Այաթոլլահ Խամենեիի դերը՝ Իրանի հաջողություններում(15)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում Այաթոլլահ Խամենեիի կատարած քայլերին:
Իրանում վերջին երկու տարվա ընթացքում ամենակարևոր խնդիրներից մեկը եղել է կորոնավիրուսի տարածումը և դրա հետևանքներն ու խնդիրները,այդ թվում մարդկանց կյանքի ու առողջության դեմ ուղղված սպառնալիքը և այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առողջապահական համակարգի լուրջ մարտահրավերները, տնտեսական և կենցաղային հարցերը, հոգեկան և հոգեբանական մտահոգությունները և այլն։ Համաշխարհային այս ճգնաժամին դիմակայելը պահանջում էր իրենց հնարավորությունների ու պայմանների համապատատասխան երկրների կառավարությունների կողմից կիրառվեն տարբեր միջոցներ:
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը կառավարության ամենաբարձր մակարդակում հետամուտ և իրականացրել է տարբեր միջոցառումներ այս հիվանդության դեմ պայքարելու և դրա հետևանքով առաջացած խնդիրների լուծման համար:
Այաթոլլահ Խամենեիի մի շարք աշխատանքներ ունեն մշակութային և իրազեկման ասպեկտներ, իսկ մի շարքն էլ եղել են ուղղակի և անուղղակի կառավարման և օպերատիվ քայլեր։
Այժմ կանդրադառնանք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում Այաթոլլահ Խամենեիի կատարած քայլերին:
Տեսաուղերձերի հրապարակումը , Իրանի բժշկական հանրության ոգեշնչումը, բժշկական գիտությունների ակադեմիայի ղեկավարի հետ հանդիպում, Գերագույն առաջնորդին ենթակա բոլոր կառույցների մոբիլիզացումը՝ առողջապահության նախարարությանը օգնելու համար, առողջապահական կանոնների հարգումը, պատասխանատու կառույցների հետ համագործակցելու, Աստծուն ուշադրություն դարձնելու և աղոթելու համար ժողովրդին կոչ ուղղելը՝ գերագույն առաջնորդի ջանքերի միայն մի մասն են կազմում այս խնդիրը լուծելու համար:
Կորոնավիրուսի ճգնաժամի սկզբից Իսլամական հեղափոխության առաջնորդը դիտարկել է երկու առանցք: Նա մի կողմից աջակցեց առողջապահության ոլորտի փորձագետների տեսակետներին և երկրի մյուս կառույցներին առաջարկեց հարգել այդ նկատառումները։ Մյուս կողմից, որպես վստահության և երկրի մասնագետների կարողություններին ապավինման օրինակ նա բարձր է գնահատել տեղական պատվաստանյութերի արտադրությունը։
2020 թվականի փետրվարին Այաթոլլահ Խամենեիի անմիջական հրամանով, կորոնավիրուսի դեմ զինված ուժերի գործունեությունը շարունակվելուց և ընդլայնվելուց բացի, նա հրամայել է ստեղծել առողջապահական կենտրոն, երեք հիմնական աշխատանք կատարելու համար։ 1- Ստեղծել այնպիսի բժշկական կենտրոնների, ինչպիսիք են դաշտային հոսպիտալներն ու կարանտինայի կենտրոնները և այլն, 2- Անհրաժեշտ մեթոդներ կիրառել հիվանդության հետագա բռնկումը կանխարգելու համար 3- Զինված ուժերի կազմակերպությունների և ստորաբաժանումների պարտականությունների և առաքելությունների բաժանում:
Այս ճգնաժամի ժամանակ Այաթոլլահ Խամենեին իր ելույթներում հաճախ գնահատել է ու իր երախտագիտությունն է հայտնել երկրի բուժաշխատողների ջանքերի համար և ընդգծել է առողջապահության նախարարության պաշտոնյաների առաջարկություններին ու որոշումներին հետևելու անհրաժեշտությունը։ Նա ասել է.««Բժիշկները, բուժքույրերը, բուժանձնակազմը իսկապես պայքարում են Աստծո համար և այն, ինչ նրանք այսօր անում են, շատ արժեքավոր է և Պետք է շնորհակալություն հայտնեմ այս սիրելիների ընտանիքներին ու հարազատներին ովքեր համբերատարությամբ դիմանում են դժվարություններին»:
Գերագույն Առաջնորդի կողմից ցուցաբերված աջակցությունը կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարող աշխատակիցներին, մեծացրեց բժշկական անձնակազմի և ղեկավարության կամքը։ Անդրադառնալով Այաթոլլահ Խամենեիի գործողություններին և աջակցությանը կորոնավիրուսի դեմ պայքարում, նախորդ կառավարության առողջապահության նախարար դոկտոր Նամաքին ասել է.««Հեղափոխության գերագույն առաջնորդն ամենավճռական, ամենաուժեղ ու գործնական աջակցությունը ցուցաբերեց...Այս համակարգի մեծագույն և թանկագին Գերագույն Առաջնորդի ներկայությունն այս օրերի մեր ամենամեծ քաջալերանքներից մեկն է, այս մեծ մարդը բարձր դիրքով կանգնեց մեր կողքին, կարևորեց Առողջապահության շտաբի առարաջկների կատարման անհրաժեշտությունը, և դա շատ հրաշալի էր»:
Առանց գերագույն առաջնորդի զգուշացման և շեշտադրումների, անհնար էր փակել ուրբաթօրյա և հավաքական աղոթքները, փակել սրբավայրերը, կանխել Արբայինի քայլարշավը և սահմանափակել սգո արարողությունները:
2020 թվականի մարտի 24-ին իր ելույթում, որն ուղիղ եթերով հեռարձակվել է Իրանի և աշխարհի տարբեր հեռուստակայաններով, Այաթոլլահ Խամենեին, պաշտպանելով կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի որոշումը կրոնական վայրերը փակելու վերաբերյալ, հայտարարեց․«Մեր պատմության ընթացքում աննախադեպ է, որ ամենուր, նույնիսկ սրբավայրերը և ուրբաթօրյա աղոթքի վայրերը փակ լինեն։ Սա աննախադեպ է, բայց ելք չկար. Իրենք այդպես են մտածել ու գործել»։
Իսլամական հեղափոխության առաջնորդն ասել է. «Այս հրամանները չպետք է խախտվեն, քանի որ Աստված պարտավորեցրել է մեզ պատասխանատու զգալ մեր և ուրիշների առողջության համար, ուստի այն, ինչ օգնում է հասարակության առողջությանը և կանխում հիվանդությունների տարածումը, լավ է և ինչ որ օգնում է հիվանդության տարածմանը վատ է»:
Իսլամական հեղափոխության առաջնորդը նաև փորձել է վերացնել այս ճգնաժամի ծայրահեղական կողմերն ու ընդգծումը, որպեսզի ժողովուրդը, հեռու մնա վնասակար հուզմունքներից ու անհարկի հոգսերից, և ռացիոնալ մոտեցում ընդունի ճգնաժամի նկատմամբ։ «Դա անցողիկ հարց է, արտառոց բան չէ։ Այս դեպքերը տեղի են ունենում երկրում։ Իհարկե, ես չեմ ուզում հարցը շատ փոքրացնել, բայց պետք չէ այն շատ մեծացնել։Դա մի հարց է, որ առաջացել է, մի ժամանակ, որը, տա Աստված, շատ չտևի, դա երկրի համար կլինի, հետո կանցնի և կգնա»։
Կորոնավիրուսը արագ տեմպերով առաջինը սպառնաց առողջապահության ոլորտին և այնուհետև այլ ոլորտներին։ Հետևաբար, վարակի կանխարգելման կամ պատվաստման դաշտի պատրաստումը պահանջում էր իմաստուն և խիզախ միջոցներ, որոնք Իմամ Խոմեյնիի հրամանի գործադիր շտաբը նախաձեռնեց այն և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից արժանացավ աջակցության:
Այաթոլլահ Խամենեիի աջակցությունը իրանցի երիտասարդներին և գիտնականներին՝ բժշկական կարիքները երկրի ներսում արտադրելու համար, բարձրացրեց ինքնավստահության ոգին և կարևոր հաջողություններ բերեց բժշկական ոլորտում: Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում ձեռքբերումները ցույց են տվել, որ էլիտար երիտասարդության հետևողական ջանքերով հնարավոր է լինել առաջատար՝ բժշկության տարբեր ոլորտներում և հարակից ոլորտներում, հատկապես Կորոնավիրուսի ժամանակաշրջանում : Այս առումով որոշ այլ երկրների համեմատ Իրանը ավելի մեջ հաջողության է հասել , ինչը պայմանավորված է իրանցի էլիտաների ջանքերով։ Կորոնավիրուսի բռնկման սկզբում Իրանը այն երկրներից էր, որը բախվեց պաշտպանիչ և բժշկական սարքավորումների պակասի, բայց իրանցի գիտնականների ջանքերով երկիրը կարողացավ լուծել անհրաժեշտ սարքավորումների պակասի խնդիրը։ Առողջապահության նախարարն ասել է, որ կորոնավիրուսի բռնկման ժամանակ Իրանը երկու ամսից պակաս ժամանակում բժշկական սարքավորումներ ներկրողից վերածվել է արտադրողի, իսկ հետո՝ արտահանողի։ Կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու համար անհրաժեշտ դեղամիջոցներից շատերն այժմ արտադրվում են երկրի ներսում շատ ավելի ցածր գնով, քան ներկրվածները. արտասահմանից: Այս ընթացքում Իրանը կարողացել է արտադրել կորոնավիրուսի հայտնաբերման փաթեթներ, օդափոխիչներ, դիմակներ, հակաբակտերիալ և հակավիրուսային ախտահանիչ լուծույթ, Արհեստական շնչառության սարք հիվանդությունը վերահսկելու համար: Կորոնավիրուսի հիվանդության բռնկման գագաթնակետին ֆինանսական հարուստ ռեսուրսներ ունեցող եվրոպական երկրները և ԱՄՆ-ում շատ հիվանդներ մենակ են մնացել հիվանդանոցների միջանցքներում։ Կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում Իրանի արյան փոխներարկման կազմակերպությունը կարողացել է լավագույն գործունեույունն ունենալ արյան փոխներարկման ոլորտում։ Իրանն աշխարհում երկրորդ երկիրն է, որն իրականացնում է Covid 19-ով հիվանդների պլազմայի բուժման ծրագիրը։
Իրանում մարդկային պատվաստանյութերի արտադրությունը մեծ և աննախադեպ իրադարձություն է։ Կորոնավիրուսի ժամանակաշրջանում իրանական «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութը ռազմավարական գործողության սկիզբն էր, և «Բարաքաթ» պատվաստանյութը հանգեցրել է գիտական մեծ արտադրության և երկրի ինքնաբավության հասնելու կարողությունների:
Ներկայումս իրանցի երիտասարդ գիտնականների մի քանի մասնագիտացված թիմեր աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա։ Առայժմ «Քովո Իրան Բարաքաթ » և «Փաստոքովաք» և «Ֆախրա» երեք պատվաստանյութերը հասել են ընդհանուր ներարկման փուլին։ Այաթոլլահ Խամենեին առաջիններից էր, ով պատվաստվեց «Բարաքաթ»-ով։ Հուսով ենք, որ ողջ աշխարհի գիտական և բժշկական էլիտաների ջանքերով մենք կտեսնենք մարդկության փրկությունը այս հիվանդությունից։