Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում( 58)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Խեյբար մեծ օպերացիայի մասին, որը շրջադարձային կետ էր ԻԻՀ-ի դեմ Սադդամի ռեժիմի պարտադրյալ պատերազմի ընթացքում:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Հուր շրջանի պես բարդ տարածքում իրականացված Խեյբար օպերացիայի պատճառների մասին: Պատերազմի երրորդ և չորրորդ տարում Իրաքը պատերազմի ճակատներում ձեռք բերած փորձի համաձայն, նոր մարտավարություն էր ընտրել ու դրան համապատասխան էլ դասակարգել էր իր զինված ուժերին: Նոր հարթություններում թշնամուն դիմակայելու համար բնականաբար անհրաժեշտ էր կիրառել նոր մարտավարություն, որպեսզի կանխվի պատերազմում ցանկացած տեսակի լճացում: Նկատի առնելով ջրային-ցամաքային գործողությունների հետ բախվելիս բաասական թշնամու թուլությունները, հօգուտ Իրանի պատերազմի հավասարումը փոխելու ու նույնպես նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնելու համար երեք գերազանց հատկանիշներ ունեցող Հուր շրջանն ընտրվեց ռազմական օպերացիայի համար: Առաջին պատճառը թշնամու թուլությունն էր ջրային-ցամաքային գործողություններում և նոր իրավիճակների հետ համակերպվելու անկարողությունը, երկրորդը արագությունը և երրորդը թշնամուն անակնկալի բերելու սկզբունքն էր: Այս երեք պատճառներով Հուր շրջանն ընտրվեց խեյբար ռազմական օպերացիայի իրականացման համար:
(Խեյբար ռազմական գործողության մեկնարկի պահը)
Օպերացիայի առաջին փուլում գործողությունը իրանական 1363թ. էսֆանդ ամսին միաժամանակ սկսվեց բոլոր առանցքնեում և առաջխաղացումը ուղեկցվում էր արագությամբ ու թշնամուն անակնկալի բերելով: Այնպես որ օպերացիայի չորրորդ օրը ուժերի մի մասը հասել էր Ալ-Ղուրնա քաղաք: Ժողովուրդը տեսնելով նրանց եկել էին դիմավորման ու ոչխար էին մատաղ անում նրանց ոտքերի առջև: Հյուսիսային առանցքում (Ալ-Ազիր) իրանցիները կարողացան հասնել գետին ու դադարեցնել Բասրա-Բաղդադ մայրուղու մեքենաների երթևեկությունը: Այս փուլի ընթացքում հյուսիսային ու հարավային Մաջնուն կղզիները շրջանցվեցին և հեշտությամբ էլ գրավվեցին: Գործողության այս փուլում բաասական զորայինները այնքան էին սարսափել, որ խուճապահար եղած Ալ-Ամարա քաղաքում արտակարգ դրություն հայտարարեցին և ուժեր հավաքագրելուց հետո ուղղաթիռներով գործուղվեցին ռազմաճակատ: Ռազմական օպերացիայի երկրորդ փուլում հիմնական ջանքերը գործադրվելու էին Մաջնուն և Թալաիյե կղզիների առանցքում, Իրաքի հողում առաջ գնալու նպատակով:Սակայն ինչ-որ պատճառներով առաջխաղացումը տեղի չունեցավ: Այս ընթացքում բաասական թշնամին աստիճանաբար իրեն վերագտավ և գործողության նպատակները և հարձակման հիմնական առանցքները բացահայյտելուց հետո իր հիմնական ջանքերը կենտրոնացրեց նախ Բասրա-Ալ-Ամարա մայրուղու շրջակայքը մաքրագործելու և ապա կենտրոնացավ Թալաիյե շրջանի վրա:
Այն ինչը իրանական ուժերի համար անհրաժեշտ էր դարձնում դիմադրել Թալաիյե շրջանում ու չնահանջել, այդ շրջանի կարևորությունն էր ողջ գործողության համար: Այնպես որ միացման ու մաքրագործման դեպքում Իրանական ուժերի համար կմիացվեր ցամաքային կածանը և օպերացիան կընդարձակվեր նոր ծավալներով ու հարթություններում: Իրաքի բաասական բանակի դեմ իրանական ուժերի պատերազմը իրականացվում էր հատուկ հոգևոր միջավայրում: Թալաիյեում, որ փոքր տարածաշրջան էր Թշնամու կրակի կենտրոնացումը շատ մեծ էր, այնպես որ ճակատում գտնվող՝ նահատակ Հոջաթոլէսլամ Մեյսամին ասում էր.«Նա ով Թալաիյեում դիմադրեց, եթե Քերբելայում լիներ նույնպես կդիմադրեր»:

Թշնամու ծանր կրակի առակայությամբ ու իրանական լոգիստիկանան կրակի բացակայությամբ Տիգրիսի արևելյան հատվածում իրանական ուժերի տեղակայման շարունակումն ուղղակիորեն անհնար էր և Մաջնուն կղզիների վրա թշնամու ճնշումների հետևանքով գործող ստորաբաժանումները ստիպված են լինում նահանջել: Մաջնունի երկու կղզիները պաշտպանելու համար փորձեր կատարվեց գործողություն իրականացնել Թալաիյեի առանցքից և հարավային կղզուց ճանապարհ բացել դեպի ցամաք: Սակայն բազում խոչընդոտների պատճառով ու խիտ ականապատ տարածքների առկայության բերումով հնարավոր չեղավ ճանապարհ բացել ու գործողությունը անկատար մնաց: Իրաքի բաասական բանակը Նոշվեի տարածքի հյուսիսային դաշտերից հարձակվեց հարավային կղզիների վրա և բաասական բանակի մի քանի տանկեր մտան այս կղզի: Աշուրա դիվիազիայի մի քանի ստորաբաժանումներ 72 ժամ խստորեն դիմադրեցին այս հակահարձակումներին մինչև կարողացան պաշտպանել հարավային կղզին: Սա այն դեպքում էր, երբ կղզու պաշտպան ուժերին միայն նավակներով ու սահմանափակ թվով ուղղաթիռներով էին աջակցում: Մաջնուն կղզու հետ ցամաքային կապի հաստատման անհնարին լինելը, ավելացրեց հյուսիսային կղզու և սեփական ափերի միջև լողացող կամուրջ կառուցելու անհրաժեշտությունը: Դեպի Մաջնուն կղզի ցամաքային ճանապարհ բացելու համար մի անգամ ևս Իմամ Հոսեյն ու Մոհամմեդ մարգարեի անվան դիվիզիաները գործողվեցին Թալաիյե օպերացիա իրականացնելու համար:
Չնայած Թալաիյեում թշնամու առաջնագիծը կոտրվեց Իմամ Հոսեյն դիվիազիայի կողմից, սակայն այն ուժերը, որ նախատեսված էր Հարավային Մաջնուն կղզուց գործողություն իրականացնեին չհաջողեցին, ինչի արդյունքում Իրանական ուժերը չհասան Թալաիյեի կամուրջին ու ճանապարհը չբացվեց: Օպերացիայի այս փուլում Իմամ Հոսեյն դիվիզիայի քաջ հրամանատար Հոսեյն Խառազին, ով ներկա էր առաջնագծում բեկորային վիրավորում ստանալու պատճառով կորցնում է իր աջ ձեռքը ու դուրս է գալիս պատերազմի ճակատից: Հաշվի առնելով թշնամու ճնշումները գործողության երրորդ փուլը առհասարակ հարավային ու հյուսիսային Մաջնուն կղզիների պահպանման համար էր: Թշնամու համար Հուր շրջանում ցանկացած իրանական ուժի ներկայությունը անհանդուրժելի էր: Հետևաբար, ծանր կրակի ու զրահային հետևակների ճնշմամբ փորձում էին հետ վերցնել կղզիները: Այս նպատակով էլ Իրաքի բաասական բանակը միայն առաջին ճնշման ընթացքում 72 ժամ անընդմեջ կրակ էր տեղացնում կղզիների վրա: Այնպես որ մի հաշվարկով շուրջ 1 մլն. հրետանի ու ականանետի ական էր օգտագործել: Հաշվի առնելով իրանական զինված ուժերի ու բաասական բանակի կարողությունները կղզիներում պատերազմը հեռու էր ռազմական կարողությունից, քանի որ իրանական ուժերը մի քանի օր պատերազմի ընթացքում և առանց աջակից կրակի մի քանի օր շարունակում էին դիմադրությունը և դրա դիմաց թշնամին հարյուրավոր հրետանիով կրակ էր տեղացնում և կործանիչներով շարունակաբար ռմբակոծում էր կղզիները ու այդպիսով ծանր ու անտանելի ճնշում էր բանեցնում իրանական ուժերի վրա ու խոչընդոտում էր ցամաքային կապը իրանական մյուս ուժերի հետ: ԻՀՊԿ-ն իր ողջ ընդունակությամբ տեղակայվեց այնտեղ կղզիները պահպանելու և թշնամու հրաձակումը հետ շպրտելու համար: Այս ընթացքում: ԻՀՊԿ-ի մի քանի հրամանատարների նահատակությունն ու վիրավորվելը հատուկ երանգ էր հաղորդել Հարավային Մաջնուն կղզում զինված ուժերի դիմադրությանը: «Մոհամմեդ մարգարե» 27-րդ դիվիազիայի հրամանատար Հաջ Էբրահիմ Հեմմաթը և նույն դիվիզիայի առաջին փոխհրամանատար Աքբար Զոջաջին այն ժամանակ երբ նստած էին մոտոցիկլետի վրա և հետևում էին զինված ուժեր առաջնագիծ տեղափոխելու հարցին հրետանի կրակոցի հետևանքով միասին նահատակվում են: Մյուս օրինակը Աշուրա դիվիզիայի փոխհրամանատար նահատակ Համիդ Բաքերին էր, ով սխրագործության մի վեհ օրինակ իցույց դրեց Հարավային Մաջնուն կղզում: Աշուրայի 31-րդ դիվիզիայի որոշ ուժեր նրա հետ միասին հարավային կղզում կամուրջի վրա կանգնեցին թշնամու հակահարձակման դեմ և Համիդը հենց այդտեղ իր նահատակությամբ բոլորին սվորեցրեց Հոսեյնի պես կռվելու իմաստը: Այս նահատակի կտակի մի բաժնում ասված է.«Մենք Իմամի հրամանով, Հոսեյնի պես ենք մտել պատերազմի ճակատ ու Հոսեյնի պես էլ կնահատակվենք»:
Խեյբար օպերացիան շրջադարձային կետ էր բաասական ուժերի դեմ Իրանի զինմված ուժերի պատերազմում: Այս կապակցությամբ ավելի մանրամասնորեն կխոսենք հաջորդ թողարկման ընթացքում: