Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (59)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք տարածաշրջանային մասշտաբով Խեյբար ռազմական գործողության ձեռքբերումների ու հետևանքների մասին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Խեյբար ռազմական գրոծողության ու դրա իրականացման որպիսության մասին: Խեյբար օպերացիան շրջադարձային կետ էր Իրաքի դեմ Իրանի 8-ամյա Սրբազան պաշտպանության ընթացքում: Սա առաջին ջրային ցամաքային գործողություն էր այս մասշտաբով: Այդ պատճառով էլ Խեյբար գործողությունը հատուկ տեղ ուներ կառուցվածքային, տարածաշրջանային, ներքին ու արտաքին փոփոխություններում, այնպես որ ԻՀՊԿ-ի բարձրաստիճան հրամանատարներից գեներալ Ղոլամ Ալի Ռաշիդը մի հարցազրույցում ասել է.«Խեյբար օպերացիան կարող ենք շրջադարձային կետ համարել Իրաքի դեմ Իրանի ութամյա Սրբազան պաշտպանության ընթացքում: Խեյբար օպերացիան որպես մի հեղաշրջում իր ազդեցությունն ունեցավ պատերազմում: Տեղի ունեցավ և՛ մարտավարական և՛ ռազմավարական փոփոխություն: Խեյբարը դարձավ սկիզբը մի փոփոխության, որ Վալֆաջր 8, Քերբելա 4 ու նույնիսկ Քերբելա 5 մեծ օպերացիանները ազդեցություն են կրել այս օպերացիայից: Եթե մենք չունենայինք հատուկ մարտավարություններով Խեյբար օպերացիան հաստատ կարող ենք ասել, որ այսպես չէինք կարող հաջողել Վալֆաջր 8 օպերացիայում և Ֆավ ստրատեգիական նավահանգստի գրավման մեջ:
Հյուսիսային և Հարավային Մաջնուն կղզիների գրավումից և Հարավային Մաջնուն կղզին ցամաքին միացնելու ձախողումից հետո Հյուսիսային կղզու և ափի միջև 13 կմ երկարությամբ լողացող կամրջի կառուցումն անհրաժեշտ էր թվում:Այս լողացող կամրջի կառուցումը ինժեներական գլուխգործոցներից մեկն էր Իրաքում Բաասական բանակի դեմ ճակատամարտում: 1984 թվականի մարտի 23-ին AFP-ն նման երկարությամբ լողացող կամրջի կառուցումը աննախադեպ նկարագրեց ժամանակակից ռազմական պատմության մեջ:Նաև այս գործողության մեջ իրանական ուժերի ռազմական հանճարն ու նախաձեռնողականությունը նպաստավոր հող են ստեղծում ԻԻՀ-ի ղեկավարների քաղաքականությունն առաջ տանելու համար։
Ինժեներ Բեհրուզ Փուրշարիֆին, նախագիծ ներկայացնելով, կարողացել է երկրի գործարաններում լողացող կամուրջ կառուցել՝ սեղմելով իոնոլիտները և դրանց վրա գցելով մետաղի թաղանթ, որը հնարավոր է արագ տեղադրել։Նրան հաջողվել է նախագծել ու պատրաստել 2,5 մետր երկարությամբ, 2 մետր լայնությամբ և 40 սանտիմետր բարձրությամբ տուփեր և դրանց ներսում տեղադրել կոմպակտ իոնոլիտ։Այս արկղերը միացնելով իրար կառուցվեց 13 կմ. երկարությամբ և 4 մետր լայնությամբ կամուրջ՝ Խեյբար գործողության ընթացքում թեթև մեքենաների անցման համար, որը կարողացել է լուծել իրանական ուժերի երթևեկության խնդիրը օպերացիայի ավարտից հետո։
Խեյբարի կամուրջը տեղադրվել է հյուսիսային Մաջնուն կղզու և Հուր Ալ-Հովեյզեի ափերի միջև: Այս կամրջի առավելությունն այն էր, որ Հուրի ջրի հետ միասին բարձրանում-իջնում էր: Մյուս կողմից, եթե կամրջի որևէ հատվածը ոչնչացվեր թշնամու ինքնաթիռների կամ կրակի հետևանքով, այն անմիջապես կվերակառուցվեր «Կառուցողական ջիհադի» զինվորների կողմից:Այս կամուրջը կառուցվել է 8 ամսում երկրի տարբեր գործարաններում եւ տեղադրվել մի քանի օրում։ Այս հսկայական կամրջի հավաքովի մասերի տեղափոխումը գործարաններից գործառնական տարածք ինքնին փոխադրման հսկայական գործողություն էր:
Իրանի ուժերին հակազդելու Խեյբար գործողության ընթացքում Սադամ Հուսեյնի կիրառած մեկ այլ քայլը քիմիական զենքի համատարած օգտագործումն էր: Բաասական բանակը Խեյբար գործողության ընթացքում քիմիական զենք է կիրառել՝ որպես հետեւակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը։Խեյբար գործողության ընթացքում քիմիական հարձակումների արդյունքում նահատակվել է 40 իրանցի մարտիկ, նրանցից 2700-ը վիրավորվել են։ Իրանը քիմիական վիրավորներից մի քանիսին ուղարկել է Ավստրիա և Շվեդիա՝ բուժվելու համար։Այս քայլը դրդեց արևմտյան լրատվամիջոցներին արձագանքել քիմիական զենքի կիրառման հարցում Իրաքի հանցագործություններին: Շվեդիայի ժամանակի վարչապետ Օլոֆ Պալմեն 1984 թվականի մարտի 9-ին այցելել է Ստոկհոլմի հիվանդանոցներից մեկում քիմիական վնասվածքներ ստացած իրանցիներին։Ճակատներում չպայթած զինամթերքն ուսումնասիրելով՝ պարզվել է, որ օգտագործված քիմիական զենքերը խորհրդային արտադրություն են։
Խեյբար գործողությունից հետո Իրաքի Բաասական բանակի կողմից քիմիական զենքի կիրառումը շարունակվում էր յուրաքանչյուր գործողության ընթացքում՝ ավելացնելով օգտագործվող քիմիական գազերի ծավալն ու բազմազանությունը: Իսլամական Հանրապետության հրավերով Իրաքի կողմից քիմիական զենք կիրառվելուց հետո, 1984 թվականի մարտի 13-ին ՄԱԿ-ի փորձագետների պատվիրակությունը մեկ շաբաթով մեկնեց Իրան և քննարկումներ անցկացնելուց հետո, առանց Իրաքի անունը նշելու, 1984թ. մարտի 27-ին հաստատեցին քիմիական ռումբերի կիրառումը իրանական ուժերի դեմ Խեյբար գործողության ժամանակ:Նրանք հաստատեցին, որ օգտագործվել են մանանեխի գազեր և նյարդերը քայքայող տարրեր: «Փորձագիտական զեկույցը ներկայացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կուելարն ասել է.«Խորհրդի բոլոր անդամների հաշվարկները հաստատում են քիմիական զենքի կիրառման մասին պնդումները, և ես ոչինչ չունեմ ասելու, միայն ցավում եմ»:Reuters-ը քիմիական զենքի կիրառման մասին1984 թվականի ապրիլի 27-ին. իր զեկույցում գրել էր.«Թեհրանում իրազեկ դիվանագետները Reuters-ին ասել են. Փորձագետների զեկույցի ամենակարևոր մասը «Ժանտախտ» նյարդային նյութի կիրառման հաստատումն էր: Նրանք ասացին, որ այս գազը կատարելագործվել և օգտագործվել է Նացիստական Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմում և սարսափելի ու ցավալի հետևանքներ է ունեցել։ Նրանք ասացին, որ Իրաքը, ըստ երևույթին, դիմել է մանանեխի ծծմբային ռումբերի և նյարդային գազի լայնածավալ կիրառմանը, որոնք օգտագործվել են ավիահարվածների և հրետանային կրակի տեսքով, երբ իրանցիներն անցած ամիս առաջ էին շարժվում»: Այն ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դատապարտեր Իրաքի կառավարությանը 1925 թվականին քիմիական զենքի կիրառման վերաբերյալ Ժնեւի արձանագրությունը խախտելու համար, սակայն դա տեղի չունեցավ։ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն այն ժամանակ աջակցում էին Սադամի ռեժիմին, և նրանք իրենք էին Սադամի ռեժիմը զինել քիմիական զենքով:
Խեյբար օպերացիան չկարողացավ հասնել իր հիմնական նպատակին՝ փակել Բասրա-Ամարա ճանապարհը։ Բայց երեք շաբաթ տեւած ծանր մարտերի ընթացքում Տիգրիսի արևելքից նահանջի ժամանակ Իրանի բանակը գրավվեց Հուրի տարածքը հյուսիսային և հարավային Մաջնուն կղզիների հետ միասին, որոնք ունեին նավթի հսկայական պաշարներ: Մաջնուն կղզիների ընդհանուր մակերեսը կազմում էր 160 քառակուսի կիլոմետր։ Հակառակորդի 23 ստորաբաժանումներ խիստ վնասվեցին և ոչնչացվեցին, Բաասական բանակից սպանվել և վիրավորել էր մոտ 15000 զինվոր, նրանցից 1300-ը գերեվարվեցին իրանցի մարտիկների կողմից, այդ թվում՝ 40 բարձրաստիճան սպաներ։ Գործողության ընթացքում խոցվել է իրաքյան բանակի մեկ ինքնաթիռ։ Նաև ոչնչացվել է Իրաքի բանակին պատկանող 3 ուղղաթիռ, 150 տանկ և փոխադրիչ և 200 մեքենա, իրանական ուժերի կողմից բռնագրավվել է 42 տանկ և անձնակազմ փոխադրող մեքենա, 120 բեռնատար, մի շարք զենիթային հրետանի, ականանետեր, բեռնիչներ և բուլդոզերներ։ Նաև Մաջնուն կղզիներում գտնվող 50 իրաքյան նավթահորերի հսկողությունն անցել է իրանական զինվորների ձեռքը, որոնց նավթի պաշարները գնահատվում էին մոտ 7 միլիարդ բարել: Խեյբար օպերացիան, չնայած չհասավ բոլոր նպատակներին, սակայն ունեցավ մեծ ձեռքբերումներ։ Խեյբար օպերացիան ապացուցում է ԻՀՊԿ-ի ռազմական մտածողության հասունությունը։ Այս ճակատամարտը ցամաքային գործողություններից բարձրացրեց ԻՀՊԿ-ի մտածողության և ռազմական գործողությունների մակարդակը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտավարական և օպերատիվ մտածողության փոփոխությունը Խեյբար գործողության արդյունքում ճանապարհ հարթեց հետագա գործողությունների համար, որոնցից էին Բադրի և Ֆավի ճակատամարտերը, և հանգեցրեց ԻՀՊԿ-ում ռազմական մտածողության աճին և հասունացմանը:Այս գործողությունը նաև հիմնարար փոփոխություն բերեց պաշտպանական արդյունաբերության մեջ՝ ինժեներական սարքավորումներ և տեխնոլոգիաներ արտադրելու ունակության, ինչպես նաև ռազմածովային նավերի կառուցման առումով։ Խեյբար գործողության հաղթանակը հերթական անգամ կասկածի տակ դրեց իրաքյան բաասական բանակի պաշտպանական հնարավորությունները։ Իրաքի բաասական բանակը ստիպված էր Հուրում ստեղծել իր վեցերորդ կորպուսը՝ գործողություններից հարվածներ ստանալուց հետո:
Խեյբար օպերացիային Իրաքի պատասխանը լայնամասշտաբ քիմիական զենքի, ռմբակոծությունների և քաղաքների հրթիռակոծումն էր: Խեյբար գործողությունից յոթ օր անց Խորամաբադ քաղաքը իրաքյան բանակի կողմից արձակված երկու «երկիր-երկիր» հրթիռների թիրախ դարձավ, ինչի հետևանքով զոհվեց 50 խաղաղ բնակիչ, ևս 225-ը վիրավորվեցին՝ հիմնականում կանայք և երեխաներ: Նույն օրը երկու հրթիռի թիրախ է դարձել նաև Բորուջերդ քաղաքը, ինչի հետևանքով զոհվել է 29 մարդ, վիրավորվել՝ 120-ը։ Քուհդաշտ, Սաղեզ, Մահաբադ, Արեմտյան Իսլամաբադ, Գիլան Ղարբ և Քերմանշահ քաղաքները նույնպես ենթարկվել են ռմբակոծությունների և հրթիռակոծումների, ինչի հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել:Խեյբար օպերացիայից հետո պատերազմում փոփոխություններ եղան, որոնց մեծ մասը տնտեսական ճնշումն ու պատժամիջոցներն էին Իրանին զենք վաճառելու համար։ Այս ընթացքում Իսլամական Հանրապետությունը փոխադարձ քայլեր ձեռնարկեց նոր իրավիճակին դիմակայելու համար։ Միևնույն ժամանակ, Արևմուտքի նոր ջանքերը, որոնք առաջնորդվում էին Խեյբար գործողության չափերի և յուրահատկությունների հետ կապված վախերով և անհանգստություններով, պատերազմը փոխադրեցին նոր հարթության վրա, ինչը նշանակում է, որ Իրանի անկանխատեսելի տեղաշարժերին արձագանքելու իրաքյան ռազմական անկարողությունը բացահայտվելուց հետո, արևելյան և արևմտյան բլոկներում Սադամի կողմնակիցները պատերազմի ռազմական հավասարման խախտվելը կանխելու համար, Իրաքին ուժեղացրին առաջադեմ տեխնոլոգիաներով, հատկապես օդային պաշտպանության ոլորտում։Այսինքն՝ այս փուլում որդեգրվել է տեխնիկան ընդդեմ մարտավարության քաղաքականությունը։ Այս մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում։