Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է
Ողջույն թանկագին ունկնդիրներ, փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Այս առիթով ներկայացնում ենք հատուկ հաղորդում:
Աշխարհ գալուց անմիջապես հետո ,մեզ հանգստացնում է մոր քաղցր ձայնը: Մայր,ով իր քաղցր լեզվով ,մեզանից հեռացնում է տագնապները: Երբ աչք ենք բացում աշխարհի վրա ,նա իր քաղցր ու բարեհամբույր ձայնով մեզ համար օրօրոցային շշնջանլով հանգստացնում է մեզ: Մեր լսած առաջին բառերը ,հենց այն լեզվով է, որով խոսում է մայրը : Բոլորս քայլ առ քայլ ծանոթանում ենք այն լեզվին ,որը մեր մայրենի և առաջին լեզուն է:

Լեզուն, մարդ արարածի հաղորդակցության միջոցն է և մարդկային կյանքի դինամիկ և անբաժանելի տարրը:Լեզվի միջոցով ենք հասնում լեզվամտածողության և արտահայտում մեր հույզերը: Տարբեր լեզուների շարքում, որոնք մարդը սովորում է՝առաջին լեզուն ամենակարեւորն է, որն իր հիմքում ունի մտածելակերպը, սովորույթները, պատմությունն ու մշակույթը:Այս աշխարհը գեղեցիկ է իր մշակույթների և լեզուների բազմազանությամբ:Լեզուներ, որոնցից յուրաքանչյուրը ունեն տասնյակ հազար տարվա անցյալ , և դրանցից շատերն ունեն համընդհանուր արմատներ, որը ավելի գրավիչ է դարձնում դրանց :
Ո՞րն է Ձեր մայրենի լեզուն: Հայերեն,թուրքերեն, քրդերեն,օրդու,բանգալի,անգլերեն ,թե՞ մեկ այլ լեզու:Ինչ մայրենի լեզու էլ ունենաք, պետք է իմանաք, որ ունեք մշակույթի, պատմության և գրականության հսկայական գանձարան,որն այլ աշխարհի հետ Ձեր հաղորդակցվելու կամուրջն է ,որի հեքիաթներն ու պատմությունները Ձեզ են պատկանում ,Ձեր մանկությանն ու պատանեկությանը և այն ժամանակաշրջանին ,որ անց եք կացրել Ձեր մեծ հայրիկների ու մայրիկների հետ: Շատ երկրներ ունեն մեկ կամ մի քանի պաշտոնական լեզուներ, և դրանց զուգահեռ ,տարբեր էթնիկ խմբեր իրենց երկրի պաշտոնական լեզվից բացի, խոսում են նաև իրենց մայրենի լեզվով, ինչը պատճառ է դառնում նրանք հատուկ ոճով խոսեն պաշտոնական լեզուն: Փաստորեն, պաշտոնական լեզուներում տարբեր բարբառները ապացուցում են , որ կան մարդիկ, ովքեր երկրորդ լեզվից բացի մեծացել են մեկ այլ լեզվով և օտարների համեմատությամբ մեկ լեզու ավելի շատ գիտեն:
Իրանում ,պաշտոնական լեզուն պարսկերենն է, բայց եթե մտադիր լինենք հայացք նետել այս երկրի տարբեր լեզուներին, ապա կտեսնենք , որ Իրանում, պարսկերենից բացի, խոսում են 69 տարբեր լեզուներով և բարբառներով և իրականում, պարսկերենից բացի, իրանական շատ էթնիկ խմբեր խոսում են իրենց առաջին լեզվով,այսինքն՝ այն լեզվով, որով նրանք մեծացել են իրենց կյանքի առաջին տարիներին /ինչպիսիք են ՝գիլաքին, քրդերենը, թուրքերենը, արաբերենը և զանազան բարբառներ՝ Յազդի, Սպահանի և շատ այլ բարբառներ:
Վերջին տարիներին տարբեր երկրներում, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունում, ջանքեր են գործադրվում ավելի մեծ ուշադրություն դարձնել մայրենի լեզվին, իսկ ուսման առումով դպրոցներում ուշադրություն է դարձվում մայրենի լեզվին:Որովհետև շատ երեխաներ մինչև դպրոց գնալը լավ չգիտեն պաշտոնական լեզուն և նրանց համար շատ դժվար է կրթություն ստանալը։ Ուստի շատ կարևոր է ուսման առաջին տարիներին,մայրենի լեզու սովորելը: Հաղորդման ընթացքում այս մասին ավելի հանգամանորեն կանդրադառնանք:Մնացեք մեզ հետ:
....
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: 1952 թվականին ,այն ժամանակվա արևելյան Պակիստան կոչվող,իսկ ներկայիս ՝Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի տարբեր համալսարանների ուսանողները, խաղաղ ցույցեր կազմակերպեցին՝ փորձելով ազգայնացնել բենգալերենը, որպես Պակիստանի երկրորդ լեզուն, օրդու լեզվի հետ միասին:Ցույցերի հետևանքով զոհվեցին բանգալցի չորս երիտասարդներ:Տարիներ անց՝ 1999 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ օրը հռչակեց Մայրենի լեզվի օր։ Մայրենի լեզվով խոսողների համար օր սահմանելը ամենաչնչին քայլն է, որն արել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս նպատակին հասնելու համար:Իրականում ,ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձում է տարածված լեզուների կողքին դնել քիչ տարածված լեզուները,որպեսզի առիթ ընձեռվի վտանգված լեզուների գոյատևման համար: Աշխարհում կան շատ լեզուներ ,որոնցով խոսում են ավելի քիչ քան հարյուր հոգի ,և դրանց մասին չի խոսվում:

Մայրենի լեզվի միջազգային օրը 2022-ին կայանալու է «Տեխնոլոգիաների կիրառում՝ բազմալեզու ուսուցման համար. մարտահրավերներ և հնարավորություններ *» կարգախոսով և համայն աշխարհում վեբինարի ձևով տարբեր կոնֆերանսներ են անցկացվելու,որտեղ կքննարկվի տեխնոլոգիայի ներուժ դերը բազմալեզու կրթության խթանման հարցով և բոլորի համար որակյալ կրթության ,ուսուցման զարգացումը հովանավորելու հարցը:Այս ընտրության հիմնական պատճառներից մեկը Covid 19-ի համաճարակն է, որն ավելի քան երեք տարի է ինչ, իր ազդեցությունն է թողնում աշխարհի վրա։
Տեխնոլոգիան ունի այն կարողականությունը ,որով կարող է վերահասություն տալ ուսումնադաստիարակչության ամենամեծ որոշ մարտահրավերներին : Մայրենի լեզվի հիմամբ բազմալեզու ուսուցումը ,ուսուցման ոլորտում ներառնված հիմնական բաղադրիչներից է: COVID-19-ի ժամանակ, դպրոցների փակման ընթացքում, աշխարհի շատ երկրներ օգտագործել են տեխնոլոգիաներ՝ անհրաժեշտ լեզվական ուսուցում ապահովելու համար:
Ակնհայտ է ,որ շատ ուսուցիչներ հեռակա ուսուցման համար անհրաժեշտ հմտություն ու պատրաստվածություն չունեին: Շատ աշակերտներ ,չունեին անհրաժեշտ սարքավորումներ և ինտերնետին հասանելիություն:Փաստորեն, այս տարի փորձ է արվելու ուսումնասիրել մայրենի լեզուներ ուսուցանելու համար տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներն ու հնարավորությունները:Քանի որ հեռակա ուսուցման սարքերը, ծրագրերը և բովանդակությունը միշտ չէ, որ արտացոլում են լեզվական բազմազանությունը:
Ըստ լեզվաբանության՝ ոչ մի լեզու չի գերազանցում այլ լեզուներին, և լեզվի ուսուցման հարցով ,ոչ մի լեզու ավելի դժվար չէ, քան մյուս լեզուները ,այլ՝ ուսուցման արագությունը տատանվում է՝ կախված լեզուների նմանություններից կամ տարբերություններից:Աշխարհի լեզուներից յուրաքանչյուրը, հավասարապես արժեքավոր է կառուցվածքային առանձնահատկությունների առումով, և կառուցվածքային տարբերությունների հիման վրա աշխարհի լեզուների բաժանումը միայն դրանց ավելի մանրամասն ուսումնասիրության նպատակով է:
Աշխարհի այլ լեզուներ սովորելիս պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ինչքան լեզվի հնչյունները, քերականությունը, կառուցվածքը և հասկացությունները մոտ լինեն մեր մայրենի լեզվին, այնքան մեզ համար հեշտ կլինի սովորել այդ լեզուն։Օրինակ, չինարեն սովորելն ավելի հեշտ է տիբեթախոսի համար, քան պարսկերեն խոսողի համար:
Լեզուն նման է մի կենդանի էակի, որը տարբեր պայմաններ է ապրում կյանքի հորձանուտում,երբեմն այն գտնվում է կենսունակության և դինամիզմի գագաթնակետին, երբեմն էլ ենթարկվում է փոփոխության կամ քայքայման՝ հասարակության սոցիալական կամ քաղաքական պայմանների հետևանքով։Մեծ ջանքեր պետք է գործադրել բարբառների և լեզուների պահպանման համար, նաև մայրենի լեզվի ոճերի նկատմամբ հարգանքի զգացում ստեղծել և դրանք համապատասխան լեզվական համատեքստում օգտագործել,նաև շատ արդյունավետ կլինի օտար բառերի մուտքը կանխելն ու հնարավորինս համարժեք բառերի օգտագործումը:

Փաստորեն, աշխարհի լեզուները շատ երկար ճանապարհ են անցել ձայների ձեւավորման սկզբից ,մինչեւ լիարժեք լեզու դառնալը և յուրաքանչյուր լեզու իր մեջ ներառած արժեքավոր գանձով ,ձևավորել է մարդկային պատմության մի մասը: Մեզանից յուրաքանչյուրը ,որպես մայրենի լեզվի ժառանգորդը,պետք է փորձի պահպանել իր ինքնությունը ձևավորած լեզուն ,այն ավանդելով հաջորդ սերնդին ,որպեսզի այս արժեքավոր շղթան չքայքավի և մեր զավակները բնակվեն բազմամշակույթ ու բազմալեզու երկրագնդում:Եթե մայրենի լեզուն չփոխանցվի հաջորդ սերնդին ,աստիճանաբար կոչնչանա: Կարևոր հարցերից է հետևյալը ,որ ծնողները իրենց երեխաների հետ շփվեն մայրենի լեզվով ,որպեսզի երեխան իր բնակվող միջավայրում չշփոթվի:
Բնական երևույթ է ,որ յուրաքանչյուր նյութական լեզվի ոչնչացումով ,ավելի կաղքատանա մշակույթն ու քաղաքակրթությունը: Եթե մի ժամանակ այլ լեզուները ոչնչանան և միայն մի քանի սահմանափակ թվով լեզուներ մնան , ինչպիսիք են՝ անգլերենը, ֆրանսերենը կամ չինարենը, մեր աշխարհը ամեն առումով կաղքատանա:
Սիրելի բարեկամներ, բոլորիդ շնորհավորում ենք Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ և ավարտում այս օրվան նվիրված հատուկ հաղորդումը: Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: