Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (61)
https://parstoday.ir/hy/radio/iran-i164184-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(61)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Խեյբար գործողության քաղաքական հետևանքները և անդրադառնալու ենք ԱՄՆ-ի և Սադամի վարչակարգի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Սադդամին ցուցաբերված քաղաքական, տնտեսական և ռազմական լիարժեք աջակցությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2022 09:08 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Խեյբար գործողության քաղաքական հետևանքները և անդրադառնալու ենք ԱՄՆ-ի և Սադամի վարչակարգի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Սադդամին ցուցաբերված քաղաքական, տնտեսական և ռազմական լիարժեք աջակցությանը:

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Հուր շրջանում իրականացված Խեյբար ռազմական գործողության հրապարակային ու քաղաքակական զարգացումներն: Այս գործողությունը առաջին ջրային-ցամաքային գործողությունն էր: Չնայած որ Խեյբար գործողության ընթացքում չիրականացվեցին նախապես ճշտված նպատակները, սակայն այն թանկարժեք փորձառություն էր իրանական ուժերի համար հաջորդ գործողությունների ընթացքում և այս գործողությունը նոր հրապարակ բացեց Իրաքի բաասական բանակին դիմակայելու համար: Խեյբար օպերացիայից հետո քաղաքական ասպարեզում Իրաքի աջակիցները բազմապատկեցին իրենց աջակցությունն Իրաքին։ Սաուդյան Արաբիան այն երկրներից էր, որը պարտադրյալ պատերազմի սկզբից գործնականում անցավ Իրաքի կողմը։ Այդ երկիրը լայնածավալ քաղաքական աջակցություն էր ցուցաբերում Իրաքին, և այդ երկրում քարոզչական հոսանքն Իրաքի օգտին էր: Իրանից Սաուդյան Արաբիա փախած Փահլավի ռեժիմի որոշ ռազմական կցորդներ տեղեկատվություն էին տրամադրել Սադամի ռեժիմին: Իրաքի հետ Սաուդյան ռեժիմի հետախուզության համագործակցությունը շարունակվում էր պատերազմի ողջ ընթացքում: Հիմնական և տնտեսական մեծ օգնություններից մեկը Սաուդյան Արաբիայի համաձայնությունն էր՝իր երկրի տարածքով Իրաքից նավթ արտահանելու համար: Ըստ այդմ 1984 թվականին Սաուդյան Արաբիայի կառավարությունը թույլ տվեց Իրաքին նավթ արտահանել Կարմիր ծովի ափին գտնվող Յանբի նավահանգստի միջոցով՝ Սաուդյան Արաբիայի հողում նավթամուղ կառուցելով։ Այս քայլը համարվում էր խոշոր տնտեսական օգնություն Իրաքի Բաասական ռեժիմին:

Նավթամուղը, որն Իրաքը կառուցեց մինչև Սաուդյան Արաբիայի Յանբի նավահանգիստ

Մեկ այլ քաղաքական զարգացում Խեյբար օպերացիայից հետո Սադամի ռեժիմի և ԱՄՆ-ի միջև պաշտոնական հարաբերությունների հաստատումն էր։ Իհարկե, ԱՄՆ-ն կապեր ուներ Սադամի վարչակարգի հետ և Սադամն ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով էր հարձակվել Իրանի վրա: Իրան-Իրաք պատերազմից տարիներ անց ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնը ասել էր.«ԱՄՆ ռազմավարությունը 1970-ականներին Իրանի վրա հիմնվելով Իրաքի ծայրահեղական ռեժիմին զսպելն էր, իսկ 1980-ականներին, փորձում էր հենվելով Իրաքի ռեժիմի վրա զսպել Իսլամական հեղափոխությունը և Իրանի դեմ Իրաքի պատերազմն էլ հենց այդ նպատակով էր սանձազերծվել»:
 1972 թվականից մինչև Իրան-Իրաք պատերազմի կեսերը ԱՄՆ-ն Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ուներ շահերի պաշտպանության ընդամենը մեկ գրասենյակ 14 դիվանագետներով: 1984 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ն Իրաքում պաշտոնապես բացեց իր դեսպանատունը։ Այսպիսով, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից 17 տարի անց վերսկսվեցին քաղաքական հարաբերությունները։ Բայց գործնականում 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր ԱՄՆ-ի և Իրաքի միջև քաղաքական հարաբերություններ միշտ էլ գոյություն են ունեցել: Փաստը, որը խոսում է 1980 թվականին Իրան ներխուժելու հարցում Սադամին հրահրելու մասին, Ջիմի Քարթերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկու հանդիպումն է Սադամի հետ Իրան ներխուժումից երկու ամիս առաջ։ Իրանին պարտադրված պատերազմի սկսվելուց երեք ամիս անց Իրաքի վարչապետ Թարեղ Ազիզը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում «Ֆիգարոյին» տեղեկացրել էր Հորդանանի հետ Իրաքի սահմանին Սադդամի ու Բժեզինսկու հանդիպման մասին: Իրաքի վարչապետն ասել է, որ պատերազմի մեկնարկից առաջ Բժեզինսկու եւ Սադամի գաղտնի հանդիպումը Իրաքի համար ԱՄՆ-ի կողմից կանաչ ազդանշան էր Իրանի վրա հարձակվելու համար։ Այս կապակցությամբ «Ֆիգարոն» գրել էր.«Իրան-Իրաքյ պատերազմն իրականում սկսվեց 1980 թվականի հունիսին, երբ Բժեզինսկին մեկնեց Հորդանան և հանդիպեց Սադամի հետ Հորդանանի և Իրաքի սահմանին և խոստացավ լիովին աջակցել Սադամին»: «Այն հստակ ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները չի հակադրվելու Արվանդ գետի նկատմամբ Իրաքի ձգտումներին և տարածաշրջանում արաբական հանրապետության ստեղծմանը»: Սակայն Իրանի և Իրաքի միջև պատերազմի մեկնարկի առաջին իսկ արձագանքի ընթացքում ԱՄՆ-ը չեզոքության հայտարարություն արեց։ Չեզոքությունը այսպես էր մեկնաբանում ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղարության խոսնակը.«Ամերիկյան չեզոքությունը չի նշանակում անտարբերություն, և ԱՄՆ-ն կկիրառի ռազմական ուժ՝ արտաքին սպառնալիքների դեպքում նավթի հոսքի շարունակականությունն ապահովելու համար»: Սադդամին հրահրելու հարցում ԱՄՆ-ի դերակատարության մեկ այլ օրինակը 1980 թվականին իրանական հասարակության և նրա զինված ուժերի վիճակի վերաբերյալ ԿՀՎ-ի կողմից պատրաստված զեկույցի առաքումն էր Իրաք, այն էլ, Սաուդյան Արաբիայի միջոցով: Այս հարցը առաջին անգամ բարձրացվել է 1987 թվականին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նախկին դեսպանի կողմից Փենսիլվանիայի Վիլանովայի համալսարանում «Իսլամական համայնքներ» թեմայով համաժողովում։
Ամերիկացի առաջատար լրագրող Ռոբերտ Փերին «Կոնսորցիումի նորություններ» անունով իր կայքում տարածած «Կանաչ ազդանշան Սադամին» հոդվածում նշում է, որ ԱՄՆ Կոնգրեսի գլխավոր շենքում ձեռք է բերել «լիովին գաղտնի» փաստաթուղթ, ըստ որի, Ռեյգանի վարչակազմում ԱՄՆ պետքարտուղար գեներալ Ալեքսանդրի Հեյգը ասում է, որ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը կանաչ ազդանշան է տվել Սաուդյան Արաբիայի այն ժամանակվա գահաժառանգ արքայազն Ֆահդին` Սադամի կողմից Իրանի վրա հարձակում իրականանցելու համար: Իրաքի Իրան ներխուժմանը ԱՄՆ-ի աջակցության վերաբերյալ մեկ այլ վստահելի աղբյուր Հավարդ Թիտչեր անունով ամերիկացի պաշտոնյայի խոսքերն են: Նրա խոսքերի կարևորությունը գալիս է նրանից, որ նա ժամանակին եղել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անդամ, և այդ անդամակցության միջոցով նրան հասանելի են եղել գաղտնի և ճշգրիտ տեղեկատվություն Իրանի և Իրաքի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության և ծրագրերի մասին: Նա այն մասին, որ ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակում իրականացնելու որոշում ձևավորելու համար տեղեկատվական օգնություն է ցուցաբերել Սադդամի ռեժիմին, ասել է.«Իրաքցիներին տրամադրվեցին ֆինանսական օգնություն, նյութատեխնիկական աջակցություն և անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն: Նրանք ունեին այն տեղեկությունը, որը մենք ստացել էինք Իրանի ռազմական ուժերի գնահատման մասին։ Ես նույնիսկ կարծում եմ, որ այս տեղեկությունը ազդեցիկ է եղել Սադամ Հոսեյնի՝ Իրան ներխուժելու առաջին որոշման վրա»։ Սադամի հրահրման գործում ԱՄՆ-ի դերի մասին փաստերը սրանով չեն սահմանափակվում: Բաասական բանակի գեներալի հուշերը կարդալը ավելի է բացահայտում այս հարցը: Բաասական բանակի բարձրակարգ սպաներից Ալ-Սամերային իր հուշագրության մեջ գրել է.«Չեմ կարծում, որ ամերիկացիներն ինչքան մեզ են օգնել, ոչ մի այլ երկրի, նույնիսկ Իսրայելին օգնած լինեն»։ Խեյբար գործողությունը դրդեց ԱՄՆ-ին պաշտոնապես աջակցել Սադամի ռեժիմին: 1984 թվականի մարտի վերջին ԱՄՆ հատուկ բանագնաց Դոնալդ Ռամսֆելդը մեկնեց Բաղդադ՝ ԱՄՆ հարաբերությունները Իրաքի հետ կարգավորելու համար։

Ռամսֆելդի հանդիպումը Սադամի հետ

Պատերազմի ժամանակ, այս այցը շրջադարձային պահ եղավ Իրաքին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցության հարցում: ԱՄՆ-ը փորձել է կասեցնել զենքի հոսքը դեպի Իրան՝ ծրագրելով «Սթանչ» կոչվող գործողությունը։ ԱՄՆ-ն այն ժամանակ եզրակացրել էր, որ Իրանի հետ հարաբերությունները վերականգնելու նոր տարբերակ չկա։ Ըստ այդմ էլ, մեծացան Իրանի դեմ Իրաքին աջակցելու ջանքերը։ Այս մասին Վաշինգտոնում տված հարցազրույցում Իրաքի արտգործնախարար Թարեղ Ազիզը հայտարարել էր.«ԱՄՆ-ի և Իրաքի միջև քաղաքական հարաբերությունների վերահաստատումը նշանակում է երկու երկրների մտածելակերպի փոփոխություն, և որ Իրաքն ու ԱՄՆ-ն ավելի են մտերմացել միմյանց հետ»։ Նա ասել էր, որ եթե ԱՄՆ-ն ակտիվ և կարևոր քայլեր ձեռնարկի իր դաշնակիցների հետ կապված, դա կարող է օգնել նվազեցնել պատերազմը շարունակելու հարցում Իրանի հնարավորությունները։ Նույնպես ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղար Ջորջ Շուլթզն էլ ասել էր.«Մենք չեզոք ենք մնում, բայց այս չեզոքությունը չի նշանակում, որ նստած սպասում ենք պատերազմի ավարտին»: