Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (18)
Ներկա դրությամբ արդյունաբերական ռեսուրսներն այլևս հարստություն չեն համարվում և դրանց փոխարինում է մտավոր կապիտալը: Հենց այդ պատճառով, այսօր աշխարհի տարբեր երկրներում աշխատում են մեծ թվով գիտելիքահենք ընկերություններ, որոնք մեծ դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման հարցում:
Ամեն շաբաթ հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսության, գիտելիքահենք հիմնարկների ու ընկերությունների, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության և տնտեսական աճի միջև գոյություն ունեցող կապի հետ:

Նախորդ հաղորդման ժամանակ ծանոթացանք իրանական մի քանի գիտելիքահենք ընկերութունների հետ: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Maad Zist ընկերությունը:
Maad Zist -ն առևտրաարդյունաբերական ընկերություն է, որի նպատակն է տեղայնացնել հատուկ բժշկական սարքավորումների արտադրության տեխնոլոգիան և տեխնիկական գիտելիքները հատկապես բժշկական ոլորտում և արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք թույլ կտան հոգալ երկրի կարիքներն ու միևնույն ժամանակ դրանք արտահանել այլ երկրներ: Ընկերությունն ամեն ջանք գործադրում է, որպեսզի արտադրի բարձր որակի բժշկական սարքավորումներ, որոնք մրցունակ կլինեն միջազգային շուկաներում: Բիզնեսի ոլորտում ընկերությունն աշխատում է բժշկական իմպլանտների, բժշկական սարքավորումների և ժամանակակից գործիքների առք ու վաճառքի ոլորտում:
Ընկերության արտադրանքը ներառում է կենսաբանական իմպլանտներ, շտապ բուժօգնության ծառայություններ և սրտանոթային ու բժշկական իմպլանտներ: Ընդհանուր վիրաբուժության մեջ կիրառվող կենսաբանական կոլագենային իմպլանտներն այս ընկերության մյուս արտադրանքներից են:
Որովայնի ճողվածքի վերականգնումը վիրաբույժների համար բարդ խնդիրներից է, քանի որ դա ազդում է հետվիրահատական վերականգնման ընթացքի վրա: Հետևաբար շատ կարևոր է ընտրել հարմար և ճիշտ մատրիքս: Որովայնի պատի բարդ վիրահատությունների ժամանակ, հատկապես այն դեպքերում, երբ սինթետիկ իմպլանտները համատեղելի չեն, ինչպես նաև պարաստոմային ճողվածք, կտրող ճողվածք, մաշկի արատ, ոստոմի փակում, փափուկ հյուսվածքների վերականգնման համար շատ հարմար է օգտագործել Cellis կենսաբանական ցաները:
Կենսաբանական իմպլանտները կարելի է կիրառել որովայնի և կոնքի հյուսվածքների լաբորասկոպիկ վիրահատությունների ժամանակ: Այս իմպլանտները լայնորեն կիրառվում են վիրաբույժների կողմից, քանի որ դրանք նպաստում են հետվիրահատական վերականգնման արագ ընթացքին: Կոլագենային մատրիքսը նույնպես օգտագործվում է կոնքային ոսկորների խնդիրների դեպքում:
Կրծքագեղձի վերականգնման համար անբջիջ մաշկային մատրիցան Maad Zist ընկերության արտադրանքներից է որ օգտագործվում է կրծքի պրոթեզի համար: Acellular Dermal Matrix-ը (ADM) օգտագործվում է որպես կրծքի պրոթեզի ծածկույթ: Այն տեղադրվումէ պրոթեզի վրա և կարվում կրծքի հյուսվածքների հետ: Դա թույլ չի տալիս պրոթեզին տեղաշարժվել, իսկ կրծքի հյուսվածքներին օգնում է արագ վերականգնվել: Այս արտադրանքն պօգտագործվում է նաև էսթետիկ վիրահատությունների համար: Acellular Dermal Matrix-ը առանց բջիջի 100 տոկոս կենսաբանական է և չի պարունակում կոնսերվանտներ: Այն շատ արագ խոնավանում է, ճկուն է և այն շատ հեշտ է օգտագործել:
Ընկերությունն արտադրում է նաև AED շոկային սարքը և SAVe թոքերի արհեստական օդափոխման սարքը: CardiAid Automatic Shock Device սարքը կամ էլեկտրաշոկը նախատեսված է նախքան հիվանդին հիվանդանոց հասցնելը նրան փրկելու համար: Այս էլեկտրաշոկը կարելի է օգտագործել ութ տարեկանից բարձր 25 կիլոգրամից ավելի քաշով հիվանդների և մինչև 8 տարեկան և 25 կիլոգրամից ցածր երեխաների համար՝ մանկական հատուկ էլեկտրոդներով: Եթե հիվանդն ունի սրտի խնդիր, այս գործիքն էլեկտրական շոկ առաջացնելով, կարող է փրկել նրան, մինչև հիվանդանոց տեղափոխվելը: Այս գործիքն ամբողջությամբ ավտոմատ է: Սկզբում այն ուսումնասիրում է հիվանդի զարկերակը և եթե կարիք է լինում, էլեկտրական շոկ է փոխանցում սրտին, իրականացնելով դեֆրիբրիլյացիա: Էլեկտրաշոկից հետո սարքը բանավոր կերպով ուղղություն է ցույց տալիս օգնող անձին: Ուստի այս սարքն օգտագործելու համար պետք չեն մասնագետներ և ճգնաժամային իրավիճակում այն կարելի է հեշտությամբ օգտագործել: CardiAid էլեկտրաշոկի սարքի օգտագործման ողջ ընթացքում կարելի է տեղեկանալ սարքի աշխատանքի տևողության և էլեկտրահարումների քանակի մասին՝ սեղմելով Info-Button-ը։ Ավտոմատ դեֆիբրիլյատորը 100 տոկոսով անվտանգ է, քանի որ այն ցնցում է փոխանցում միայն այն ժամանակ, երբ կա դրա կարիքը, այնպես որ բոլորը կարող են աշխատել սարքի հետ:
Մյուս սարքավորւմը թոքերի արհեստական օդափոխության SAVe սարքն է: Այն կարող է րոպեում տասն անգամ 600 միլիլիտր ծավալով թթվածին փոխանցել հիվանդին: Սարքը կարող է աշխատել լիցքավորվելուց հետո 5 ժամ: Դրա ավտոմատ աշխատանքը բժիշկներին ու բուժաշխատողներին օգնում է ավելի արագ փրկել հիվանդին: Սարքը, լինելով ավտոմատ և ունենալով միայն անջատիչ, հնարավորություն ունի օգտագործվել բոլորի կողմից և խնդիրները հասցնել նվազագույնի: SAVe սարքը 2007թ. օգտագործցվել է ռազմական գործողությունների ժամանակ և վիրավորներին օգնելու նպատակով: Սարքը օգտագործում են հատկապես այն ժամանակ, երբ խտացված գազերը և զարգացած սարքավորումները հասանելի չեն: Քանի որ դրա քաշը թեթև է, իսկ աշխատանքը հեշտ, դա հնարավորություն է տալիս ավելի արագ բժշկական օգնություն ցուցաբերել հիվանդներին:
Maad Zist-ն արտադրել է նաև անևրիզմայի ստենտ (MFM) : Ներկայուսմ աորտայի անևրիզմայի բուժման ժամանակ իրականացվում է սրտի բաց վիրահատություն կամ ստենտի տեղադրում: Բելգիական Cardiatis ընկերությունը աշխարհում առաջինն է անևրիզմային ստենտի (MFM) արտադրության ոլորտում: Այն զգալիորեն նվազեցնում է վիրահատության և հետվիրահատական շրջանի տևողությունը, ինչպես նաև վիրահատության բարդությունը։ Նոր տեխնոլոգիան դրական մեծ ազդեցություն կունենա անևրիզմայի բուժման վրա:
Maad Zist ընկերության մյուս արտադրանքն օրթոպեդիկ իմպլանտն է, որը ներառում է վեց ապրանք։ Այս արտադրատեսակների շարքում մենք ներկայացնում ենք ազդրային ոսկրի Stofix F2 իմպլանտը: Stofix F2 իմպլանտն այս ոլորտում տասը տարվա հետազոտությունների արդյունք է: Այն ավելի պարզ լուծում է տալիս ազդրի կոտրվածքների մեծ մասի համար՝ օգտագործելով ազդրային, աճուկային և երկար ազդրի կոշտ ինդիգոյի ձևավորումների համադրությունը:
F2-ն ավելի պարզ լուծում է տալիս ազդրի կոտրվածքների մեծ մասի համար՝ օգտագործելով ազդրային աճուկային և երկար ազդրի կոշտ ինդիգոյի ապացուցված ձևավորումների համադրություն:
Այսօր այսքանը, մնացեք խաղաղությամբ։