Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (60)
https://parstoday.ir/hy/radio/iran-i163694-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(60)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Եթե հիշում եք Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Խեյբար մեծ օպերացիայի ռազմաճակատների տարբեր հարթությունների մասին: Իսկ այսօր կխոսենք այս ռազմական գործողության քաղաքական ու տարածաշրջանային հարթությունների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2022 09:18 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Եթե հիշում եք Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Խեյբար մեծ օպերացիայի ռազմաճակատների տարբեր հարթությունների մասին: Իսկ այսօր կխոսենք այս ռազմական գործողության քաղաքական ու տարածաշրջանային հարթությունների մասին:

Յուրաքանչյուր ռազմական գործողությունից հետո տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակով Սադդամի ռեժիմին հովանավորող երկրները մտահոգվում էին հրապարակային ու պատերազմաական հավասարությունններն Իրանի օգտին փոխվելու հարցով: Այդ պատճառով  էլ բազմապատկում էին Սադդամի ռեժիմին ցուցաբերվող քաղաքական, ռազմական ու տնտեսական աջակցությունները: Դիվանագիտական հարթության վրա Սադդամի ռեժիմը շարունակ փորձում էր իրեն ներկայացնել որպես արևմտյան հասարակության մի մաս և նրանց հնարավորություններն օգտագործել Իրանի դեմ: Մեծ թվով արաբական երկրներ նույնպես բավարար դրդապատճառներ ունեին Իրաքին աջակցելու համար: Նրանց մտահոգում էր այն, որ պատերազմի ընթացքում Իրանը կարող է ավելի հզորանալ: Գործողության շարունակությունը Իրաքի տարածքում կատարվելու փաստը նույնպես առավել շարժառիթներ էր ստեղծել Իրաքի կողքին կանգնելու համար: Խեյբար ռազմական գործողությունից հետո Իրաքը 1984թ. մարտի 15-ին, Բաղդադում մի համաժողով անցկացրեց արաբական 18 երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ: Այս համաժողովը հօգուտ Իրաքի և Իրանի դեմ մի բանաձև վավերացրեց: Խեյբար ռազմական օպերացիայից հետո քաղաքական ու հրապարակային դաշտում տեղի ունեցած մյուս փոփոխությունը Մասուդ Ռաջավիի ղեկավարության ներքո Մոջահեդին Խալղ կոչված Մոնաֆեղին ահաբեկչական կազմակերպության ուղղակի ու բացահայտ համագործակցությունն էր Սադդամի ռեժիմի հետ: Ահաբեկչական կազմակերպությունը, որը տասնյակ ահաբեկչական գործողությունների ժամանակ սպանել էր ԻԻՀ-ի շուրջ 17000 քաղաքացիների ու քաղաքական ու ռազմական պաշտոնյաների։ Ահաբեկչական այս կազմակերպության ղեկավարները փախել են երկրից այն բանից հետո, երբ նրանց էությունը պարզ դարձավ ժողովրդի համար և ապաստան գտան Ֆրանսիայի կառավարությունում։ 1983 թվականի ձմռան վերջին (1984 թվականի մարտի սկզբին) Իրաքի արտաքին գործերի նախարար Թարեղ Ազիզի այցը Ֆրանսիա և հանդիպումը Մոնաֆեղին կազմակերպության ղեկավար Մասուդ Ռաջավիի հետ նոր փոփոխություն առաջացրեց Իրանի դեմ, Իրաքի զորայինների կողքին այս կազմակերպության ուժերի օգտագործման հարցում:

Պարտադրյալ պատերազմի թոհուբոհում Մասուդ Ռաջավիի հանդիպումը Սադդամի հետ

Մինչ այդ պահը Մոնաֆեղին կազմակերպությունը տեղեկություններ էր հավաքում Իրանի ներսից և լրտեսում էր իրաքյան ռեժիմի օգտին, ինչպես նաև ահաբեկչական գործողություններ էր իրականացնում Իրանի հեղափոխական պաշտոնյաների և ժողովրդի դեմ։ Բայց այս պահից, իրանական հողում ահաբեկչական գործողությունները շարունակելուց բացի, որոշվեց ստեղծել ռազմական կազմակերպություն և, հաստատվելով Իրաքում, որպես Իրաքի Բաասական բանակի հետևակ և փեշմերգա մտնել Իրանի դեմ մարտադաշտեր: Խեյբարի գործողության ավարտով Իրաքի կողմից Իրանի բնակելի թաղամասերի ու քաղաքների վրա հարձակումները դադարեցին մոտ մեկուկես ամիս։ Բայց 1984 թվականի մայիսի սկզբից (1984 թվականի ապրիլի վերջ) պատերազմի ծավալները տարածվեցին բնակելի վայրերում և Պարսից ծոցում, և սկսվեց պատերազմի նոր փուլը, որը կոչվում էր «Քաղաքների պատերազմ» և «Տանկերների պատերազմ»: Երեք իրաքյան ինքնաթիռներ ռմբակոծեցին Արևմտյան Ատրպատականի Փիրանշահրի բնակելի թաղամասերը 1984 թվականի ապրիլի 23-ին, օգտագործելով նապալմ հրկիզիչ ռումբեր։ Այս հարձակման արդյունքում ավերվել է 40 բնակելի տուն, 17 մարդ նահատակվել է, և 44-ը վիրավորվել։ Իմամ Խոմեյնին պատերազմի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ իր վիշտն է հայտնել Իրանի և Իրաքի քաղաքների ավիահարվածների պատճառած վնասի կապակցությամբ։ 1984 թվականի հունիսի 5-ի առավոտյան երեք իրաքյան ինքնաթիռներ կասետային ռումբերով հարձակվեցին Բանեի բնակիչների վրա, ովքեր բողոքի ցույց էին անում 1963 թվականի հունիսի 6-ի տարելիցին, այդ հարձակումների ժամանակ ավելի քան 300 մարդ զոհվեց, 300-ը վիրավորվեց։ Հարյուրավոր խաղաղ բնակիչներ նահատակվել և վիրավորվել են Մասջեդ Սոլեյման, Գիլան Ղարբ, Նահավանդ և Դեզֆուլ քաղաքների վրա հարձակումների հետևանքով։

Իրաքի Բաասական ռեժիմի կողմից իրանական քաղաքների ռմբակոծությունները

Մինչև 1984 թվականի մարտի վերջը իրաքյան հարձակումների կիզակետը Խարկ կղզու նավթային օբյեկտներն ու նավամատույցներն էին։ Իրաքի նպատակն էր հարձակվել Իրանի նավթային օբյեկտների վրա՝ խափանել կամ նվազեցնել Իրանի նավթի արտահանումը: Սակայն 1984 թվականի ապրիլից Իրաքն իր օրակարգում էր դրել իրանական նավթի արտահանումը դադարեցնելու ռազմավարությունը։ Այդ նպատակով Իրաքի ռազմաօդային ուժերը ընդլայնցին իրենց օպերատիվ շրջանակը մինչև Կատարի հյուսիսային շրջան: Նավթային օբյեկտների վրա հարձակվելու Իրաքի հիմնական նպատակը Իրանին նավթային եկամուտներից զրկելն էր։ Ֆրանսիայից հինգ գերստանդարտ ինքնաթիռների ստանալը, 1 միլիոն դոլար արժողությամբ էկզոցետ հրթիռների հետ միասին, մեծացրել է իրաքյան ռազմածովային պատերազմի ուժը՝ 1984 թվականի ապրիլից ի վեր։ Ինքնաթիռներն իրաքյան բանակին տրամադրել էին օդաչուներով և տեխնիկական անձնակազմով հանդերձ։ Ֆրանսիան լավ շահույթ է ստացել Իրաքին զենք վաճառելուց: Նշվում է, որ Իրաքի ռազմաօդային ուժերն Իրանի դեմ պատերազմի ժամանակ օգտագործել են 1200 էկզոցետ հրթիռներ: Թեև նավերի և Խարկ կղզու նավթային տերմինալի վրա իրաքյան հարձակումները խնդիրներ առաջացրեցին Իրանի նավթի արտահանման համար, սակայն Իրանը շարունակեց նավթ արտահանել՝ ծանր ծախսեր կրելով Խարկ կղզու և Կենտրոնական Պարսից ծոցի տարածաշրջանում նավթի բեռնման կենտրոնների միջև գործողությունների համար: Ռամազան, Վալֆաջր և Խեյբար լայնածավալ ծրագրված գործողություններից ակնկալվող արդյունքի չհասնելուց հետո, ռազմական հրամանատարները եզրակացրեցին, որ կազմակերպված զորամասերի հետ լայնածավալ և կանոնավոր գործողություններ պլանավորելուց բացի, պետք է ստեղծել անկանոն գործողությունների ճակատ և շահագործել Բաասական վարչակարգին հակառակ իրաքցիների կարողությունները:

Ըստ այդմ, Ռամազան ճամբարը ստեղծվեց 1984 թվականի հունիսին՝ սրբազան Ռամազան ամսվա հետ միաժամանակ իրաքյան մոջահեդներին ավելի լավ կազմակերպելու համար ստեղծվեց Իմամ Սադեղ բրիգադ կոչվող ստորաբաժանումը։ Այն հետագայում միաձուլվեց Բադր կորպուսի հետ, որը բաղկացած էր իրաքցի մոջահեդներից, որոնք դեմ էին Սադամին: Այսպիսով, իրաքցի մոջահեդները միացել են այս ստորաբաժանմանն իրանական տարբեր բրիգադներից և դիվիզիաներից և տեղակայվել Հոր Ալ-Հովեյզեի հարևանությամբ գտնվող Թաբոր շրջանում։ Որոշ ժամանակ անց Իսմայիլ Դաղայեղին ստանձնեց այս ստորաբաժանման հրամանատարությունը, ով նահատակվեց պատերազմի ժամանակ:

Բադր կորպուսի հրամանատար նահատակ Իսմայիլ Դաղայեղին

Ռամազան զորակայանը ստեղծվեց ԻՀՊԿ-ի կողմից՝ Հյուսիսային Իրաքում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու և այդ տարածքում իրաքյան բաասական ուժերի դեմ գործողություններ պլանավորելու համար: Զորակայանը ձգտում էր գործողություններ կազմակերպել Իրաքյան Քուրդիստանի տարածքում և Իրաքի ներսում նոր ճակատ ստեղծել Սադամի վարչակարգի դեմ։ Հյուսիսային Իրաքի քրդական խմբավորումների աջակցությամբ բազան կարողացավ կազմակերպված պահապան-Փեշմերգա շարժում հիմնել և կամաց-կամաց գործողությունների պլաններ կազմել: Ռամազան զորակայանը իր հրամանատարության տակ գտնվող ստորաբաժանումների ու քուրդ փեշմերգաների օգնությամբ աստիճանաբար շարժվեց Սուլեյմանիա քաղաքի շուրջը և հաստատվեց Սուլեյմանիայի հյուսիսային բարձունքներում։ Այս զորակայանը կարողացավ աստիճանաբար դուրս բերել իր ուժերը Քերքուկ քաղաքի մոտակայքում։ Ութամյա պատերազմի ընթացքում, բացի իրաքյան մոջահեդներից, ավելի քան 3000 իրաքցի ռազմագերիներ, ովքեր իրանական ճամբարներում փոխել էին իրենց կարծիքը և միացել Սադամի ընդդիմադիրների շարքին, միացան Բադրի կորպուսին մարտիկներին: Այդ անձանցից մի քանիսը նահատակվեցին Սադամի բանակի դեմ պատերազմում։ Ռամազան զորակայանի գործունեության մեկնարկին զուգահեռ շարունակվում էին տարբեր ճակատներում բաասական բանակի դեմ կանոնավոր պատերազմի օպերատիվ պլանները: Այսպիսով, Ռամազանի զորակայանը կազմակերպվեց որպես հզոր առանցք Իրաքի բաասական բանակի դեմ՝ ռազմական գործողությունների միջոցով Հյուսիսային Իրաքում բաասական բանակին բախումներով զբաղված պահելու համար: