Երիտասարդներ, ինքնավստահություն և գիտական ​​առաջընթաց(9.Հատուկ հաղորդում նվիրված այգաբացի տասնօրյակին)
https://parstoday.ir/hy/radio/iran-i163862-Երիտասարդներ_ինքնավստահություն_և_գիտական_առաջընթաց(9.Հատուկ_հաղորդում_նվիրված_այգաբացի_տասնօրյակին)
Ինքնավստահությունը և արժանապատությունը անհատականության և հաջողության հիմնասյուներն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2022 12:28 Asia/Tehran

Ինքնավստահությունը և արժանապատությունը անհատականության և հաջողության հիմնասյուներն են:

Իսլամական հեղափոխությունը իր ձևավորման առաջին իսկ օրվանից ,երեք սերնդի դիմաց է կանգնել: Առաջին սերունդը նրանք են, որ 1963 թվականին երիտասարդներ էին և իրենց կյանքի մի մասը ապրել էին  նախկին ռեժիմի  բռնապետության դեմ պայքարում և լուսահոգի Իմամ Խոմեյնիի ղեկավարությամբ՝հիմքը դրեցին Իսլամական հեղափոխության և կյանքի կոչեցին  Իսլամական Հանրապետությունը: Այս սերնդին կարելի է համարել հեղափոխության գաղափարներին ամենահավատարիմ խումբը ,որոնք հեղափոխության ամենադժվարին օրերին ,ստանձնեցին հասարակության տնօրինման պատասխանատվությունը և հակառակ բազմաթիվ առճակատումների ու դավադրությունների ,հաջողեցին հեղափոխությունը փրկել շեղումից:

Երկրորդ սերունդը ,ով առաջին սերնդի միջոցով է դաստիարակվել ,այն երիտասարդներն են ովքեր հանդիսացան Իսլամական հեղափոխության շարժիչ ուժը և կարողացան հավատքի ուժով և նվազագույն հնարավորություններով ,հաղթանակել Իրաքի բասական ռեժիմին ,որը հովանավորվում էր համաշխարհային գերուժերի կողմից  և հավիտենական սխրագործություններ  կերտեցին: Նրանց անվանում են հեղափոխության ու պատերազմի սերունդը: Այս երիտասարդները -1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակի փորձառությամբ, հետպատերազմական շրջանում,ջիհադական քայլերով շինարարության ասպարեզ իջան և շինարարական հսկա նախագծերում ,որոնց կարիքը ուներ երկիրը, ստանձնեցին երկրի տնօրինման կառուցվածքը և ներկայումս, հասարակության պատասխանատուներից ու տնօրեններից շատերը այս սերնդին են պատկանում:

Երրորդ սերունդը ,երկրորդ սերնդի զավակներն են, որոնք նախահեղափոխության ,հեղափոխության ու պատերազմի տարիների փորձը չունեն : Սակայն այս սերունդը հասակ է նետել հեղափոխության հաղթանակից հետո եռանդուն ու ակտիվ ժամանակաշրջանում եւ իր իրավունքն է համարում ներկայություն ունենալ  երկրի սոցիալական զանազան ոլորտներում և մասնակից լինել երկրի ճակատագրի ճշտորոշման մեջ  և նկատի առնելով վերելք արձանագրած երիտասարդությանը  և վայելելով  այն ազատությունն ու լիազորությունը ,որը նրանց է  շնորհվել  ,հեղափոխության արդյունքում  ,մեծագույն դերակատարությունն ունի ժողովրդի ձայնով ամրագրված շատ որոշումներում: Առաջընթացի, փոխակերպման, արդիականության և կենսունակության հանդեպ ուշադրությունը այս երիտասարդ սերնդի հատկանիշն է և  հետևաբար, երիտասարդ, վճռական և տոկուն ուժի մի մեծ խավը,իսլամական համակարգի առաջընթացի և հզորության պաշտպանն է:

Ինքնավստահությունը և արժանապատվությունը անհատականության և հաջողության հիմնասյուներն են : Երիտասարդներն իրենց կյանքի լավագույն շրջանում, ունենալով այս կարևոր հատկանիշը, ունակ են մեծ գործեր իրականացնել, հասնել վեհ նպատակների և ապավինելով  իրենց աստվածատուր կապիտալին ,հրաշքներ գործել։Ինքնավստահությունը ,երիտասարդների համար մարդկային մեծագույն  հատկանիշներից է և մյուս կողմից դրդում է մարդուն ,ուրիշների նկատմամբ  իրագործել իր բարոյական ծրագրերն ու իր պարտականությունները :Բացի այդ, նրա ազատականության ու ջանասիրության արդյունքում  ,նա երբեք չի ենթարկվում ուրիշների նվաստացմանն ու ստրկությանը և իր պատիվն  ու ազատությունը չի փոխանակում որևէ այլ  թանկարժեք գույքի հետ: Ինքնավստահության հասնելու հիմնական նախապայմաններից մեկն է՝ Ճանաչել կարողությունները և կիրառել դրանք:

Այսօրվա երիտասարդ սերնդի ինքնավստահությունը և զարգացումը  կախված է ինքնության և ինքնավստահության  զգացումից, որը Իսլամական հեղափոխության արդյունքն է: Այն փորձագետները, ովքեր ներկայացրել են Իսլամական հեղափոխության ձևավորման արմատները, Իրանում հեղափոխության առաջացման գործոններից մեկը համարել  են ժողովրդի հակազդեցությունը ավտորիտար կառավարիչների և նրանց օտարերկրյա աջակիցների կողմից իրենց պատմական նվաստացմանը: Փահլավիների իշխանության  ժամանակ Իրանի ժողովուրդը  խիստ նվաստացած էր, ուստի շատ շուտ  դրական արձագանքեց անկախության և ինքնավստահության մունետիկ լուսահոգի  Իմամ Խոմեյնիի կոչին և կերտեց  իսլամական հեղափոխությունը: Հեղափոխության իմաստուն առաջնորդը հմուտ հոգեբանի նման ինքնություն շնորհեց  երիտասարդներին ու ապավինեց նրանց կարողություններին։ Եթե ​​անդրադառնանք Իմամ Խոմեյնիի հայտարարություններին, բազմիցս կտեսնենք նրա ուշադրությունն ու շեշտը  ինքնավստահության ամրապնդման անհրաժեշտության մասին:Իմամ Խոմեյնին միշտ շեշտում էր.«Հիմնականը հետևյալն  է, որ դուք հաշվի առնեք երկու ուղղություն, որոնց մասին ես բազմիցս  եմ նշել, մեկը վստահելն է Ամենակարող Աստծուն, որը կօգնի ձեզ, երբ դուք ցանկանում եք աշխատել  հանուն նրա ... Եվ մյուսը  ինքնահաստատումն է,  ու ինքնավստահությունը, դուք ինքներդ երիտասարդներ եք, և կարող եք կատարել  բոլոր գործերը»:  

Վստահության և ինքնության կայացման  այս մեթոդը շարունակվեց և ամրապնդվեց Իմամ Խոմեյնիի մահվանից  հետո , Այաթոլլահ Խամենեիի ղեկավարության ժամանակ: Նա,  Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի ձեռքբերումներից է համարել՝ ինքնավստահության ոգու ամրապնդումը և երիտասարդության տաղանդների ծաղկումը, որն արևմուտքին կախվածության վրա հիմնված հարաբերությունների  ջախջախման արդյունք է : Նա համոզված է , որ իսլամական հեղափոխությունը կարողացավ փշրել  գիտական ​​կախվածության և ավտորիտարիզմի շղթաները  և երիտասարդության մեջ ամրապնդել ինքնավստահության և ինքնարժևորման  ոգին: Դա առիթ ստեղծեց Իրանում  գիտական զարգացման ու առաջընթացի : Այաթոլլահ Խամենեին այդ մասին ասում է .«Հեղափոխությունից առաջ ոչ երիտասարդներին և ոչ էլ ուրիշներին առիթ չէր տրվում նորարարություն անել գիտական բնագավառում... Սակայն հեղափոխությունը հասարակության մեջ վերակենդանացրեց անկախության ու ինքնավստահության ուժը... Իսլամական հեղափոխությունը հաջողել է  այս երկրին շնորհել գիտական վերելք: Այս շատ դժվար ժամանակաշրջանում մեր գիտական ​​զարգացումը, շատ ավելի մեծ է, քան մեր երկրի գիտական ​​աճն այն հիսուն կամ վաթսուն տարիների ընթացքում, երբ աշխարհը կարողացել է ունենալ ամենաշատ գիտական ​​ընթացքն ու զարգացումը» ։

Այսօր՝ Իսլամական հեղափոխության հաղթանակից քառասուն տարի անց, «ինքնավստահության» և «իր արմատներին  վերադառնալու » հասկացությունները դարձել են Իրանի ժողովրդի առանձնահատկությունը։ Այսօր Իրանի ժողովրդի և երիտասարդության աչքում անկախությունը անհասանելի իդեալ ու նպատակ չէ, այլ դրա քաղցր բույրը ,բարիքներ է շնորհել ժողովրդին  և դրա արդյունքները իհայտ են եկել  Իրանի ժողովրդի կյանքի բոլոր ոլորտներում: Այս անկախության և ինքնավստահության նվաճումների ի հայտ գալու կարևոր ոլորտներից մեկը եղել է գիտական ​​ասպարեզը։

Կարևոր իրադարձությունը, որը տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությանը հաջորդած տարիների ընթացքում, ակադեմիական առարկաների զարգացումն էր, հատկապես լրացուցիչ  ուսման  մակարդակում և  ողջ Իրանում, ուր այս ճյուղերում ուսանում են բարձր դրդապատճառներով  և ուշիմ երիտասարդները և այժմ կարող են  իրականացնել այն, ինչը շատերը ժամանակին անհնարին էին համարում: Իրանցի երիտասարների միջոցով նորարարությունների և գյուտերի ոլորտներում ձեռք բերված  բազմաթիվ պարծանքներից են՝լազերային տեխնոլոգիայի և դրա տարբեր կիրառումների ոլորտում առաջընթացը, նանոտեխնոլոգիայի առաջընթացը, ռեկոմբինանտ և հակաքաղցկեղային դեղամիջոցների արտադրությունը, ակադեմիական հետազոտողների կողմից երկրում մարդանման և հետազոտող ռոբոտների նախագծումն ու  պատրաստումը, միջազգային օլամպիադաներում գիտական հանգամանքներ նվաճելը, միջազգային մակարդակում գիտական հետազոտություններ ներկայացնելը և տեխնոլոգիական հսկայական աշխատանքներ իրականացնելը ,ապացուցում են որ մեր երիտասարդությունը և ժողովուրդը համոզված են ,որ մենք ունակ ենք իրականացնելու հսկայական աշխատանքներ:

Իրանցի երիտասարդության գիտական վերջին ձեռքբերումները կապված են այսօրվա աշխարհի գլխավոր խնդիր ՝այսինքն Կովիդ հիվանդության պանդեմիային: Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք առողջապահական ու բուժման կենտրոններ, չնայած հակաիրանական խիստ պատժամիջոցներին, աշխարհի մի շարք երկրների հետ միասին սկսեցին հետազոտություններ՝ կորոնավիրուսի իրանական պատվաստանյութի արտադրության համար։Հաշվի առնելով վերջին տարիներին ենթակառուցվածքների զարգացումը, հատկապես կրթված և հանձնառու  աշխատուժի գիտելիքների զարգացումը տարբեր ոլորտներում, շատ շուտ արդյունավորվեցին գիտելիքահենք ընկերությունների ու  խոշոր հաստատությունների ,ինչպես  Իմամ Խոմեյնիի հրամանագրի գործադիր շտաբի ջանքերը:

Գիտելիքահենք  ընկերությունները սովորաբար բաղկացած են երիտասարդ շրջանավարտներից, ովքեր կառչելով  իրենց կարողություններին   , աշխատելու մեծ մոտիվացիա ունեն: Միգուցե նրանց կողքին լինեն մեկ կամ երկու փորձառու դեմքեր ,սակայն հիմնական կառույցը ընդհանրապես երիտասարդներ են: Վերջին ամիսներին, Իմամ Խոմեյնիի հրամանագրի գործադիր շտաբի ղեկավարը, որպես պատվաստանյութերի արտադրության կենտրոններից մեկը, նամակով դիմել է հեղափոխության գերագույն առաջնորդին և նշել է.« Իհետևանս ձեր ներկայացրած նախկին զեկույցներին և ձեր անվերապահ  ուղղություններին ու հովանավորություններին, գործադիր շտաբի պատվաստանյութերի արտադրության 6 հարթակներից մեզ հաջողվեց կատարյալ տեղայնական գիտությամբ ,1400 թվականի խորդադ ամսին 24-ին ձեռք բերել «Քովո Իրան Բարեքաթ»պատվաստանյութի կիրառման արտոնությունը , և Իրանի Իսլամական Հանրապետությունը  աշխարհում հռչակվեց ,կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող վեց երկրներից մեկը ,որով միջազգային ասպարեզում բացահայտեցինք  ինքնավստահություն և ազգային հեղինակություն»:

Ահավասիկ ,դարձյալ կառչելով  երիտասարդներին և նրանց կարողականությանն ու   գիտելիքին, ինչպիսիք են՝ նանոտեխնոլոգիան, պաշտպանական և հրթիռային արդյունաբերությունը, արբանյակների արձակումը, միջուկային արդյունաբերությունը և մի շարք այլ ոլորտներ, Իսլամական Հանրապետությունը կարողացավ արտադրել  բազմաթիվ բուժման ու առողջապահական գործիքներ:

Հատկանշական է , որ ներկա  ժամանակաշրջանում վերելքի ու  զարգացման և նույնիսկ հավատքով ապրելու համար անհրաժեշտ է ապավինել  սեփական ինքնությանն ու ուժին: Աշխարհը ոչ թե այն իդեալական գյուղն է, որը միջազգային կառույցները նկարագրում են  այն ուրիշների համար, այլ մեծ տերությունների բախումների  ,պատերազմների ու հակամարտությունների  ասպարեզը:Այդ մասին ,նույնիսկ ապացուցում է այս երկրի վերջին մեկ դարյա պատմությունը: Իսլամական հեղափոխության առաջնորդի խոսքերով .«Եթե մի ժողովուրդ զգոն չդառնա  և չձգտի ինքնահզորացման  ,ուրիշները նրա նկատմամբ ուժի կդիմեն: Կան որոշ ժողովուրդներ, որոնք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու մինչև հզորանալը. Ուստի հույս չկա, որ նրանք կցանկանան իրենց մեջ ստեղծել այն ուժը, որով կարողանան  դիմակայել աշխարհի կեղեքիչներին և բռնակալներին,սակայն մեր ժողովուրդը այդպիսին չէ»: Նման աշխարհում անհրաժեշտ է լինել հզոր ,որպեսզի հնարավոր լինի նվաճել առաջընթացի  և արդարության վեհ բարձրունքները: Այդ հզորությունը և վեհությունը  նկատելի է Իրանի ժողովրդի և հատկապես երիտասարդների մոտ: Իսլամական հեղափոխությունը այս խնդրի լիակատար վկան է: Լուսահոգի իմամ Խոմեյնին առաջինն էր ,ով նոր ժամանակաշրջանում  ընբռնեց այս հզորությունը: