Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին (24)
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից դիտարկված կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող կետերից է՝ ժողովուրդների և իսլամական երկրների միջև պառակտող հոսանքների դեմ զգոնության պահպանումը:
Հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 2019 թվականի հոկտեմբերին Իսլամական միասնության կոնֆերանսին մասնակցած հյուրերի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության հետևանքներին, ասել է․ «Ամերիկացիներն անապահովություն, չարիք ու կոռուպցիա են բերել տարածաշրջան»։
«Մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը կոռուպցիայից ու չարիքից բացի այլ արդյունք չի ունեցել։ Նրանք ոտք դրեցին այս տարածաշրջան, իրենց հետ բերելով չարիք ու կառուպցիա։ Ամենուր որտեղ նրանք ոտք են դնում, տիրում է անապահովություն, տեղի են ունենում քաղաքացիական պատերազմներ կամ ստեղծվում են ԻԼԻՊ-ի նման խմբավորումներ», նշել է մեծարգո առաջնորդը։
Արևմտյան Ասիայում վերջին տասնամյակների իրադարձությունները վկայում են այս փաստի մասին:
Իրան-Իրաք պատերազմի առաջին ամիսներին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով ժամանակի խորհրդական Բժեզինսկին հայտարարեց Սայքս-Պիկոյի համաձայնագիրը փոխելու անհրաժեշտության մասին, որից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարության հրամանով Բեռնարդ Լուիսին հանձնարարվեց կյանքի կոչել բոլոր իսլամական և արաբական երկրների իրավական միասնությունը ոչնչացնելու իր հայտնի նախագիծը։
Նախագծում ներգրավված էին Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը, Սուդանը, Իրանը, Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրներն ու Հյուսիսային Աֆրիկան: Բայց սա միակ գործողությունը չէր, որ սկսել էին ամերիկյան ուժերը։ 2003 թվականին Սուդանում Դարֆուրի զինյալները հարձակվեցին պետական հաստատությունների և արաբ ֆերմերների վրա՝ առաջացնելով 21-րդ դարի ամենաարյունալի ճգնաժամերից մեկը: Ճգնաժամ, որը կենտրոնական իշխանության հապճեպ արձագանք հետևանքով ավելի ու ավելի խորացավ, ի վերջո հանգեցնելով երկրի մասնատմանը։ Սուդանի ճգնաժամը և վերջնական մասնատումը ևս տարածաշրջանում ԱՄՆ ներկայության արդյունքն են։ Այս հարցը, որպես գաղութային նախագիծ, հաջողությամբ թիկունքում թողեց իր առաջին փուլը, և Միացյալ Նահանգներն առանց մեծ ծախս անելու կամ նույնիսկ առանց տարածաշրջանում վիճահարույց միջամտություն կատարելու, հարավային Սուդանի հարուստ շրջանը դուրս բերեց Խարթումի իսլամական կառավարության վերահսկողությունից։
2007 թվականին ԱՄՆ Սենատն ընդունեց օրինագիծ, որով նախատեսում էր Իրաքը բաժանել սուննի, շիա և քրդական երեք շրջանների՝ տալով նրանց ինքնավարություն: Ջոզեֆ Բայդենի կողմից առաջադրված և որպես 2003 թվականի օկուպացիայի ճգնաժամից դուրս գալու ելք առաջարկված ծրագիրը ցույց է տալիս, որ անջատողականությունը տարածաշրջանում ընդունվել է նույնիսկ ԱՄՆ ոչ-անվտանգային կառույցների կողմից։
Սենատում այս նախագծի ընդունումը ցույց է տալիս այս դարասկզբին ԱՄՆ-ի պաշտոնյաների մոտ տարածաշրջանի երկրների կազմաքանդման կարևորությունը և կրկնակի կարևոր է դարձնում այս առնչությամբ առկա փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերի թվում է 1980-ականներին Արևմտյան Ասիան և Հյուսիսային Աֆրիկան բաժանելու Բեռնարդ Լուիսի նախագիծը:
Միջազգային հարցերով փորձագետ Մոջթաբա Շահսավանին տարածաշրջանում ԱՄՆ ներկայության նպատակների և տարածաշրջանի ապակայունացման գործում ամերիկյան ռազմակայանների դերի մասին ասել է․ «ԱՄՆ-ն ուղղակիորեն և անուղղակիորեն բազմաթիվ ռազմակայաններ ունի Արևմտյան Ասիայում։ Այս ռազմաբազաներից յուրաքանչյուրի ստեղծման ժամանակ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դրանց ստեղծման նպատակը տարածաշրջանում անվտանգության ապահովումն է, սակայն պատմությունն ապացուցել է, որ ԱՄՆ-ի ավելի մեծ ռազմական ներկայությունը տարածաշրջանում անկայունություն և լարվածության առաջացնելուց բացի, այլ արդյունք չի ունեցել տարածաշրջանի համար»։
ԱՄՆ-ն իր կրած պարտություններից ու կորուստներից հետո առերևույթ ցանկանում է իր ուժերին դուրս բերել տարածաշրջանից, սակայն իրականում ձգտում է նոր սցենարներ կիրառել այդ երկրներում։
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը 2019 թվականի հունիսին համակարգի պատախանատուների և իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Այնտեղ, ուր մի օր ոտք է դրել Բրիտանիան, իսկ այսօր՝ ԱՄՆ-ը, խռովություններ ու անախորժություններ են առաջացել ։ Նրանք իսլամական երկրների միջև տարաձայնություն ու ատելություն են սերմանում»:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն իրեն համարում էր աշխարհի անվիճելի ուժն ու ոստիկանը, սակայն վերջին տասնամյակի ընթացքում շատ է խոսվել համաշխարհային բեմում Միացյալ Նահանգների դերի նվազման մասին, և այդ պատճառով այդ երկիրը փորձել է հանդես գալ նոր սցենարով, այսինքն՝ «ահաբեկչության դեմ պայքարի7 մասին հայտարարություններով փորձել վերականգնել իր կորցրած հեգեմոնիան։
Գեներալ Սոլեյմանիի սպանությունը Թրամփի համար նշանակում է ԱՄՆ-ի փառքի տապալման հետաձգում, բայց ԱՄՆ-ն այս ոճրագործությամբ ոչ միայն չհասավ իր նպատակին, այլև ակնհայտորեն այն դարձրեց սկիզբ՝ տարածաշրջանում իր ներկայությանը վերջ դնելու համար։