Պայծառ ապագա (25)
https://parstoday.ir/hy/radio/iran-i162596-Պայծառ_ապագա_(25)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք կնոջ դերին ու դիրքին իսլամական հեղափոխության հաղթանակի և սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2022 09:26 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք կնոջ դերին ու դիրքին իսլամական հեղափոխության հաղթանակի և սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում:

Ողջույն Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի  հերթական թողարկումը: Այս հաղորդաշարի ընթացքում խոսել ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումների մասին՝ Իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։ Իրանում առաջընթացն ու զարգացումը չեն սահմանափակվել միայն գիտական, ​​գյուղատնտեսական ու  արդյունաբերական ոլորտներով: Իսլամական բարձր արժեքների նկատմամբ Իրանի ժողովրդի ավելի քան քառասուն տարվա դիմադրության հպարտ պատմությունը լի է վիճակագրություններով և թվերով, որոնք ապացուցում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության շարժումը միշտ վերաճ է արձանագրել: Այս աճը կարելի է տեսնել տնտեսական տարբեր ոլորտներում, ինչպիսիք են աղքատության կրճատումը և դասակարգային տարբերությունների հաղթահարումը, առողջապահության ոլորտում, ինչպես օրինակ՝ կյանքի տեւողության ավելացումը և հանրային առողջապահության ընդհանրացումը, և գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում՝ բարձրագույն գիտական ​​վարկանիշներ ու բազմաթիվ արտոնագրեր ստանալը: Իսկ կանանց շրջանում մի խնդիր, որը հաճախ անտեսվում է առաջընթացի աճող վիճակագրության մեջ, Իսլամական հեղափոխության դերն է կանանց ինքնությունը ձևավորելու գործում: Իսլամական հեղափոխության հաղթանակում կանայք տղամարդկանց հետ միասին և երբեմն էլ իրենցից առաջ ընկած, ցույց տվեցին, որ կարող են առանցքային դեր խաղալ պատմական և համաշխարհային զարգացումներում: Իսլամական հեղափոխության առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնին Իսլամական հեղափոխության մեջ կնոջ դերի մասին ասաց, որ եթե այս շարժումը և Իսլամական հեղափոխությունը ոչինչ չունենային, բացի այս փոփոխությունից, որը նկատվեց կանանց և մեր երիտասարդության շրջանում, դա բավական էր մեր երկրին։ Հոգևոր և բարոյական առաջընթացը, հասարակության մեջ կանանց աշխատանքի հետ մեկտեղ, այնքան խոստումնալից էր, որ Իսլամական Հանրապետության հիմնադիրը ցանկանում էր, որ այլ իսլամական երկրներում կանայք սովորեն և ձգտեն այն հրաշքին, որը տեղի ունեցավ իրանցի կանանց մոտ Իսլամական հեղափոխության արդյունքում և փորձեն բարեփոխել իրենց հասարակությունը և ազատություն ու անկախություն պարգևեն իրենց երկրներին: Հեղափոխությունից առաջ ֆեմինիստական ​​լոզունգներով փորձում էին կեղծ ինքնություն ստեղծել կանանց համար՝ կնոջը վերածելով ցանկասիրության տիկնիկի։ Այս սցենարում առաջատար դեր է խաղացել նաև Փահլավի միապետությունը։ Մինչդեռ Իսլամական հեղափոխությունը կնոջ համար կարևոր դիրք ու դեր էր նկատի առել։ Իսլամական Հանրապետությունում կանայք ապացուցում են իրենց կարողությունները հասարակության տարբեր ոլորտներում:

Իսլամական հեղափոխությունը իրանցի կանանց ժամանակակից տգիտությունից վերադարձրեց իրենց իսկական դիրքին, այն է՝ կինը նույնպես մարդ է, ում գոյությունը խեղված չէ։ Հեղափոխությունը կնոջը հասկացրեց, որ նա մեծ դեր ունի ընտանիքի և մարդկային սերնդի առողջության հարցում և երեխայի դաստիարակության գլխավոր մասը մոր պարտականությունն է: Իմամ Խոմեյնին համոզված էր. «Կինը մարդ է, այն էլ մեծ մարդ է։ Կինը հասարակության դաստիարակն է»: Իսլամական հեղափոխության լույսի ներքո կնոջ դիրքը նրա վերածնունդն ու մարդկային արժանապատվությունն է, որը վերադարձվել է նրան։ Այս տեսակետում, կինը գործիք չէ, այլ երջանկության աղբյուր։ Նրանից է կախված երկրի հաջողության ու առաջընթացի գագաթները նվաճելը։ Դիմելով կանանց, Իմամ Խոմեյնին ասաց. «Աստված ձեզ արժանապատվորեն է արարել…: Նրանք, ովքեր ցանկանում են կնոջը դարձնել տղամարդկանց  և կոռումպացված երիտասարդության ձեռքի խաղալիքը, դավաճան են. Կանայք չպետք է մտածեն, որ կինը պետք է մերկ, շպարված ու գլխաբաց դուրս գնա և դա է իր դիրքը։ Այդպես է վարվում տիկնիկը և ոչ թե կինը: Հեղափոխության ձեռքբերումներից է կանանց ցուցաբերված աջակցությունը անձնական, ընտանեկան և սոցիալական ոլորտներում։ Այս աջակցությունները նախատեսված են սահմանադրությամբ, Իսլամական Խորհրդարանի կողմից ընդունված օրենքներով, ինչպես նաև կառավարության որոշումներով և կանոնակարգերով, և դրսևորվել են բարեկեցության, ամուսնության, ամուսնալուծության, մահրի, երեխայի խնամակալության, հղիության շրջանի պահպանման, ընտանեկան դատարանի, ալիմենտի, իրավահավասարության ոլորտների տարբեր կողմերում: Սահմանադրության երրորդ հոդվածի 14-րդ կետում ասվում է. «Անհատների՝ տղամարդկանց և կանանց լիարժեք իրավունքների ապահովում, բոլորի համար արդար դատական ​​անվտանգության ստեղծում և օրենքի առջև բոլորի հավասարություն»: Համաձայն այս կետի՝ կառավարությունը պարտավոր է ապահովել կանանց, ինչպես նաև տղամարդկանց լիարժեք իրավունքները, ինչպես սահմանված է Սահմանադրության 21-րդ հոդվածում: Իսլամական հեղափոխության տեսաբաններից վարպետ Մորթեզա Մոթահարին այս առնչությամբ ասել է. «Արևմուտքում այս քարոզչությունն այնքան է մեծացել, որ նրանց համար համոզմունք է դարձել, որ իսլամական հասարակության մեջ կանայք զրկված են իրենց իրավունքներից և մուսուլմանների շրջանում կանայք դժգոհ տարրեր են...: Հետևաբար նրանք չեն մասնակցի այս հեղափոխությանը։ Բայց փաստորեն ոչ միայն կանայք են մասնակցել այս հեղափոխությանը, այլեւ առանց նրանց ներկայության հեղափոխությունը երբեք չէր արդյունավորվի»:

Լուսահոգի Իմամ Խոմեյնի.«Առանց կանանց ներկայության հեղափոխությունը երբեք չէր արդյունավորվի»:

Լուսահոգի Իմամ Խոմեյնինի համոզմամբ, հեղափոխությունը պարտական ​​է կանանց, որովհետև նրանք ամրապնդեցին տղամարդկանց հեղափոխական ոգին և մոտիվացիան։ Յուրաքանչյուր կին, ով դուրս էր գալիս տնից՝ բողոքելու բռնակալության դեմ, մայր էր, ամուսին և քույր ու դուստր, որոնց հետևում էին ընտանիքի մյուս անդամները: Իրանցի կանանց սեղմված բռունցքները ոգի են պարգևել իրանցի տղամարդկանց: Իրանցի կանայք կարևոր դեր են ունեցել նաև Սադամի վարչակարգի կողմից պարտադրված պատերազմի ութ տարիների ընթացքում՝ ապացուցելով, որ իրանցի կինը չի հետևում արևմտյան օրինաչափություններին և նորաձևությանը, այլև նախանձախնդրությունը, զոհաբերությունը և կրոնական իդեալները իրանցի կնոջ ինքնության մաս են կազմում: 1980 թվականի սեպտեմբերի 22-ին, պարտադրված պատերազմի բռնկումով, կանայք, որպես Իրանի բնակչության զգալի մաս, կատարեցին հայրենիքը թշնամու ագրեսիայից պաշտպանելու իրենց պարտքը։ Իրաքի բաասական բանակի անսպասելի ներխուժումը սահմանամերձ շրջաններ, ինչպես նաև օդային հարվածները քաղաքների վրա պահանջում էին, որ կանայք անմիջականորեն ներկա գտնվեն պատերազմական գոտիներում: Առաջին պատասխանատվությունը, որ կանայք ստանձնեցին Սրբազան պաշտպանության ընթացքում ինքնաբուխ և տղամարդկանց կողքին Իրանի հարավում Սադամի բաասական բանակի և Քրդստանում հակահեղափոխական վարձկանների դեմ կռվելն էր: Կանայք մոլոտովի կոկտեյլներ էին պատրաստում իրաքյան տանկերի դեմ պատերազմելու համար, որոնք անցնում էին Շալամչեի սահմանը։ Իհարկե, մոլոտովի կոկտեյլներ պատրաստելն ու օգտագործելը կանանց համար ամենատարրական մարտարվեստն էր, իսկ ավելի ուշ նրանք զինվեցին թշնամու դեմ տղամարդկանց նման պայքար մղելու համար։ Պատերազմի մի ականատես Սադդամ Հոսեյնի ագրեսիայի առաջին օրերի մասին ասում է.«Խորրամշահրի գերեզմանատանը ես տեսա 65-ամյա մի կնոջ, որը հրացան էր կրում: Ասացի՝ մայրիկ, ի՞նչ ես անում։ Ասաց. «Տղաս ու աղջիկս կռվել են, մինչև նահատակվել են, և այստեղ են ննջում։ Ես պատրաստվում եմ շարունակել նրանց ճանապարհը: Որքան փորձեցի նրան հրաժարեցնել, նա չընդունեց  և ասաց՝ ես պետք է պաշտպանեմ իմ կրոնը։ Սա ոչ միայն ձեր պարտքն է, որդինե՛րս, այլ նաև իմ պարտքն է: Այդ կինը կռվեց և նահատակվեց»: Լուսահոգի Իմամ Խոմեյնին  Սրբազան պաշտպանության ընթացքում կանանց դերի մասին ասել է.«Հաղթական ու փառահեղ լինի Իրանի կանանց իսլամական շարժումը։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց արժեքավոր ու խիզախ ներկայությամբ հաղթանակ բերեցին իսլամական հեղափոխության և այսօր ճակատում և ճակատից դուրս պատրաստ են զոհողության: Շատ ասելիքներ կան սրբազան պաշտպանության ութ տարիներին իրանցի նվիրյալ կանանց դերի մասին։