության լուսանցքում են, այլ հասարակության կենտրոնում։ Լուսահոգի Իմամ Խոմեյնին Իրանում հեղափոխական զարգացումների աղբյուրը համարում էր կնոջը: Իմամ Խոմեյնին իր առանձնահատուկ մտածողությամբ ընդլայնեց կանանց հորիզոնները և արագացրեց կանանց շարժը դեպի կատարելություն։ Իրանցի կինը վերափոխվեց, գտավ ճիշտ ճանապարհը և հասկացավ, որ իսլամական տեսլականն ու իսլամական օրենքներն ավելի արդյունավետ են իր համար։ Իմամի մտքերը խորը և նշանակալի ազդեցություն ունեցան կանանց մշակույթի ու համոզմունքների, և նրանց մտքի ու գաղափարների վրա։
«Իսլամի նպատակն է պահպանել կնոջ անհատականությունն ու արժանապատվությունը»,- ասել է իմամ Խոմեյնին: Կինն ասպարեզ է դուրս եկել, բայց այս անգամ իսլամական հիջաբով։ Կանայք իսլամական հագուստ և հիջաբ կրելը չեն համարում իրենց իրավունքների ու ազատության խախտում և մի բան, որը կարող է իրենց արգելել գործել: Կանայք ակտիվորեն մասնակցել են հեղափոխությանը և զարմանք պատճառել բոլորին։ Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդն իր ելույթներից մեկում կանանց մասին ասել է. «Իսլամական հասարակության մեջ կանայք ազատ են: Նրանց չի արգելվում գնալ համալսարաններ, աշխատել գրասենյակներում և մտնել խորհրդարան: Միակ արգելքը բարոյալքվածությունն է, որը վերաբերում է թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց, քանի որ նրանք այդ հարցում հավասար են»: Կանանց իրավունքների վերաբերյալ նա ասել է.«Իսլամական համակարգում կանայք ունեն նույն իրավունքները, ինչ տղամարդիկ: Նրանք ունեն կրթության իրավունք, աշխատանքի իրավունք, սեփականության իրավունք, և ընտրելու իրավունք: Բայց կան նաև դեպքեր, որոնք արգելված են թե կանանց և թե տղամարդկանց համար»։