Իսլամական հեղափոխությունը և Իրանի պաշտպանական հզորության ձևավորումը (Նվիրված այգաբացի տասնօրյակին)
1979 թվականի փետրվարի 11-ին (1357 թվականի բահման ամսի 22-ին) Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը շրջադարձային է Իրանի մի քանի հազար տարվա պատմության ընթացքում:
Այս հեղափոխությունը հիմնարար փոփոխություններ է առաջացրել Իրանի հասարակության տարբեր, այդ թվում՝ քաղաքական, սոցիալական, մշակութային եւ տնտեսական ոլորտներում։ Հեղափոխության արդյունավետության կարևոր չափումներից էր պաշտպանության և ռազմական ոլորտում նոր և աննախադեպ միտումների և գործընթացների ձևավորումը։
Մինչ Իսլամական հեղափոխությունը, փահլավիների իշխանության հատկապես Շահի օրոք, չնայած մեծ քանակի զենքի գնումներին Իրանի պաշտպանական արդյունաբերությունը չզարգացավ, և զինված ուժերը ռազմակատեխնիկա և տարբեր տեսակի զենքեր օգտագործելու համար մեծապես կախված էին օտարերկրյա խորհրդականներից, հատկապես ամերիկացիներից։ Շահի վարչակարգի ռազմական և քաղաքականության առաջին խնդիրը ռազմատեխնիկայի ոլորտում Իրանի կախվածությունն էր։ Չնայած ռազմական ոլորտին հատկացված մեծ բյուջեին, դրա մեծ մասը ծախսվում էր ոչ թե տեղայնացնելու, այլ զենք գնելու վրա։ Այս մոտեցումը հանգեցրել էր Իրանի ուժեղ ռազմական կախվածությանն Արևմուտքից։ Շահի ռեժիմն ավելի շատ ռազմական բյուջե ուներ, քան աշխարհում միջին ռազմական ծախսերը։ 1975 թվականին Իրանի ռազմական բյուջեն կազմում էր ՀՆԱ-ի 12 տոկոսը, մինչդեռ համաշխարհային պաշտպանության միջին ծախսերը կազմում էին 3,8 տոկոս: Շահի վարչակարգը շռայլում էր ռազմական ոլորտում, հատկապես սպառազինությունների ծախսերում։ Միաժամանակ Իրանին անհրաժեշտ էր զարգացնել արդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտները, իսկ նավթի գների բազմապատկումը հնարավորություն ընձեռեց Իրանին: Այդ հնարավորությունը տնտեսության զարգացման վրա ծախսելու փոխարեն ծախսվեց զենք գնելու համար։ Քաղաքական փորձագետ, դոկտոր Մոհսեն Ռադադին ասում է, որ շահի օրոք Իրանի ռազմական ծախսերի մեծ մասը ծախսվել է զենք գնելու և արևմտյան և արևելյան սպառազինությունների ընկերությունների հզորացման վրա։ Բայց Իսլամական հեղափոխությունից հետո զենքի արտադրության ծախսերը ծախսվեցին ներքին միջավայրում, և փաստորեն աշխատատեղեր ստեղծվեցին երիտասարդների և գիտնականների համար: Մյուս կողմից, թագավորի կողմից զենքի գնումները հաճախ անտրամաբանական էին։ Նա «ավելի թանկ» զենք էր փնտրում, ոչ թե ավելի լավը։ Շահի ռեժիմի կողմից զենքի գնումները տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի պատճառ դարձան: Շահի բազմաթիվ գնումները ստիպեցին Իրաքի բաասական ռեժիմին ընդլայնել իր բանակը և սպասում էր մի առիթի Իրան ներխուժելու համար: Իսլամական հեղափոխությունից հետո արևմտյան խորհրդականները լքեցին Իրանը և չեղարկվեցին զենքի գնման պայմանագրերը։ Իրաքի բռնապետ Սադամ Հոսեյնը զգաց, որ լավ հնարավորություն ունի ներխուժելու Իրան և 1980 թվականի սեպտեմբերին լայնածավալ հարձակում սկսեց Իրանի դեմ:
Իրաքի բաասական ռեժիմի ութամյա պատերազմը այն ժամանակ պարտադրվեց Իրանի Իսլամական Հանրապետությանը, երբ, Իրանի Իսլամական Հանրապետության նորաստեղծ վարչակարգը, ռազմական և քաղաքական առումով պատրաստ չէր լիարժեք ներգրավվելու լայնամասշտաբ պատերազմում։ Սակայն պատերազմը տվեց շատ արժեքավոր և արդյունավետ արդյունքներ։ Սրբազան պաշտպանության կարևոր կողմերից Իրանի ռազմական և քաղաքական հզորության ակտիվացումն էր, ինչպես նաև իմպերիալիստական ուժերին դիմակայելու կարողությունը: Լուսահոգի Իմամ Խոմեյնին պարտադրված պատերազմի մասին ասել է. «Քաջարի զինվորների և մեր մեծ ժողովուրդի քաջությամբ էր որ կարողացանք հաստատել, որ ոչ ոք չի կարող ներթափանցել մեր երկիր և ոչ ոք չի կարող վնասել այս երկրին»: Թեև պարտադրված պատերազմը նյութական և մարդկային մեծ կորուստներ պատճառեց մեր երկրին, սակայն պատերազմը զարգացրեց Իրանի պաշտպանական արդյունաբերությունը, ինչն այսօր նշվում է, որպես քաղաքական և ռազմական զսպող գործոն։
Երկրի պատերազմական պայմանները, ճնշումներն ու կարիքները հնարավորություն ստեղծեցին արդյունաբերության և արտադրական միավորների աճի համար և ստիպեցին հավատարիմ ու մասնագիտացված երիտասարդությանը, ստեղծագործական և նախաձեռնողական գործունեություն ծավալել ռազմական տեխնիկայի արտադության ուղղությամբ, հատկապես ռազմաօդային ուժերում և ռազմածովային ուժերում և ստեղծել նոր պաշտպանական հնարավորություններ: Այս նախաձեռնություններն ու նորամուծությունները նշանավորեցին լայնածավալ պաշտպանական և ռազմական գործողությունների սկիզբը, որոնք այժմ հանգեցրել են խոշոր ռազմական և արդյունաբերական նախագծերի իրականացմանը երկրում: Քաղաքագետ Ջավադ Մանսուրին ասում է. «Սրբազան պաշտպանությունը ստիպեց հավատալ մեզ և ղեկավարել երկիրը՝ ելնելով մեր հնարավորություններից: Պատերազմից հետո այս ինքնավստահության ազդեցությունը դրսևորվել է տարբեր սոցիալական, տնտեսական և պաշտպանական նոր տեխնոլոգիաներում:
Անկասկած եթե պատերազմ չլիներ, և երկիրը չլիներ տնտեսական և քաղաքական շրջափակման մեջ, ապա երկիրը այս հսկայական զենքի արտադրման ու ռազմական զարգացումներին չէր հասնի: Պարտադրված պատերազմին հաջորդած տարիներին Իրանի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները այս կարևոր արդյունաբերության՝ ինչպես հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոլորտում հանգեցրել են ոչ միայն ինքնաբավության այլև այսօր Իրանը ռազմական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկրների շարքում է։ Չնայած արևմտյան երկրների կողմից Իրանի նկատմամբ կիրառվող ճնշումներին և սահմանափակումներին, այդ թվում՝ ութ տարվա պարտադրված պատերազմին և պատժամիջոցների սահմանմանը, Իրանի պաշտպանունակությունը զգալիորեն աճել է։ Այսօր Իրանը, որպես տարածաշրջանային տերություն, ունի տարածաշրջանային և արտատարածաշրջանային ցանկացած սպառնալիքից պաշտպանվելու կարողություն։
Իրանի դեմ պարտադրված պատերազմի ավարտը կարելի է համարել Իրանի պաշտպանական ռազմավարության էվոլյուցիայի նոր դարաշրջանի սկիզբ։ Նոր դարաշրջանի հիմնական հատկանիշներից մեկը եղել է վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաների կոնսենսուսը պաշտպանական զսպման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ: Աստված Ղուրանում ասում է. «Ձեր ջանքերը միացրեք, ուժեղ ջոկատներ կազմեք, ձեր ձիերը հավաքեք, որպեսզի կարողանաք սոսկում առաջացնել Աստծո թշնամու ու ձեր թշնամու և ձեր չճանաչած թշնամիների սրտերում: Աստված ճանաչում է նրանց: Աստծո ծառայության համար ինչ որ ծախսեք, փոխարենը պիտի ստանաք: Ձեր նկատմամբ անիրավություն չպիտի լինի:»։ Էնֆալ սուրահի այայում խոսվում է տեխնիկայի և անձնակազմի և ունակ ուժերի տրամադրման մասին՝ թշնամիների մոտ վախ ստեղծելու համար։ Եվ դա անպայման չի նշանակում օգտագործել այն: Փաստորեն, այս այայում ավելի շատ դիտարկվում է զսպիչ ուժի դերը ռազմական կարողություն ստեղծելու գործում և այս հարցը դառնում է գործոն, որպեսզի թշնամին չհարձակվի հավատացյալների վրա։ Ղուրանի այս հրամանին համահունչ Իրանը տասնամյակների ընթացքում շարունակական ջանքերով կարողացել է մեծ ձեռքբերումների հասնել ցամաքային, օդային և ծովային տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի կառուցման ոլորտում և ճանաչվել որպես բնիկ ռազմական տեխնոլոգիաների տեր երկիր ամբողջ աշխարհում և ապահովել հսկայական զսպող ուժ։