Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին (24)
https://parstoday.ir/hy/radio/iran-i164900-Իրանի_առաջնորդի_տեսակետը_տարածաշրջանում_կայուն_անվտանգության_գործոնների_մասին_(24)
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից դիտարկված կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող կետերից է՝ ժողովուրդների և իսլամական երկրների միջև պառակտող հոսանքների դեմ զգոնության պահպանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2022 07:12 Asia/Tehran

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից դիտարկված կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող կետերից է՝ ժողովուրդների և իսլամական երկրների միջև պառակտող հոսանքների դեմ զգոնության պահպանումը:

Հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 2019 թվականի հոկտեմբերին Իսլամական միասնության կոնֆերանսին մասնակցած հյուրերի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության հետևանքներին, ասել է «Ամերիկացիներն անապահովություն, չարիք ու կոռուպցիա են բերել տարածաշրջան»։ 

«Մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը կոռուպցիայից ու չարիքից բացի այլ արդյունք չի ունեցել։ Նրանք ոտք դրեցին այս տարածաշրջան, իրենց հետ բերելով չարիք ու կառուպցիա։ Ամենուր որտեղ նրանք ոտք են դնում, տիրում է  անապահովություն, տեղի են ունենում քաղաքացիական պատերազմներ կամ ստեղծվում են ԻԼԻՊ-ի նման խմբավորումներ», նշել է մեծարգո առաջնորդը։

Արևմտյան Ասիայում վերջին տասնամյակների իրադարձությունները վկայում են այս փաստի մասին:

Իրան-Իրաք պատերազմի առաջին ամիսներին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով ժամանակի խորհրդական Բժեզինսկին հայտարարեց Սայքս-Պիկոյի համաձայնագիրը փոխելու անհրաժեշտության մասին, որից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարության հրամանով Բեռնարդ Լուիսին հանձնարարվեց կյանքի կոչել բոլոր իսլամական և արաբական երկրների իրավական միասնությունը ոչնչացնելու իր հայտնի նախագիծը։

Նախագծում ներգրավված էին Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը, Սուդանը, Իրանը, Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրներն ու Հյուսիսային Աֆրիկան: Բայց սա միակ գործողությունը չէր, որ սկսել էին ամերիկյան ուժերը։ 2003 թվականին Սուդանում Դարֆուրի զինյալները հարձակվեցին պետական հաստատությունների և արաբ ֆերմերների վրա՝ առաջացնելով 21-րդ դարի ամենաարյունալի ճգնաժամերից մեկը: Ճգնաժամ, որը կենտրոնական իշխանության հապճեպ արձագանք հետևանքով ավելի ու ավելի խորացավ, ի վերջո հանգեցնելով երկրի մասնատմանը։ Սուդանի ճգնաժամը և  վերջնական մասնատումը ևս տարածաշրջանում ԱՄՆ ներկայության արդյունքն են։ Այս հարցը, որպես գաղութային նախագիծ, հաջողությամբ թիկունքում թողեց իր առաջին փուլը, և Միացյալ Նահանգներն առանց մեծ ծախս անելու կամ նույնիսկ առանց տարածաշրջանում վիճահարույց միջամտություն կատարելու, հարավային Սուդանի հարուստ շրջանը դուրս բերեց Խարթումի իսլամական ​​կառավարության վերահսկողությունից։

2007 թվականին ԱՄՆ Սենատն ընդունեց օրինագիծ, որով նախատեսում էր Իրաքը բաժանել սուննի, շիա և քրդական երեք շրջանների՝ տալով նրանց ինքնավարություն: Ջոզեֆ Բայդենի կողմից առաջադրված և որպես 2003 թվականի օկուպացիայի ճգնաժամից դուրս գալու ելք առաջարկված ծրագիրը ցույց է տալիս, որ անջատողականությունը տարածաշրջանում ընդունվել է նույնիսկ ԱՄՆ ոչ-անվտանգային կառույցների կողմից։

Սենատում այս նախագծի ընդունումը ցույց է տալիս այս դարասկզբին ԱՄՆ-ի պաշտոնյաների մոտ տարածաշրջանի երկրների կազմաքանդման կարևորությունը և կրկնակի կարևոր է դարձնում այս առնչությամբ առկա փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերի թվում է 1980-ականներին Արևմտյան Ասիան և Հյուսիսային Աֆրիկան ​​բաժանելու Բեռնարդ Լուիսի նախագիծը:

Միջազգային հարցերով փորձագետ Մոջթաբա Շահսավանին տարածաշրջանում ԱՄՆ ներկայության նպատակների և տարածաշրջանի ապակայունացման գործում ամերիկյան  ռազմակայանների դերի մասին ասել է․ «ԱՄՆ-ն ուղղակիորեն և անուղղակիորեն բազմաթիվ ռազմակայաններ ունի Արևմտյան Ասիայում։ Այս ռազմաբազաներից յուրաքանչյուրի ստեղծման ժամանակ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դրանց ստեղծման նպատակը տարածաշրջանում անվտանգության ապահովումն է, սակայն պատմությունն ապացուցել է, որ ԱՄՆ-ի ավելի մեծ ռազմական ներկայությունը տարածաշրջանում  անկայունություն և լարվածության առաջացնելուց բացի, այլ արդյունք չի ունեցել տարածաշրջանի համար»։ 

ԱՄՆ-ն իր կրած պարտություններից ու  կորուստներից հետո առերևույթ ցանկանում է իր ուժերին դուրս բերել տարածաշրջանից, սակայն իրականում ձգտում է նոր սցենարներ կիրառել այդ երկրներում։

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը 2019 թվականի հունիսին համակարգի պատախանատուների և իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Այնտեղ, ուր մի օր ոտք է դրել Բրիտանիան, իսկ այսօր՝ ԱՄՆ-ը,  խռովություններ ու անախորժություններ են առաջացել ։ Նրանք իսլամական երկրների միջև տարաձայնություն ու ատելություն են սերմանում»:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն իրեն համարում էր աշխարհի անվիճելի ուժն ու ոստիկանը, սակայն վերջին տասնամյակի ընթացքում շատ է խոսվել համաշխարհային բեմում Միացյալ Նահանգների դերի նվազման մասին, և այդ պատճառով այդ երկիրը փորձել է  հանդես գալ նոր սցենարով, այսինքն՝ «ահաբեկչության դեմ պայքարի7 մասին հայտարարություններով փորձել վերականգնել իր կորցրած հեգեմոնիան։

Գեներալ Սոլեյմանիի սպանությունը Թրամփի համար նշանակում է ԱՄՆ-ի փառքի տապալման հետաձգում, բայց ԱՄՆ-ն այս ոճրագործությամբ ոչ միայն չհասավ իր նպատակին, այլև ակնհայտորեն  այն դարձրեց սկիզբ՝ տարածաշրջանում իր ներկայությանը վերջ դնելու համար։