Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (62)
https://parstoday.ir/hy/radio/iran-i164898-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(62)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Իրանի դեմ Սադդամի սանձազերծած ագրեսիայի 4-րդ տարվա ընթացքում տեղի ունեցած Սրբազան պաշտպանության կարևորագույն գործողություններից մեկի՝ Բադր օպերացիայի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2022 07:07 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Իրանի դեմ Սադդամի սանձազերծած ագրեսիայի 4-րդ տարվա ընթացքում տեղի ունեցած Սրբազան պաշտպանության կարևորագույն գործողություններից մեկի՝ Բադր օպերացիայի մասին:

1984թ. սկզբին Խեյբար օպերացիայից հետո մեկ տարի պահանջվեց ,որպեսզի Հուր Ալ-Ազիմ տարածաշրջանում իրականացվի  Բադր անվամբ մեկ այլ մեծ գործողություն: Միամյա այս ժամանակահատվածում Իրաքի բանակը զբաղված պահելու և Բադր օպերացիայի համար պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար տարբեր առանցքներում տեղի ունեցան  սահմանափակ գործողություններ: Այս գործողություններից մեկը Մեյմաք տարածաշրջանում իրականացված Աշուրա օպերացիան  էր: 1980թ. հոկտեմբերին Մեյմաքի բարձունքները օկուպացվեցին իրաքցիների կողմից: 1975թ. Ալժիրի պայմանգրում «Մեյմաքի» բարձունքների գագաթնագիծը որոշվել էր որպես Իրանի ու իրաքի սահման: Ապա երկու երկրների համատեղ հանձնաժողովները անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու և սահմանաձողերը տեղադրելու համար անցան բանակցությունների: Այս բանակցությունները շատ դանդաղ էին առաջ ընթանում, և մինչև իսլամական հեղափոխության հաղթանակի շեմը ոչ մի արդյունքի չէին հասել և այս ընթացքում Իրաքի ռեժիմը, որ չէր ցանկանում վերջնականացվեր սահմանագծման գործընթքացը, իսլամական հեղափոխության հաղթանակով ենթահող ստեղծվեց այս պայմանագրի չեղարկման համար: Իրաքը 1980թ. հոկտեմբերի 13-ին հարձակվեց Մեյմաքի վրա և այս հարձակումից երկու օր հետո օկուպացրեց այս տարածաշրջանը: Չորս ամիս անց՝ 1980 թվականի հունվարի 9-ին, «Զուլֆաղարի հարված» գործողության ժամանակ, չնայած Բաասական թշնամին հետ շպրտվեց Մեյմաքի բարձունքներից, սակայն տարածքի հյուսիսը և արևմուտքը մնացին նրա օկուպացիայի տակ: Այս իրավիճակը շարունակվեց մինչև «Աշուրա» գործողությունը նախագծվեց և իրականացվեց՝ 1984 թվականի հոկտեմբերի 17-ին Մեյմաքից հյուսիսային և արևմտյան լանջերի բարձունքներն ազատագրելու նպատակով: Թշնամու ուժերի մի մասի ոչնչացումը, դաշտում հակառակորդին պաշտպանություն պարտադրելը, հարավից արևմուտք և հակառակ ուղղությամբ շարժման հարմարություններ ստեղծելը, ինչպես նաև Մեյմաքի ճակատների միացումն ու կապը, գրավյալ հողերի մի մասի ազատագրումը, գրավելով շրջանի կարևոր բարձունքները, ինչպիսիք են «Գորգենին», «Ֆասիլը» և «Մեյմաքի խորությունը» այն նպատակներից են, որոնք հանգեցրել էին Աշուրայի գործողությունների պլանավորմանը Մեյմաքի շրջանում։ «Աշուրա» գործողությունը հասավ իր բոլոր կանխորոշված ​​նպատակներին և մեծ կորուստներ պատճառեց այդ տարածքում գտնվող Իրաքի Բաասական մեքենայացված և հետևակային ստորաբաժանումներին:

Բադր գործողությունը

«Խեյբար» օպերացիայից հետո հրամանատարների ուշադրության կենտրոնում էր Հուր շրջանը՝ և՛ Խեյբար օպերացիայի հաղթանակները կայունացնելու, և՛ Հուր շրջանում հետագայում ավելի ընդլայնվելու նպատակով: Խեյբար գործողության մեջ սեփական և թշնամու ուժերի, ուժեղ և թույլ կողմերի ուսումնասիրությունը հրամանատարներին ևս մեկ անգամ քաջալերեց Հուր շրջանում պլանավորել և իրականացնել ռազմական գործողություն: «Բադր» գործողությունը, ըստ էության, «Խեյբար» գործողության շարունակությունն էր: Բադրի օպերատիվ շրջանի ընտրության պատճառը իրանական ուժերի ծանոթ լինելն էր Հուր շրջանին և Տիգրիս գետից արևելք ընկած տարածքին։ Մյուս կողմից, հարավային ճակատի մյուս հատվածներում բաասական թշնամին ուներ անհրաժեշտ զգոնություն և զգայուն էր այդ ճակատներում իրանական մարտիկների գործողությունների նկատմամբ: Մյուս կողմից, նկատի ունենալով այդ տարածաշրջանում Խեյբարի գործողության իրականացումը, Իրաքի բաասական բանակը չէր պատկերանցնում, որ Իրանն այս անբարենպաստ միջավայրում ևս մեկ անգամ կծրագրեր ու կիրականցներ ռազմական օպերացիա: Բաասական բանակի դասավորումից ստացված տեղեկատվությունը ցույց էր տվել նաև, որ իրաքյան բաասական բանակի ստորաբաժանումներն  այնքան էլ զգայնություն չունեն այս տարածաշրջանի նկատմամբ: Նաև այս շրջանում թշնամու ունակություններն ու դասավորումը էական նշանակություն չունեին։ Օպերացիան Բադր անվանելու փիլիսոփայությունն այն էր, որ իսլամական մարտիկները կարող էին արագ քայլով հարվածել բաասական թշնամուն և գործել այնպես, ինչպես Բադրի արշավն էր իսլամի առաջին օրերում: Ուստի օրակարգում էր «Բադր» օպերացիան իրականացնելու և թշնամու տարածքի խորքերը ներթափանցելու որոշումը։ «Բադր» գործողության հիմնական նպատակն էր անցնել Հուր Ալ-Ազիմը և գրավել Տիգրիս գետի արևելյան ափը և փակել Ամարա Բասրա մայրուղին Ալ-Ազիրի և Ալ-Կարնայի միջև ընկած հատվածում: Այս նպատակը պետք է իրականացվեր Խեյբար գործողության ժամանակ, սակայն այդ գործողության խնդիրների ու Տիգրիսի արեւելքից ստորաբաժանումների դուրսբերման պատճառով որոշվեց այն կրկնել Բադր գործողության ընթացքում։ «Բադր» գործողության նպատակն ավելի սահմանափակ էր, քան «Խեյբար» գործողության նպատակը: Իսլամական մարտիկների հոգեականը բարձրացնելու նպատակով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի մի շարք հրամանատարներ մի խումբ մարտիկների հետ Բադր գործողությունից առաջ հանդիպեցին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խոմեյնիի հետ Ջամարան Հոսեյնիեյում: Իմամ Խոմեյնին այս հանդիպմանը նրանց ասել էր.«.... Ես ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Դուք այն գործիչներն եք, ովքեր մեծարել են իսլամն ու երկիրը, վստահ քայլերով առաջ շարժվեք և վստահ եղեք, որ ձեր մասին հոգ է տանում Բարձրյալը, որը Ամենակարող Աստվածն է։ Մյուս ուժերը դատարկ են, Աստծո զորությունն է, որ մնում է, և Աստված է, ով խոստացել է, որ եթե դուք նրան ապավինեք, նա հաղթական կդարձնի ձեզ, և կասկած չկա, որ դուք հիմա ապավինում եք Ամենակարողին և աջակցում եք իսլամին.... Մի անհանգստացեք ինքներդ ձեզ համար: Դուք Աստծո զինվորներն եք և դուք հաղթական եք.... Նրանք հրթիռներ ունեն, բայց չեն հավատում Ամենակարողին: Դուք հավատում եք, որ ձեր սրտերը կապված են լույսի և ուժի աղբյուրին, անբաժանելի կապով: Բայց նրանք սա չեն հասկանում»:

«Բադր օպերացիան» որպես մի մեծ ռազմական օպերացիա նախագծվեց ԻՀՊԿ-ի կողմից ու երկուշաբթի օրը 1985թ. մարտի 11-ին իրականացվեց: Բադր օպերացիան «Ով Ֆաթիմա Զահրա» նշանաբանով իրականացվեց Խաթամ Ալ-Անբիա զորակայանի հրամանատարության տակ գտնվող երեք զորակայանների միջոցով: Այս գործողությանը ԻՀՊԿ-ն մասնակցել է 67 գումարտակով և բանակը՝ 32 գումարտակով։ Ընդհանուր առմամբ 5072 մոտորանավակ է հատկացվել տարբեր ստորաբաժանումների՝ մարտական ​​զորքերի տեղափոխման համար։ Ռազմական գործողությունը ընդհանուր առմամբ տեւեց վեց օր։ Առաջին իսկ ժամերին բաասական թշնամու բոլոր գծերն ու ամրությունները արագ ջախջախվեցին։ Իրանական ուժերի խորքային առաջխաղացումով բոլորը զարմացած ու ապշած էին, քանի որ հաշվի առնելով, Խեյբար գործողության ապացույցներն ու փորձը տեսնելու առումով, հակառակորդի զգոնությունը չէր թվում, որ թշնամու հենակետերն այսքան արագ կփլուզվեն։ Գործողության վերջին օրը Աշուրայի 31-րդ դիվիզիան անցավ Տիգրիսը և հասավ գետի արևմուտք։ Աշուրայի 31-րդ դիվիզիան գնաց Ալ-Ղարնա քաղաք և հասավ իր նպատակների մոտ 70%-ին։ Այս դիվիզիայի հրամանատար Մեհդի Բաքերիի նահատակությամբ Տիգրիս գետի արևմուտք մեկնած ուժերը նահանջեցին Տիգրիսի արևելք՝ անհրաժեշտ կրակային աջակցության բացակայության և իրաքյան բաասական բանակի ճնշման պատճառով։

Նահատակ Մեհդի Բաքերին

Բադր գործողության ընթացքում, բացի հակառակորդին հասցված ծանր կորուստներից, Հուրի տարածքի ավելի քան 500 քառակուսի կիլոմետրը, ներառյալ Տարաբեհ, Լահուկ, Նահրավան, Ֆաջրա գյուղերը և 13 կմ երկարությամբ Խանդաղ ճանապարհը, որը գտնվում էր Բասրայի Ալ-Ամարա ճանապարհից 6 կիլոմետր հեռավորության վրա գրավվեցին իրանական ուժերի կողմից։ Այս օպերացիայից հետո Իրաքն օգտագործեց իր օդային և հրթիռային աջակցությունը՝ լայնածավալ հարձակումներ իրականացնելու քաղաքների և բնակելի տարածքների, ինչպես նաև իրանական նավթատարների վրա: «Բադր» գործողության ծավալներն ու առանձնահատկությունները դրդեցին Իրաքի բաասական ռեժիմին այլ կերպ արձագանքել, քան մինչ այդ սովորական և ընդունված էր պատերազմում, այնպես որ նա գործողությանը զուգահեռ սկսեց օդային հարվածներ հասցնել մայրաքաղաք Թեհրանին: Թշնամին, փաստորեն, Իրանի արտարժութային ամենակարևոր եկամուտներից զրկելու համար Պարսից ծոցում սկսած տանկերային պատերազմի նպատակը հետապնդեց ոչ ռազմական քաղաքների վրա հարձակումներ իրականացնելով՝ ժողովրդի հրահրմամբ Իրանին ծնկի բերելու նպատակով: Հիշյալ ժամանակահատվածում ցամաքային պատերազմի տեղափոխումը օդային և բնակելի տարածքներ ներկայացնում էր պատերազմի նոր ձև: